«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս իշխանության գործելաոճն արդեն վաղուց ճանաչելի է դարձել. երբ որևէ ոլորտում ձախողում է լինում, իսկ դա բոլոր ոլորտներում է, մեղավորը միշտ ուրիշն է։
     Կարևորը՝ հասարակության ուշադրությունը շեղեն սեփական պատասխանատվությունից։
     Արտահանման ոլորտում ստեղծված ճգնաժամն էլ բացառություն չէ։ Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման, բանակցությունների կամ համակարգման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի վրա, երբեմն էլ՝ արտահանող տնտեսավարողների: Մինչ օրվա պատասխանատուները խոստանում են, որ առաջիկայում եվրոպական շուկայում հայերը «ոսկե սարեր կունենան»՝ գյուղմթերքի ակտիվ արտահանման սեզոնը «անամոթաբար» արագ է անցնում, չեն հասցնում:
     Ստացվում է՝ իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չունի։
     Երբ ամեն ինչ լավ է (այս 8 տարիների մեջ լավ բան չի եղել)՝ դա իրենց ձեռքբերումն է, իսկ երբ խնդիր է առաջանում՝ մեղավոր են գործարարները, գյուղացիները, արտաքին գործընկերները, բոլորը, բացի իրենցից։
     Բայց պետության դերը հենց այն է, որ կանխի նման իրավիճակները, պաշտպանի իր տնտեսավարողներին, բանակցի գործընկեր երկրների հետ և ապահովի արտահանման անխափան գործընթացը։ Եթե նույնիսկ խնդիրն առաջացել է արտաքին գործոններից, դրա լուծումը պետական կառավարման խնդիրն է, ոչ թե հերթական մեղավորներ փնտրելու առիթ, կամ տնտեսվարողներին հորդորելու, որ ԳՈՍՏ-ին ուշադիր լինեն»:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։

«Այնպես ներկայացրեց ընտրությունների գործընթացը, քիչ էր մնում ասես՝ եկեք ամեն օր ընտրություն անցկացրեք»․ Էլինար Վարդանյան (տեսանյութ)

«Այնպես ներկայացրեց ընտրությունների գործընթացը, քիչ էր մնում ասես՝ եկեք ամեն օր ընտրություն անցկացրեք»․ Էլինար Վարդանյան

«Այնպես ներկայացրեց ԿԸՀ-ն իրենց կողմից ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացը, որ քիչ էր մնում ասես՝ եկեք ամեն օր ընտրություններ կազմակերպեք և անցկացրեք, այնքան իդեալական եք կազմակերպում»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ-ում ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի ելույթին։ «Ինչ վերաբերում է հեղինակազրկմանը, ապա լավ կաներ ԿԸՀ-ն հենց իր գործողություններով չնպաստեր ԿԸՀ-ի հեղինակազրկմանը։ Ես շատ կուզեի, որ ԿԸՀ-ն ձայներ և մանդատներ գողանալու արդյունքում մեր ժողովրդին չզրկեր ընտրություններին և ընտրական գործընթացին հավատալու հնարավորությունից»,- նշեց Վարդանյանը։

«Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում». Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է. «Ամենամեծ վտանգ ներկայացնում են ջերմաստիճանի կտրուկ և արագ բարձրացումները, որոնք կենդանիներին նոր պայմաններին հարմարվելու ժամանակ չեն թողնում։ Ամենից շատ տուժում են թռչունները, մանր կաթնասունները և խիտ մորթի ունեցող խոշոր կենդանիները, որոնց համար նույնիսկ շուրջ մեկ շաբաթ շարունակ պահպանվող +27 °C ջերմաստիճանը կարող է մահացու լինել։
     Բարձր ջերմաստիճանը լուրջ սպառնալիք է նաև ջրային էկոհամակարգերի համար․ տաքացած ջուրը կորցնում է իր մեջ լուծված թթվածնի զգալի մասը, ինչի հետևանքով տեղի են ունենում ձկների զանգվածային անկումներ։ Անողնաշարավորներն ու սողունները նույնպես տուժում են ջրազրկումից և ստիպված են փոխել իրենց կենսակերպն ու վարքագիծը։
     Գիտնականները զգուշացնում են, որ կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունները պետք է հաշվի առնեն նաև կարճատև, բայց ինտենսիվ շոգի ալիքները, քանի որ դրանք ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող են լուրջ վնաս հասցնել կենդանիների պոպուլյացիաներին»:

«Հսկայական աշխատավարձեր ստացող ՍԴ-ից արդա՞ր որոշում եք սպասում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում քաղաքական կոռուպցիան օրինականացված է։ Ոչ արդյունավետ աշխատող, իրենց կառավարած ոլորտներում ձախողված պետական պաշտոնյաները շուրջ 15 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեից (իրենց մեծ ռոճիկներից զատ) միլիոնավոր դրամների պարգևավաճարներ են ստանում, որպեսզի հլու ծառայեն Նիկոլ Փաշինյանին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի առաջարկով ԱԺ-ն, կամ ավելի ճիշտ՝ ԱԺ-ում իշխող ՔՊ-ն որոշել է ավելացնել սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի, անդամների առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ Հսկայական աշխատավարձեր ստացող սահմանադրական դատարանից ԱԺ խայտառակ ընտրությունների արդյունքներն անվավեր համարել-չհամարելու վերաբերյալ արդա՞ր որոշում եք սպասում»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցութունների սենյակ: «Սույն գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ն՝ օրվա վերջ: Կփորձենք վաղօրոք տեղեկացնել կողմերին՝ հրապարակման ժամի մասին»,- ասաց ՍԴ նախագահը:

Հիշեցնենք՝ հունիսի 26-ից ՍԴ-ում ընթանում էր 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը: