Իսպանիայում հունիսին շոգի պատճառով առնվազն 900 մարդ է մահացել

Իսպանիայում հունիսին շոգի պատճառով առնվազն 900 մարդ է մահացել

Իսպանիայում հունիսին շոգի պատճառով առնվազն 900 մարդ է մահացել գրում է El País-ը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության ամենօրյա մոնիթորինգի համակարգի նախնական տվյալներին։

Ինչպես նշում է պարբերականը, 2026 թվականի ամռան առաջին ամիսը դարձել է Իսպանիայի պատմության մեջ երկրորդ ամենաշոգ հունիսը՝ 1961 թվականից սկսված մետեոդիտարկումների ողջ ընթացքում։

Թերթի տվյալներով՝ անցած ամիսը նաև դարձել է շոգ եղանակի հետևանքով մահացությունների թվով երկրորդը։

Հունիսի կեսերին Եվրոպայում անոմալ շոգ եղանակ է հաստատվել։ Մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը հասել է մինչև 40-ի, որոշ տեղերում նույնիսկ գերազանցել այն:

«Հեղինակությունը չի տրվում, այն պետք է վաստակել». Լևոն Բաղդասարյան

«Հեղինակությունը չի տրվում, այն պետք է վաստակել». Լևոն Բաղդասարյան

ՍԴ-ում կողմերի եզրափակիչ ելույթների փուլն է: «Դատական ակտը վաղը կարդալու են ոչ միայն իրավաբանները, այլև գիտնականները, ուսանողները, միջազգային գործընկերները: Նրանք բոլորը մեկ հարց են տալու՝ արդյո՞ք ՍԴ-ն մինչև վերջ իրականացրեց իր սահմանադրական առաքելությունը: Դատարանի իրական հեղինակությունը ստեղծվում է ոչ թե անսխալականության, այլ Սահմանադրությանը հավատարիմ մնալու շնորհիվ. այդ հեղինակությունը, Բարձր ատյա՛ն, չի տրվում, այն պետք է վաստակել»,- ասաց ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին (լուսանկար)

Կառավարությունը՝ IMEI համարների գրանցման համակարգի մասին

ՀՀ կառավարությունը հայտնում է․ «IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
     Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
     Կարգավորումը միտված է՝
     – նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
     – ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
     – պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
     – ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
     Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
     Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
     Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները»։

«Ուկրաինան հարվածել է Ուֆայի նավթավերամշակման գործարանին»․ Զելենսկի (տեսանյութ)

«Ուկրաինան հարվածել է Ուֆայի նավթավերամշակման գործարանին»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին։

«Արդեն երկրորդ անգամ Ռուսաստանի կողմից պատերազմի ձգձգմանը մեր պատժամիջոցային պատասխանները հասել են Ուֆայի նավթավերամշակման գործարան՝ ռուսական քսայուղային նյութերի խոշորագույն արտադրողներից մեկին։ Պենզայի տարածաշրջանում մեր զինատեսակները հասել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ռազմավարական օբյեկտին, որը զբաղվում է հրթիռային սպառազինության բաղադրիչների մշակմամբ և արտադրությամբ՝ այն սպառազինության, որը ռուսական ուժերը կիրառում են մեր քաղաքների և համայնքների վրա հարվածների համար։ Սա լիովին արդար պատասխան է այն ամենին, ինչ Ռուսաստանն անում է մեր դեմ։ Խաղաղություն է անհրաժեշտ, և դա պետք է գիտակցի Ռուսաստանի ղեկավարությունը։ Ռուսաստանը պետք է ավարտի իր պատերազմը»,- նշել է Զելենսկին։

«Սա ուղիղ սպառնալիք է». Լիպարիտ Դրմեյան

«Սա ուղիղ սպառնալիք է». Լիպարիտ Դրմեյան

ՍԴ-ում եզրափակիչ ելույթների փուլն է: «Երբ բերվեց փաստարկ առ այն, որ գործող վարչապետը հայտարարել է, որ ընդդիմության ձայների 70 տոկոսն ընտրակաշառքի միջոցով է ձևավորված, երրորդ անձը դա ներկայացրեց որպես քաղաքական հայտարարություն և պնդեց, որ իրենց իրավական դիրքորոշումը դա չէ»,- իր խոսքում ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը: «Ե՛վ արդարադատության միջազգային դատարանը, և՛ ՄԻԵԴ-ը վաղուց ձևավորել են նախադեպային իրավունք, որով բարձրաստիճան պաշտոնատար անձանց քաղաքական խոսքին տրվում է իրավական գնահատական: Քաղաքական գործիչը չի կարող ուղղակի պնդել, որ արել է քաղաքական հայտարարություն ու այն չգնահատվի իրավական գործընթացներում»,- հավելեց նա: ««Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու». սա մեջբերում էր Նիկոլ Փաշինյանի ելույթից: Սա՝ ընտրություններին մասնակցող կուսակցության թեկնածուի և նույն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ուղիղ սպառնալիք է: Քիչ թե շատ ընկալունակ ընտրողը հասկանում է մեկ բան՝ եթե ՔՊ-ն չլինի, պատերազմ կլինի, բայց դարձյալ այս դահլիճում այդ խոսքերը ներկայացվեցին որպես քաղաքական կոշտ, սուր կամ չափացանցված, ու ազատ կամքի վրա ազդեցություն չունեցող»,- ասաց Դրմեյանը:

«Թրամփը որոշել է Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում հավատարիմ մնալ դիվանագիտությանը»․ #WSJ

«Թրամփը որոշել է Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում հավատարիմ մնալ դիվանագիտությանը»․ #WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ վերջերս անցկացված խորհրդակցություններից հետո, որոշել է շարունակել բանակցությունները Իրանի հետ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այդ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է Իրանին ամերիկյան հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն Թրամփը «որոշել է առայժմ հավատարիմ մնալ դիվանագիտական բանակցություններին»:

Նշվում է, որ այդ քննարկումների ընթացքում Թրամփը կարծիք է հայտնել, թե հարվածների ևս մեկ փուլ կարող է խաթարել դիվանագիտությունը և վնասել Վաշինգթոնի՝ Իրանի միջուկային ծրագիրը վերջնականապես վերացնելու հնարավորություններին։ ԱՄՆ առաջնորդը նաև օգնականներին ասել է, որ դեմ չէ, եթե բանակցությունները շարունակվեն նույնիսկ օգոստոսի 18-ից հետո, որը սահմանվել է որպես միջուկային համաձայնագրի կնքման վերջնաժամկետ։

«Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին». Արամ Վարդևանյան

«Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին». Արամ Վարդևանյան

«Մեր հայրենակիցների 21 տոկոսը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին. մեղմ ասած, այս ամենն ունեցել է էական ազդեցություն»,- ՍԴ-ն նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի՞ համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը. խնդիրը կանխարգելո՞ւմն է, միանշանակ ողջունելի է, բայց Բարձր դատարա՛ն, եթե լսեք ձայնագրությունները, կտեսնեք՝ այնտեղ կանխարգելման մասին չի խոսքը, այնտեղ կա թիրախավորում, շեշտադրում, անհարի ընդգծում, միջամատություն՝ քաղաքական գործունեությանը»,- հավելեց նա:

«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)

«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Փաստաթղթերով Գայի պողոտայի նոր փռած ասֆալտի հաստությունը պետք ա լիներ 5 սմ, բայց բոլոր քանդված հատվածներում ասֆալտի հաստությունը կազմում է 1-4 սմ։
     Հետևաբար հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյան, ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը, թե՞ կարևորը թղթով ամեն ինչ իդեալական լինի, այլ ոչ թե նոր փռած ասֆալտը, որը քանդվում է»։