Պետական ապարատը վաղը կաշխատի հեռավար

Մայիսի 28-ին կայանալիք Նիկոլ Փաշինյանի նախընտրական ռազմական շքերթի պատճառով, ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է դիվադար են արել երեւանցիներին, մայրաքաղաքային երթեւեկությունը կաթվածահար է փակ փողոցների պատճառով, քանի որ որոշել են յոթ օր յոթ գիշեր շքերթի փորձեր անել, փողոցները լցնել ռազմական տեխնիկայով:

Այս իրավիճակը, մեղմ ասած, կաթվածահար է արել քաղաքացիների առօրյան, նրանք ստիպված են տասնյակ կիլոմետրեր քայլել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ հասնելու համար, այսօր կաթվածահար է եղել նաեւ պետական գերատեսչությունների աշխատանքը:

Մենք տեղեկացանք, որ այսօր ուշ երեկոյան պետական հիմնարկների աշխատակիցներին փոխանցել են, որ վաղը կաշխատեն հեռավար` տնից, աշխատանքի դուրս չգան:

«Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես»․ Քոմենթներ

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Կոտայքի մարզ՝ Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Բյուրեղավան, Նոր Հաճն բնակավայրեր և այլն։ Մինչ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերը փորձում են Փաշինյանին ներկայացնել իբրև հասարակության կողմից սիրված, սպասված առաջնորդ, իրական օգտատերերը ֆեյսբուքում՝ Փաշինյանի հրապարակումների մեկնաբանությունների տակ իրենց դժգոհությունն ու բարկությունն են հայտնում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք․

Աիդա Արամյան․ «Էս ընտրություններին թաղվես դու»։

Անուշ Մարուքյան․ «Դիրիժորը լավ էլ չափ է տալիս։ բոլորը տանը լավ սովորել են դասը։ պրեմիա կստանաք»։

Համեստ Գրիգորյան․ «Խաբեբա, հեռացիր, հերիք է խաբեք , դուք հայ ազգի թշնամին եք, դուք այլևս չեք լինելու ստեր մի խոսիր, բա ինչու 8 տարում , բացի սպանելուց ոչինչ չեք արել»։

Իսկուհի Վարդանյան․ «Էս մարդկանց խելքը որտեղ ա տեսնես։ Չեն էլ ամաչում եկել են սրան են սատարում»։

Գագիկ Հակոբյան․ «Եթե հայը իր անցյալին մոռացության է տալիս, թշնամին ստեղծում է նրա համար եղեռն»։

Ռուզաննա Առաքելյան․ «Եթե ութ տարի վարչապետ ես եղել, ժողովուրդն արդեն ճանաչում է քեզ։ Այդ դեպքում ինչի՞ է պետք նորից այսքան քարոզարշավ ու ակտիվություն։ Ստացվում է՝ նույնիսկ իրենք վստահ չեն, որ մարդիկ գոհ են իրենց արածից»։

Արմինե Հայրապետյան․ «Լափարշավը շարունակվում է»։

Սիլվի Գասպարյան․ «Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես, այ ստահակ»։

Վահե Միրզոյան․ «Նիկոլ, դու դավաճան ստախոս ես»։

«Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես»․ Քոմենթներ

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր այցելել է Կոտայքի մարզ՝ Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Բյուրեղավան, Նոր Հաճն բնակավայրեր և այլն։ Մինչ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերը փորձում են Փաշինյանին ներկայացնել իբրև հասարակության կողմից սիրված, սպասված առաջնորդ, իրական օգտատերերը ֆեյսբուքում՝ Փաշինյանի հրապարակումների մեկնաբանությունների տակ իրենց դժգոհությունն ու բարկությունն են հայտնում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք․

Աիդա Արամյան․ «Էս ընտրություններին թաղվես դու»։

Անուշ Մարուքյան․ «Դիրիժորը լավ էլ չափ է տալիս։ բոլորը տանը լավ սովորել են դասը։ պրեմիա կստանաք»։

Համեստ Գրիգորյան․ «Խաբեբա, հեռացիր, հերիք է խաբեք , դուք հայ ազգի թշնամին եք, դուք այլևս չեք լինելու ստեր մի խոսիր, բա ինչու 8 տարում , բացի սպանելուց ոչինչ չեք արել»։

Իսկուհի Վարդանյան․ «Էս մարդկանց խելքը որտեղ ա տեսնես։ Չեն էլ ամաչում եկել են սրան են սատարում»։

Գագիկ Հակոբյան․ «Եթե հայը իր անցյալին մոռացության է տալիս, թշնամին ստեղծում է նրա համար եղեռն»։

Ռուզաննա Առաքելյան․ «Եթե ութ տարի վարչապետ ես եղել, ժողովուրդն արդեն ճանաչում է քեզ։ Այդ դեպքում ինչի՞ է պետք նորից այսքան քարոզարշավ ու ակտիվություն։ Ստացվում է՝ նույնիսկ իրենք վստահ չեն, որ մարդիկ գոհ են իրենց արածից»։

Արմինե Հայրապետյան․ «Լափարշավը շարունակվում է»։

Սիլվի Գասպարյան․ «Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես, այ ստահակ»։

Վահե Միրզոյան․ «Նիկոլ, դու դավաճան ստախոս ես»։

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց․ Երիցյան

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց։ Այս մասին հայտարարել է Ռոման Երիցյանը։

«ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել որպես երրորդ անձ, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։

Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։

Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»։

Կիլիան Մյորֆի. դերասան, որը կարողանում է պահել իր դիմագիծը

Ժամանակակից կինո­ար­վեստում սովորաբար շատ դժվար է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում, լինել քննարկվող։ Դրա համար պետք է գրեթե մշտապես ներկա լինես սոցկայքերում, աղմկոտ հարցազրույցներ տաս, քո մասին նյութերը մամուլում հրապարակվեն սկանդալային վերնագրերով։ Այս ամբողջ թոհուբոհի մեջ իռլանդացի դերասան Կիլիան Մյորֆին, կարելի է ասել, քիչ բացառություններից է։ Նա համարյա իր անձնական կյանքի մասին չի խոսում, խուսափում է հոլիվուդյան բոհեմական կյանքից եւ նախընտրում է, որ իր մասին խոսեն իր կերտած դերերը։ Թերեւս դրա համար էլ առաջին հայացքից նրա համաշխարհային հռչակն ու փառքը մի փոքր անսովոր կարելի է համարել։

Նրա կենսագրությունն ու անցած ուղին ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ չի էլ ցանկացել դառնալ համաշխարհային հռչակ ունեցող դերասան, սակայն դարձել է՝ պարզապես այն պատճառով, որ «երկնային ուժերը նրա կողմից են եղել»։ Մյորֆին ծնվել է 1976 թվականի մայիսի 25-ին, իռլանդական Քորք քաղաքում։ Վաղ տարիքում լրջորեն հետաքրքրվել է երաժշտությամբ, նույնիսկ հանդես է եկել ռոք-խմբում՝ եղբոր հետ։ Սակայն աստիճանաբար նախ՝ թատրոնը եւ ապա՝ կինոարվեստը նվաճել են նրան եւ տեղ չեն թողել երաժշտությամբ զբաղվելու համար։ Դերասանական կարիերան սկսել է թատերական բեմից։ Նրա առաջին լուրջ աշխատանքը Disco Pigs պիեսն է, որը հետո էկրանավորվել է։ Լայն ճանաչում է գտել 28 Days Later կինոնկարի թողարկումից հետո, որի ռեժիսորն էր Դենի Բոյլը։ Այն 21-րդ դարասկզբի բրիտանական սարսափ կինոնկարների շարքում ամենահայտնի օրինակներից է, իսկ Ջիմի կերպարը՝ Մյորֆիի մարմնավորմամբ, ճանաչելի է դառնում Իռլանդիայի սահմաններից շատ հեռու։ Հետագայում Մյորֆին խոստովանում է, որ հենց այդ կինոնկարն է ճանապարհ բացել իր համար միջազգային կինոարվեստի համար։ Հատկապես կարեւոր էր Մյորֆիի եւ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի համագործակցությունը։ Նրանց համագործակցությունը սկսվել էր Batman Begins-ով, որին հաջորդել էին Inception, Dunkirk կինոնկարները եւ, վերջապես՝ Oppenheimer-ը։ Հենց ֆիզիկոս Ջի․ Ռոբերտ Օփենհեյմերի կերպարի մարմնավորումն է, որ Մյորֆիին բերում է համաշխարհային ճանաչման նոր մակարդակ։ Գիտնականի կերպարը մարմնավորելու համար դերասանը խիստ նիհարում է, շատ է աշխատում պատմական նյութերի վրա, փորձում է ցույց տալ ոչ միայն իր հերոսի ինտելեկտը, այլ նաեւ ներքին ողբերգականությունը։ Քննադատները նրա խաղն անվանում են «մագնիսական» եւ «հիպնոսային»։

2024-ին Մյորֆին ստանում է «Օսկար»՝ լավագույն դերի համար՝ դառնալով առաջին իռլանդացին, որն այդ կատեգորիայում ստանում է նման բարձր մրցանակ։ Միլիոնավոր երկրպագուների համար, սակայն, նա շարունակում է մնալ Թոմաս Շելբին՝ Peaky Blinders սերիալից։ Սառը հայացք, զուսպ պահվածք եւ շարժուձեւ, չոր խոսվածք, ներքին լարվածություն. այս գծերի շնորհիվ էլ Թոմասի կերպարը դառնում է կուլտային։ Հետաքրքիր է այն, որ նախապես սերիալի ստեղծողները կասկածել են, թե այդ դերի համար արդյոք Մյորֆին հարմա՞ր է։ Ասում են, որ անձնական ինքնավստահության շնորհիվ է Մյորֆին այդ դերը ստացել։

Ադրբեջանից Հայաստան շինանյութ է բերվել

Ադրբեջանից Հայաստան է բերվել մոտ 6000 դոլար արժողությամբ շինանյութեր։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ Հայաստան է արտահանվել 1.4 տոննա շենքերի և կառույցների ջերմամեկուսացման համար նախատեսված պոլիստիրոլային փրփուրե տախտակներ։

Ձերբակալված բարձրաստիճան եկեղեցականն ազատ է արձակվել

Ռուս Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցական, միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեեւը եւ նրան ուղեկցող օպերատորը ազատ են արձակվել՝ առանց մեղադրանքի ներկայացման։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք ձերբակալվել էին Չեխիայում։ Միտրոպոլիտի մեքենայից հայտնաբերվել էր սպիտակավուն զանգված։ Իրավապահները ահազանգ էին ստացել անանուն գրված նամակով։

Միտրոպոլիտ Իլարիոնը եւ նրան ուղեկցող օպերատորի նկատմամբ որեւէ հավելյալ սահմանափակում չի կիրառվել՝ ոչ գրավ, ոչ ստորագրությամբ չբացակայել, ոչ ելումուտի արգելանք։

Ընդ որում, պարզվել է, որ մեքենայում հայտնաբերված սպիտակավուն փոշենման զանգվածը արգելված նյութ է։ Հետաքննությունը չեխական կողմից շարունակվելու է։ Իլարիոն Ալֆեեւի պաշտպանական կողմը հայտարարել է, որ դեռեւս պատասխան չի ունեցել այն հարցը, թե ինչպես է այդ արգելված նյութը հայտնվել միտրոպոլիտ Իլարիոնին սպասարկող մեքենայում։

Ալֆեեւը կտրականապես հերքում է այդ նյութի հետ իր որեւէ տեսակի կապ ունենալը։ Պաշտպական կողմը պնդում է, որ դեպքի հետ կապված բոլոր մանրամասները քննվեն։

Գարնան 17 ակնթարթը՝ նոր «Հայրենականի» չկողմնորոշվածների համար

Գարունը կավարտվի՝ արևի երես չտեսանք։ Սպասում ենք՝ հունիսը գա, ամառ անի, արև բացվի։ Թվում է՝ ամեն ինչ կախված է դրանից։ Գարնան այս վերջին ակնթարթները, քարոզարշավի վերջին 15 օրերը, գան ու անցնեն, և վերջապես ավարտվի այս սառը պատերազմը, որ սկսվել է հայ հասարակության մեջ՝ պառակտում, լուտանքներ, մեղադրանքներ, անցյալի ձեռքբերումների ուրացում, ապագայի նկատմամբ անհուսություն ու այդ վիճակից հոգնած ՝ բութ անտարբերություն։ Եթե առաջ գաղջ էր միջավայրը, և մարդիկ ցանկացան ազատվել դրանից, հիմա միջավայրը հեղձուկ է, և, թվում է, կարելի է խեղդվել՝ չհաղթահարելով առաջիկա 15 օրերի սթրեսը։ Բայց դիմանալը կարևոր է։
Ի՞նչ է մեզ սպասվում, Երբ քարոզարշան ուղիղ կիսվել է։ Քարոզարշավի ուղիղ կեսը՝ լի շպիոնաժով ու դետեկտիվով, դեռ առջևում են։ Պետք է դիմանալ ու գիտակցել, որ այս օրերին ամեն ինչ հնարավոր է. իշխող ուժը ոչնչի առջև չի կանգնելու՝ մի վերջին ճիգով իր հաղթանակին անհրաժեշտ տոկոսներն ապահովելու համար։ Եվ ցավալին այն է, որ նա վերջին 15 օրերի դրությամբ դեռ մոտ է այդ անհրաժեշտ տոկոսների շեմին։ Չնայած, երբ ընտրարշավը կիսվեց, առաջին անգամ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս հավասարության նշան՝ իշխանության և միասին վերցրած 3 ընդդիմադիրների հաղթանակի հավանականության միջև։

«Ով կասի, թե այս պահին կարող է կանխատեսել, թե ում է հասնելու վարչապետի պաշտոնը՝ իշխանությանը, թե ընդդիմությանը, ուղղակի գլուխգովան է»,- այսօր ինձ ասաց քաղաքական գործընթացներին շատ քաջատեղյակ մի փորձառու գործիչ, նախկին դաշնակցական(եթե այդպիսին լինում են), որն այսօր որևէ ցուցակում ընդգրկված չէ։ Նա բնորոշմամբ, ահա, այսօր լիովին անկանխատեսելի և բացառիկորեն աննախադեպ քաղաքական իրադրություն է ձևավորվել, որը առաջիկա օրերին պիտի անխուսափելիորեն փոխվի։ Ընդդիմություն-իշխանություն՝ հավասարված նժարներից մեկը պետք է անպայման ծանրանա։

Եվ այսպես, կասկածից վեր է, որ ՔՊ-ն ունի ստվար ընտրազանգված։ Այդ մարդկանց կարելի է տեսնել ամենուր։ Մարդիկ, որոնց համար անկարևորը կարևոր է, արժեքավորը՝ անպետք, ցածրարժեքը՝ գլխավոր։ Օրինակ՝ նրանք կասեն, որ երջանիկ են իրենց գյուղի ճանապարհի ասֆալտի ու վերանորոգված մանկապարտեզի համար։ Կասեն՝ «մնչև հըմի ճամփա չունեինք՝ Նիգոլս եկավ՝ արեց»։ Այդ մարդկանց համար դա է կարևորը։ Այն, որ «մնչև հըմի» Արցախ ունեինք, ու հիմա չունենք, ու դա Նիկոլն եկավ՝ արեց, նրանց համար կարևոր չէ։ Նրանք խորապես թքած կունենան այդ փաստարկի վրա, կայլայլվեն ու կպայթեն՝ փրփուրը բերանին, թքելով կկրկնեն, թե մեզ Արցախը պետք չէր, ու չեն ամաչի իրենց տարիքից, իրենց ճերմակած մազերից ու հիմնականում թափված ատամներից։ Չեն ամաչի ասել, որ ասֆալտն է կարևորը։ Վստահեցնում եմ, որ դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր կասեն, որ թուրքից բերած էժան բենզինը շատ կարևոր է իրենց կյանքում, ավելի կարևոր, քան 44-օրյա պատերազմում մեր 18-20 տարեկան տղաների հեղած արյունը։ Կասեն՝ «էդ պատերազմը վաղուց էր պլանավորված, Ղարաբաղը նախկինները վաղուց էին ծախել»։ Կասեն ու չեն ամաչի իրենց տարիքից, ճերմակ մազերից… չկրկնեմ։

Հատկապես մարզում դուք, վստահաբար, կհանդիպեք մարդկանց, որոնք չեն դատապարտի եկեղեցու դեմ հարձակումները, Մայր տաճարի դռները ջարդելը, կաթողիկոսին անպատվելը։ Կասեն՝ «դրանք սաղ մեռելի ու հարսանիքի համար փող գռփող պիղծ տերտերներ են»։ Կասեն այն, ինչ չի ասի երևի անգամ թուրքի մոլլան, ու չեն ամաչի… Եթե նրանց պատմեք տնավեր, վտարանդի, մահից մազապուրծ մեր արցախցի քույրերի ու եղբայրների մասին, որ իրենց ունեցվածքից ոչինչ չեն ափսոսում, բայց մղկտում են հարազատների գերեզմանների ու թողած սրբությունների, եկեղեցիների համար, կասեն՝ ղարաբաղցին չկռվեց, փախածներ են, մեր զինվորին մի բաժակ ջուր չեն տվել, չեն թողել խնձոր պոկեն ծառից․․․ Զզվելի բաներ կասեն, կխոսեն ու չեն ամաչի իրենց ճերմակած մազերից, հնամաշ շորերից ու հիմնականում բացակայող ատամներից։ Չեն ամաչի։ Այդ մարդիկ կան, այս օրերին էլ լավ երևում են։

Ու այդ մարդիկ են, որ հունիսի 7-ի առավոտյան առաջին գործով՝ վազելու են ընտրության, որովհետև գիտեն, որ իրենց ցածր խավային դասում, իրենց անամոթ կարգավիճակում, կարող են շարունակել հոխորտալ, եթե ընտրվի իրենց ընտրյալը։ Ուշադրություն. նրանք անշուշտ գնալու են ընտրության, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր սրտակոտոր բղավոցներով, իր շանտաժով ու թատերականացված ռեալիթի շոուներով ամեն վայրկյան նրանց պահում է լարված նյարդի վրա՝ թույլ չտալով, որ նրանց բորբոքված երևակայությունը շեղվի իր հաստատած կարգավորումներից։

Այդ մարդկանց միջոցով ընտրվելն ամենևին տխուր չի թվում իշխող ուժին, որը 10000-նոց երախտագիտության վրա է դրել իր հույսը։ Ավելին՝ իր հույսը դրել է նախկինների թալանի էժանագին սկավառակը նորից պտտելու, 1000-ավոր զոհերի մեղքը թողած՝ մարտի 1-ի 10 զոհի հանգամանքը շահարկելու, երիտասարդ հղի կնոջ ողբերգական վրաերթն ու մահը թողած՝ Պողոս Պողոսյանի սպանությունը դրոշ սարքած հաղթանակի վրա։

Ու, քանի որ նրանք ավելի բարձր են գոռում, ավելի ագրեսիվ են, քանի որ իրենք չունեն բարոյականության կարմիր գծեր ու ստելիս չեն կարմրում, նրանք կարող են այս ջրից չոր դուրս գալ հերթական անգամ, ու ամենևին չի բացառվում նրանց հաղթանակն այս պայմաններում, քանի որ «մնչև հըմի» մեր մեջ կան չկողմնորոշված մարդիկ։
Գարնան այս վերջին ակնթարթներն, ուրեմն, նվիրում ենք նրանց՝ այդ չկողմնորոշված մարդկանց, այն մարդկանց, ովքեր դեռ որոշում չունեն, որ ամառվա առաջին կիրակին՝ այդ արևոտ, պայծառ օրը, պիտի արթնանան և ունենան մեկ կարևոր գործ՝ գնալ ընտրության։ Չգնալ ընտրության նշանակում է մեր նահատակների զոհողությունից ավելի կարևորել ասֆալտը և ադրբեջանական բենզինը, հավատալ մոլորեցնող ստերին, դուրեկան լինել և բավարարել Ալիևին․․․ Այսօր արդեն լինել չկողմնորոշված ու չլինել վճռական՝ ընտրության գնալու հարցում, դառնում է անպատվաբեր, քանի որ ուրիշ էլ ինչ էր անհրաժեշտ որոշում ընդունելու համար. մի՞թե եղած ակնառու որոշիչները քիչ են՝ վերջապես և վերջնականապես կողմնորոշվելու համար։

Ու բարդն այն է, որ մարդիկ, որոնց համար անցած 8 տարիները բավարար չէին հստակ կողմնորոշված լինելու համար, պարտավոր են հիմա՝ այս վերջին 15 օրում կողմնորոշվել։

Այո՛, մենք ապրում ենք կարևոր 15 օր, ու հաստատ է, որ այս օրերին բավարար ինֆորմացիա կա չկողմնորոշման թմբիրից դուրս գալու և ցույց տալու, որ մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ մեզ հետ պատահել է։ Անգամ, եթե անդառնալի են վնասները, պետք է ցույց տալ, որ մենք ցավում ենք դրանց համար, ուստի արտահայտում ենք մեր միասնական անհամաձայնությունն ու անհամերաշխությունը մեզ պատահած դժբախտությունների հետ։
Դասականը այսօր կասեր․ «Ընդդիմադիր դու կարող ես չլինել, բայց կողմնորոշված լինել դու արդեն պարտավոր ես», ուստի իրեն հարգող ամեն մարդ հիմա պետք է լինի կամ իշխանամետ, կամ ընդդիմադիր, այլ տարբերակ չկա։ Այսօր դա է կարևորը, որպեսզի ոչ թե միայն ջանասեր ու ագրեսիվ մի հատվածի ցանկությունը հաղթի, այլ ամբողջ հանրության իղձերի իրական պատկերը հստակ արտացոլվի ընտրական արդյունքներում։

Ի վերջո, սովորական ընտրություն չէ սա։ Սրանով պիտի հասկանալի դառնա՝ արժանի՞ էին հայերը 1000 տարի անց պետություն ունենալու, և հստակ լինի՝ որքա՞ն են, արդյոք, թաթար-մոնղոլները հասցրել խառնվել մեզ հետ, չէ՞ որ այս հարցերը բարձրացվել են՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի կողմից , ու, կարծես, չունեն ճիշտ պատասխաններ։ Այդ պատասխանները սպասում ենք հատկապես չկողմնորոշվածներից՝ ակնթարթի պես արագ անցնող 15 օր անց, մեկընդմիշտ։

Վանաձորում «Ուժեղ Հայաստանի» համերգին մասնակցել է 12 հազար մարդ․ լուսանկարներ

Այսօր մայիսի 26-ին ժամը 18:30-ին Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մեծ հանրահավաք և համերգային ծրագիր, որին մասնակցել է, նախնական հաշվարկներով, 12 հազար մարդ։

Նշենք, որ համերգի ընթացքում ելույթ են ունեցել արտիստներ Մարտին Մկրտչյանը, Ալեքսանդրոս Ցոպոզիդիսը, Աղասի, Արաբո, Ներսիկ Իսպիրյանները, Սոֆի Մխեյանը և «Relax Project»-ը։

Նշենք նաև, որ երեկ էլ «Ուժեղ Հայաստանը» իր քարոզարշավն է իրականացրել Տաշիրում, որը նույնպես մարդաշատ է եղել և շատ տպավորիչ, իսկ Նարեկ Կարապետյանն էլ հավաքված քաղաքացիներին դիմել է հայրենի բարբառով՝ ստեղծելով հարազատ միջավայր։