Իսրայելը դեմ է Սիրիայում թուրքական զորքերի տեղակայմանը

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում գտնվող Աբու Զուհուր ավիաբազայի վրա հարձակման վերաբերյալ։ Նշենք, որ օգոստոսի 18-ին Իսրայելը 8 ավիահարված էր հասցրել թուրք-սիրիական սահմանին գտնվող այդ ավիաբազային։

Նշվել է, որ Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել պահպանել ստատուս քվոն անվտանգության հարցերի շուրջ։

«Սիրիան գրեթե խախտել է ստատուս քվոն՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայում։ Իսրայելը բազմիցս զգուշացրել է, որ Սիրիայում նման զորքերի տեղակայումը սպառնալիք կդառնա Իսրայելի անվտանգության համար։ Բայց Սիրիան որոշել է անտեսել այդ նախազգուշացումները»,- նշվում է հայտարարության մեջ։

Բացի այդ ընդգծվել է, ըստ Ermenihaber-ի, Իսրայելը չի հանդուրժի իր անվտանգությանը սպառնացող վտանգները ու կողջունի ստատուս քվոյի վերականգնումը։

Դատարանը մերժեց «Միասնության թեւեր» կուսակցության վերաքննիչ բողոքը

Շարունակելով ընտրության արդյունքների բողոքարկման ոդիսականը։

Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թեւեր» կուսակցության վերաքննիչ բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերացնել Վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումը։ Հիշեցնեմ, որ հայցադիմումով կուսակցությունը վիճարկում է ԿԸՀ-ի 15.06.2026թ. թիվ 258-Ա որոշումը, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ Սահմանադրական դատարանում։

Ուշագրավ է Վերաքննիչ վարչական դասարանի որոշման պատճառաբանության այս հատվածը. թեւ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել կուսակցության գանգատը թիվ 258-Ա որոշման մասով, դա չի նշանակում, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման վարչական դատավարության կարգով։

Այս մոտեցումը ուղիղ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածին։ Փաստացի կուսակցությունը որեւէ ատյանում չի կարողանում վիճարկել թիվ 258-Ա որոշման ոչ իրավաչափ լինելը։
Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը վերջին ատյանն է ներպետական միջոցները սպառելու համար։

Լիպարիտ Դրմեյան

Աննա Հակոբյանի նոր դերը․ այս անգամ ի՞նչ է ուզում քանդել

Հիշում եք, երևի, թե ինչպես էր Աննա Հակոբյանը Ալիևային հրավիրել Արցախ՝ մուղամ լսելու․ «Ես Մեհրիբան Ալիևային հրավիրում եմ Արցախ, և նա կարող է լինել մեր հյուրը։ Արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին․ մեր հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել իր նախընտրած երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամը»։ Այդ ժամանակ նա խաղում էր Երևանում ընթացող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով խաղաղասեր կնոջ դերում։

Այսօր արդեն տեսնում ենք, թե նրա հրավերն ինչ արժեցավ։ Արցախը չկա, ինքը Արցախում նույնիսկ հյուրի կարգավիճակում չէ։ Ալիևան մշտական բնակիչն է։

44-օրյա պատերազմի օրերին էլ Աննա Հակոբյանը կանանց զորքի հրամանատարի դերում էր։ Տեսանք՝ ինչ արեց այդ «հերոսական» նախաձեռնությունը։

Այսօր արդեն նա խաղում է ընտանեկան բռնության դեմ արշավ կազմակերպելու հերոսուհու դերում։ Այս անգամ՝ Հայաստանում։
Նա հանդիպման է հրավիրում ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանին, Աննա Գրիգորյանին և ընդդիմադիր կին պատգամավորներին։ Երկու խմբակցությունների ղեկավարները հայտնել են իրենց մերժողական դիրքորոշումը։ Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Հարցն այն է, որ երբ նույն մարդու տարբեր «դերերի» հետևանքները տեսել ենք, բնական է՝ նոր նախաձեռնությանը նայել ոչ միայն դրա գեղեցիկ անվան, այլև քաղաքական նպատակի տեսանկյունից։

Խաղաղության նախաձեռնություն եղավ՝ տեսանք արդյունքը։

Կանանց զորք եղավ՝ տեսանք արդյունքը։

Հիմա՝ ընտանեկան բռնության դեմ պայքար։

Ի՞նչ է այս անգամ ուզում ստանալ իշխանությունը ընդդիմության մասնակցությունից։

Որովհետև Հայաստանում վաղուց սովորել ենք՝ երբ իշխանությունը ինչ-որ բանի շուրջ «միաձայնություն» է ուզում, դրա մեջ կա քաղաքական հաշվարկ։ Ուստի բնական հարց է առաջանում․ նախկին նախաձեռնությունները հաշվի առնելով՝ այս անգամ ի՞նչ է ուզում անել Աննա Հակոբյանը։ Ի՞նչ է ուզում փոխել, և ամենակարևորը՝ ի՞նչ է ուզում քանդել։

Հրավերը կարելի է չընդունել։ Բայց դրա նպատակը հասկանալու հարցը՝ արժե բարձրաձայնել։

Թուրքիայի և Իսրայելի միջև պատերազմի վտա՞նգ կա

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածը ստեղծել է արագ սրման իրական ռիսկ և կարող էր հանգեցնել Իսրայելի և Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի միջև ուղղակի ռազմական բախման։

Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ թուրքական զինված ուժերը կարող էին օդ բարձրացնել կործանիչներ, եթե հարվածը ընկալեին որպես Իսրայելի կողմից թուրքական ուժերի վրա հարձակում։

«Երեկվա իրադարձությունները լուրջ և մտահոգիչ էին։ Այնուամենայնիվ, մենք թեթևացած ենք, որ ոչ ոք չի զոհվել, և իրավիճակը չի սրվել», – ասել է Բարաքը։

Նա ընդգծել է, որ միջադեպը ցույց է տվել Սիրիայում լարված իրավիճակի պայմաններում կողմերի միջև չնախատեսված բախման բարձր ռիսկը։

Կուսակցություններն ու դաշինքները 5 օր ժամանակ ունեն


Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Համամասնական ընտ…

Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես


Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես

Իրանը չի համաձայնի հրադադարի, եթե․․․

Իրանը մտադիր է ձգտել Պարսից ծոցում ռազմական գործողությունների մշտական ​​դադարեցմանը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի, ըստ Tasnim լրատվական գործակալության՝ ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը (ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ) միջնորդներին փոխանցել է, որ Թեհրանը չի ընդունում հրադադարը, և որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ չկրկնվի», – նշել է Իրանի արտգործնախարարը։

Արաղչիի խոսքով՝ Պարսից ծոցում ռազմական դիմակայությունը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն «նույնիսկ չի կարող պաշտպանել իր սեփական բազաները»։

Նրա կարծիքով, «տարածաշրջանում կայունության ապահովման նոր մոտեցումը պետք է հիմնված լինի կոլեկտիվ անվտանգության և տնտեսական հակամարտությունների փոխադարձ լուծման վրա»։

Նախարարը նաև նշել է Կատարի և Պակիստանի «արդյունավետ միջնորդական դերը» Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցային գործընթացում։

Արաղչին հավելել է, որ Թեհրանի և Դոհայի միջև հարաբերությունները ներկայումս «շատ դրական փուլում են»։

Ինչպես տարբերել հայերին հակահայերից – Հրապարակ

Լսում եմ թավշիստների հակահայկական զառանցանքները՝ ոչ լեգիտիմ ԱԺ ում և հասկանում, որ մեր օրերում ձևավորվել է շատ հստակ ցուցիչ, թե ինչպես կարելի է տարբերակել հայերին այն մարդկանցից, որոնք փաստացի համաձայնվել են փոխանակել իրենց պատիվը, ինքնասիրությունը, արժանապատվությունը և, ի վերջո, ինքնությունը փաշինյանական թուրքամետ հեքիաթների, շինծու «խաղաղության» և «կերի» հետ։

Ահա այդ ցուցիչները.
1. Եթե մարդը հետևողականորեն պնդում է, որ Պրահայում Արցախը Ադրբեջանին ոչնչացման հանձնած Փաշինյանը դա արեց «հանուն խաղաղության»։
2. Եթե մարդը պնդում է, որ արցախցիները չեն «կռվել», այլ պարզապես «փախել են»։
3. Եթե մարդը պնդում է, որ Հայաստանի խնդիրների մեղավորները արցախցիներն են։
4. Եթե մարդը Արցախը դիտարկում է որպես Ադրբեջանի հետ «ախպերություն» անելու խոչընդոտ։
5. Եթե մարդը հրաժարվում է Արցախն անվանել Արցախ և պնդում է, որ միայն «Ղարաբաղ» անվանումն է «ճիշտ»։
Դե Ցեղասպանության, Սփյուռքի, Եկեղեցու և մնացած հարցերի շուրջ այսքանից հետո խոսելն ավելորդ է։
Եթե մարդը ձեզ հետ զրույցում հետևողականորեն պնդում է այս ամենը, ուրեմն ձեր առջև կանգնած է մարդ, որն, ըստ էության, դադարել է լինել հայ և հանդիսանում է Ադրբեջանի հինգերորդ շարասյսն ներկայացուցիչ և բնավ կապ չունի նա դա անում է մոլորությունի՞ց, թե՞ համոզմունքից ելնելով։

Արման Աբովյան