Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան (տեսանյութ)

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր աշխատանքային այցով ժամանեց Հայաստանի Հանրապետություն։ Նրան դիմավորեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
     Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
     ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ նա այցելել էր Ադրբեջան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *