Էս հո գաղութ չի – Հրապարակ

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ խորհրդարանի ամբիոնը նախատեսված է տարբեր, այդ թվում՝ սուր քաղաքական տեսակետներ հնչեցնելու համար, և պատգամավորները չպետք է սահմանափակվեն իրենց գնահատականներն արտահայտելու հարցում։

«Խորհրդարանի ամբիոնից ամեն ինչ էլ կարելի է ասել, էս հո գաղութ չի»,– նշել է Մանուկյանը՝ մեկնաբանելով Ղազարյանի ելույթի շուրջ առաջացած վիճաբանությունը։

Հիշեցնենք՝ նախորդ օրը Ղազարյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին մեղադրել էր պատերազմի և զոհերի թեման իշխանությունը պահպանելու և անձնական բարեկեցության հասնելու նպատակով օգտագործելու մեջ։ Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր։

Երբեք չեմ տեսել` գեներալ Մանվելը ժնջիլով մարդ ման տա, բայց տեսել եմ՝ Մայր Աթոռի դռները ոնց եք ջարդում


Երբեք չեմ տեսել` գեներալ Մանվելը ժնջիլով մարդ ման տա, բայց տեսել եմ՝ Մայր Աթոռի դռները ոնց եք ջարդում

«Հրապարակ». Արցախի դրոշի դեմ «պայքարը» շարունակվում է

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, պարզվում է, իր բնակավայրի՝ Նորապատի Արցախի դրոշի հետ է «կռիվ տալիս»: Հիշեցնենք, որ Արցախի դրոշը դպրոցի փառքի անկյունից չհեռացնելու համար Արմավիրի մարզպետ Խաչատրյանի հրահանգով ազատման դիմում էր գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի արդեն նախկին տնօրեն Կարինե Սմբատյանը։ Մեզ պատմեցին, որ Նորապատի այգու մոտ 1992 թվականի Արցախյան ազատամարտի «Արծիվ 13» ջոկատի կամավորական ջոկատին նվիրված հուշաղբյուր է տեղադրվել, հետո կողքին 44-օրյա պատերազմում զոհված նորապատցի 4 զինվոր տղաների հիշատակին է հուշաքար տեղադրվել, իսկ հուշաքարի եւ հուշաղբյուրի արանքում ծածանվում էին Հայաստանի եւ Արցախի դրոշները: Մեզ ասացին, որ վերը նշված դեպքից շաբաթներ անց մարզպետի հարազատ գյուղում՝ Նորապատում, 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հուշաքարի մոտից հեռացրել են Արցախի դրոշը:

Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք Նորապատ բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գրիգորյանին:

– Պարոն Գրիգորյան, Ձեր համայնքում, ակումբի դիմաց, հուշաքարի աջ եւ ձախ կողմերում դրոշներ կային՝ Արցախի եւ Հայաստանի դրոշները:

– Հիմա էլ կան:

– Արցախի դրոշը հանված չէ՞:

– Դուք երբվա՞ բան եք ասում:

– Հիմա եմ հարցնում, Արցախի դրոշը հանված չէ՞:

– Հայաստանի դրոշը եղել է աղբյուրի կողքը, հիմա էլ կա:

– Իսկ Արցախի՞նը:

– Իսկ ո՞վ է ասում, որ եղել է ու հանվել:

– Մեզ տեղեկացրին, որ Արցախի դրոշը հանվել է, հիմա զանգել ենք, ճշտում ենք` Արցախի դրոշը հանվե՞լ է, թե ՞ ընդհանրապես դրոշ չի եղել:

– 2 հատ Հայաստանի դրոշ է եղել, այս պահին մեկ դրոշ է, մյուսի սյունը վնասվել է, այս պահին տվյալ սյան վրա դրոշ չկա: Բայց թե ով է ասում, որ եղել է, հետո հանվել է, էդպիսի պրոցեսներ չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ Դուք երբվա՞ բան եք հարցնում, քանի որ ես այդքան էլ հին աշխատող չեմ, ես Ձեզ ասում եմ այն, ինչը ներկա պահին կա: 5 ամիս է, ինչ նշանակվել եմ համայնքի վարչական ղեկավար, այդ ամիսների ընթացքում ոչ մի դրոշ չի հանվել եւ չի տեղադրվել:

– Իսկ սյունը ե՞րբ է վնասվել, ինչի՞ հետեւանքով: Տեղադրելո՞ւ եք երկրորդ դրոշը:

– Չեմ կարող կոնկրետ ժամանակ նշել, քամու հետեւանքով է վնասվել, ամենայն հավանականությամբ՝ հա: Եթե Ձեզ ինչ-որ մեկը տեղեկություն է տվել, ուրեմն սխալ տեղեկություն է տվել:

Դեսպանները ԼԳԲՏ օրակարգն առաջ չեն մղի. Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրաժարվել է ամերիկացի դիվանագետների վերապատրաստման և առաջխաղացման ժամանակ բազմազանության և ներառականության (DEI) օրակարգից։
Ուսումնական նյութերից հանվել են «համակարգային ռասիզմի» քննարկման հետ կապված խորհրդատվությունները ուրդուի, բենգալերենի և եբրայերենի դասընթացներում, «սպիտակների համար արտոնությունների» մասին հոդվածները և հորինված դերանունների օգտագործման վերաբերյալ հրահանգները։ Գերատեսչությունը գնահատմամբ` նման գործելակերպը կոլեկտիվի ներսում պառակտումներ էր առաջացնում և նվազեցնում էր դիվանագիտական առաքելությունների արդյունավետությունը։

Գերատեսչությունը նշել է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է հիմնվի անհատական արժանիքների, պրոֆեսիոնալիզմի և կարգապահության վրա։ Պետդեպարտամենտը նաև ընդգծել է, որ դիվանագիտական կորպուսը պետք է կենտրոնանա ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության վրա, մասնավորապես՝ թշնամական պետությունների, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական ներգաղթի դեմ պայքարի վրա, ոչ թե ջանքերը վատնի գաղափարական թրեյնինգների և գենդերային նորմատիվներն առաջ մղելու վրա։

«Հրապարակ»․ 24 տարի անց դին արտաշիրիմելու որոշումը մնացել է թղթի վրա

25 տարի առաջ Երեւանի «Առագաստ» սրճարանում սպանված ՀՅԴ-ական Պողոս Պողոսյանի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրել դեռ նախորդ տարվա նոյեմբերին։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել էր հանրային մեղադրողի միջնորդությունը։ Աճյունն արտաշիրիմելու անհրաժեշտությունը, ըստ մեղադրանքի կողմի, առաջացել է դեպքին ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ին տված ցուցմունքից հետո։ Հանրային մեղադրողը դատարանում նշել է, որ ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են հիմք տալ եզրակացնելու, որ Պողոս Պողոսյանի մահը ոչ թե դժբախտ պատահարի կամ անզգույշ գործողության, այլ դիտավորյալ սպանության հետեւանք է։

Պողոս Պողոսյանի զարմիկին ճանաչել էին տուժող, ապա նրա աճյունն արտաշիրիմելու միջնորդությամբ ՀՀ դատախազությունը դատարան էր դիմել՝ պարզելու, թե արդյոք նրան դիտավորությամբ սպանե՞լ են, թե՞ նա մահացել է քաշքշուկի ընթացքում վայր ընկնելու հետեւանքով։ Թե 25 տարի առաջ հուղարկավորված անձի աճյունից ինչպես են դա պարզելու, պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, թե ինչպես է արտաշիրիմումն իրականացվելու, քանի որ Պողոսյանը հուղարկավորված է Ջավախքում՝ Վրաստանի տարածքում, ուստի նրա աճյունն արտաշիրիմելու համար անհրաժեշտ է դիմել Վրաստանի իրավասու մարմիններին։

Պողոս Պողոսյանը, հիշեցնենք, մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Շառլ Ազնավուրի հետ այցելել էր «Առագաստ» սրճարան։ Ըստ գործի տվյալների, Քոչարյանին տեսնելով՝ Պողոսյանն ասել է․ «Պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել։ Ըստ այդ ժամանակվա վարկածի՝ ծեծի ընթացքում Պողոսյանը վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին եւ մահացել։ Իրավապահները դեպքը որակել էին որպես անզգույշ սպանություն, իսկ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանը՝ «Կուկու» մականունով, դատապարտվել էր պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո՝ 2018-ին, Պողոս Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է։ Գործում նոր երեւան եկած հանգամանք է դիտարկվել դեպքին ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը, իսկ հետագայում նրա ցուցմունքը դարձել է նաեւ նոր քննության հիմքերից մեկը։

Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի՝ աճյունն արտաշիրիմելու որոշումից հետո՝ նախորդ տարվա աշնանից ի վեր, այս գործով նիստեր չեն եղել։ Պաշտպանը նաեւ նշել է, որ դեռ չի ստացել արտաշիրիմելու վերաբերյալ դատարանի որոշումը եւ այն ստանալուց հետո միայն կարող է հասկանալ դրա ամբողջական բովանդակությունը։ Մենք քրեական դատարանից փորձեցինք ճշտել՝ դատարանն այս հարցով դիմե՞լ է Վրաստանի իրավասու մարմիններին եւ եթե դիմել է, պատասխան ստացե՞լ է։
Քրեական դատարանից մեզ փոխանցեցին, որ Վրաստանի իրավասու մարմիններին` իրենց տարածքում արտաշիրիմում անելու վերաբերյալ ծանուցում դեռ չեն ուղարկել։ Ըստ դատարանի փոխանցման` ծավալը մեծ է, միջնորդությունը վրացերեն եւ հայերեն թարգմանելու գործն ընթացքի մեջ է։

Ի՞նչ է ստացվում․ դատարանը 9 ամիս չի կարողանում մի դատարանի որոշում թարգմանել տալ 2 լեզվով եւ ուղարկել հասցեատիրոջը։ Սակայն հաղորդագրությունն արագ տարածում են` հանրայնացնում, որ քաղաքական դիվիդենտներ շահեն:

Ղազարյանն ասաց՝ ուր է հեռացել երեկ ու ինչու

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է նախորդ օրը նիստից իր վաղաժամ հեռանալուն և նշել, որ դա կապված չի եղել խորհրդարանում տեղի ունեցած լարված միջադեպի հետ։

Լրագրողի հարցին՝ արդյոք միջադեպից հետո խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ որևէ քննարկում կամ խոսակցություն ունեցել է, Ղազարյանը պատասխանել է, որ երեկ նախապես պայմանավորված հանդիպում է ունեցել, ինչի պատճառով էլ ստիպված է եղել ավելի վաղ հեռանալ նիստերի դահլիճից։

Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա ա սպասվում մեր երկրին. Կարապետյան


Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա ա սպասվում մեր երկրին. Կարապետյան

100 տարեկանում մահացել է Լաչին Ստեփանյանը

Կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ռազմաճակատային, բանաստեղծ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը։ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդում։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա ընդամենը 16 տարեկան էր։ Չսպասելով զորակոչին՝ նա կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ հետևելով իր հորը։ Նա անցել է մարտական ուղի Կովկասից մինչև Պրահա, ծառայել Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։

Արիության և մարտական վաստակի համար պարգևատրվել է Առաջին և Երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով և այլ պարգևներով։