Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Այսօր Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ էր իրականացնում Արարատի մարզում։ ՔՊ-ականների կանգառներից մեկը Ուրցաձոր բնակավայրն էր։

Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Փաշինյանի այցի ժամանակ ինքը գյուղում չի եղել։ Հարցին՝ իսկ ի՞նչ տրամադրություններ կան գյուղում՝ Անդրեասյանը նշեց․ «Դե չգիտես, մի տեղ որ սա գնում է` իր լպրծուն ձևով ելույթներ է ունենում, հերթական ստերի շարքով փորձում է մարդկանց հիպնոզացնել։ Չգիտես ինչի մարդկանց մեջ վախ կա` ոնց բոլոր տեղերում, ուղղակի վատը էն ա, որ եկան հարամեցին մեր գյուղն` իրենց ներկայությամբ»։

Անդրեասյանի խոսքով Փաշինյանը գյուղում մեծ աջակցություն չունի․ «Էդ բերովի հավաքներին մի նայեք։ Ինչ ասես, եթե մարդիկ էսօր «կոկորդիլոսից» վախենում են։ Բացի էդ էն ժամի էր եկել, որ դպրոց չկար, ու մարդիկ էլ զուտ հետաքրքրության համար գնացել էին, բայց չի նշանակում, որ ընտրելու են։ Բոշայի նման ընկած դռնեդուռ խնդրում են, որ եկեք մասնակցեք։ Մարդիկ էլ իրենց աշխատանքից վախենալով գնում են։ Ինչ ասեմ՝ թասիբը քցել են, շունը չի կերել։ Լիքը աշխատանք կա, էդտեղ չեք աշխատի` մի ուրիշ տեղ կաշխատեք, բա ձեր արժանապատվությո՞ւնը, բա մարդ տեսակը ո՞ւր թողեցիք»։

Անդրեասյանը նշեց, որ Ալիևը նաև Ուրցաձոր գյուղի հանձնման պահանջ է ներկայացրել ու դժվար է ասել, թե ինչ կլինի Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում։

Գլխավոր հրամանատարին պատժել են բանակի հաշվին ատամներ սարքելու համար

Վիլնյուսի շրջանային դատարանը Լիտվայի բանակի նախկին գլխավոր հրամանատար Վալդեմարաս Ռուպշիսին մեղավոր ճանաչել խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման մեջ։

Դատարանը նրան տուգանել է 20,000 եվրոյով և արգելել հինգ տարի պետական ​​պաշտոն զբաղեցնել։ Գործով երկրորդ մեղադրյալ Շարունաս Ռատկուսը նույնպես ենթարկվել է նմանատիպ արգելքի և 15,000 եվրո տուգանքի։

Դատարանի տվյալներով՝ Ռուպշիսը անօրինական կերպով վճարել է ատամնային իմպլանտներ տեղադրելու համար՝ բանակի հաշվին. պարզվել է, որ նա իր ատամները չի կորցրել զինվորական ծառայության պատճառով։

Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը

Հունիսի 7-ին ընդառաջ՝ մեր երկրի գլխին կախված ամենամեծ ու իրական սպառնալիքը նոր տարածքների (անկլավների) հանձնումն է՝ «փոխանակման» անվան տակ։

Ընդդիմությունն այս մասին խոսում է մակերեսորեն, իսկ օրվա իշխանությունը գնում է բացահայտ ու խայտառակ զիջումների։

Փոխանակ սեղանին դնելու մեր ամբողջ իրավական կապիտալը՝ քպ-ն լեգիտիմացնում է Ադրբեջանի ցանկացած մոտեցում՝ համաձայնելով առաջնորդվել բացառապես Բաքվին ձեռնտու կեղծ քարտեզներով։ Այս իշխանությունը վերածվել է ոչ թե պետության շահը պաշտպանող բանակցողի, այլ թշնամու պահանջները Հայաստանում արդարացնողի։

Այդ ամենն արվում է Բաքվի հետ սինխրոն գործելաոճով, որի նպատակը հայության զգոնության աստիճանական թմրեցումն է։
Հայաստանը տանում են ոչնչացման ոչ թե մեկանգամյա հարվածով, այլ փուլային՝ կտոր առ կտոր, գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք։
Հիշե՛ք Արցախի փուլային հանձնումը…

Քպ-ն լավ հասկանում է՝ եթե երկրի մասնատման ամբողջ ծրագիրը միանգամից դներ սեղանին, հանրային պոռթկումը կոչնչացներ նրանց։ Այդ պատճառով ընտրվել է «գորտին դանդաղ եռացնելու» տակտիկան, որտեղ յուրաքանչյուր նոր զիջում ներկայացվում է որպես «խաղաղության գործընթացի անխուսափելի քայլ»։

Եթե ուղիղ ասենք, այսպես կոչված անկլավների զիջումը կամ դրանց ցանկացած ձևաչափով հանձնումը Բաքվին (այդ թվում՝ «փոխանակում» հաճելի անվան տակ) Հայաստանի դե ֆակտո վերջն է լինելու։

Ադրբեջանին Տիգրանաշենի կամ Ոսկեպարի հողերն ինքնին պետք չեն։
Նրան պետք է կտրել Հայաստանի «վիզը»։

Տիգրանաշենը նստած է դեպի Իրան գնացող մեր միակ նորմալ մայրուղու վրա։
Ոսկեպարը վերահսկում է դեպի Վրաստան գնացող մեր հիմնական լոգիստիկ զարկերակը։

Հայաստանի ներսում ունենալ թշնամական վերահսկողության կետեր, որոնք ցանկացած պահի կարող են կանգնեցնել երկրի տրանսպորտային ու տնտեսական հոսքը, նշանակում է ինքնակամ հանձնել պետության բանալիները Բաքվին։

Եվ ողբերգականն այն է, որ այս կապիտուլյացիան ներկայացվում է որպես «խաղաղության օրակարգ» ու «միջազգային իրավունք»։ Մինչդեռ իրավագիտության տեսանկյունից մենք ունենք բոլոր հիմքերը՝ հակադարձելու այդ ապօրինի պահանջներին հենց իրենց խորհրդային օրենքներով։

Կան 3 հիմնարար փաստեր, որոնցով ցանկացած պրոհայկական իշխանություն պետք է ոչնչացներ Բաքվի նարատիվը, բայց քպ-ն նախընտրում է լռել և զիջել.

1. Ադրբեջանական կոչվող անկլավները երբեք միջպետական կամ վերադաս ֆեդերատիվ որոշումներով չեն հանձնվել Բաքվին որպես սուվերեն տարածք։ 1920-30-ական թթ. հայկական հողաշինարարական հանձնաժողովներն այդ տարածքները տրամադրել են ադրբեջանական կոլխոզներին զուտ որպես արոտավայրեր և ձմեռանոցներ:
Տասնամյակների ընթացքում խորհրդային քարտեզագրերն այդ կոլխոզների սահմանները լուռ գծեցին ու ներկեցին Ադրբեջանի գույնով։

Բայց նման քարտեզն իրավական հիմք չէ, այն պետք է լինի դելիմիտացիայի պայմանագրի հավելված, իսկ նման պայմանագիր գոյություն չունի։

Ի հակադրություն սրա՝ Հայկական Արծվաշենը որպես ՀԽՍՀ անբաժանելի մաս հաստատվել է վերադաս ֆեդերատիվ մարմնի (Անդրկենտգործկոմի) 1927-1929թթ. բարձրագույն որոշումներով։ Ներկա իշխանությունն այսօր մեր լիարժեք իրավական ակտը հավասարեցնում է կոլխոզի արոտավայրի մասին որոշմանը։

2. Թե՛ ԽՍՀՄ, թե՛ Հայկական ԽՍՀ Սահմանադրություններով հստակ ամրագրված էր, որ հանրապետության տարածքը չի կարող փոփոխվել առանց նրա Գերագույն Խորհրդի (պառլամենտի) վավերացման։
Տիգրանաշենը կամ Ոսկեպարի հատվածներն «օտարելու» տեղական պաշտոնյաների որոշումներն երբևէ չեն անցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդով, իսկ առանց խորհրդարանի համաձայնության գծված ցանկացած սահման Սահմանադրության կոպտագույն խախտում է և իրավական ուժ չունի ի սկզբանե։

3. Ադրբեջանի սահմանադրական պարադոքսը. «Օկուպացիայի» ժառանգությունը։

1991թ. Ադրբեջանն ընդունել է Սահմանադրական ակտ, որտեղ հստակ ամրագրել է, որ 1920թ. Խորհրդային Ռուսաստանի մուտքը եղել է օկուպացիա, իսկ խորհրդային իշխանությունը՝ ապօրինի ռեժիմ։ Բաքուն իրեն հռչակել է 1918-1920թթ. Ադրբեջանի 1-ին Հանրապետության իրավահաջորդ։
Միջազգային իրավունքի տրամաբանությունը պարզ է. չես կարող քաղաքականապես մերժել ԽՍՀՄ-ը, բայց պահանջել «օկուպանտի» տնտեսական հրամաններով ձևավորված հողերը։

1918-1920 թվականներին գոյություն չի ունեցել ո՛չ Տիգրանաշենի, ո՛չ էլ Ոսկեպարի անկլավ։

Ադրբեջանը հրաշալի գիտի, որ իրավական մակարդակում իր անկլավները պարզապես նախկին արոտավայրեր են, դրա համար էլ խուսափում է իրավական ակտերից ու պայմանագրերից։

Ունենալով այսպիսի ծանրակշիռ իրավական զինանոց՝ գործող իշխանությունը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանի կենսական շահը, այլ իր համաձայնությամբ նախապատրաստում է մեր պետականության անվտանգային, տրանսպորտային ու տնտեսական կախաղանը՝ դա ներկայացնելով որպես «խաղաղություն»։

Քպ-ի մոտիվը մեկն է՝ երկարաձգել իր աղետաբեր իշխանությունը։ Եվ դա արվում է երկրի գոյությունը մաս-մաս թշնամուն հանձնելու գնով՝ փաթեթավորված համերգներով, կոնֆերանսներով ու տարբեր շոուներով։

21 մայիս,2026թ

Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսրայելը ներողություն է խնդրում Եվրատեսիլում Հայաստանի փոխարեն Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար

Իսրայելի KAN հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ 2026»-ի 2-րդ կիսաեզրափակչում Հայաստանի մասին խոսելիս Ադրբեջանի դրոշը ցուցադրելու համար՝ այն անվանելով գրաֆիկական սխալ։

Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։

Մի քանի քայլանի կոմբինացիա – Հրապարակ

Մի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շախմատային լեզվով ասած, մի քայլանի կոմբինացիայից ավելի գործողության չէր դիմում: Այսինքն, ինչ-որ քայլ էր անում ու ըստ դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքի՝ մտածում էր հաջորդ գործողության մասին: Իզուր չէր, որ շախմատ չէր սիրում, ու Հայաստանի ուժեղ շախմատային թիմը վարի տվեց: Ճիշտ է, դա փոխկապակցված էր նաև մերժված Սերժի հետ, ու ինքն էլ, չմոռանանք, ամեն ինչ սկսում էր սեփական զրոյական կետից: Այդ ամենը, բնականաբար, առաջնորդելով դեպի անդունդ:

Ինչևէ, մանիպուլյացիան այն միակ ոլորտն է, որում նա չսկսեց սեփական կետից: Ու, բնական է, որ հասավ բավական լուրջ հաջողությունների: Ենթադրում եմ, որ 2015-ի ամռանը նա առաջին հայաստանցիներից մեկն էր, ով գնել ու կարդացել էր Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի թարգմանությունը: Որովհետև բազմաթիվ անձանց և այդ թվում տողերիս հեղինակի կողմից է արձանագրվել այն հանգամանքը, որ նիկոլական «ժողբաստիոնի» բոլոր ներկայացուցիչների հրապարակային խոսքում առկա են նացիստական ժամանակաշրջանի քարոզչական մեթոդի փոխառություններ: Ու դա այն ոլորտն է, որում նա կարող է և փորձում է կատարել երկու կամ նույնիսկ երեք քայլանի կոմբինացիաներ:

Ինչը պետք է, բնականաբար, դրսևորվեր հատկապես ԱԺ ընտրությանը, և այն իրեն երկար սպասեցնել չտվեց: Չնայած առաջին քայլն այնքան էլ տրամաբանական չէր, ու զարմանալի էր, որ մարդիկ կարող էին կուլ տալ այդ խայծը: Խոսքը Սամվել Կարապետյանի կողմից՝ նրա հաղթանակի դեպքում, իբրև թե 300 հազար հայաստանցիների ռուս-ուկրաինական ճակատ տանելու մասին էր: Բայց երբ ոմանց առումով բախվեցի այդ անհեթեթությանը հավատալու հանգամանքին, հասկացա, որ Նիկոլն իսկապես շատ լավ է ճանաչում հայաստանցիներին: Ու այդ տխմարությունը շրջանառելով՝ շատ հանգիստ կարող է զորակոչային տարիքի որդիներ ունեցողների գոնե մի մասին քաշել իր կողմը:

Ինչևէ, պարզվեց, որ այդ անհեթեթությունը քարոզչական աշխատող «տրյուկներից» է: Աշխատող ոչ միայն իրենց կողմնակից անգրագետ զանգվածի ու անտարբեր մարդկանց համար: Ու, որքան էլ դա զարմանալի հնչի, վարչապետի աթոռից կառչած անձին մերժողներից մի մասի համար: Հենց դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի մասնակիցներից մեկը այդ հանգամանքը ճշտելու հարց է ուղղել Նարեկ Կարապետյանին: Քանի որ դա, նախ, հուզել է իրեն, ու երկրորդ, չի ստացել տխմարության համոզիչ հերքում:
Ռուսաստանի հետ արդեն երեք տասնամյակ ընդհանուր պետություն կազմած, միաժամանակ ՌԴ-ի ու Ուկրաինայի հետ ընդհանուր սահմաններ ունեցող՝ շուրջ 10 միլիոն բնակչությամբ Բելառուսն է նույնիսկ չեզոք դիրք գրավել այդ պատերազմում: Եվ ո՜ւր մնաց, թե հազիվ 3 միլիոնանոց Հայաստանը չկազմեր չեզոքություն: Սակայն այդ հանգամանքը չի հուզել ՔՊ-ականներին, որոնց անհրաժեշտ էր 300 հազար ադրբեջանցիների վերադարձի խնդիրն այլափոխել 300 հազար հայաստանցիներին այնտեղ ուղարկելու անհեթեթ գաղափարով: Եթե ինձ նման առաջադրանք տրվեր, վստահաբար, չէի իմանա, թե ինչ լուծում կարելի է տալ ադրբեջանցիների վերադարձի խնդիրն օրակարգից դուրս մղելու ուղղությամբ: Երևի դա է նաև պատճառը, որ 2018-ին ես չհայտնվեցի «դուխով» Նիկոլի շրջապատում՝ թունդ ընդդիմադիր լինելով նախկիններին:

Բայց որպեսզի համոզեին մարդկանց, որ դա այնքան էլ անհեթեթ գաղափար չէ, շրջանառվեց Սամվել Կարապետյանի՝ ռուսական հատուկ ծառայության (ՖեԷսԲե-ի) գործակալ լինելու մասին լուրը: Ինչպես նաև Նարեկ Կարապետյանի՝ ռուսական քաղաքացիություն ունենալու մասին լուրը: Երկուսն էլ, բնականաբար, կեղծ: Այդ երկու լուրերից առաջինը պետք է մարդկանց համոզեր, որ ՖեԷսԲե-ի գործակալը փորձում է դառնալ Հայաստանի վարչապետ, որպեսզի կյանքի կոչի 300 հազար զինվորին ուկրաինական պատերազմ տանելու գաղափարը: Իսկ Նարեկ Կարապետյանի առումով էլ լուրը պետք է հարց առաջացներ, թե ինչու են, ասենք, ՌԴ-ի քաղաքացի հանդիսացող Նարեկի փոխարեն այնտեղ տանելու միայն Հայաստանի քաղաքացի զինակոչիկներին: Միաժամանակ, ԱԺ ընտրության առումով խնդիրներ էին ստեղծվելու թե՛ անձամբ Նարեկի և թե՛ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար: Ինչն էլ, այդ օպերացիայի հաջողության դեպքում, հանգեցնելու էր Նիկոլի ու ՔՊ-ի հիմնական մրցակցին պայքարից դուրս մղելուն:

Սակայն որքան էլ մի քանի քայլանի լիներ կեղծիքի կոմբինացիան, այն չէր կարող չտապալվել: Ինչը, վստահաբար, ավելի է թուլացնելու Նիկոլի ու ՔՊ-ի դիրքերը ընտրական մրցակցության մեջ:

Վեհափառը ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։