Ճամբարակի զորամասում՝ դժբախտ պատահար․ կա զոհ

Մեր տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Ճամբարակի զորամասերից մեկում։

Ըստ մեզ հասած նախնական տեղեկությունների՝ զորամասի հրամանատարության կողմից զինվորներին պատժելու նպատակով նրանց դուրս են բերել վազքի։ Պատմեցին, որ զինվորներից մի քանիսը վազել են զորամասի պարագծից դուրս՝ այն հատվածում, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, նրանց գտնվելու իրավունքը չի եղել։

Այդ ընթացքում խոշոր «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան վրաերթի է ենթարկել զինծառայողներից մի քանիսին։

Մեր տեղեկություններով՝ դեպքի հետևանքով կա զոհ, ինչպես նաև տուժածներ։ Դեպքի մանրամասները, զոհերի և տուժածների հստակ թիվը այս պահին ճշտվում են։

Մարգարիտա Սիմոնյանը կվճարի թշնամու ԱԹՍ-ի վրա կրակած ֆերմերի տուգանքը

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի Վոլգոգրադի մարզի ֆերմեր Նիկոլայ Մուխինի տուգանքը, ով փորձել է հրազենից խոցել իր տան վրայով թռչող ուկրաինական անօդաչու թռչող սարքը:

Դատարանը Մուխինին տուգանել է 40 հազար ռուբլով, իսկ նրա հրացանն առգրավել են։ Հիմքէ հանդիսացել այն, որ բնակավայրում կրակոցները կարող էին վտանգ ներկայացնել շրջապատի համար։

Ֆերմերն իր գործողությունները բացատրել է ընտանիքին և հարևաններին անօդաչուից պաշտպանելու ցանկությամբ։ Դատարանի որոշման հետնա համաձայն չէ և մտադիր է բողոքարկել այն։

Սիմոնյանն ուշադրություն է հրավիրել նման իրավիճակներում քաղաքացիների վարքագծի հստակ կանոնների բացակայության վրա։

«Մենք կանոններ չունենք, թե ինչ անել նման իրավիճակներում։ Ուրեմն պետք է մշակել։ Եկեք շտկենք: Իսկ ես առայժմ ֆերմերի փոխարեն կվճարեմ այդ տուգանքը», – գրել է նա Max-ի իր ալիքում։

Իրավիճակին արձագանքել է նաև Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։ Նա տեղի ունեցածը «ավելի քան տարօրինակ» է անվանել և Մուխինին հրավիրել է միանալ «Բարս-Կուրսկ» կամավորական բրիգադին ՝ նշելով, որ տարածաշրջանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք պատրաստ են մասնակցել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին:

«Հրապարակ»․ Իջեւանի սուպերմարկետում բանկային քարտով առեւտուր չեն անում

Մինչ Նիկոլ Փաշինյանը ՀԴՄ կտրոններ է հրապարակում, ոչ կանխիկ առեւտրի քարոզ անում, նրա հայրենի Իջեւան քաղաքի «Բազե» սուպերմարկետում բանկային քարտով առեւտուր չեն անում կամ մեծ դժվարությամբ են անում։

Օգոստոսի 18-ին մարզի մի բնակչից էլեկտրոնային նամակ եմ ստացել․ «Շատ բարկացած եմ, չգիտեի՝ ինչպես բարձրաձայնել այս մասին, եւ որոշեցի դիմել ձեր օգնությանը։ Այսօր, ժամը 14-ն անց 35-ին Իջեւանի «Բազե» խանութում էի, 2 հատ հաց գնեցի, ցանկանում էի վճարել թոշակի քարտով, աշխատողն ասաց, որ խնդիր կա, եւ քարտով վճարում չի լինում, բայց ասաց՝ ամեն դեպքում բերեք փորձենք, փորձեցինք, եւ վճարումը ստացվեց։

Нет описания.

Нет описания.

Աշխատողն ուրախացած ասաց իր կողքի «կասսայի» աշխատողին, որ ստացվեց քարտով գործարքը, ի պատասխան լսվեց հետեւյալը՝ բայց ո՞վ էր ասել, որ չի ստացվում, գործարքը ստացվում է, բայց մենք քարտով առեւտուր չենք անում։ Մոտեցա նույն «կասսային»՝ վճարելու մնացած առեւտրի համար, որը կազմում էր 2 հազար 370 դրամ, տվեցի նույն քարտը, զարմացած նայեց ինձ ու ասաց, որ քարտով չի ստացվում վճարել, ես էլ ասացի՝ բայց հենց նոր ձեր կողքի կասսայում ստացվեց, ավելի զարմացած նայեց ինձ ու ասաց՝ ես էլ հենց նոր ասացի, որ քարտով առեւտուր չենք անում, դրսում բանկոմատ կա, մոտեցեք բանկոմատին։ Քանի որ հեռվից էինք գալիս եւ սոված էինք, ստիպված մոտեցա գումարը կանխիկացնելու, արդեն ոչ թե թոշակի, այլ՝ ուրիշ քարտի, բանկոմատի վրա արեւ էր ընկնում, դժվար էր գործարք կատարելը։ Ես էլ, ջղայնացած, չկարողացա ոչինչ անել, կանչեցի խանութի աշխատողներից մեկին, սա շատ բարեհամբույր օգնեց ինձ, մոտեցա «կասսային», ու նույն աշխատողը հիմա էլ, թե՝ ինչո՞ւ եք ուշանում, երկա՞ր պիտի սպասեմ, որ գաք վճարեք, հերթ է գոյանում։

«Որ քարտով առեւտուր անեիք, ստիպված չէիք լինի սպասել»,- պատասխանեցի ես ու դուրս եկա խանութից՝ առանց վճարման կտրոնը վերցնելու։ Ես չգիտեմ՝ ինքը կտրոնը տպե՞ց, թե՞ ոչ։ Խնդրում եմ՝ բարձրաձայնեք այս մասին։ Եթե հնարավոր է՝ մի հրապարակեք իմ ով լինելը»։

Հավելեմ, որ Իջեւանում նույն սեփականատիրոջը պատկանող 4 հատ «Բազե» սուպերմարկետ կա։

Իշխանության դեգրադացիա․ ովքեր էին կառավարում նախկինում, ովքեր՝ հիմա

Շատ տարիներ առաջ մենք անգիր գիտեինք բոլոր բարձրաստիճան եւ անգամ միջին կալիբրի պաշտոնյաներին, չնայած այն ժամանակ էլ լիքն անարժան մարդիկ էին հայտնվում այդ պաշտոններին։ Նաեւ անհասկանալի կոալիցիաներ էին կազմվում, ու կառավարության անդամ, պատգամավոր էին դառնում կիսագրագետ մարդիկ։ Բայց պետական պաշտոն զբաղեցնելը, ամեն դեպքում, մեծ պատասխանատվություն ու պատիվ էր, ոչ մեկին, այսպես ասած, փողոցից չէին բռնում, բերում՝ փոխնախարար նշանակում, պատգամավոր դարձնում։

Այդ պատահական մարդիկ ինչ-որ ձեւով թափանցում էին ոչ պատահական մարդկանց կուսակցություններ եւ թիմով որեւէ ոլորտ կառավարելու իրավունք էին ստանում ու հայտնվում խորհրդարանում կամ կառավարության կազմում։ Հիմա պաշտոն ստանում են բացառապես մի մարդու կամքով եւ կամայականությամբ։ Նա կարող է մի օր, մի միջոցառման ժամանակ ինչ-որ մեկին հավանել կամ ինչ-որ քասթինգի արդյունքում անհասկանալի ձեւով ընտրված աղջիկ-տղաներին բերել, բարձր պաշտոնների նշանակել։

Թե քանի հարյուր կամ հազար մարդ է այս իշխանության ժամանակ բարձր պետական պաշտոններ զբաղեցրել, երեւի հաշիվն իրենք էլ են կորցրել, մենք էլ։ Եկել են ու գնացել, հարստացել են ու անհետացել, աղմկել են ու անհայտության մեջ հայտնվել՝ այնպես, որ ոչ ոք չի հիշում անգամ, որ նման մարդիկ երբեւէ եղել են իշխանության մեջ։

Մի բան ակնհայտ է, որ 2018-19-ին շատ ավելի որակյալ էր այս իշխանության կազմը, եւ շատ ավելի հետաքրքիր ու պատրաստված էին պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Ժամանակի ընթացքում ինքնուրույնները, խելացիները, գրագետները գնացին, մնացին հնազանդները, հարմարվողները, գործը մի կերպ յոլա տանողները։ Ամեն հաջորդ պաշտոնյա սկսեց զիջել իր նախորդին։ Երբ հետ ես նայում, տեսնում ես, թե ինչ դեգրադացիա է ապրել այս իշխանությունը։

Կարող եք մտովի թվարկել ձեր հիշողության մեջ մնացած պաշտոնյաներին։ Եթե առաջին խորհրդարանի նախագահն Արարատ Միրզոյանն էր, այսօր Ռուբեն Ռուբինյանն է, նախորդի փոխնախագահը Հակոբ Արշակյանն էր, այսօր Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանն են։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյան, այսօր՝ Արուսյակ Ջուլհակյան, առողջապահության հանձնաժողով՝ Նարեկ Զեյնալյան, այսօր՝ Լուլու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյան, այժմ՝ Նազելի Բաղդասարյան։ Նախկինում կարեւոր կառույցների ղեկավարներն էին Դավիթ Անանյանը, Վահան Քերոբյանը, Արթուր Վանեցյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Դավիթ Տոնոյանը, հիմա՝ Գեւորգ Պապոյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Վահե Հովհաննիսյանը, Դավիթ Խուդաթյանը․․․Եթե անունները ձեզ ոչինչ չեն ասում, պարզապես բացեք նրանց լուսանկարները, դրեք կողք- կողքի եւ նայեք նրանց դեմքերի արտահայտություններին։

Երբեմն թվում է, թե Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է վարկաբեկում, հեղինակազրկում պետական կառավարման գաղափարը։ Մի տեսակ մուռ է հանում նախկինում իր զրկանքների կամ դժվարությունների համար, պատժում է երկիրն ու հասարակությանը, որ իրեն ավելի վաղ չեն բերել իշխանության։ Ինչքա՜ն պետք է չսիրես քո բանակը, ինչքա՜ն պետք է չկարեւորես քո երկրի ու հասարակության անվտանգությունը, որ պաշտպանության նախարար նշանակես Սուրեն Պապիկյանին, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ՝ Նավակ ճոճող Վիլեն Գաբրիելյանին, Արտաքին հետախուզության ծառայության պետ՝ Քրիստինե Գրիգորյանին, ՆԳ նախարար՝ Արփինե Սարգսյանին, արդարադատության նախարար՝ Սրբուհի Գալյանին, ՔԿԾ պետ՝ Ծովինար Թադեւոսյանին, գլխավոր դատախազ՝ Աննա Վարդապետյանին, իսկ ԱԱԾ տնօրեն՝ Անդրանիկ Սիմոնյանին․․․

«Հրապարակ»․ Հիմնանորոգված փողոցի հենապատը եւ սալիկապատված մայթը քանդվել են (լուսանկարներ եւ տեսանյութ)

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքն օգոստոսի 15-ին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի՝ Տավուշ կատարած այցի մասին․ «Նախարարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում եւ ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին: Նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման եւ մայթերի հիմնանորոգման աշխատանքները․․․»։

Դիլիջանի Գետափնյա փողոցի եւ մայթերի հիմնանորոգման ծրագրի ավարտը հետաձգվել է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։ Շուրջ 1 միլիարդ դրամ արժեքով սուբվենցիոն այդ ծրագրի աշխատանքները նախագծից մեծ շեղումներով են արվել։ Աղստեւ գետի հունը մաքրելու, այնտեղից մեծ քանակությամբ ավազ հանելու հետեւանքով Գետափնյա փողոցի հենապատի հիմքը բացվել է, հենապատի մի մասը քանդվել է, այն նորոգել են՝ խաթարելով հենապատի ընդհանուր տեսքը։ Մեծ հատվածում մայթի սալիկապատված հատվածը քանդվել է, քանդված տեղում երեւում է, որ պոկված սալիկների տակ ցեմենտ չի եղել, այլ՝ ավազ։ Նախարար Խուդաթյանը, մարզպետ Հ․ Ղալումյանը տեսե՞լ են հիմնանորոգված Գետափնյա փողոցի մայթի քանդված հատվածը։ Մարզպետարանի հաղորդագրության մեջ այդ մասին բառ չկա։

Нет описания.

Открыть фото

Открыть фото

Открыть фото

«Հրապարակ»․ Ես հայ եմ, բայց մոլոկաններն ատամներով ինձ պահում են

Սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենա համայնքապետի ընտրություն։ Գլխավոր թեկնածուն համայնքի գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։ Նա համայնքը ղեկավարում է շուրջ 13 տարի։ Մեզ հետ զրույցում Չախալյանը նշեց, որ անկուսակցական է, որեւէ քաղաքական ուժի չի սատարում, եւ իր հաղթանակը որեւէ ուժ չի կարող իրեն վերագրել։ Հարցին՝ համայնքապետի պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ կա՞ն, նա պատասխանեց․ «Ես առաջադրվելու եմ, հստակ չգիտեմ, թե ովքեր են առաջադրվելու, բայց ականջիս հասել են խոսակցություններ, որ մի մոլոկան երիտասարդ է ուզեցել առաջադրվել, հետաքրքրվել է՝ ես առաջադրվելու եմ, թե չէ, ասել է՝ եթե առաջադրվում եմ, ինքը չի առաջադրվի»։

Նրա խոսքով, Լերմոնտովոյում բնակչության քիչ տոկոսն են կազմում հայերը, հիմնական բնակչությունն ազգային փոքրամասնություններից, հիմնականում մոլոկաններից է կազմված, կուսակցությունները նման դեպքում չեն կարող ազդեցություն ունենալ համայնքի բնակչության վրա։

Հարցին՝ որքա՞ն է գնահատում իր հաղթելու շանսերը, Չախալյանը նշեց․ «Ես հայ եմ, բայց մոլոկաններն ինձ շատ հարգում են, որովհետեւ ցանկացած հարցում իրենց կողքին կանգնած եմ, եթե անգամ գիշերը ինչ-որ հարցով զանգում են ինձ, ես վազում եմ։ Դրա համար այդ հարգանքը կա, մոլոկաններն ատամներով ինձ պահում են»։

Նշենք, որ գյուղն ունի շուրջ 950 բնակիչ, որից ընտրության իրավունք ունի 427-ը։ Իսկ Անտառաշեն գյուղը, որը 5 տարի առաջ է միացվել Լերմոնտովոյին, ունի 260 բնակիչ, որից 110-ն ունի ընտրելու իրավունք։

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

Պաշտպանության նախարարությունում վերջին օրերի կադրային ջարդը, համակարգի մեր աղբյուրի բնորոշմամբ, սոսկ քավության նոխազ գտնելու օպերացիա կարելի է բնորոշել:

Մենք գրել էինք, որ Փաշինյանն անչափ դժգոh է «զորավար» Սուրեն Պապիկյանից, ընտրություններից հետո անգամ նրա վերանշանակումն էր հարցականի տակ, քանի որ Փաշինյանը նախատել էր, որ խաղաղ պայմաններում մի առաքելություն ունի՝ զորքի բարոյահոգեբանական մթնոլորտը նորմալ պահելը, այն էլ չի կարողանում ապահովել, եւ բազում մահեր են գրանցվում հիմա բանակում:

Բայց քանի որ հարմար, կամակատար կադր չուներ, որոշեց Պապիկյանին շանս տալ: Նա էլ բանակում կադրային ջարդով է փորձում ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, ենթակաները լավ չեն աշխատում: Սակայն նոր նշանակումներն էլ ավելի են խաթարել բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, այս անգամ՝ արդեն սպայակազմում:

Մեզ ասացին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակելը հերթական անգամ փոթորկել է հրամկազմի շարքերը, այստեղ անասելի ծանր են տանում «միլիցիաների» մուտքը բանակ: Ընդ որում՝ լսել են, որ Հովհաննիսյանը մտադիր է նախկին կոլեգաներին էլ իր հետեւից ՊՆ տանել, եւ արդեն իսկ բողոքի ձայն են բարձրացրել, ինչի արդյունքում Հովհաննիսյանին զգուշացվել է, որ զգուշորեն եւ սահուն կերպով նշանակումներն անի, միանգամից ՊՆ ՌՈ-ն չդարձնի ոստիկանության բաժին:

Հիշենք, որ համակարգում մի կերպ են հանդուրժում նաեւ փոխնախարար Արման Սարգսյանին, որը նույնպես նախկին ոստիկանապետ է:

«Հրապարակ»․ Սկանդալ եւ խուճապ Վարդենիսում․ արոտավայրում ական են հայտնաբերել

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։

Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։

Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով. «Օգոստոսի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում պայթուցիկի նմանվող իր է գտել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»։

Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա պրոցեսուալ պարտադիր քայլ է։

Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները։

«Հրապարակ». Ում հետ է նույն խցում նստած Արեգնազ Մանուկյանը

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է կանանց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում` կալանքի տակ, մեր տեղեկություններով, նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը եւ խարդախության մեջ մեղադրվող մի կին։

Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքին ի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին եւ 2026-ի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Նա դեռ մեկ տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը՝ Արեգնազ Մանուկյանը, ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան եւ Անդրանիկ Թեւանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների՝ մեղադրանքն անհիմն է եւ քաղաքական։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել մեծ թվով հանրային գործիչներ, հատկապես՝ կանայք, իսկ երեկ նրան ազատ արձակելու պահանջով Երեւանում մի քանի ակցիա է իրականացվել։

«Հրապարակ»․ Զինվորնե՞ր են թունավորվել – Հրապարակ

Մեր տեղեկություններով, մոտ մեկ շաբաթ առաջ Նուբարաշենի զորամասում սննդային լուրջ թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետեւանքով մեծ թվով զինծառայողների տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ավելի թեթեւ ախտահարվածներին զորամասի բուժմասում են պառկեցրել:

Թունավորումը, մեզ հասած տեղեկություններով, եղել է սննդից։ Իշխանափոխությունից հետո բանակում սնունդ մատակարարող ընկերությունը «Արտ լանչ»-ն էր, սակայն «Արտ լանչ»-ի ղեկավար Բակուր Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ տարուց ավելի է, ինչ իր ղեկավարած ընկերությունը բանակին սնունդ չի մատակարարում՝ սննդի մատակարարման տենդերը 4 այլ կազմակերպություններ են շահել:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարությունից, բայց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, որը շատ է սիրում լրատվամիջոցների ճշմարտացի լուրերը հերքել, մի ամբողջ օր չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ նամակներին: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից մեզ ասացին, որ աղիքային վարակով բուժհաստատություն են տեղափոխվել զինվորներ, սակայն թե նրանք որ զորամասից են եւ ինչ պայմաններում են թունավորվել, ասել չեն կարող: