«ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Փաշինյանը»․ Ոսկան Սարգսյան

«ՍԴ-ն ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Փաշինյանը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հենց սահմանադրական դատարանի անունն են տալիս, հիշում եմ՝ ֆուտբոլային խաղի մասին հանրահայտ՝ «սուդյան առած ա, խաղը ծախված ա» խոսքերը։ Առնվազն միամիտ պետք է լինել՝ Նիկոլ Փաշինյանի կարած-ձևած սահմանադրական դատարանից արդարադատություն ակնկալելու համար։ Անկախ Հայաստանում ե՞րբ է համապետական ընտրություններով իշխանություն փոխվել, կամ՝ սահմանադրական դատարանը կեղծված ընտրությունների արդյունքներն անվավեր է ճանաչել։ Սահմանադրական դատարանը հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անվավեր կհամարի այն դեպքում, եթե նման ծրագիր ունենա Նիկոլ Փաշինյանը։ Կեցցե Հայաստանի դատարանը՝ աշխարհի ամենաարդար դատարանը»։

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի (տեսանյութ)

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի

«Երևակայի ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի. ընդդիմությանը շատ է քարկոծում: Ուրիշի օրոք էս չափի ճնշումներ չեն եղել»,- ասել է լոռեցի տղամարդը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Հարցմանը մասնակցել են նաև այլ քաղաքացիներ: «Աթոռը գրավիչ բան է, բայց երբ գալիս են պաշտոնի, մոռանում են՝ այդ աթոռն ինչի համար պետք է ծառայի», «Այն, ինչի համար ինքը մեղադրում էր նախկիններին, ինքն է անում՝ ավելի վատ ձևով»,- նշել են մյուսները:

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի (տեսանյութ)

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի

«Երևակայի ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի. ընդդիմությանը շատ է քարկոծում: Ուրիշի օրոք էս չափի ճնշումներ չեն եղել»,- ասել է լոռեցի տղամարդը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Հարցմանը մասնակցել են նաև այլ քաղաքացիներ: «Աթոռը գրավիչ բան է, բայց երբ գալիս են պաշտոնի, մոռանում են՝ այդ աթոռն ինչի համար պետք է ծառայի», «Այն, ինչի համար ինքը մեղադրում էր նախկիններին, ինքն է անում՝ ավելի վատ ձևով»,- նշել են մյուսները:

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի (տեսանյութ)

«Ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի». քաղաքացի

«Երևակայի ոչ մի ղեկավար Փաշինյանի նման բռնապետ չի. ընդդիմությանը շատ է քարկոծում: Ուրիշի օրոք էս չափի ճնշումներ չեն եղել»,- ասել է լոռեցի տղամարդը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին: Հարցմանը մասնակցել են նաև այլ քաղաքացիներ: «Աթոռը գրավիչ բան է, բայց երբ գալիս են պաշտոնի, մոռանում են՝ այդ աթոռն ինչի համար պետք է ծառայի», «Այն, ինչի համար ինքը մեղադրում էր նախկիններին, ինքն է անում՝ ավելի վատ ձևով»,- նշել են մյուսները:

Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը (տեսանյութ)

Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդութայն քննությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն էր կատարվել, որից հետո նա ձերբակալվել էր։ Ըստ ՔԿ-ի՝ նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ։

«Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փաշինյանը չէր կատարել Ալիևին տրված խոստումը՝ պայքարել «անջատողականության» դեմ: Հիմա այդ անջատողականները խորհրդարանում ավելի շատ ձայն ունեն, քան 2021 թվականին: Պարզ է, որ Ալիևը պիտի Փաշինյանին հիշեցներ ավանսով տրամադրած աջակցության մասին: Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել
     Ալիևի զայրույթը, մանավանդ, որ այդ ճնշումների շահառուն էլի ինքն է….»։

«Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Չալաբյանը»․ Դանիել Իոաննիսյան

«Ենթադրում եմ՝ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Չալաբյանը»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսին «Անկախ դիտորդը» հաղորդում էր տվել ՌԴ մի խումբ պաշտոնյաների կողմից ՀՀ մի շարք քաղաքացիների հետ միասին ՀՀ-ում իշխանության զավթման փորձի մասին։ Գործը հարուցվել էր։
     Այնուհետև, երբ հրապարակվեց Չալաբյանի ձայնագրությունը (որտեղ նա ՌԴ ներկայացուցիչներին մատնացույց էր անում, թե ինչպես պետք է ազդեն ՌԴ-ում գտնվող ՀՀ ընտրողների վրա), այն ուղարկել ենք դատախազություն` ի լրումն մեր հաղորդման։
     Հետևապես, ենթադրում եմ, որ մեր հաղորդմամբ ուղարկված փաստերի հիմքով է ձերբակալվել Ավետիք Չալաբյանը։
     Հայաստանի ընտրությունների ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ»։

«Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման»․ Վիկտոր Վասիլև

«Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման»․ Վիկտոր Վասիլև

Հայաստանի շուրջ արևմտյան երկրների ռազմաքաղաքական ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել տարածաշրջանում հետագա սրացման։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Առանձին պետք է անդրադառնալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ հաշվի առնելով Հայաստանի ընտրությունները։ «Զանգեզուրի միջանցքի» անվտանգության իբր ապահովման ԱՄՆ ծրագրերը, Հայաստանն իրենց ռազմական կառույցներում ընդգրկելու ԵՄ երկրների մտադրությունները, ինչպես նաև այս տարածաշրջանում այլ ոչ բարեկամական քայլերը հեռանկարում կհանգեցնեն իրավիճակի հետագա սրման։ Մենք իրավիճակը վերահսկողության տակ ենք պահում»,- ասել է նա։

«Բրյուսե՛լ, ապացուցիր, որ սիրում ես»․ Արմեն Աշոտյան

«Բրյուսե՛լ, ապացուցիր, որ սիրում ես»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից․ «ԲՐՅՈՒՍԵ՛Լ, ԱՊԱՑՈՒՑԻ՛Ր, ՈՐ ՍԻՐՈՒՄ ԵՍ
     Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:
     Նիկոլի «արևմտամետության» հիմքում 3 հիմնական պատճառ կա՝
     1. Նրա իրական քաղաքականությունն ամբողջությամբ համընկնում է պանթուրքական նախագծի հետ, որի թիկունքում ոչ միայն Թուրքիան է, այլև Մեծ Բրիտանիան: Այս երկու դերակատարները ԵՄ անդամ չեն, իսկ հայ հասարակությանը ճշմարտությունն ասել Փաշինյանը չի կարող: Ուստի ստեղծելով Եվրոպայի գեոպոլիտիկ միրաժը՝ նա ծխածածկում է իրականությունը:
     2. «Եվրաինտեգրումը» քաղցր հեքիաթ է, որ թեժ նախընտրական փուլում հնարավոր էր հեշտությամբ վաճառել հայ ընտրողներին: Թեպետ երկար տարիներ այդ մոտեցման հիմնական դերակատարը ՔՊ-ն չէ, այլ նրա սատելիտները. Փաշինյանը գրագողական «перехват» արեց թեման իր դաշնակիցներից, որովհետև նրա կողմից սինթեզված «խաղաղություն» բլիթը լավ չէր վաճառվում: Սրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ նիկոլական ոչ մի սատելիտ, որ ԵՄ ինտեգրման ջատագովներ էին, խորհրդարան չմտավ:
     3. Սեփական վերարտադրությունն ամեն գնով, այդ թվում՝ խիստ հակաժողովրդավարական և բռնի միջոցներով ապահովելու համար Փաշինյանը նախապես ամրացրեց իր թիկունքն Արևմուտքում՝ «свой парень» ներկայանալով և կանխավ փակելով «եվրոպական արժեքների» պահապան ինքնահռչակված կառույցների աչքերը, ականջներն ու բերանը: Դրան նպաստեց նաև հիմնական ընդդիմադիր ուժերին որպես «ռուսամետներ» ներկայացնելու՝ մինչ օրս շարունակվող օպերացիան:
     Ի՞նչ պետք է արվեր իրականում, եթե Հայաստանն իրոք եվրոպական հեռանկար ունենար: Թվարկեմ ընդամենը մի քանի քայլ:
     -Լայնածավալ և իրական աուդիտի ենթարկել Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի՝ CEPA-ի իմպլեմենտացիան, հրապարակել այդ զեկույցը, պաշտոնանկ անել այն ոլորտային պաշտոնյաներին, որոնք 75%-ից ցածր կատարողական են ապահովել:
     -Երկրում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել քաղաքական հիմքով առկա հետապնդումները:
     -Պաշտոնական Բրյուսելից իրավական կշիռ ունեցող փաստաթուղթ, օրինակ՝ Official Opinion of European Union կամ ավելի բարձր, որով ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված դատարկ օրենքը ողջունելու փոխարեն՝ հստակ ամրագրվի ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում Հայաստանի անդամակցության իրատեսականությունը:
     -Նախապես հայտարարել, թե ԵՄ անդամության համար պարտադիր Կոպենհագենյան չափորոշիչներից նախավերջինի՝ առանձին անդամ պետությունների կողմից դրված պայմաններից (օրինակ՝ Բուլղարիայի կողմից ներկայիս պայման-խոչընդոտը Հյուսիսային Մակեդոնիային) որոնք են սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալու Հայաստանին:
     -Այդ չափանիշներից վերջինը՝ ԵՄ-ի կողմից առանձին ձևակերպված պարտադիր պայմանը, Հայաստանի համար ինչպիսի՞ն է լինելու: Օրինակ՝ կարո՞ղ է դա ռուսական ռազմաբազայի հեռացումն է Հայաստանից:
     -Կառավարության կողմից նոր կառուցվածքում Եվրոպական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ստեղծումը:
     -Պաշտոնական Բրյուսելի կողմից Հայաստանի բարեփոխումների աջակցության համար նախատեսված միլիարդանոց գործիքի ստեղծումը՝ Մոլդովայի Growth and Resilience Facility-ի օրինակով:
     Անշուշտ, այս ցանկը սպառիչ չէ և կարող է ընդլայնվել: Անկասկած, այս ամենը քաղաքական զուգակցման կարիք ունի, օրինակ՝ համապատասխան հարցով հանրաքվեի անցկացում, ԵՄ անդամության համար պաշտոնական դիմում, ԵՄ թեկնածու-անդամի կարգավիճակի շնորհում: Էլ չասեմ, որ վերջին խայտառակ խորհրդարանական ընտրությունները և դրանց ավերիչ ազդեցությունը փաշինյանական լեգիտիմության վրա, ինչպես նաև հետընտրական հնարավոր որոշումներն իրենց ազդեցությունը կունենան ներկայացված ցանկի վրա:
     Ու այսքանով հանդերձ՝ պաշտոնական Բրյուսելը կամ Երևանը կդիմե՞ն իմ թվարկած միջոցներին գոնե լրջության պատրանք ստեղծելու համար «եվրաինտեգրման» նարատիվի համար: Վստահ եմ՝ Ո՛Չ»:

«Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցն Ադրբեջանի պետական ծրագիրն է». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցն Ադրբեջանի պետական ծրագիրն է». Վարդան Օսկանյան

«Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն-ընդդիմություն քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք և դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում նրանց գործունեությանը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը. «Սա լուրջ վտանգ է, միանգամից չի լինելու, բայց սկիզբը հիմա է դրվում. եթե մենք սրա դիմացը չառնենք հենց այսօր, հետո դժվար է լինելու։ Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցը Ադրբեջանի պետական ծրագիր է, արդյո՞ք սա մենք չենք տեսնում: Եթե այսօր սրա առաջը չառնենք, թեկուզև տասնամյակներ հետո տեսնելու ենք, որ Հայաստան պետությունն արդեն հայկական տարածք չէ»,- հավելել է նա։