
Իհլա՛մ Ալիև, ձեր դիմաց նվաստացող Նիկոլ Փաշինյանը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ. Հովսեփյան
Category: Hraparak
Եթե ադրբեջանցին շվշվացնելով հասավ մինչև տներ, ապա ի՞նչ կլիներ, եթե դիվերսիա տեղի ունենար. Յոլյան

Եթե ադրբեջանցին շվշվացնելով հասավ մինչև տներ, ապա ի՞նչ կլիներ, եթե դիվերսիա տեղի ունենար. Յոլյան
6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվել

6 տարի է՝ Փաշինյանի դեմ գիշեր-ցերեկ պայքարում եմ, միայն Ռուբինյանն է ինձ դրա համար փող տվել
Գտնվելով անազատության մեջ՝ նա, կատարել է բարեգործություններ, իրականացնելով պարոն Ռուբիյանի երազանքը

Գտնվելով անազատության մեջ՝ նա, կատարել է բարեգործություններ, իրականացնելով պարոն Ռուբիյանի երազանքը
Արաղչիից դժգոհ են․ խորհրդարանում ներկայացվել է նրան իմպիչմենտ հայտարարելու հարցը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին պաշտոնանկ անելու հարցը ներկայացվել է երկրի խորհրդարան։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը:
Ըստ գործակալության՝ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնողը խորհրդարանի թեհրանցի պատգամավոր, «պահպանողական թևի» ներկայացուցիչ Ամիր Հոսեյն Սաբեթին է:
Արաղչիի նկատմամբ պահանջների թվում խորհրդարանականը նշել է Նյու Յորքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ նրա վերջին շփումները, որոնք, նրա պնդմամբ, կայացել են առանց Իրանի գերագույն առաջնորդի թույլտվության:
Պատգամավոր Ալիռեզա Սոլիմին էլ «Mehr» գործակալությանը հայտնել է, որ որոշ պատգամավորներ կողմ են արտաքին գործերի նախարարի իմպիչմենտին, սակայն խորհրդարանական համակարգում իմպիչմենտի դիմումի գրանցումը չի նշանակում, որ այն պարտադիր կուղարկվի Մեջլիսի նախագահություն և կներառվի խորհրդարանական բաց նիստի օրակարգում։
Թուրքն այսօր ՀՀ-ի սահմանը սարքել է «проходной двор», իսկ դուք կտրվել եք ժողովրդից

Թուրքն այսօր ՀՀ-ի սահմանը սարքել է «проходной двор», իսկ դուք կտրվել եք ժողովրդից
Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները

Հիմա ուշադիր լսե՛ք՝ ինչ են փոխանցում անհետ կորածների ու գերիների հարազատները
Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին

Սամվել Կարապետյանի ծրագրերից դուք էլ եք օգտվել, հիմա եկել, ի՞նչ եք խոսում․ Մամիկոն Ասլանյանը՝ ՔՊ-ին
Ովքեր են այս տարվա առաջին Նոբելյան մրցանակակիրները

Այս տարվա Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում արժանացել են Քարլ Դեյսերոթը, Պետեր Հեգեմանը եւ Գեորգ Նագելը։ Մրցանակը նրանց շնորհվել է օպտոգենետիկայի ոլորտում եւ լուսակառավարելի իոնային ալիքների բացահայտման համար։ Նախորդ տարի նույն ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացել էին Մերի Բրունքովը, Ֆրեդ Ռամսդելան եւ Սիմոն Սաքագուչին։
Հիշեցնենք, որ Նոբելյան մրցանակի՝ բժշկության եւ ֆիզիոլոգիայի ոլորտում շնորհման թեկնածուներին ուսումնասիրում եւ որոշում է կայացնում Ստոկհոլմի Կարոլինգյան ինստիտուտը, որը հիմնադրվել է 1810 թվականին։ Նոբելյան կոմիտեի անդամները սակայն իրավունք ունեն կողմնակի փորձագետների ներգրավել՝ խորհրդակցությունների համար։
Համագործակցության արդյունքը՝ միջազգային չափանիշներով ստեղծված զգայական ինտեգրման սենսորային սենյակ
Viva-ն և «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ-ն կարևոր ձեռքբերման փաստ են արձանագրում
Viva-ի աջակցությամբ, «Քայլ առաջ» կենտրոնում, միջազգային չափանիշներով զգայական ինտեգրման սենսորային սենյակ է ստեղծվել: Ցանկալի վերջնարդյունքի համար ամեն ինչ ստեղծվել ու կահավորվել է մանրակրկիտ ուսումնասիրությամբ՝ միջազգային փորձի և կոնկրետ միջավայրի տեղայնացման համադրությամբ: Ուշադրության կենտրոնում են եղել թե´ այլընտրանքային տեխնոլոգիաների, սարքավորումների առկայությունը, թե´ դրանց թերապևտիկ ու մանկավարժական կիրառումը: Տարիներ շարունակ որպես պահեստ ծառայած անշուք տարածքն այժմ իրական փոփոխություն ապահովող միջավայր է ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) երեխաների համար: Զգայական ինտեգրման սենսորային սենյակում առկա յուրաքանչյուր սարք համապատասխանում է զարգացման կոնկրետ կարիքների։
Տեխնոլոգիական գերժամանակակից լուծումներով ստեղծված սենյակում առանձնահատուկ կարևորություն ունի Tobii eye-gazing համակարգը: Այն դիտարկման և գնահատման կարևոր գործիք է մասնագետների, ինչպես նաև հաղորդակցման միջոց՝ աուտիզմ ունեցող երեխաների համար: Համակարգն օգնում է հստակ գնահատել երեխայի տեսողական հաղորդակցման (կոնտակտի) և ուշադրության մակարդակը, ինչպես նաև արտաքին խթաններին արձագանքելու ունակությունը։ Դրա միջոցով կառավարվում են սենսորային սենյակի ինտերակտիվ տարրերը՝ անձրևի էֆեկտը, ջրային գունավոր խողովակը և երկինքը: Օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ «Consort World»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քամիլ Մատտան Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանին ներկայացրել է զգայական ինտեգրման սենսորային սենյակի հնարավորությունները:
«Այն, ինչ տեսա ներսում, թույլ է տալիս եզրակացնել, որ մեր համագործակցությունը հաջողվել է: Ստեղծվել է գործնականում աշխատող համակարգ, որը միավորելու է թերապիան, ուսուցումը և զգայական կարգավորումը: Այս սենյակը կփոխի երեխաների կյանքի որակը, կնպաստի նրանց ուշադրության կենտրոնացմանը և ոչ վերբալ հաղորդակցմանը: Դա շատ կարևոր է կենտրոնի հետ առնչվող բոլորի՝ երեխաների, մասնագետների և ծնողների համար: Երբեմնի փոքրիկ պահեստը հիմնովին փոխվել է և շատ խելամիտ ու գերժամանակակից լուծումներով արդիականացվել: Համոզված եմ, որ ծրագրի արդյունքը երկարաժամկետ է լինելու»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Viva-ի շնորհիվ ստեղծված՝ զգայական ինտեգրման սենսորային սենյակը կարևոր ձեռքբերում է մասնագետների, երեխաների և ծնողների համար: «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպության կենտրոնի մասնագետները, երեխայի հետ աշխատելիս, զգայական արձագանքներն այժմ բացահայտում են ոչ թե պարզ դիտարկման կամ փորձի հիման վրա, այլ վերահսկվող միջավայրում՝ կոնկրետ փաստերի վրա: Այլ կերպ ասած՝ ոչ թե «կռահում» են, այլ աշխատում են արձանագրվող փաստերից ելնելով: Սենյակը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում, շատ արագ կազմել անհատական միջամտության պլաններ, նվազեցնել երեխաների սթրեսային պահերը և թերապիաները դարձնել առավել արդյունավետ»,- ասել է օժանդակ տեխնոլոգիաների փորձագետ, «Consort World»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Քամիլ Մատտան:
Աուտիզմ ունեցող երեխան, առանց խոսքի կամ բարդ շարժումների անհրաժեշտության, զգայական ինտեգրման սենսորային սենյակում դառնում է միջավայրի ակտիվ մասնակից և այն փոփոխող։ Պլանշետի վրա հիմնված ինտերֆեյսով, նա հնարավորություն է ունենում իրական ժամանակում փոփոխել սենյակի լուսավորությունը, ձայներն ու պատկերները: Դա բացառիկ հնարավորություն է ձեռքի նուրբ շարժումների և կոորդինացիայի/ սահմանափակումներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց համար։
«Viva-ի աջակցությամբ մենք զգայական ինտեգրման սենսորային սենյակ ունենք, որը չափազանց կարևոր է իր երկարաժամկետ ազդեցությամբ: Սա ուղղակի թերապիաների կազմակերպման կամ ժամանակավոր աջակցության վայր չէ: Մեր նպատակն է զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք երեխաները կարող են կիրառել իրենց առօրյա կյանքում՝ դպրոցում, տանը և սոցիալական միջավայրում։ Արդեն իսկ՝ շատ կարճ ժամանակահատվածում այդ փոփոխությունները նկատելի են. երեխաները սկսում են ոչ միայն արձագանքել, այլ նաև նախաձեռնություն ցուցաբերել։ Իսկ իրական հաջողությունն այս սենսորային սենյակից դուրս արձանագրվող փոփոխությունը պետք է լինի, երբ երեխան կարողանա այդ փորձը տեղափոխել իրական կյանք՝ ավելի լավ ինքնակարգավորման, հաղորդակցության և ներգրավվածության հմտություններով»,- ասել է «Քայլ առաջ» սոցիալական ՀԿ նախագահ Արփինե Աշոտյանը:
Տարեկան կտրվածքով, «Քայլ առաջ» ՀԿ-ն թերապևտիկ ծառայություններ է մատուցում շուրջ 120 շահառուի: Նրանցից 100-ը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԱՊԿՈւ) կամ հաշմանդամություն ունեցող, իսկ 20-ը՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են: Շահառուներից յուրաքանչյուր երկրորդի մոտ առկա են զգայական խնդիրներ: Խելամիտ հարմարեցված բազմազգայական նոր միջավայրն անփոխարինելի դեր կարող է ունենալ նրանց համար: