Ուշադրություն iPhone-ի օգտատերերին. դադարեցվում է մի շարք մոդելների աջակցությունը

Apple-ի ամենասպասված ծրագրային թարմացումներից մեկը՝ iOS 27-ը, արդեն գտնվում է շնորհանդեսի հետհաշվարկի փուլում, որն ակնկալվում է հունիսին: Սակայն արդեն հայտնի է, որ iPhone-ի որոշ հին մոդելներ կհեռացվեն աջակցության ցուցակից:

Ըստ առկա տեղեկությունների՝ 2019-2020 թվականներին թողարկված որոշ սարքեր չեն ստանա նոր թարմացումը: Սա փաստացի նշանակում է այս մոդելների համար ծրագրային աջակցության այլևս չի լինի:

iPhone-ի այն մոդելների ցանկը, որոնք չեն ստանա iOS 27.

Այս մոդելները տարիներ շարունակ ստացել են կայուն թարմացումներ, սակայն այժմ դրանց հնարավորությունները համարվում են անբավարար նոր գործառույթների համար: Մասնավորապես, որպես պատճառ նշվում են A13 Bionic պրոցեսորի սահմանափակումները, օպերատիվ հիշողության պակասը, ինչպես նաև արհեստական բանականության վրա հիմնված ավելի բարդ ֆունկցիաների ներդրումը:

Նշվում է, որ ավելի վաղ Apple-ն արդեն դադարեցրել էր iPhone XR և iPhone XS մոդելների աջակցությունը:

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։

Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ՀՀ արձանագրած նշանակալի առաջընթացը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումը համագործակցության նոր տեսլական և հնարավորություններ են ձևավորել։

Անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի օրակարգային հարցերի։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- նշել է Ավդալյանը։

Ավելի վաղ, Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով ձերբակալվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Փեզեշքիանը Մակրոնին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ Իրանի երկխոսության վերսկսման պայմանները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում՝ դրդելով ԱՄՆ-ին բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում։

Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը բացառապես միջազգային նորմերի հիման վրա՝ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նա ընդգծել է, որ վերջնական համաձայնության հասնելը դժվարանում է ամերիկյան վարչակազմի կողմից ներկայացվող չափազանց մեծ պահանջների և քաղաքական կամքի բացակայության պատճառով, չնայած փորձագիտական մակարդակում գրանցված առաջընթացին։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ գործադրվող սպառնալիքներն ու ճնշումներն անարդյունավետ են և միայն սրում են իրավիճակը։

Ամերիկյան ռազմածովային ուժերը մտել են Օմանի ծոց

Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և դիրքավորվել Հորմուզի նեղուցից դեպի արևելք։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Դատելով արբանյակային լուսանկարներից՝ USS Abraham Lincoln-ը տեղակայվել է Օմանի ծոցի արևելյան եզրին՝ Իրանի ափից մոտ 200 կմ դեպի հարավ։ Մեկ այլ լուսանկարում նկատվել են նաև երկու հրթիռային էսմինեցներ։ Նշվում է, որ այս պահին ամերիկյան ռազմածովային ուժերը Արաբական ծովում ունեն 11 մարտական նավերից բաղկացած խմբավորում։

Ապրիլի 13-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադում կայացած բանակցությունների ձախողումից հետո։ Խոսքը Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների մասին է, որոնք իրար են միանում Հորմուզի նեղուցով։

Ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը, սահմանափակումները տարածվում են իրանական ամբողջ ափամերձ գոտու վրա։ Ընդ որում, նավերը կկարողանան տարանցիկ անցնել նեղուցով դեպի ոչ իրանական վայրեր կամ հակառակ ուղղությամբ, սակայն դրանք կարող են ենթարկվել զննության։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան համաժողով կանցկացնեն Հորմուզի նեղուցի հարցով։

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ։

Այն վարել է վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կրեմլն արձագանքել է համագործակցության պատրաստակամության մասին Մադյարի խոսքերին

Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կառաջնորդվի Հունգարիայի նոր կառավարության կոնկրետ քայլերով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այսպես նա մեկնաբանել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի խոսքերը՝ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն (РБК)։

«Անշուշտ, ընտրություններում հաղթելուց հետո պարոն Մադյարը բազմաթիվ հայտարարություններ է անում… Եկեք սպասենք, մինչև Հունգարիայում ձևավորվի նոր կառավարություն… Նա ասում է, որ կա պրագմատիկ երկխոսության փոխադարձ պատրաստակամություն, սակայն պետք է կողմնորոշվել ըստ կոնկրետ քայլերի», — ասել է Պեսկովը։

Մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ ՀՀ ՊՆ

Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը, հայտնում են ՊՆ-ից։

 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: 

 

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Ինքնասպանության հասցնելու հոդվածով զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ

Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

 

«Նշանակվել են փորձաքննություններ: 

 

Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ