«Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցն Ադրբեջանի պետական ծրագիրն է». Վարդան Օսկանյան (տեսանյութ)

«Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցն Ադրբեջանի պետական ծրագիրն է». Վարդան Օսկանյան

«Ադրբեջանցիների վերադարձի հարցը եկեք իշխանություն-ընդդիմություն քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց հրաժարվեք և դարձրեք Հայաստան-Ադրբեջան վիճաբանության առարկա, արձագանքեք ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում նրանց գործունեությանը»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը. «Սա լուրջ վտանգ է, միանգամից չի լինելու, բայց սկիզբը հիմա է դրվում. եթե մենք սրա դիմացը չառնենք հենց այսօր, հետո դժվար է լինելու։ Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցման հարցը Ադրբեջանի պետական ծրագիր է, արդյո՞ք սա մենք չենք տեսնում: Եթե այսօր սրա առաջը չառնենք, թեկուզև տասնամյակներ հետո տեսնելու ենք, որ Հայաստան պետությունն արդեն հայկական տարածք չէ»,- հավելել է նա։

«Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում»․ Պեսկով

«Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում»․ Պեսկով

Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում, դա կարևոր է Մոսկվայի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, նրա ղեկավարությունը այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը հավելել է, որ ռուսական կողմն ակնկալում է, որ հարաբերությունները կպահպանվեն:

Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին

Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Չ-ն հանդիսանալով «Հայաքվե» միավորման համակարգող, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով, 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, այն է՝ տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ ձեռք է բերվել համաձայնություն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ համացանցում տարածված ձայնագրության մեջ խոսակցություն վարող անձը հանդիսանում է Ա.Չ-ն:

Ա․Չ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն)։

Ա․Չ-ն ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

«Սաղ գիշեր մտածում էի՝ որտեղ կարա գետը երեխուն տարած լինի, որ ես էդ տեղը չեմ նայել». Վահե Մելքոնյան (տեսանյութ)

«Սաղ գիշեր մտածում էի՝ որտեղ կարա գետը երեխուն տարած լինի, որ ես էդ տեղը չեմ նայել». Վահե Մելքոնյան

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը խոսել է Փամբակ գետում խեղդված քույրերի որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։ «7 տարեկան բալիկին գտա մոտավորապես դեպքի տեղից մի 500 մետր էն կողմ. ափի վրայից ծառն ընկել էր ջրի մեջ, պուճուրը գնացել էր ծառի տակ, շոշափելով թաթիկը՝ գտա: Մյուս քույրիկին՝ 13-ամյա աղջնակին գետը մտցրել էր հաստ ծառի տակ, որն էլի գետի մեջ ընկած էր ու ավազով ծածկել էր: Տեղեր կար, 5-6 անգամ նայել եմ»,- ասել է նա:

«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան

«Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնում է․ «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
     Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
     Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:
     Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես»:

«Հայաստանյան քաղաքական վակխանալիան գնալով մեծ թափ է հավաքում»․ Արմեն Հովասափյան

«Հայաստանյան քաղաքական վակխանալիան գնալով մեծ թափ է հավաքում»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանյան քաղաքական վակխանալիան, որի հետ առերեսվում ենք ամենօրյա ռեժիմով, գնալով ավելի մեծ թափ է հավաքում:
     Բանը հասել է նրան, որ չնայած, ապալեգիտիմները համաձայն են, որ ընտրախախտումներ են եղել, բայց մարազմն այն է, որ էդ խախտումներն արել են, ուշադրությո՛ւն, ընդդիմադիրները:
     Քաղաքական գործընթացների պատմության մեջ նման սյուռ տաֆտալոգիա գոյություն չի ունեցել (բացի Թրամփի հայտնի զառանցանքը), ասեմ ավելին՝ քաղաքական տեսության մեջ բավական պարադոքսալ է հնչում այն իրավիճակը, երբ ամբողջ պետական ապարատը վերահսկող իշխանությունը հայտարարում է, որ ընտրական գործընթացի գլխավոր սպառնալիքը հենց ընդդիմությունն է եղել։ Այդպիսի հռետորաբանությունը սովորաբար դիտարկվում է մանիպուլյատիվ:
     Հ.գ. Իրականում, որպեսզի պատկերը լինի բազմակողմանի և օբյեկտիվ, դրանց տրվի խորը ու համապարփակ գնահատական, ինչպես նաև ուսումնասիրվի ընթացող պրոցեսների ամբողջական շերտերը, առաջարկում եմ դիտել 1976 թվականին նկարահանված՝ «Отвратительные, грязные, злые», շեդևր ֆիլմը:
     Հ.հ. գ. Ի դեպ ասեմ, որ ընտրությունների կազմակերպման, վերահսկման և արդյունքների ամփոփման հիմնական պատասխանատվությունը գրեթե բոլոր երկրներում իշխանության և նրա ձևավորած ինստիտուտների վրա է»։

Ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան

«Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես սիրում եմ մտածել և վերլուծել։
     Ընդ որում, ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մտածելու ունակությունը վտանգավոր և լուրջ թերություն է։
     Այսպիսով, համադրելով այն «փաշինյանական» գործընթացները, որոնք տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ կապված նրա ակտիվների նկատմամբ իրականացվող ռեյդերային զավթման կամ սնանկացման փորձերի հետ, կարելի է հանգել այն եզրակացության, որ այս ամենի հետևում կարող է կանգնած լինել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մանր վրեժխնդրությունը կամ նրա թիմի ոչ այնքան խելացի ցանկությունը՝ հարստանալու Ծառուկյանի հաշվին, այլև ադրբեջանական գործոնը։
     Եկեք հենվենք փաստերի վրա։
     Ծառուկյանը միշտ եղել է Ադրբեջանի համար ամենա«անցանկալի» քաղաքական գործիչներից մեկը, քանի որ մշտապես և ամենուր աջակցել է արցախահայությանը և առաջ էր մղել գլոբալ առումով հայկական շահը ամբողջ աշխարհում։ Բացի այդ, Ծառուկյանը միշտ հետևողականորեն պաշտպանում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հայկական տնտեսության և բանակի ամրապնդման սկզբունքը։
     Ադրբեջանի համար առանձին լուրջ «գրգռիչ» էր նաև հայկական սպորտը, որը երկար տարիներ ղեկավարում է Ծառուկյանը։ Ընդ որում, նա ոչ միայն ղեկավարել է այդ ոլորտը, այլև փաստացի ոտքի է կանգնեցրել այն։ Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ մեր մարզիկները մշտապես հաղթել են և շարունակում են հաղթել ադրբեջանցի և թուրք մրցակիցներին տարբեր միջազգային մրցաշարերում։
     Հասկանալի է, որ Ադրբեջանում նման բան Ծառուկյանին չեն հանդուրժել։ Ավելին, համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց ադրբեջանական կողմի խնդրանքով են Փաշինյանի իշխանությունները գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ որպես Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի։
     Կամ մեկ այլ օրինակ։
     Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևի հիմնական դոկտրինը Հայաստանի նկատմամբ մեր երկրի հնարավորինս տնտեսական թուլացումն է։ Եվ այստեղ Ծառուկյանի դերը Հայաստանի տնտեսության մեջ կարող է թերագնահատել միայն կատարյալ տգետը։ Իսկ ադրբեջանցիները, որքան էլ դա տարօրինակ հնչի, անխելքներ չեն։
     Եվ ինչ-որ շատ տարօրինակ զուգադիպությամբ հենց հիմա Փաշինյանը որոշեց քանդել Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը «Արարատ-Ցեմենտը»՝ Հայաստանի տնտեսության համար համակարգաստեղծ նշանակություն ունեցող ձեռնարկությունը։
     Ընդհանրապես, եթե որևէ մեկը տեղյակ չէ, ապա ցեմենտի արտադրությունը տնտեսության ռազմավարական ճյուղ է, որը բազմապատկող ազդեցություն է ունենում երկրի տնտեսական մի շարք առանցքային ուղղությունների վրա։
     Իրականում որևէ տարօրինակ բան չկա Փաշինյանի և Ալիևի գնահատականների ու մոտեցումների համընկնման մեջ Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Թե՛ մեկին, թե՛ մյուսին խանգարում է անկախ հայկական տնտեսությունը, որի կարևոր բաղադրիչներից են Ծառուկյանի բիզնես ակտիվները…
     Իսկ մնացածի մասին կխոսենք ավելի ուշ»։

«Վիզ են դրել Նվերիկ Ծառուկյանին կեղծ փաստաթղթերով ուղարկել ԱՄՆ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Վիզ են դրել Նվերիկ Ծառուկյանին կեղծ փաստաթղթերով ուղարկել ԱՄՆ». Վարդան Ղուկասյան

ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը խոսել է ԲՀԿ առաջնորդի ու նրա որդու մասին: «Ինչպես ասել էի՝ Նվերիկը կոնցերտներ է տվել Դուբայի հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում, որի սեփանակատերը հայ է: Կոնֆլիկտը, չակերտավոր համերգը եղել է Հովհաննես Հովսեփյանի հետ, որը Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետն էր: Թե էսի ուր, Նվերիկն ուր, ոնց են իրար ռաստվել… բայց դե Նվերիկը եղել ա դեղերի, ալկոհոլի ազդեցության տակ: Մի խոսքով՝ Դուբայում տվել են իրար, մի կերպ փախցրել, տեղափոխել են Մինսկ: Լուկաշենկոն չի սիրում ըտենց ****-ի տղերքին, բայց քանի որ Դոդի տղեն ա, ասել ա՝ կա՛մ կարգի բեր տղուդ, կա՛մ տար ստեղից»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով. «Հիմա վիզ են դրել Նվերիկ Ծառուկյանին կեղծ փաստաթղթերով ուղարկել ԱՄՆ»:

Մանրամասները՝ տեսանյութում: