Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու

Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրի պայմանները. այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի բերի իր զորքերը, մինչև Համասը չզինաթափվի։ Եվ երբ ես ասում եմ «զինաթափում», ես նկատի ունեմ ծանր զենքեր, թեթև զենքեր, բոլոր տեսակի զենքեր։ Եվ մենք խոսում ենք իրական զինաթափման, այլ ոչ թե ֆիկտիվ զինաթափման մասին։ Մենք այս հարցը քննարկում ենք ամերիկացիների հետ. նրանք ունեն գաղափարներ, որոնցից մի քանիսը մեզ համար ընդունելի են, իսկ մի քանիսը՝ ոչ»,-ընդգծել է Նեթանյահուն։

Փաստաթուղթը հրապարակվել է որպես Իսրայելի և Համասի միջև համաձայնագրի «ճանապարհային քարտեզի» մաս, որը նախատեսում է կազմակերպության լիակատար զինաթափում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *