«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով

«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2:
     Գերմանիայի հավաքականի ցավալի պարտությունը Պարագվայից աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում մեծ դժգոհություն է առաջացրել Գերմանիայում։
     Շատ կտրուկ քննադատությամբ հանդես է եկել գերմանական ֆուտբոլի լեգենդ, 1990-ի աշխարհի չեմպիոն ու հավաքականի ավագ Լոթար Մաթեուսը։
     Գերմանիան արդեն երրորդ մունդիալն անընդմեջ ձախողվում է։
     Բայց այս ամենից զատ, կա նաև կանցլեր Մերց, ով նշել է. «Դուք ուրախացրեցիք մեր երկրին։ Մենք հպարտ ենք ձեզնով»։
     Թիմը պարտվել է, Մերցն ասում է՝ երկիրն ուրախացել է։
     Հավաքականը դուրս է մնացել պայքարից, կանցլերն ասում է՝ մենք հպարտ ենք ձեզնով։
     Ակամայից հիշեցի Մերցի հայ գործընկերոջը, ով Արցախի կորուստը համարում էր Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերում ու հպարտանում մեր երկրի այսօրվա վիճակով։
     Լրիվ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»։

«25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել»․ Տիգրան Աբրահամյան

«25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։
     Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։
     Ե՛վ մարդկանց ժամանակն են անիմաստ խլում, և՛ պետության ռեսուրսներն են վատնում։
     Իրենց համար առաջնահերթն այն է, որ բանակի հրամանատարությունը նոր համազգեստ ունի, իսկ քաղաքական հրահանգներն օպերատիվ իրականացնում են»:

«ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայված բազաներից իրականացրել է շուրջ 5000 մարտական թռիչք»․ Ռյուտե

«ԱՄՆ-ն Եվրոպայում տեղակայված բազաներից իրականացրել է շուրջ 5000 մարտական թռիչք»․ Ռյուտե

Իրանի դեմ ռազմական գործողության շրջանակներում ԱՄՆ-ն Եվրոպայի տարածքում տեղակայված բազաներից իրականացրել է մոտ 5000 մարտական ​​թռիչք։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Եթե նայենք ընդհանուր պատկերին, ապա կտեսնենք, որ եվրոպական երկրները կատարում են իրենց խոստումները։ Դրա շնորհիվ շուրջ 4 հազար, գուցե նույնիսկ մինչև 5 հազար ամերիկյան մարտական թռիչք է իրականացվել եվրոպական ավիաբազաներից՝ հաջակցություն «Էպիկական կատաղություն» գործողության»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ Ռյուտեն նաև վստահություն է հայտնել, որ «Եվրոպան կրկին Միացյալ Նահանգների համար ուժի ցուցադրման կարևոր հարթակ է»։

Միաժամանակ նա նշել է, որ «ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում հիասթափություն կա առանձին դեպքերի պատճառով, երբ եվրոպական երկրները ոչ միշտ են կատարել երկկողմ համաձայնագրերով ստանձնած իրենց պարտավորությունները»։ «Ես չեմ ասում, որ նման՝ հիասթափություն առաջացնող առանձին դեպքեր չկան, սակայն ընդհանուր պատկերն առավել քան դրական է»,- նշել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Ռյուտեն նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Եվրոպայի վերազինման ծրագիրը, 300 միլիարդ դոլարի սպառազինության պատվերների շնորհիվ, աշխատանքով է ապահովում ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերության շուրջ 195 հազար աշխատակցի։

«Հուլիսին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է»․ Լևոն Ազիզյան

«Հուլիսին ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուլիսը Հայաստանում ամռան ամենաշոգ ամիսներից մեկն է: Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում զգալիորեն նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալիորեն նվազում է տեղումների քանակը։
     1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․5 °C, իսկ ամենազովը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։
     Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 126 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։
     Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով, իսկ տեղումների քանակը նվազել են մոտ 15% կամ 7 մմ-ով»։

«Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարներ չեն գանձվի»․ Վենս

«Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարներ չեն գանձվի»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահություն է հայտնել, որ Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարներ չեն գանձվի:

Լրագրող Մայքլ Նոուլզի հետ հարցազրույցում նա նշել է, որ ԱՄՆ-ն դեռևս Իրանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի, որպեսզի Իսլամական Հանրապետության հետ կապված իրավիճակը լուծվի ԱՄՆ-ի համար ցանկալի արդյունքով։

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Օմանը պաշտոնական առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին և արևմտյան այլ երկրներին՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու մասին: Պարբերականի տվյալներով՝ առաջարկը նախատեսում է նեղուցն օգտագործելու համար բեռնափոխադրող ընկերություններից սպասարկման վճարների գանձում:

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ «Ժողովուրդ»

ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր ՍԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննության հարցով կմտնի խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
     Բանն այն է, որ ՍԴ դատավորներն ունեին 15 օր ժամանակ՝ ուսումնասիրելու դիմումները, լսելու կողմերին, հարցեր ուղղելու և խորհրդակցական սենյակ գնալու՝ որոշում կայացնելու համար։ Որոշման եզրափակիչ մասը կհայտարարվի հուլիսի 4-ին։
     Արդեն հայտնի է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չեն մասնակցում Սահմանադրական դատարանի երկու դատավորներ։ Խոսքը արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։
     Մինչ ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննող յոթ դատավորները գրեթե օր ու գիշեր ուսումնասիրում են քաղաքական 7 ուժերի ներկայացրած դիմումները, գործընթացից դուրս մնացած Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը շարունակում են զբաղվել Սահմանադրական դատարանում քննվող այլ գործերով և դիմումների ուսումնասիրությամբ։ Մեր տեղեկություններով՝ ՍԴ ներսում ընդհանուր մթնոլորտը գնահատում են հարաբերականորեն հանգիստ, սակայն ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործի ծավալն ու հանրային նշանակությունը դատավորներից պահանջում են առավելագույն կենտրոնացում։
     Նկատենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են թե՛ խորհրդարան անցած, թե՛ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Միաժամանակ, մի շարք քաղաքական ուժեր դատարանից պահանջում են նաև նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
     Սահմանադրական դատարանը կարող է կամ անփոփոխ թողնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կամ անվավեր ճանաչել այն։ Վերջին դեպքում դատարանը կարող է կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ, անվավեր ճանաչելով դրանք, սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»։

ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում. «Հրապարակ»

ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգություններ է առաջացրել նաև իշխանական որոշ շրջանակներում։

Ամիսներ առաջ եվրոպական ֆորումի անցկացմանն ու հատկապես Զելենսկու այցին հաջորդեցին ռուսական սանկցիաները՝ արտահանումների սահմանափակման տեսքով, ինչը կանխատեսել էին նաև ՔՊ թիմի որոշ սթափ անդամներ: Այժմ նույն մարդիկ կանխատեսում են, որ եվրոպացի տիկնոջ այցից հետո ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն ասպարեզ կբերի։

Հուլիսի 1-2-ը եվրոպական պատվիրակության այցը, որին կմասնակցի նաև Մարթա Կոսը, ուրույն աջակցության ժեստ կլինի Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից հետո և ՍԴ որոշման հրապարակումից առաջ, սակայն դրա հետևանքներն իր մաշկի վրա զգալու է ժողովուրդը, նախևառաջ՝ տնտեսվարողները»:

Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է. «Հրապարակ»

Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մինչ ընդդիմությունը Սահմանադրական դատարանում վիճարկում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, իշխանական թիմը շտապում է դեռևս չձևավորված խորհրդարանի ղեկավար կազմ «ընտրել» հենց «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նիստում։ Արդեն հայտնի է, որ ՔՊ վարչությունը խորհրդարանի խոսնակի նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, փոխխոսնակների՝ Վահագն Ալեքսանյանին և Հայկ Կոնջորյանին, վերջինը նաև ԱԺ նախագահի համար էր իր թեկնածությունն առաջադրել, բայց չընտրվեց։ Առաջիկա օրերին էլ ՔՊ վարչությունը խմբակցության ղեկավար կընտրի։
     Երեկվա դրությամբ խմբակցության ղեկավարի պաշտոնին առաջադրվել էր Արուսյակ Մանավազյանը, որը ներկայում կուսակցության աշխատակազմի ղեկավարն է` Փաշինյանի աչքն ու ականջը խմբակցությունում, ինչպես նաև՝ ֆինանսները տնօրինողը: Մանավազյանը երկար տարիներ եղել է «Հայկական ժամանակի» և Փաշինյանի տպարանի գլխավոր հաշվապահը, ապա՝ կառավարական առանձնատների տնօրենը և հիմա էլ, ըստ լուրերի, մասնակցում է Փաշինյանի ընտանեկան ֆինանսական շարժերին: Սակայն իշխանական թիմում կարծում են, որ Փաշինյանի ֆավորիտն այս պաշտոնի համար նրա անգլերենի նախկին ուսուցչուհին` ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը, որին ընտրություններից առաջ անգամ ԱԺ նախագահի պաշտոնի համար էին դիտարկում, սակայն այդ պաշտոնը, նաև դրսից եկած պահանջով, հանձնվելու է Ռուբեն Ռուբինյանին: Թիմում վստահ են, որ Ռուբինյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հարցում բացառապես արտաքին գործոնն է դերակատարում ունեցել։ Հակառակ դեպքում Փաշինյանն Ալեն Սիմոնյանին «այսպես նագլի չէր գցի»՝ կարծում են թիմակիցները, և, նրանց կարծիքով` ծույլ և անհավասարակշիռ Ռուբինյանին առաջ չէր մղի: Հատկապես որ Սիմոնյանը, ըստ թիմակիցների, ոչ միայն անձնուրաց ծառայել է Փաշինյանին ու թիմին, այլեւ բալանսավորված արտաքին հարաբերությունների կողմնակից է: Չնայած` Փաշինյանի պասով պարբերաբար կսմիթներ է ուղղել ՌԴ-ի հասցեին, բայց ընդունելի անձ էր ռուս գործընկերների համար։ Մինչդեռ Ռուբինյանը դառնալու է թուրք-ադրբեջանական տանդեմի սպասարկուն եւ ակնհայտ ռուսաֆոբ է։
     Ոմանք հիշում են, որ 2018թ. իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական առաջին ընտրություններից հետո, երբ իշխող թիմը կրկին խորհրդարանական պաշտոններ բաշխելու գործընթացի մեջ է եղել, վարչության նիստում Տիգրան Ավինյանը բարձր պաշտոններից մեկի համար առաջարկել է Ռուբեն Ռուբինյանին, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը չի թաքցրել նրա նկատմամբ իր վերաբերմունքը և մի արտահայտություն է արել, թե Ռուբինյանը 6-7 ամիս արտաքին գործերի փոխնախարար էր, ի՞նչ է արել, որ էս մարդուն ուզում եք ավելի բարձր պաշտոնի կարգել: Այսինքն, գրեթե ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբինյանն աշխատող չէ և չի կարող ղեկավար, պատասխանատու պաշտոն զբաղեցնել։

Իհարկե, 18-ից ի վեր շատ բան է փոխվել, և շատ հարցերում է Փաշինյանը փոխել իր դիրքորոշումը, բայց թիմում վստահ են, որ Ռուբինյանի հարցում դիրքորոշման փոփոխությունը բացառապես արտաքին ազդեցությամբ է պայմանավորված: Նույն հանգամանքով են ՔՊ-ում պայմանավորում նաեւ խմբակցության ղեկավարի նշանակումը, որ դա լինելու է ամերիկյան քաղաքականության կրող Մակունցը, թեպետ թիմում նրա դեմ մեծ հակաքարոզչություն է գնում։

ՔՊ-ում նաեւ վստահ են, որ Ալեն Սիմոնյանը շարքային պատգամավորի կարգավիճակով չի գնա խորհրդարան, նախ՝ անչափ վիրավորած է թիմից ու Փաշինյանից եւ վարչությունում ընտրություններից հետո էլ չի կարողացել թաքցնել զգացմունքները ու արագ դուրս է եկել ՔՊ գրասենյակից՝ թիմակիցների կողմը նետելով, որ «լավ էլ անկեղծ են»: Երկրորդ․ նա խորհրդարանի առաջին խոսնակն է, որ ամբողջ ժամկետ պաշտոնավարել է, ուստի պետությունը պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, նա «ախրանայով» դժվար թե գա, նստի շարքային պատգամավորի աթոռին, իսկ եթե գա, ապա դա կլինի միայն Փաշինյանի կոշտ պարտադրանքով ու ինչ-որ խոստմամբ։

Ինչ վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների ընտրությանը, ապա, ըստ ամենայնի, դա կթողնվի խմբակցությանը, չնայած էլի Փաշինյանը կհրահանգավորի։ Խոսակցությունների համաձայն, Արուսյակ Ջուլհակյանը, Բաբկեն Թունյանը կշարունակեն ղեկավարել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովները, իսկ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը հնարավոր է Անդրանիկ Քոչարյանից վերցնեն` տան Արմեն Խաչատրյանին։ Ընդդիմությանն էլ կզիջեն այն հանձնաժողովները, որոնք նախորդ խորհրդարանում էին զիջել»: