«ԿԸՀ-ն անկախ է առավել քան երբևէ». Վահագն Հովակիմյան

«ԿԸՀ-ն անկախության դեֆիցիտ չունի: ԿԸՀ-ն անկախ է առավել քան երբևէ»,- իր ելույթում ասաց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով. «Այն, որ ՍԴ դիմելը ցանկացած քաղաքական ուժի նաև քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, հասկանալի է, բայց պետք չի ինստիտուտին հարվածել»:

Հիշեցնենք՝ ՍԴ-ում ընթանում է կողմերի ամփոփիչ ելույթների փուլը:

«Օրբանը կարող է վերադառնալ իշխանության՝ Մադյարի ձախողման դեպքում»․ #MagyarNemzet

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի չափազանց արմատական ​​քայլերը մտահոգություններ են առաջացնում Արևմուտքում և կարող են հանգեցնել Վիկտոր Օրբանի վերադարձին իշխանության, գրում է տեղական Magyar Nemzet-ը։

«Սորոսի կառույցներից մեկը՝ Human Rights Watch-ը, մտահոգված է Հունգարիայով։ Սահմանադրության հապճեպ փոփոխությունը, հանրային խորհրդակցությունների բացակայությունը և ընթացակարգային երաշխիքների շրջանցումը «խաթարում են իրավունքի գերակայությունը»։ Նրանց մտահոգում է այն, որ եթե Մադյարը չափազանց կտրուկ գործի իր ճանապարհի հենց սկզբում, կարող է վտանգել Հունգարիայի վերաբերյալ գլոբալիստական ծրագրերը։ Այս «խելահեղությունը» կարող է հանգեցնել նրա արագ ձախողմանը և Օրբանի վերադարձին»,- նշվում է հրապարակման մեջ։

Հունիսի 15-ին Bloomberg-ը հաղորդել էր, որ Հունգարիայի խորհրդարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունը, որը սահմանափակում է վարչապետների պաշտոնավարման ժամկետը երկու անգամ՝ չորս տարի ժամկետով։ Նշվել էր, որ այդ քայլը զրկում է Օրբանին իշխանության վերադառնալու հնարավորությունից։ Նախկին վարչապետը միջոցառումն անվանել էր ծիծաղելի և ենթադրել, որ այն գործնականում չի աշխատի։

«Ալի Խամենեիի մահվան համար մեղավորները կպատժվեն»․ Զոլղադր

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։

«Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս հանցագործությունների մեղավորները կպատժվեն արդար մարդկանց կողմից՝ պատշաճ ժամանակին, որը չի ուշանա»,- ասվում է խորհրդի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին՝ Թեհրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Պաշտոնական ժամանակացույցի համաձայն՝ նախկին առաջնորդի հրաժեշտի արարողությունը կմեկնարկի հուլիսի 4-ին՝ առավոտյան ժամը 06:00-ին և կշարունակվի մինչև հուլիսի 5-ի ժամը 20:00-ն։ Հանգուցյալ առաջնորդը հուլիսի 9-ին կհուղարկավորվի Մաշհադում։

«Դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ Փաշինյանը փոխարինողներ է փնտրում»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)

«Դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ Փաշինյանը փոխարինողներ է փնտրում»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

«Քանի որ արդեն կառավարության կազմն է քննարկվում, եղե՞լ է խոսակցություն ձեր և Փաշինյանի միջև, դուք մնո՞ւմ եք ձեր պաշտոնին, թե՞ արդեն փոխարինողներ է փնտրում»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին։ «ՀՀ վարչապետը սահմանված ժամկետում կանի նշանակումներ և հանդես կգա հայտարարությամբ»,- պատասխանեց նախարարը։ Լրագրողի հարցին, թե ուզո՞ւմ եք մնալ, Սարգսյանն ասաց․ «Այս պահի դրությամբ զբաղեցնում եմ ՆԳ նախարարի պաշտոնը»։

«Թրամփը տեղյա՞կ է, որ TRIPP-ը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Հատված ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ճեպազրույցից.

Լրագրող
     – TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոնները ու տարանցման կարգավորումները ինչպե՞ս է պատկերացնում Երևանը։ Դա իրականացվելու է այդ կառույցի կանոններին համապատասխան, թե՞ ինչպես։

Մնացական Սաֆարյան
     – Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները ԵԱՏՄ գործում են մեր տարածքում։

Լրագրող
     – Այդ թվում TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։

Մնացական Սաֆարյան
     – Այո։

Հետաքրքիր է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյա՞կ է, որ իր անունը կրող TRIPP նախագիծը մտցվել է ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ։
     Ամենայն հավանականությամբ, նրա համար էլ սա նորություն կլինի»:

«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)

«Տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա». Սուրեն Գրիգորյան

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը: «Այստեղ հնչած ելույթներից մեկում ասվում էր՝ արձանագրվել է, որ թոշակների բարձրացումն ու առողջապահության ապահովագրությունը դրականորեն է ազդել ընտրողների կամքի վրա: Իհարկե դրականորեն է ազդել, բայց մենք ե՞րբ ենք դա վիճարկել: Երբ գործող իշխանությունը կատարում է ռեֆորմ, որը բխում է անձանց շահերից, իրենք սկսում են դրական վերաբերվել իշխանությանը: Այստեղ երկու հանգամանք է կարևոր, որն անտեսվում է գործընկերների կողմից. ոչ թե պետք է ասենք՝ նախընտրական շրջանում իշխանությո՛ւն հանկարծ լավ չաշխատես, որովհետև դա կարող է մարդկանց դրական տրամադրել քո դեմ, այլ պետք է նայել՝ այդ գործողություններն ինչքանով են օրգանիկ, ինչքանով են համապատասխանում մինչև նախընտրական շրջանն այդ իշխանության իրականացրած աշխատանքին»,- ասաց Գրիգորյանը: Խոսքի ավարտին՝ նշեց. «Պնդում եմ, որ դիմումներում ներկայացված փաստարկներն անհիմն են, տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել կամ ազդել են քվեարկության արդյունքների վրա, ուստի դիմումները ենթակա են մերժման»:

«Հուլիսի 3-8-ը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Հուլիսի 3-8-ը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին» գրառմամբ։

«Մենք գտնվում ենք հարավարևամտյան տաք հոսանքների ազդեցության գոտում, որոնք կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի արդյունքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, իսկ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Արարտյան դաշում և Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի։ Բայց հուլիսի 3-ի երեկոյան ժամերից մեր երկիր Սև ծովի շրջաններից ներթափանցում է հերթական ցիկլոնը, որը կպահպանվի մինչև հուլիսի 8-ը ներառյալ։ Դրա արդյունքում հուլիս 3-ի երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, հուլիսի 4-8-ի գիշերը և հետկեսօրային ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ և կտեղա կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։ Հուլիսի 4-5-ը Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով»։