Հերթական մրցանակը՝ հանուն պետության վերացման

Գերմանիայի Հեսսեն երկրամասի Գիսեն քաղաքում գործող Ալբերտ Օսվալդի հիմնադրամը Փաշինյանին շնորհել է Հեսսեյան խաղաղության մրցանակ: Այն կհանձնվի սեպտեմբերի 18-ին երկրամասի մայրաքաղաք Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում: Մրցանակն, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «արժևորում է 51-ամյա քաղաքական գործչի շարունակական ջանքերը՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և Եվրոպական միության հետ մերձեցման ուղղությամբ»։

Թե ինչպիսի ինստիտուտներ է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ չի կարող չիմանալ գրագետ և հայրենասեր ու, բնականաբար, ոչ նիկոլական քաղաքացին: Չնայած երևի կարիք չկար շեշտելու վերջին պահը, քանի որ նշված հատկանիշներով և, միաժամանակ, նիկոլական քաղաքացի գտնելը նույն արդյունքը կունենար, ինչ օրը ցերեկով լապտերի լույսով փնտրելը. հին հունական փիլիսոփա Դիոգենեսի ականջը կանչի: Իսկ թե ինչքանով են այդ ինստիտուտները ժողովրդավարական՝ կարող էր ասել նույնիսկ հույն փիլիսոփան՝ եթե ինչ-որ հրաշքով մի պահ հայտնվեր 21-րդ դարասկզբի Հայաստանում:

Վերադառնանք մրցանակին, ինչի շնորհման առումով խորհրդարանի ամփոփագրում նշվում է, որ որպես «2018-ի «Թավշյա հեղափոխության» առաջնորդներից մեկը նա (այսինքն, դեռևս «դուխով» Նիկոլը) ճանապարհ հարթեց խորհրդարանական ընտրությունների անցկացման համար»: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Խորհրդարանական ընտրությունները որպես միակ համապետական միջոցառում ներդնելը, որով ՀՀ-ն նույնանում էր եվրոպական պրակտիկային, Սերժ Սարգսյանի շնորհն էր: Չնայած ինչպես ավելի ուշ պարզվեց՝ դա միաժամանակ նրա ամենամեծ սխալն էր:

Իսկ եթե խոսվում է օրինական ընտրությունների անցկացման մասին, ապա 2026-ին անցկացվածն ամենախայտառակն էր վերջին 15 տարվա կտրվածքով: Հայաստանցի ընտրողը վաղուց չէր բախվել այնպիսի ընտրախախտումների, այն էլ ժողովրդավարականի անվան ներքո ներկայացված, ինչպիսիք տեղի ունեցան այս տարի: Այն ամենախայտառակն էր թե՛ օրինականության և թե՛ քարոզարշավի բարոյա-հոգեբանական ազդեցության առումով:

Եվ եթե այդ ընտրախախտումները հենց այն մեխանիզմն են, որով Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, ապա քիչ է մնում ցավ զգամ նույն այդ միության ճակատագրի առումով: Դա՝ մեկ: Եվ երկրորդ՝ գյուղմթերք արտադրող ֆերմերների և այլ գյուղացիների (դեռևս միայն իրենց) հաշվին Ռուսաստանի նկատմամբ թշնամություն անելով ԵՄ-ին մերձենալը չեմ կարծում, թե հարցի լուծման լավագույն տարբերակն է: Հատկապես որ ԵՄ անդամ երկրներն այս կամ այն հարցում՝ իրենց պետական շահերը սպասարկելու նպատակով, խնդրներ են ստեղծում ընդհանրապես ԵՄ-ի հետագա գոյության տեսակետից:

Վերցնենք ամենավերջին օրինակը: Միջերկրածովյան աֆրիկական ափին գտնվող՝ իսպանական Սեուտա կիսաանկլավ արաբ երիտասարդների ներթափանցումից հետո ԵՄ երկրների կառավարությունները հայտարարեցին Շենգենյան համաձայնագիրը կասեցնելու անհրաժեշտության մասին: Իսկ Իտալիան դա արեց միակողմանիորեն՝ սահմանելով մեկամսյա ստուգումներ Իսպանիայից օդային և ծովային ճանապարհով ժամանող՝ ԵՄ անդամ երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ: Չնայած իտալական քայլի ադեկվատությանը՝ նույն սահմանափակումն Իսպանիան կիրառեց Իտալիայից ժամանողների վրա:

Կրկին վերադառնալով մրցանակին՝ արձանագրենք, որ դրա շնորհման պատասխանատուների կարծիքով, Փաշինյանի գործունեության արդյունքում ստեղծվում են տարածաշրջանային կայունության և խաղաղության երկարաժամկետ ապահովման հիմքեր: Գերմանացի գիտնականների կողմից հատկապես արժևորվել է Փաշինյանի՝ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուց չխուսափելը: Ինչը վկայում է, որ նրանք գիտակցում են այն հանգամանքը, որ հենց նրա զիջողականությունից է կախված տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Քանի որ գործընթացի մյուս կողմում գտնվող անձն անընդհատ պահանջներ է ներկայացնում՝ դրանով հարվածի տակ դնելով նույնիսկ պարտվողական խախաղության հաստատումը: Ու հենց այդ պատճառով է մրցանակը շնորհվել միայն Փաշինյանին՝ ի տարբերություն «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի, որը նրան և Ալիևին շնորհվել է ԱՄԷ-ի կողմից:
Ամփոփագրում նշվում է, որ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Փաշինյանի որդեգրած մոտեցումը պայմանավորված է բռնության հետագա տարածումը կանխելու և ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով»։ Այս առումով չենք կարող չզարմանալ, որ գերմանացի քաղաքական գործիչներն ու գիտնականները մոռացել են, որ պարտվողական խաղաղասիրական քաղաքականությունը երբեք չի կարող լինել նախաձեռնողական: Որովհետև դա հանգեցնում է ամբողջական կապիտուլյացիային՝ ինչպես տեղի ունեցավ 1938-ին Չեխոսլովակիայի դեպքում: Կամ էլ պետականության կորստին՝ ինչի առջև այսօր կանգնած ենք մենք:

Ինչևէ, հերթական անգամ ստիպված ենք դիտարկել օտարների կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կապիտուլյացիոն քաղաքականությունը շնորհավորելու հանգամանքը: Եվ հույս հայտնել, որ հիպոթետիկ «չորրորդ հանրապետության» ձևավորման խոսույթում կյանքի չի կոչվի Հայաստան պետության վերացումը: Որովհետև մինչ այդ երկրի ազգաբնակչությունը կվերածվի պետական շահն ընկալող ադեկվատ քաղաքացիների: Ու կանի համապատասխան եզրակացություն: Որպեսզի հանուն պետության վերացման՝ օտարների շնորհած հերթական մրցանակը չվերածվի ճակատագրականի:

Մեկ օրում հրդեհի մակերեսը հասել է 3,2 հազար հեկտարի

ԱՄՆ Նեւադա նահանգի հյուսիսում մոլեգնում է Hawk բնական հրդեհը։ Համաձայն ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումների, մեկ օրում հրդեհի մակերեսը հասել է 3,2 հազար հեկտարի։ Կրակը սպառնալիք է դարձել մոտ 1000 տների համար։

Իշխանությունները մի շարք շրջանների բնակիչների համար անհապաղ տարհանման հրաման են արձակել։ Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են նրանով, որ ուժգին քամի է փչում։ Քամու պատճառով կրակը շատ արագ է մոտենում բնակելի շրջաններից, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծում հրշեջների համար։

Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի առանցքային տարրն է, և դրա գործունեության դադարեցումը միայն կմեծացնի երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աղբյուրներից։

«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ը խաղում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարրի դեր՝ արտադրելով էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը թույլ է տվել Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց երկար տարիներ։ Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է»,-նշել է Զախարովան։

Կառավարության անօրեն անդամները պատրաստվում են ներկայանալ Ազգայի Ժողով

2026 թվականի օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։ Օգոստոսի 3-ին նրա առաջարկությամբ իրենց պաշտոններում նշանակվել են ՀՀ կառավարության բոլոր անդամները։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ Կառավարության անդամն իր լիազորություններն ստանձնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից:

Լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները տալիս են երդում, որի տեքստը սահմանված է օրենքով։ Կառավարության անդամները երդվում են Հանրապետության նախագահի ներկայությամբ Հանրապետության նախագահի նստավայրում: Օգոստոսի 3-ից անցել է արդեն 20 օր, սակայն մինչ օրս կառավարության անդամները դեռ չեն երդվել և նման անօրեն կարգավիճակով պատրաստվում են օգոստոսի 24-ին ներկայանալ Ազգային ժողով։

Գրել է ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը

Ըստ Վանգայի՝ կենդանակերպի 2 նշան 2026 թվականի ավարտին կերջանկանա

Առյուծ. Թագը փայլում է ավելի պայծառ, քան երբևէ
Առյուծներ, պատրաստվեք։ 2026 թվականը ձեր ուշադրության կենտրոնում գտնվելու ժամանակն է։ Արևը՝ ձեր լուսատուն, ձեզ այնքան էներգիա կպարգևի, որ բավարար կլինի ամբողջ քաղաքը լուսավորելու համար։ Ձեր խարիզման կհեղեղվի։

Սա այն տարին է, երբ դուք ոչ միայն կնկատվեք, այլև կուռք կդառնաք։ Ձեր տաղանդները վերջապես կհասնեն ավելի լայն լսարանի։ Դուք կզգաք իսկական փառք։

Ստեղծագործություն և ճանաչում։ Եթե զբաղվում եք ստեղծագործական արվեստով, պատրաստվեք ծափահարությունների։ Ձեր նախագիծը, լինի դա նկար, գիրք, երաժշտական ​​​​երգ, թե բիզնես գաղափար, կդառնա վիրուսային։ Ձեզ կհրավիրեն հեռուստատեսությամբ, և մարդիկ կգրեն ձեր մասին։

Մի բաց թողեք գարնանը անուն ստեղծելու հնարավորությունը. մասնակցեք մրցույթների և հրապարակեք ձեր աշխատանքները։
Ամառը կբերի կյանքը փոխող հանդիպում խորհրդատուի կամ ազդեցիկ հովանավորի հետ։
Տարվա վերջին դուք կարող եք հայտնվել նոր սոցիալական գագաթնակետին, որի մասին միայն երազել եք։ Անձնական կյանք։ Ահա թե որտեղ է սպասում իսկական սիրավեպը։ Միայնակ Առյուծներին կարող է սպասվել կենսուրախ, կրքոտ սիրավեպ, ավելի շատ նման ֆիլմի սյուժեի։ Դուք կզգաք ձեզ ձեր սեփական հեքիաթի գլխավոր հերոսը։

Գոյություն ունեցող հարաբերություններում կիրքը կվերակենդանանա։ Դուք կորոշեք խենթ, բայց հրաշալի քայլի մասին. ամուսնության առաջարկ կանեք, երազանքի ճանապարհորդություն կկազմակերպեք կամ շքեղ վերանորոգում կպլանավորեք։

Ֆինանսներ։ Գումարը կգա ճանաչման միջոցով։ Ոչ այնքան առօրյայի, որքան ձեր պայծառ գաղափարների իրականացման միջոցով։ Համարձակորեն սահմանեք արդար գին ձեր աշխատանքի համար. ձեզ կվճարեն առանց հարցերի։

Ձեր երջանկությունը կլինի հնչեղ, ուրախալի և ոգեշնչող ուրիշների համար։ Դուք կփայլեք, և այս փայլը կգրավի աշխարհի բոլոր լավագույն նվերները։

Կշեռք. Ներդաշնակություն ամեն ինչում և երկար սպասված հավասարակշռություն
Կշեռքների համար 2026 թվականը կլինի բուժիչ բալասան հնարավոր խառնաշփոթից հետո։ Դուք կգտնեք կատարյալ հավասարակշռություն «ուզելու» և «պետք է» լինելու, աշխատանքի և անձնական կյանքի, երազանքների և իրականության միջև։

Դուք այլևս չեք տատանվի մեկ կամ մյուս բանի շուրջ։ Դուք կգտնեք ձեր ներքին կենտրոնը, և այս դիրքից ձեզ համար կբացվեն զարմանալի հեռանկարներ: Սա այն տարին է, երբ ամեն ինչ «իր տեղը կընկնի» հաճելի, հնչեղ սեղմումով։

Գործընկերություններ և հարաբերություններ: Սա ձեր հաղթանակի հիմնական ոլորտն է: Այս տարի ձևավորված գործնական գործընկերությունը կլինի աներևակայելիորեն շահավետ և ներդաշնակ: Դուք վերջապես կհանդիպեք այդ մեկ հուսալի դաշնակցին։

Սիրո մեջ, եթե դուք միայնակ եք, ձեզ սպասվում է ճակատագրական հանդիպում: Սա կլինի այն մարդը, որի հետ դուք առաջին իսկ պահից ձեզ հարմարավետ և հանգիստ կզգաք: Դուք կհասկանաք. սա ինձ համար է։

Ամուսնացած զույգերի համար տարին կլինի վերածնված սիրավեպի ժամանակաշրջան: Դուք կվերադարձնեք թեթևություն ձեր հարաբերություններին, շատ կճամփորդեք միասին և կմոռանաք «առօրյա կյանք» և «ռեժիմ» բառերի մասին։

Կարիերա և որոշումներ. Այս տարին իդեալական է ձեր գործերը կարգի բերելու համար: Դուք հեշտությամբ կավարտեք հին նախագծերը և ոգևորությամբ կզբաղվեք նորերով: Ձեր բնածին դիվանագիտությունը կբացի բոլոր դռները։

Երկարատև իրավական կամ բյուրոկրատական ​​գործընթացը վերջապես կլուծվի ձեր օգտին։ Դուք կգտնեք աշխատանք մի վայրում, որտեղ կարևորվում են գեղագիտությունը, արդարությունը և թիմային ոգին։
Պատասխանատվությունները վստահորեն բաշխեք. դուք շրջապատված կլինեք կոմպետենտ և հաճելի մարդկանցով։
Ձեր երջանկությունը կլինի նուրբ, հանգիստ և նրբագեղ։ Դուք կզգաք ձեզ գեղեցիկ բեմադրված ներկայացման մեջ, որտեղ դուք և՛ ռեժիսորն եք, և՛ գոհ հանդիսատեսը։

Երկար ժամանակ գազ չի լինելու. Հասցեներ


Օգոստոսի 24-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը՝ 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աճառյան, Կասյան, Կնունյանց, Ձեռժինսկու, Ճավճավաձեյի, Մաշտոցի, Մարտի 8-ի, Մելքոնյան, Սունդուկյան, Ստեփանյան փ…

Թուրքիայում շատերը չեն հավանում Թրամփին․ նոր հարցում

Թուրքիայում հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «MetroPOLL» հետազոտական կենտրոնը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը. հուլիս 2026» սոցհարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 86%-ը, բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ և նշել է, որ չի հավանում նրան։

Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփին հավանողների թիվը կազմել է ընդամենը 7․6%։ Հարցվածների 4․4%-ը նշել է, որ անտարբեր է, իսկ 2%-ը հայտնել է, որ չի ճանաչում ԱՄՆ նախագահին։ 2026-ի ապրիլի համեմատ հուլիսին Թրամփի նկատմամբ դրական վերաբերմունքը փոքր-ինչ աճել է։ Ապրիլին նրան հավանում էր հարցվածների 6․1%-ը, իսկ չէր հավանում՝ 89․6%-ը։

Թրամփին ամենաշատը չեն հավանում ընդդիմադիր կուսակցությունների համակիրները։ Մասնավորապես, «İYİ» (Լավ) կուսակցության ընտրողների շրջանում չհավանողների ցուցանիշը կազմում է 97%։ Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ընտրողների շրջանում այդ ցուցանիշը 96.6% է, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ընտրողների շրջանում՝ 89.3%։

Իշխող դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ընտրողները Թրամփին ամենաշատ հավանող խումբն են. նրանց 16.7%-ը դրական է արտահայտվել ԱՄՆ նախագահի մասին։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) համակիրների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 10.2%, նշում է Ermenihaber-ը։

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին առաջիկա շաբաթում


Խոյ Այս ժամանակահատվածում ինքներդ ձեզ՝ ձեր արտաքին տեսքին և զգեստապահարանին կատարված ֆինանսական ներդրումները արագ կարդարանան. նոր տեսքը կբարձրացնի ձեր կարգավիճակը և կապահովի համապատասխան աշխա…

Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղ երկխոսության միայն առկա իրողությունների հիման վրա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ՝ ռուսական կողմի համար անընդունելի են ուկրաինական կարգավորման վերաբերյալ ներկայումս ի հայտ եկող «էկզոտիկ» առաջարկները։

Պուտինը ռիսկային է անվանել 40-օրյա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով Ռուսաստանին պարտության մատնելու փորձը։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածները որևէ շրջադարձային փոփոխության չեն հանգեցրել Ռուսաստանի հետ դիմակայությունում։

Ռուսաստանն ակտիվացրել է հարվածները ուկրաինական ձեռնարկությունների վրա՝ ի պատասխան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների։ Ռուսական պատասխան հարվածներն ավելի կործանարար են, քան Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի վրա։

Ռուսական զորքերն արագացրել են իրենց հարձակման տեմպը և վստահորեն կատարում են ՀՕՊ ուժերի խնդիրները։ Ռուսաստանի արձագանքը Ուկրաինայի զինված ուժերի սադրանքներին զգայուն է Կիևի համար, և Կիևի ռեժիմի համար տեսանելի են աղետալի տենդենցներ։

Կիևի ռեժիմից Ռուսաստանի ստացած առաջարկները երբեմն էկզոտիկ են ու անընդունելի։ Կիևի իշխանություններն իրենք են «ջինին շշից դուրս թողել»՝ հարվածներ հասցնելով քաղաքացիական թիրախներին։

Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ շարունակել Սպիտակ տան նոր հանդիսությունների սրահի կառուցումը։ Գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրել է Կոլումբիայի ֆեդերալ շրջանի դատարանի որոշումը, ըստ որի՝ շինարարությունը պետք է դադարեցվեր։ Վարչակազմը խնդրել էր, որպեսզի շինարարությունը չխոչընդոտվի, այդ թվում նաեւ՝ Թրամփի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի շրջանի ֆեդերալ դատարանը որոշել էր, որ Սպիտակ տանը կից կառուցվող նոր հանդիսությունների սրահի շինարարությունը պետք է մասնակիորեն դադարեցվեր՝ մինչեւ որ դրա շարունակման համար կլիներ Կոնգրեսի թույլտվությունը։