Ինչպես քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ մանրամասնում է ԿԸՀ-ն

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրազեկող տեսանյութ է տարածել՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են քաղաքացիները փոխել իրենց ընտրատեղամասը։

ԿԸՀ-ն նշում է, որ ընտրատեղամասը փոխելու դիմումները քաղաքացիները կարող են ուղարկել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մինչ մայիսի 26-ը, ժամը 14:00-ն:

Ովքե՞ր կարող են նման դիմում ուղարկել

Ովքեր հաշվառված են մի համայնքում, բայց քվեարկության օրը լինելու են այլ համայնքում:

Ովքեր հաշվառում չունեն:

Ովքեր հենաշարժական խնդիր ունեն, բայց իրենց տեղամասը հարմարեցված չէ:

Կարևոր նկատառում՝ Վերջին խմբի ընտրողները կարող են տեղամասի փոփոխության դիմում ուղարկել նաև միևնույն համայնքի կամ բնակավայրի ներսում:

Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, նրա համար մարդու ցավը արժեք չունի․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է…

Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։

Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողի վրա ագրեսիվ գոռալը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը, ցավը արժեք չունի, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինվորի ծնողի վրա՝ նախկինների դեմ իր պայքարի շրջանակներում։

Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանության հասցնելը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը արժեք չունի։

Մեր հազարավոր զինվորների կռիվն արժեզրկողը, մեր հայրենիքի համար կռիվը բարոյազրկողը, որը կարող է այսքանից հետո կանգնել ու ասել, թե «այդ հողը ինչո՞վ էր մերը․․․», ցույց է տալիս, որ իր համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։

Այս մարդը ոչ միայն Ալիևի թեկնածուն է, այլ իր ողջ էությամբ, բոլոր քայլերով ցույց է տալիս, որ մարդատյաց է, իր համար հայ մարդու կյանքը, ՀՀ քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի, միակ «արժեքավոր» երևույթը, որ նա ունի, դա իշխանությունը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատյաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարավորություն տալ նորից վերադառնալ Ալիևի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թվում՝ նոր տարածքներ հանձնելուն, որի մասին արդեն ակնհայտ խոսվում է քարոզարշավի շրջանակներում»։

Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը

Կոնգոյում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 88-ի, սակայն այդ երկրի իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Էբոլա հեմոռագիկ տենդը համարվում է, որ տարածվել է չղջիկներից։ Սա երկրում Էբոլայի արդեն 17-րդ բռնկումն է։

«Ուժեղ Հայաստանը» Օձունում ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու Կարապետյանի տնտեսական 5 կետերը

«Ուժեղ Հայաստանը» շարունակում է իր նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության անդամներն ու նրանց բազմաթիվ համախոհներն իրազեկման արշավ են նախաձեռնել նաև Լոռու մարզի Օձուն համայնքում։

Օձունում նրաք ներկայացրել են իրենց ծրագիրն ու կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական 5 կետերը։

Ղեկին խմած նստած վարորդի պատճառով ես մեռնելուց եմ պրծել, իսկ իր մեքենայում գտնվող 4 ընտանիքի անդամները մահացել են. Անժելա Էլիբեկովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը. «Ղեկին խմած նստած վարորդի պատճառով ես մեռնելուց եմ պրծել, իսկ իր մեքենայում գտնվող 4 ընտանիքի անդամները մահացել են։

Առանց քննության խմած վարորդներին վարորդական իրավունք վերադարձնելը ուղղակի նախընտրական պոպուլիզմ չի, դա հանցագործությունների բացահայտ խրախուսում ա»։

Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին

ԱՄՆ-ի և Նիգերիայի ուժերը սպանել են Աբու Բիլալ ալ-Մայնուկիին՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Truthsocial սոցիալական ցանցում։

«Աբու Բիլալ ալ-Մայնուկին՝ ԻՊ-ի աշխարհում երկրորդ ամենաբարձրաստիճան առաջնորդը, կարծում էր, որ կարող է փախչել Աֆրիկա, բայց նա չգիտեր, որ մենք ունենք աղբյուրներ, որոնք մեզ տեղեկացնում են նրա գործունեության մասին», – գրել է Թրամփը։