«Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր»․ Արամ Օրբելյան

Ինչպես հայտնել էինք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատ է տվել ԿԸՀ-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ԿԸՀ որոշումը։ Այսօր տեղի է ունեցել այս գործով դատական նիստը։ «Մենք ունեցել ենք վարչական ակտ, որտեղ որևէ պատճառաբանություն, թե ինչի տրվեց համաձայնություն կամ ինչի չի մերժվում համաձայնություն տալը, չկա։ Ուղղակի գրվել է, որ դիմեց, դատախազը ներկայացրեց այս ամեն ինչը, դրանից հետո նայեցինք, որոշեցինք»,- խոսելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու ԿԸՀ որոշման մասին՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Ցավոք, Դատախազությունն է եկել որպես երրորդ անձ, ԿԸՀ-ն ներկա չէր, որպեսզի հասկանանք՝ իրենց որոշման պատճառաբանության ստանդարտը»,- նշեց փաստաբանը։

«Տպավորություն է՝ Փաշինյանը պատրաստվում է կրկին ընտրություն կազմակերպել»․ Նաիրի Հոխիկյան

«Տպավորություն է՝ Փաշինյանը պատրաստվում է կրկին ընտրություն կազմակերպել»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կրկին ընտրություն կազմակերպել, և մինչ այդ ինքը պետք է նախապես ոչնչացնի բոլոր ուժեղ մրցակիցներին։
     Դրա համար են բոլոր այս կալանավորումները, որպեսզի Փաշինյանը միայնակ գնա ընտրության, մարդկանց ծեծ ու ջարդով ստիպի քվեարկել իր օգտին, հետո 80% «ստացած ձայնով» սահմանադրական մեծամասնություն կազմի՝ Ադրբեջանի պահանջները կատարելու համար»։

«Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը». Վահան Կոստանյան. #Report

«Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը». Վահան Կոստանյան. #Report

Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը կբացվեն սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը հնարավորություն կտա Հարավային Կովկասը դարձնել առանցքային կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Կոստանյանի խոսքով, հաղորդակցությունների բացումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քանի որ Երևանը շարունակում է աշխատել տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի վրա և հարևան երկրների կողմից ավելի բաց լինելու նշաններ է տեսնում:

«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ»,- ասել է Կոստանյանը։

Նա նշել է, որ Հայաստանը, իր ամերիկացի գործընկերների հետ միասին, ավարտում է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի մեկնարկի իրավական նախապատրաստական ​​աշխատանքները, որը կարող է փոխել Հարավային Կովկասի տրանսպորտային քարտեզը և ընդլայնել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերը: Նաև պատրաստվում է նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում, որը հիմնականում կենտրոնանում է երկաթուղային բաղադրիչի վրա: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը համագործակցում է նաև Եվրոմիության հետ իր տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումը և ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումներն ավելացնելու համար։

««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)

««Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն». Տիգրան Ավինյան

«Նուրիջանյանի «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կցելով նաև հատված՝ ելույթի տեքստից. «Վիշապը մեր պատմական հիշողության մեջ պարզապես առասպելական հրեշ չի եղել։
     Վիշապն այն սպառնալիքն է, որը տարբեր ժամանակներում վերադառնում է տարբեր դեմքերով՝ վախի, ռևանշի, քաոսի, պետությունը թուլացնելու փորձի ձևով։
     Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ։
     Բայց հայ ժողովուրդն իր քվեով ցույց տվեց՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովրդի կամքից բարձր ուժ չկա»:

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի (տեսանյութ)

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ չի փոխարինվի։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության՝ Առուշանյանին ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատժի կրելու վերաբերյալ միջնորդությունը։

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին». Վահե Մելքոնյան (տեսանյութ)

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին». Վահե Մելքոնյան

«Ինձ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,- ջրասուզակ Վահե Մելքոնյանը խոսել է Փամբակ գետում խեղդված քույրերի որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։

«Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս». Գագիկ Սուրենյան

«Ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս». Գագիկ Սուրենյան

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, խոսելով հուլիսին սպասվող եղանակի մասին, ասել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը՝ նորմայից ավելի, այսինքն՝ ունենալու ենք ոչ շատ շոգ և բավարար տեղումներով հուլիս:

«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի այսօր և 27-ին: 28-ից սկսած՝ այն կկորցնի իր ուժն ու տեղումները ժամանակավորապես կդադարեն:

Մանրամասները՝ տեսանյութում: