Հայազգի գիտնականը Չինաստանում պետական մրցանակի է արժանացել

Ռուսաստանցի հայազգի գիտնական Արտյոմ Օգանովը դարձել է Չինաստանի Պետական մրցանակի ամենից երիտասարդ դափնեկիրը, որը նրան շնորհել է անձամբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Հիշեցնենք, որ նշանավոր հայ գիտնականի աշխատանքները վերաբերվում են կրիստալոգրաֆիայի ոլորտին։ Պետական մրցանակը պաշտոնապես կոչվում է «Գիտության եւ տեխնիկայի ոլորտում Չինաստանի պետական միջազգային մրցանակ»։

Այն շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ 10 գիտնականների։ Դափնեկիրներ են եղել բազմաթիվ համաշխարհային հռչակ վայելող գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Մրցանակի դափնեկիր է նաեւ հայտնի ֆիզիկոս Շոուչեն Չժանը, ով ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի ամենից հավանական թեկնածուն է համարվում այս տարի։ Այս տարվա Պետական մրցանակի դափնեկիրների շարքում է նաեւ հայտնի քիմիկոս Ժան-Մարի Լենը։

Փողոց կփակվի – Հրապարակ

Ամասիայի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել․
«Ամասիա համայնքի հարգելի բնակիչներ,հարգելի վարորդներ:

Տեղեկացնում ենք,որ իրականացվող շինաշխատանքներով պայմանավորված ,այս պահից մինչև առավոտ,փակ կլինի հրապարակից դեպի 25֊րդ փողոց տանող մուտքը (նախկին դատարանի շենքի մոտ)…”
Բոլոր վարորդներին խնդրում ենք լինել առավել զգոն և ուշադիր»:

Գերիների փոխանակում է տեղի ունեցել․ ինչ է հայտնի

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում։ Այս մասին հայտնել է բելառուսական «Առաջին լրատվական» հեռուստաալիքը:

«Ուկրաինայի 10 քաղաքացիներ և Ռուսաստանի Դաշնության 10 զինծառայողներ, որոնք գերության մեջ էին, վերադարձել են տուն», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բելառուսի տարածքում փոխանակումն իրականացվել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ գերիների վերջին փոխանակումը տեղի էր ունեցել օգոստոսի 19-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան էր վերադարձել 103 ռուս զինծառայող, նույնքան մարդ փոխանցվել էր ուկրաինական կողմին։

Առաջարկել է Էմիրաթների տարածքը տրամադրել Իրանին

Իրանի խորհրդարանի պատգամավոր Հոսեյն Ալի Հաջի-Դելիջանին անդրադարձել է աշխարհաքաղաքական պրոցեսներին, որոնք ընթանում են ներկայումս Մերձավոր Արեւելքում։ Նա հատկապես մեղադրանքներ է հնչեցրել Արաբական Միացյալ Էմիրությունների հասցեին։ Իրանցի պատգամավորը, ըստ Pars Today-ի հաղորդման, հայտարարել է, որ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի միջեւ վերջերս կնքված ռազմական համաձայնագիրը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները ռեգիոնում ձախողվել է։ Ապա նաեւ նկատել է, որ Արաբական Միացյալ Էմիրաթները 9 տրիլիոն դոլար է ծախսել՝ Միացյալ Նահանգներից անվտանգություն գնելու համար։ Արդյունքում՝ հայտնվել է բարդ վիճակում։ Պատգամավորը պահանջել է, որ Էմիրաթները հատուցեն Իրանին պատճառված վնասները եւ առաջարկել, որ երկար տարիներ Էմիրաթները իր տարածքը կարող է տրամադրել Իրանին՝ որպես պատճառված վնասի հատուցում։

Սկսել վարույթ՝ վարչապետի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով

Գլխավոր դատախազությանը
և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը

ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խախտելու
և հավատացյալների կրոնական զգացմունքները ոտնահարելու փաստերի առթիվ

Ես՝ Արտաշես Իկոնոմովը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, դիմում եմ Ձեզ՝ հետևյալի առնչությամբ:
2026 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ կառավարության 2026–2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել գործողություններ, որոնք, իմ խորին համոզմամբ, պարունակում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպիտ խախտումներ և ոտնահարում են հավատացյալների կրոնական զգացմունքները:

1. Սահմանադրության խախտման փաստերը

ա) Եկեղեցու պետությունից անջատման սկզբունքի խախտում

Վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ իբր պատրաստվում է «խորը համակարգային ճգնաժամի» մասին զեկույց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ և փաստացի պահանջել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը՝ որպես պատճառ նշելով, որ վերջինս պատարագների ժամանակ աղոթքներ է բարձրացնում Արցախի Հանրապետության համար:

Սա ուղղակի միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին, ինչը խստիվ արգելվում է Սահմանադրության 17-րդ հոդվածի 2-րդ կետով, որը սահմանում է. «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Պետությունն իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին, ներառյալ՝ Կաթողիկոսի ընտրության կամ հրաժարականի հարցերին:

բ) Կրոնի ազատության խախտում

Վարչապետի գործողությունները խախտում են Սահմանադրության 23-րդ հոդվածը, որը երաշխավորում է յուրաքանչյուրի՝ մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Պետության ղեկավարի կողմից Եկեղեցու առաջնորդին հրապարակավ հրաժարականի կոչ անելը և նրա դեմ զրպարտչական հայտարարություններ անելը ոտնահարում է հավատացյալների՝ իրենց կրոնն ազատորեն դավանելու իրավունքը:

գ) Ծառայողական դիրքի չարաշահում

Վարչապետ Փաշինյանն օգտագործել է պետական պաշտոնյանին վայել չէ արտահայտություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմելով իր աշխարհիկ (մկրտության) անունով՝ «Կտրիչ Ներսիսյան»: Ավելին, նա անհիմն հայտարարություններ է արել Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ: Սա ոչ միայն վիրավորական է հավատացյալների համար, այլև պարունակում է ծառայողական դիրքի չարաշահման հատկանիշներ, քանի որ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործվել է Եկեղեցու դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար:

2. Իրավական հիմքը

Վարչապետի գործողությունները խախտում են Սահմանադրության հետևյալ հոդվածները.
· Հոդված 17, կետ 2՝ կրոնական կազմակերպությունների անջատումը պետությունից
· Հոդված 23՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը
· Հոդված 48՝ պարտավորությունը հարգելու Սահմանադրությունը և օրենքները, այլ անձանց իրավունքները
Բացի այդ, վարչապետի գործողությունները հակասում են Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությանը ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

3. Պահանջը

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում եմ.
1. Սկսել վարույթ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններում Սահմանադրության խախտման հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով:
2. Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը խախտելու և հավատացյալների կրոնական զգացմունքները ոտնահարելու համար:
3. Ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ բացառելու համար պետական պաշտոնյաների կողմից իրենց ծառայողական դիրքի չարաշահման դեպքերը:

4. Եզրափակիչ դիտողություն

Այս քայլը վարչապետի կողմից ոչ թե առաջին, այլ շարունակական միջամտությունն է Եկեղեցու գործերին: 2025 թվականից ի վեր իշխանությունների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև հակամարտությունը մտել է բաց փուլ, իսկ 2026 թվականին այն ձեռք է բերել դատական բնույթ՝ Կաթողիկոսի և վեց արքեպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու տեսքով:

Պետության ղեկավարի կողմից Եկեղեցու առաջնորդին հրապարակավ վիրավորելը և նրա հրաժարականը պահանջելը աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ: Այն վտանգում է ոչ միայն Սահմանադրությամբ երաշխավորված կրոնի ազատությունը, այլև հասարակության հոգևոր հիմքերը:
Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, ովքեր կիսում են այս մտահոգությունը, կարող են միանալ և ստորագրել այս դիմումի տակ՝ ի պաշտպանություն Սահմանադրության և կրոնի ազատության:

24.08.2026 թ

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ նա նեղվում էր, որ պատարագի ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։

«Տե՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր Արցախն ու արցախահայերին։

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները։

Առավել ևս` ազգությամբ հայ, բայց օտարի շահերը սպասարկողները»,- գրել է Տեր Վրթանեսը։

Եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ․ Ֆարմանյան

ԱԺ-ում հնչած՝ «արտահանողների խնդիրների պատճառը ընդդիմությունն է» թեզը պարզապես ՖԵՅՔ Է։

Բայց եթե նույնիսկ մի պահ տեսականորեն ընդունենք իշխանության այս անհեթեթ վարկածը, ստացվում է ավելի անհեթեթ հետևանք․

եթե ընդդիմությունն է խանգարում արտահանմանը, ուրեմն Հայաստանում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ։

Իշխանությունը պետք է կառավարի երկիրը և պատասխանատվություն կրի արդյունքի համար, ոչ թե իր ձախողումների մեղավոր կարգի ընդդիմությանը…։

Գրել է պատգամավոր Հայկ Ֆարմանյանը

Բույսերը պաշտպանող ԱԲ տեխնոլոգիա են ստեղծել

Չինացի գիտնականները ստեղծել են աշխարհում առաջին արհեստական բանականության տեխնոլոգիական հարթակը, որը մշակելու է սինթետիկ իմունային ռեցեպտորներ բույսերի համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, ԱԲ օգնությամբ ստեղծվող ռեցեպտորները ի վիճակի են լինելու ճանաչելու կոնկրետ վիրուսների սպիտակուցները, որոնք վնասում են բույսերին, բակտերիաներն ու մյուս պաթոգենները եւ կարողանալու են բույսերի կողմից գործարկելու համապատասխան իմունային արձագանքը։ Նոր տեխնոլոգիայի օգնությամբ՝ համապատասխան բուսական կայունություն ապահովող գենային կազմը ստնալու համար այլեւս մի քանի տարու փոխարեն անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթվա աշխատանք։

Համակարգը նոր էջ է բացելու բույսերի իմունային-գենային ինժեներիայի ոլորտում։ Ստեղծողը Qi Biodesign կենսատեխնոլոգիական ընկերությունն է։ Արդեն իսկ ստեղծվել ու փորձարկվել են սինթետիկ ռեցեպտորների 391 տարբերակ, որոնք կարող են ճանաչել 14 վիրուս, երկու բակտերիա, սնկեր եւ այլ պաթոգեններ։ Համակարգը կարղ է նպաստել նաեւ գյուղատնտեսության զարգացմանը, քանի որ ստեղծվող ռեցեպտորները կարող են ճանաչել ու չեզոքացնել նաեւ կարտոֆիլի եւ պոմիդորի/լոլիկների պաթոգենները։

Պապիկյանը թեման գցում է ԳՇ պետի գրպա՞նը

Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ իր համար նորություն է, թե բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին։

Պարզվեց նաև, որ այսօր տեղի ունեցած մահվան ելքով հերթական դեպքի մասին էլ Պապիկյանը տեղյակ չի: Ինչպես կասեր դասականը՝ մամուլից է իմացել։
Չգիտեմ էլ ինչ ասեմ, ինչպես մեկնաբանեմ…
Ամեն դեպքում՝ երկու տարբերակ ունեմ։

Կամ Պապիկյանը թեման գցում է ԳՇ պետի գրպանը, ինչի արդյունքում հնարավոր է՝ մոտ օրերս տեղեկանանք ԳՇ պետի փոփոխության մասին, կամ էլ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ իր գլխավորած կառավարության բոլոր անդամները յոթ տարի մնացել են նույն դասարանում։

Գրել է Վիտալի Մանգասարյանը