«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան

«ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ մինչև հունիսի 27-ը ներառյալ, Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի այսօր և 27-ին: 28-ից սկսած՝ այն կկորցնի իր ուժն ու տեղումները ժամանակավորապես կդադարեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինչպե՞ս հասանք այս կետին»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)

«Ինչպե՞ս հասանք այս կետին»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Երևանի ավագանու անդամ դառնալու նպատակս մեկն էր՝ օգնել քաղաքին իմ ոլորտում գրագետ և գիտահեն բարեփոխումներ անել։
     Երեկ նայում էի դահլիճում կատարվողին և մտածում՝ ինչպե՞ս հասանք այս կետին։
     Տրանսպորտին վերաբերող ելույթների բաժնում ավագանու անդամը խորհուրդ է տալիս ԱԺ ընտրված ընդդիմությանը մանդատ չվերցնել, որ «բոքսի տանձիկ» չդառնան, մյուս նորընտիր պատգամավորը հեգնում է, թե «ավտոբուսի ծխից ու փոշո՞ւց եք խոսում» ընտրակաշառք բաժանողներ, ջրով շիշը նետում դահլիճ, քաղաքապետը սպառնում է «կաշիները քերթել»…
     Սա՞ էր սպասում խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող և փոշուց շնչահեղձ լինող երևանցին…
     Լավ, վերջը ո՞րն է»։

«Ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով այցելեց Արցախ՝ նախքան ժողովրդի բռնի տեղահանումը»․ Ջուդի Չու (տեսանյութ)

«Ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով այցելեց Արցախ՝ նախքան ժողովրդի բռնի տեղահանումը»․ Ջուդի Չու

Մենք չենք դադարի բարձրաձայնել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ քոնգրեսական Ջուդի Չուն։

«Իրականում, ես Քոնգրեսի այն քիչ անդամներից էի, ով հնարավորություն ունեցավ այցելել Արցախ, նախքան նրա ժողովրդի բռնի տեղահանումը: Իմ ուղևորությունից առաջ ադրբեջանցի ներկայացուցիչները հորդորեցին ինձ չգնալ և զգուշացրին, որ հետևանքներ կլինեն: Բայց ես այնուամենայնիվ գնացի, քանի որ կարծում եմ՝ աշխարհը պետք է տեսներ հայ ժողովրդին, նրա համայնքները, նրանց եկեղեցիները, և նրանց խորը կապը իրենց հայրենիքի հետ: Իրականում սիրտս ցավում է այն մտքից, որ Արցախն ավերվում է և նրա բնակչությունը հիմա Հայաստանում և այլ վայրերում փախստականի կարգավիճակում է։ Գիտե՞ք՝ ինչ. ես շատ ուրախ եմ, որ տեսա, թե որքան գեղեցիկ էր Արցախը։ Որովհետև երբ վերադարձա, պարզեցի, որ ինձ արգելել են մուտք գործել Ադրբեջան… Մենք պետք է ապահովենք, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ։ Մենք պետք է ապահովենք, որ մշակութային և կրոնական արժեքները պահպանվեն։ Եվ մենք պետք է ապահովենք քաղբանտարկյալների վերադարձը»,- նշել է նա։

«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)

«Սկզբում մեր բնակարանը խուզարկեցին, հետո Ավետիքին ձերբակալեցին»․ Անահիտ Ադամյան

«ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից։ «Առավոտյան 7-ն անց ոստիկանությունից և քննչականից մեզ մոտ էին եկել 7-8 հոգի մարդ։ Մենք էլ, երեխաներն էլ քնած էինք։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, արդյունքում ոչինչ չեն գտել, Ավետիքի հեռախոսն են առգրավել, հետո նրան ձերբակալել: Եկել էին փաստաթղթերով, նախօրոք պատրաստված, որպեսզի ձերբակալեն։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Կարծում եմ՝ սա տեղի է ունենում, որպեսզի մոտական ժամանակում, երբ ՍԴ-ն քննի ընդդիադիր ուժերի դիմումները, Ավետիքին այդ ընթացքում իզոլացնեն»,- ասվում է տեսանյութում։

«Լկտիներն ավելի են լկտիացել»․ Սոֆյա Հովսեփյան

«Լկտիներն ավելի են լկտիացել»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուզում եմ հասկանալ, թե էդ երբվանից է քաղաքային ավագանու նիստերի ժամանակ սկսել քննարկվել ԱԺ ընտրությունների հարցը, ընտրակաշառքների թեման, ազգային դավաճան լինել-չլինելու հարցը, արևելք-արևմուտք հարցը, ելակի ու լոլիկի արտահանման ու Քոչարյանի երկրից թռնելու հարցը:
     Բան է փոխվել` լկտիներն ավելի են լկտիացել»։

«Հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

«Հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս անգամ արդեն Գանձակի տարածաշրջանում անցկացված՝ երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում։
     Իսկ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված, արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր և նույնքան արհեստածին ինչ-որ «արևմտյան ադրբեջանցիների», իբր, «վերադարձի» հարցերով զբաղվող կազմակերպություն կոչեցյալի ղեկավար հորջորջվող ոմն Ազիզ Ալաքբարլին, որն, ի դեպ, ադրբեջաներենի ուսուցիչ է աշխատել, ուղղակի շողշողում է անգրագիտության մակարդակով։
     Սույն կիսագրագետը «աուդիտորիա» («լսարան») բառի արտասանությունն իր իսկ մայրենի լեզվով չգիտե (ասում է՝ «այդըթորյա», մինչդեռ պետք է լինի՝ «աուդիթորիա»), բայց իր իսկ խոսքերով՝ «այս փառատոններով լսարաններից դեպի շրջաններ է դուրս գալիս»:

«Եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ»․ Հակոբ Բադալյան

«Եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր շուկաներ գտնելը միշտ էլ օգտակար է, անհրաժեշտ է, ու պետք է լինի թե բիզնեսի, թե պետության առաջնահերթություններից:
     Բայց եղած շուկաներում դիրքեր քանդելը ոչ մի ընդհանուր կապ չունի նոր շուկա գտնելու հետ, ինչպես փորձ է արվում մատուցել:
     Ընդ որում, եղած շուկաներում դիրքեր քանդել կարելի է օրերի ու շաբաթների ընթացքում, իսկ նոր շուկաներ ու դիրքեր գտնելը՝ տարիների եւ անգամ տասնամյակների աշխատանք է, այն էլ նախնական կայուն արդյունք ստանալու համար, ընդ որում՝ ամենեւին չերաշխավորված:
     Այսօր պարզապես երաշխավորված քանդվում է Հայաստանի տնտեսություն՝ ինքնիշխանության ու անկախության մասին պաթետիկ ճառերի ներքո»:

«ԱԷՄԳ-ն մտադիր է առանց ժամանակ կորցնելու սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները»․ Գրոսի

«ԱԷՄԳ-ն մտադիր է առանց ժամանակ կորցնելու սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները»․ Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մտադիր է սկսել Իրանի միջուկային օբյեկտների ստուգումները և դա կանի սեփական ռեսուրսների օգտագործմամբ, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ճապոնական NHK-ին տված հարցազրույցում։

«Համաձայնագիրն (ԱՄՆ-Իրան փոխըմբռնամն հուշագիրը- խմբ․) ունի 60-օրյա ժամկետ, ուստի մենք պետք է գործենք առանց ժամանակ կորցնելու»,- ասել է Գրոսին։ Նրա խոսքով առաջնահերթություն կտրվի բարձր հարստացված ուրանով վայրերի հայտնաբերմանը։

Գրոսին նաև նշել է, որ մտադիր է առաջիկայում իրանական կողմի հետ համաձայնեցնել ստուգումների անցկացման կարգը և ժամկետները՝ հավելելով, որ ստուգումներ անցկացնելու գործում գործակալությունը երրորդ երկրների չի ներգրավի։

«Սա խաղաղության գնացող երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է»․ Տիգրան Աբրահամյան

«Սա խաղաղության գնացող երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։
     Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է։
     Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ստիպելով և «կուտ տալով»՝ հետ են կանգնեցրել բոլոր պահանջներից ու ակնկալիքներից, իսկ իրենք արհեստականորեն ստեղծված միֆերը փորձում են ձևակերպել որպես օրակարգ։
     Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի»։

«Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան

«Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, նախօրեին 50 մտավորականներ հայտարարություն էին տարածել՝ հաջակցություն Անդրանիկ Թևանյանի և մյուս քաղբանտարկյալների։ ՔՊԿ Կենտկոմի ագիտպրոպի օրգանը փորձել է իբրև թե հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում՝ ակնկալելով, որ նրանք կհերքեն իրենց ստորագրությունը։
     4-ից 3-ը, ի պատիվ իրենց, պնդում են իրենց տեսակետը, իսկ ահա 4-րդի մասով, օ՜ «զարմանք», դիմում են աֆյոռայի. ստորագրած անձանցից մեկի նույն անուն ազգանունով գտնում են ուրիշ մեկին, պատվիրում, որ վերջինս իր ֆեյսբուքյան պրոֆիլում հերքի իր չեղած ստորագրությունն ու դա որպես «բացահայտում» ներկայացնում։
     Էդքան дёш ու ողորմելի՞:
     ՔՊԿ-ական ստի ու կեղծիքի ողջ «պերճանքն» ու թշվառությունն արտացոլված է այս մի դրվագում։
     Էսպես են մարդկանց մոլորեցնում։
     Էսպես են անզորությունից ջղաձգվում։
     Հ.Գ. Սահմանադրության փոփոխության նախագիծն ո՞ւր ա, ինչո՞ւ էիք թաքուն պահում մինչև ԱԺ ընտրություններ ու շարունակում եք էլի թաքուն պահել»։