«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)

«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետք ա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։
     Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյան, ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը, թե՞ կարևորը թղթով ամեն ինչ իդեալական լինի, այլ ոչ թե նոր փռած ասֆալտը, որը քանդվում է»։

«Այս ընտրությունները չեն եղել ազատ ու հավասար». Արամ Վարդևանյան

«Այս ընտրությունները չեն եղել ազատ ու հավասար». Արամ Վարդևանյան

ՍԴ-ում կողմերի եզրափակիչ ելույթների փուլն է: «Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածին համապատասխան, չեն եղել ազատ, չեն եղել հավասար: Այս պնդումները հիմնավորելու համար ներկայացրեցինք ատելության խոսքի մասշտաբային դրսևորումը, հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է անասելի… Մեր դաշինքի դեմ ապրիլի 7-ին ԸՕ է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի: Ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ Կարապետյանը լինում է տնային կալանքի պայմաններում»,- իր խոսքում ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Արամ Վարդևանյանը:

Նշենք, որ ՍԴ-ն այսօր հեռանալու է խորհրդակցական սենյակ:

«Հուլիսի 4-ին ի՞նչ պատասխան կստանաք ՍԴ-ից»․ հարց՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)

«Հուլիսի 4-ին ի՞նչ պատասխան կստանաք ՍԴ-ից»․ հարց՝ Արամ Վարդևանյանին

«Այսօր 6-րդ օրն է, ինչ տեղի է ունենում դիմումների քննությունը․ ըստ ձեզ՝ հուլիսի 4-ին ի՞նչ պատասխան կստանաք ՍԴ-ից, որովհետև ՔՊ պատգամնավորներն ասում են՝ այս դիմումն անհիմն է»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը հարցն ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին։
     «Կարծում եմ՝ իրենք այլ բան չէին էլ կարող ասել։ Իսկ ինչո՞ւ չեն ցանկանում, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվեն, պատասխանը հստակ է․ որովհետև այն ընտրախախտումների ռեսուրսը, որն իրացվել է, կրկնակի իրացման դժվարություններ է ունենալու, ռեսուրսն որպես այդպիսին սպառվող է»,- ի պատասխան ասաց Վարդևանյանը։

«Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

«Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է»․ Հովիկ Աղազարյան

«Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը մտնի խորհրդարան, գտնում եմ, որ մանդատները վերցնելը ճիշտ է՝ հենց պետականության առումով, որովհետև իշխող ուժի և ընդդիմադիր ուժի մանդատները մոտիկ են իրար, այն հնարավորություն է տալիս առաջնորդվել պետական շահով և հանգամանքն օգտագործել արտաքին քաղաքականության մեջ ճկուն դիրքորոշումներ ունենալու համար»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։ «Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, կամա, ոչ թե ակամա նպաստելու է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ուրեմն ինքը Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է»,- նշել է Աղազարյանը։

«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան

«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆուտբոլը խաղ չէ միայն։ Ֆուտբոլն աշխարհայացք է, մտածողություն։
     Նայում եմ Կոտ դ Իվուար-Նորվեգիա խաղը։ Երկուսն էլ արժանի են հաջորդ փուլ դուրս գալու, բայց հաղթում է ավելի կարգապահ Նորվեգիան։ Նայում եմ ու հիշում Հայաստանի հավաքականի խայտառակ պարտությունը նորվեգացիներից, իսկ հետո հիշում մեկ այլ խոշոր հաշվով պարտություն, բայց հետո կրկին հիշում եմ, որ մենք Օսլոյում 0։0 էլ ենք խաղացել։ Մտածում եմ, իսկ ինչ հաշվով կպարտվենք Փղոսկրե ափին։ Ու ուզում եմ պատկերացնել, որ մի նորվեգացի հայրիկ կամ քեռի, մանկապատանեկան թիմի մարզիչին փող կամ նվեր է տալիս, որ իր երեխային, վատ խաղացող երեխային թիմի հիմնական կազմում ընդգրկեն կամ տարիքային հավաքականում։ Ուզում եմ պատկերացնել, բայց չի ստացվում։
     Ֆրանսիան սպասված հեշտ հաղթանակը տարավ Շվեդիայի հավաքականի նկատմամբ, իսկ Մեքսիկան սպասվածից ավելի հեշտ` Էկվադորի նկատմամբ։ Էկվադորը դաշտ էր դուրս եկել հետևյալ կարգախոսով` միևնույնն է մենք պարտվելու ենք։
     Եվ նույնիսկ Մեքսիկայում, որը հայտնի է իր նարկոբարոններով և այլ հանցագործներով, չեմ պատկերացնում, որ տասը կամ տասներկու տարեկան երեխայի հայրը նվեր կառաջարկի մարզչին, որ իր երեխային լավ աչքով նայեն։
     Ու հիմա ո՞վ է մեղավոր մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար։ Ռուբեն Հարապետյա՞նը, Արմեն Մելիքբեկյա՞նը, Խորեն Հովհաննիսյանն ու Հենրիխ Մխիթարյա՞նը։ Ոչ, իհարկե ոչ։ Մեղավոր է մեր մտածողությունը։ Այն որ մենք մեզ ու մեր երեխային ենք սիրում ֆուտբոլում, և ոչ թե ֆուտբոլը մեր մեջ։
     Հանգիստ թողեք մարզիչներին էլ, ձեր երեխաներին էլ»։

ԱՄՆ-ում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացք է դուրս եկել ռելսերից (տեսանյութ)

ԱՄՆ-ում վտանգավոր նյութեր տեղափոխող գնացք է դուրս եկել ռելսերից

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Բենսալեմ քաղաքում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ ռելսերից դուրս է եկել 72 վագոններից 13-ը. «Ռելսերից դուրս եկած երեք վագոնների վրա եղել են վտանգավոր նյութերի նշումով ցուցանակներ։ Վտանգավոր նյութերով վագոններից ոչ մեկում արտահոսք չի եղել, և հանրային անվտանգությանը վտանգ չի սպառնում»։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ)

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում»:

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ)

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում»:

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ (տեսանյութ)

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

ՀՀ կառավարությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այսօրվանից՝ հուլիսի 1-ից, ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ, որոնք ազդեցություն կունենան ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի գործունեության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում»:

«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով

«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2:
     Գերմանիայի հավաքականի ցավալի պարտությունը Պարագվայից աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում մեծ դժգոհություն է առաջացրել Գերմանիայում։
     Շատ կտրուկ քննադատությամբ հանդես է եկել գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1990-ի աշխարհի չեմպիոն ու հավաքականի ավագ Լոթար Մաթեուսը։
     Գերմանիան արդեն երրորդ մունդիալն անընդմեջ ձախողվում է։
     Բայց այս ամենից զատ, կա նաև կանցլեր Մերց, ով նշել է. «Դուք ուրախացրեցիք մեր երկրին։ Մենք հպարտ ենք ձեզնով»։
     Թիմը պարտվել է, Մերցն ասում է՝ երկիրն ուրախացել է։
     Հավաքականը դուրս է մնացել պայքարից, կանցլերն ասում է՝ մենք հպարտ ենք ձեզնով։
     Ակամայից հիշեցի Մերցի հայ գործընկերոջը, ով Արցախի կորուստը համարում էր Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում ու հպարտանում մեր երկրի այսօրվա վիճակով։
     Լրիվ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»։