Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Մի անհեթեթ միտք կա, թե՝ որքան ուժեղանում է Սփյուռքը, այնքան վատ է Հայաստանի համար, թե՝ այնքան թուլանում է Հայաստանը։ Նման մի բան։ Այդ միտքը հիմա հատկապես հաճախ են տարածում իշխող ուժի ներկայացուցիչները։

Իհարկե, այստեղ փորձ է արվում դնել տրամաբանություն, թե Սփյուռքն ուժեղանում է Հայաստանի հաշվին, հետևաբար՝ Հայաստանը թուլանում է, երբ ուժեղանում է Սփյուռքը։

Իրականում, սա մոտավորապես հետևյալն է՝ եթե ջուր ես խմում, դատարկում ես բաժակը, և որպեսզի բաժակը չդատարկվի, պետք է չխմել ջուր։ Մոտավորապես, ոչ բառացի։

Սփյուռքն ուժեղացնելու հնարավորությունը ոչ թե Հայաստանի հաշվին, այլ՝ Հայաստանի միջոցով։ Այսինքն, Հայաստանն է առաջին հերթին ուժեղ Սփյուռքի շահառուն՝ որպես պետություն։ Գտնվելով այնպիսի աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքում, որտեղ իր ռեսուրսները օբյեկտիվորեն անգամներով զիջում են մարտահրավերների ծավալին, Հայաստանն ունի հավելյալ ռեսուրսի կարիք։ Սփյուռքը այդ հավելյալ ռեսուրսն է, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նյութական։ Սփյուռքը մասնագիտական ռեսուրս է, սփյուռքը լոբբիստական ռեսուրս է, սոցիալ-հոգեբանական ռեսուրս է, արժեքային ռեսուրս է։

Հարցն այն է, թե ինչպես ես կարողանում աշխատել այդ ռեսուրսի հետ՝ որպես պետություն։ Եվ, բնականաբար կարևոր է դառնում, թե որքանով ես կարողանում ճանաչել այդ ռեսուրսը, ընկալել, հասկանալ, ընդունել դրա բազմազանությունը, բազմաշերտությունն ու բարդությունը, պատկերացնել դրա ոչ միատարությունը, հետևաբար տարբերակված և ճկուն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։

Սփյուռքը ռեսուրս է, ոչ կախարդական փայտիկ։ Բայց շատ կարևոր, թանկ, և որոշակի իմաստով բացառիկ ռեսուրս, որն ուժեղացնելը ոչ թե Հայաստանի թուլացումն է, այլ Հայաստանի օժտումը պետական կենսունակության նոր էներգիայով»։

Կանխվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի սպանությունը

Իրաքի անվտանգային եւ հատուկ ծառայությունները բացահայտել են ռազմականացված մի խմբավորում, որը նախապատրաստել է այդ երկրի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆայիք Զեյդանի սպանությունը։ Այս մասին հայտնում է «Al Hadath»-ը։

Համաձայն հաղորդման, ժամանակին հաղորդված հետախուզական տեղեկությունը օգնել է խափանելու նախապատրաստվող բռնարարքը։ Հայտնի է դարձել, որ ռազմականացված խմբավորումը նախատեսել է Զեյդանին ոչնչացնել ԱԹՍ հարձակման միջոցով։ Ներկայումս իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել Ֆայիք Զեյդանի անվտանգությունբը։

«Շատ արդիական…»․ Բագրատ Սրբազանը՝ Մատթեոսի Ավետարանի հատվածով

Բագրատ Սրբազանը իր էջում գրել է․
«Շատ արդիական…

«Եվ նրանցից քիչ հեռու արոտական խոզերի մի երամակ կար։
Եվ դևերը աղաչում էին Նրան ու ասում. «Թե մեզ այստեղից հանես, մեզ թո՛ւյլ տուր գնալ խոզերի երամակը»։
Եվ Նա նրանց ասաց՝ գնացե՛ք։ Դևերը դուրս ելնելով՝ գնացին խոզերի երամակ։ Եվ ամբողջ երամակը դարավանդից դիմեց դեպի ծով, ու ջրերի մեջ սատկեցին»»։
(Մտթ 8:30-32)

Հրաձգություն դպրոցում․ կա առնվազն երկու զոհ

Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների՝ համալսարանական հենակետային դպրոցներից մեկում։ Այս մասին հայտնում է ABS-CBN News-ը։ Զոհվել է առնվազն երկու մարդ։ Manila Bulletin-ն էլ հայտնում է, որ դեպքի պահին աշակերտներից մեկը ուղիղ հեռարձակում է իրականացրել։ Տեսանյութերից պարզ է դարձել, որ անհայտ անձը հրազենային կրակ է բացել դպրոցականների վրա։ Իրավապահները հայտնել են, որ հրաձգությունն իրականացնողը ինքնասպան է եղել։ Սկսվել է հետաքննություն։

Գնահատենք իրար… Մենք գնահատում ենք Ձեզ.. Ծնունդդ շնորհավոր, հոպար ջան

Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:

Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:

Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և ծրագրերի մարտավարություն : Նաև իրեն հատուկ հումորը

Այսօր մենք համ ունենք մեծ պատասխանատվություն համ էլ մեեծ սպասելիքներ մեր ժողովրդի կողմից, որոնք երբեմն համեմվում են դժգոհություններով, չէ որ մեր ժողովուրդն էլ հավես չունի սպասելու այս իշխանության փոփոխության ուշացմանը, ուզում է այսօր և հիմա:

Իմ հայրենակից , հայերի շարժումը երկրին տեր դառնալու հաջողություն է ունենալու միայն իրար հետ: Միայն մեկս մյուսով:

Կարող եք շատ գոհ լինել մի բանից, կարող եք դժգոհ լինել մեկ այլ բանից, բայց կարծում եմ, եթե մեր տեղը լիներ որևէ այլ մարդ , գուցե նա այլ կերպ կվարվեր: Գնահատենք իրար…

Մենք գնահատում ենք Ձեզ..

Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան:

Նարեկ Կարապետյան

Երթևեկության փոփոխություն կկատարվի․ որ հատվածն է դառնալու միակողմանի

Օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հակառուսական նոր սանկցիաներ են նախապատրաստում

Եվրամիությունը նախատեսում է զգալիորեն ընդլայնել սանկցիոն ճնշումը Ռուսաստանի դեմ՝ արդեն աշնանը։ Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը։ Պարեբարականի հետ զրույցի ընթացքում՝ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը ասել է, որ նախապատրաստվող նոր փաթեթը ամենից ծավալունն է լինելու՝ 2022 թվականից ի վեր։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն արդեն իսկ մեծ գին է վճարել պատերազմի համար։

«Եթե նոր սանկցիոն փաթեթը ընդունվի, ապա հակառուսական սահկանափակումների տակ հայտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիվը կավելանա 1/3-րդով»,- ասել է Կալասը։ Նա սակայն չի բացահայտել, թե կոնկրետ ինչ բնույթի են լինելու նոր սահմանափակումները։ Միայն ասել է, որ ԱՄՆ Սենատոի կողմից հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի նախաձեռնած հակառուսական սանկցիոն օրենքի նախագծի ընդունումը հույս է տալիս, որ այս հարցում ԵՄ եւ ԱՄՆ դիրքորոշումները սկսել են մոտիկանալ։

Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը

Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը
Անցնող մեկ ամսում, երբ խոսում էի Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման բողոքարկումից և դրա ձգձգումից, մտքում միշտ պահել եմ համակարգի անզգույշ թերացումների ու պատահականությունների հավանականությունը: Բայց այսօր այդ բոլոր կասկածները ցրվեցին. մենք իրապես գործ ունենք մարդկային փոքրոգի վնասարարության հետ:
Արեգնազի` իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները: Երբ ՀՈւԼԻՍԻ 17-ին ուղարկվում էր վերաքննիչ բողոքը, անկեղծ վստահ էի, որ չնայած բոլոր քաղաքական հրահանգներին առնվազն երեխայի հետ շփման արգելքը վերացվելու են մինչև երեխայի ծննդյան օրը` օգոստոսի 19-ը: Պարզվեց` սխալվում եմ:
Երկար բարակ չպատմեմ. Ես գրեմ, դուք զգացեք այն մարդու զայրույթը, ով երեխային վստահեցրել էր` շատ շուտով կխոսի նորից մայրիկի հետ:
Ուրեմն ինչ է անում իրավախախտ համակարգը` կնոջը ամեն գնով կալանքի տակ պահելու համար.
1. Դատավոր Շահվերդյանը բողոքը ստանալուց հետո 9 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ վարույթի նյութերը.
2. ԱԱԾ հսկողության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲԸ -ն ևս 8 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ նյութերը վերաքննիչ դատարան.
3. Ի վերջո օգոստոսի 5-ին մակագրված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերոնշյալ հատուկ կապուղիների պատճառաբանությամբ արդեն 13 օր է պաշպանության կողմը ՉԻ ՍՏԱՆՈւՄ.մենք չգիտենք` երբ պիտի ունենանք վերաքննիչ ատյանի որոշում!!!
4. Այսօր քննիչը հայտարարում է նախաքննության ավարտ, որպեսզի գործն արագ ուղարկեն դատարան: Այսինքն, եթե հակառակ նշած դանդաղկոտությանը առաջին ատյանը մոտ օրերին վարույթ ընդունի գործը, ապա ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանը «կաշկանդված կզգա» փոփոխել Արեգնազ Մանուկյանի կալանքը: Կալանքի վերանայնան իրավունքը պետության միջամտությամբ կդառնա իմաստազուրկ:
Հավաքեմ մտքերս, գնամ աղջնակի ծնունդը շնորհավորելու ու փորձեմ բացատրել` ինչու սխալվեցի իմ կանխատեսումներում. ինչու մաման էսօր իր կողքը չի…

Գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյսնը

Возможно, это изображение оптика и текст

Վարորդականի քննությունից մարդկանց համատարած կտրում են

Արձանագրվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերման թվի աճ՝ 3231-ով կամ 74.4%-ով: Այս մասին 2026-ի առաջին կիսամյակի ամփոփման մասին տված ասուլիսի ընթացքում ասել է ՆԳՆ Ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը: «2025 թվականին արձանագրվել են այդպիսի 4,343, իսկ 2026-ին 7,574 դեպքեր»,- նշել է Ցուցուլյանը:

Հիշեցնենք` 2026 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանում արձանագրված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 65 դեպքով կամ 0,3 տոկոսով։

Մինչ Ցուցուլյանը փորձում է մեղքը բարդել քաղաքացիների վրա, և մարդկանց օրինազանց ներկայացնել, մենք այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում վարորդական վկայականներ ստանալու գործընթացի հետ կապված: Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում քաոս է տիրում: Մեզ դիմում են տարբեր քաղաքացիներ, պնդելով, որ դիտավորյալ վարորդականի գործնական քննությունից բոլորին կտրում են: Երբեմն անհարկի հարցեր են տալիս, օրինակ՝ ասում են` դու գրանցված ես Արտաշատում, ինչո՞ւ ես քննությունը Երևանում հանձնում, և այլն: Մի երիտասարդ կին պատմեց, որ քննությունը վերցնողը պնդել է, որ ինքը գունավոր լինզաներ է կրում, այն դեպքում, երբ նրա աչքերի գույնն ուղղակի կապույտ է: Բանն այն է, որ լինզաներով չի թույլատրվում քննություն հանձնել:

Քաղաքացիներն ահազանգում են, որ 7-8 անգամ դիտավորյալ կտրում են քննությունից, որպեսզի մարդիկ գումարներ վճարեն` յուրաքանչյուր քննությունը 40 հազար դրամ: Մարդկանց հերթագրում են, ժամ են նշանակում քննության համար, սակայն նշված ժամից երկու ժամ ուշ են քննությունը սկսում և այլն: Մարդիկ դժգոհում են նաեւ, որ քննություն վերցնողները դիտավորյալ շփոթեցնում են, միտումնավոր սխալ ուղղորդում եւ այստեղ դեռ գործում է ԽԾԲ-ի եւ փողի ինստիտուտը:

ՆԳՆ-ից մեր ներկայացրած իրավիճակը պարզաբանեցին, որ քննության պրոցեսն ավտոմեքենայի մեջ տեսանկարահանվում է, և ոչ մի քաղաքացու չեն կարող առանց հիմքերի քննությունից դուրս թողնել: Բայց մեզ դիմողներն ասում են, որ տեսախցիկները հնարավոր է անջատել, և վերահսկողություն չի իրականացվում:

Հ.Գ Կամո Ցուցուլյանը լավ կանի այս հարցերով զբաղվի, և պարզի, թե ինչու է այսքան բարդացել վարորդական վկայական ստանալը, այլ ոչ թե մեղքը բարդի քաղաքացիների վրա, թե ինչու են առանց վարորդականի մեքենա վարում:

«Ինձ տեղափոխեցին հիվանդանոց»․ Ելենա Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն վերջին ամիսների ընթացքում պասիվ գործունեություն է ծավալում և հեռուստասերիալներում չի նկարահանվում։ Փոխարենը դերասանուհին պարբերաբար իր ինստագրամյան էջում հրապարակում է տարբեր հոլովակներ և կիսվում իր առօրյայի մասին պատմող հրապարակումներով։ Ժամեր առաջ Ելենան հայտնել է, որ իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով շտապ օգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց։ Դերասանուհին անդրադարձել է իր առողջական վիճակին՝ պատմելով, թե ինչ է տեղի ունեցել և ինչ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում։ Միևնույն ժամանակ Ելենա Բորիսենկոն խոսել է նաև բուժհաստատությունում իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին՝ նշելով, որ այնտեղ իրեն պատշաճ վերաբերմունքի չեն արժանացրել։

Տեսանյութը՝ Bavnews.am