Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»

Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են:
     Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի և Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։

Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչև 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է»:

Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»

Ընդդիմադիր դաշինքները կանգնած են դժվարին որոշման առաջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նոր ձևավորվող ԱԺ անդրանիկ նիստին մոտ 1 ամիս կա, սակայն ընդդիմադիր դաշինքները դեռ կանգնած են դժվարին որոշման առաջ՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները։ 2 ուժերին բոլոր կողմերից հորդորում են չվերցնել մանդատները, իշխանությանը թողնել միայնակ՝ համոզված, որ ամիսներ անց ստիպված կլինեն արտահերթ ընտրությունների գնալ:
     Սակայն ունենալով արտաքին աջակցություն, ինչո՞ւ պիտի Փաշինյանը գնա դրան, եթե կարող է միայնակ կառավարել, և դա ճգնաժամի չի հանգեցնում։ «Ուժեղներն» անցած շաբաթ քննարկում արեցին՝ պարզելու, թե ժողովուրդն ինչ է ուզում: Քոչարյանի թիմը լռում է՝ էստաֆետը թողել են թիվ 1 ընդդիմությանը։

Կարապետյանի թիմից ասացին, որ ընտրություններից հետո իրենք կողմ են եղել մանդատներից հրաժարվելուն, սակայն հետո սկսել են մտածել՝ ինչ է տալու բոյկոտը, եթե դրա այլընտրանքը փողոցային պայքարն է, որն այս պահին չունի պոտենցիալ, քանի որ ժողովուրդն էներգիան ընտրություններում սպառել է, իսկ Փաշինյանին գահընկեց անելու համար մանդատներ են պետք։ Քննարկումները շարունակվում են: ՍԴ վճռից հետո ընդդիմությունը կհայտնի մանդատները վերցնել-չվերցնելու որոշման մասին»:

Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը՝ 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»

Վահագն Հովակիմյանի հայտարարագրերը՝ 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն 4-րդ օրն է, ինչ ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը: Դատավարության այս փուլում դատավորներն իրենց հարցերն են ուղղում կողմերին:
     Մեր թղթակիցը հայտնում է, որ ՍԴ նիստերի դահլիճում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը շարունակում է հայտնվել զավեշտալի իրավիճակների մեջ, երբ դատավորները նրան բարդ ու դիպուկ հարցեր են ուղղում, իսկ վերջինս հաճախ չի կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի:
     ՍԴ-ում տեղի ունեցող այս ծիծաղելի զարգացումների ֆոնին որոշեցինք պարզել, թե պաշտոնը ստանձնելուց ի վեր ինչպես է փոխվել ԿԸՀ նախագահի ֆինանսական դրությունը և ինչ ունեցվածք է կուտակել նա։ Ստորև ներկայացնում ենք Վահագն Հովակիմյանի պաշտոնական հայտարարագրերը։
     2025 թվական․ եկամուտների աճ, հիփոթեք և գույքային ակտիվների պահպանում
     Վահագն Հովակիմյանի 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա տարեկան եկամուտները կազմել են 21,483,900 դրամ։ Այդ թվում ներառված են ԿԸՀ-ից ստացված աշխատավարձը, եկամտային հարկի վերադարձը՝ 2,978,699 դրամ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված 155,887 դրամ եկամուտ։
     Հայտարարագրի տվյալներով՝ Հովակիմյանի սեփականության ներքո է գտնվում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, ինչպես նաև հողամաս՝ նույն հասցեում։ Այս գույքերը ձեռք են բերվել 2023 թվականի հունիսի 30-ին՝ նվիրատվության ձևով։

Տրանսպորտային միջոցներից նշվում է 2012 թվականի Nissan ավտոմեքենայի օտարումը՝ 1,400,000 դրամով։
     Ֆինանսական հատվածում տարվա վերջում բանկային հաշիվները կազմել են 1,424,797 դրամ և 6,000 ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ միջոցները աճել են մինչև 2,000,000 դրամ։
     Հայտարարագրի ամենաէական պարտավորությունը հիփոթեքային վարկն է՝ 34,890,659 դրամ մայր գումարի մնացորդով, որը նպատակաուղղված է տան կառուցապատմանը։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղվել է 5,446,000 դրամ։

2024 թվական․ եկամուտների զգալի աճ և ֆինանսական ակտիվություն
     2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովակիմյանի ընդհանուր եկամուտները կազմել են շուրջ 46.5 միլիոն դրամ։ Այդ գումարի մեջ ներառված են պետական աշխատավարձը՝ մոտ 15.7 միլիոն դրամ, եկամտային հարկի վերադարձը՝ 2.29 միլիոն դրամ, ինչպես նաև նվիրատվություն՝ 6.5 միլիոն դրամ, և այլ եկամուտներ։
     Անշարժ գույքի մասով պահպանվում են Աջափնյակ վարչական շրջանում գտնվող նույն գույքային միավորները՝ բնակելի տուն, հողամաս և հարակից տարածքներ, որոնք նշված են որպես նվիրատվությամբ ստացված։

Տրանսպորտային միջոցների բաժնում պահպանվում է 2012 թվականի Nissan-ը, որը ձեռք էր բերվել 2021 թվականին։
     Ֆինանսական ակտիվների մասով տարվա սկզբին առկա բանկային ավանդը՝ 10.1 միլիոն դրամ, տարվա ընթացքում դուրս է բերվել, իսկ տարեվերջին հաշիվներում մնացել է շուրջ 405,000 դրամ և 6,000 ԱՄՆ դոլար։
     Կանխիկ միջոցները տարվա ընթացքում նվազել են՝ 1.5 միլիոնից հասնելով 1 միլիոն դրամի։

Վարկային պարտավորությունների ընդհանուր մայր գումարը կազմել է շուրջ 35.9 միլիոն դրամ։
     Հայտարարագրում նաև նշվում է միանվագ խոշոր ծախս՝ շուրջ 40.3 միլիոն դրամ, ինչպես նաև 4.63 միլիոն դրամի վարկի մարում։
     2023 թվական․ եկամուտների աճ և վարկային ծանրաբեռնվածություն

2023 թվականի տվյալներով՝ Հովակիմյանի տարեկան եկամուտները կազմել են շուրջ 38.3 միլիոն դրամ, որի հիմնական մասը ստացվել է պետական աշխատավարձից և քաղաքացիաիրավական պայմանագրերից։
     Տարվա ընթացքում նա ստացել է նաև շուրջ 20 միլիոն դրամ վարկային միջոցներ։
     Անշարժ գույքի մասում պահպանվում են Երևանում գտնվող հողամասերն ու բնակելի տարածքները, որոնց մի մասը ստացվել է նվիրատվությամբ։ Նույն թվականին արձանագրվել է նաև նոր հողամասի նվիրատվություն՝ 0 դրամ արժեքով։

Տրանսպորտային միջոցը շարունակում է մնալ 2012 թվականի Nissan ավտոմեքենան։
     Ֆինանսական միջոցների մասով բանկային հաշիվներում առկա են եղել մինչև 15 միլիոն դրամ և ավելի փոքր մնացորդներ, իսկ կանխիկ դրամը նվազել է մինչև 1 միլիոն դրամ։
     Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 19 միլիոն դրամ։

2022 թվական․ ֆինանսական կայունություն և փոքր փոփոխություններ
     2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ եկամուտները կազմել են շուրջ 9,181,747 դրամ՝ հիմնականում պետական աշխատավարձից։
     Բանկային հաշիվներում տարվա ընթացքում նկատվել են փոքր փոփոխություններ՝ 431,513 դրամից նվազում մինչև 335,775 դրամ, իսկ արտարժույթային միջոցները գրեթե անփոփոխ են մնացել։ Կանխիկ դրամական միջոցները աճել են՝ 500,000 դրամից հասնելով 2,000,000 դրամի։

Անշարժ գույքի մասում փոփոխություններ չեն եղել, և պահպանվել են 2020 թվականին նվիրատվությամբ ստացված գույքային միավորները։
     Տրանսպորտային միջոցը շարունակում է մնալ նույն Nissan-ը։
     Վարկային պարտավորությունները կազմել են շուրջ 4.46 միլիոն դրամ։

2021 թվական
     2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Վահագն Հովակիմյանի եկամուտը կազմել է 7,437,810 դրամ՝ ամբողջությամբ ստացված Ազգային ժողովից։

Տարվա ընթացքում արձանագրվել է մեկ հիմնական գնում՝ 2012 թվականի Nissan ավտոմեքենա՝ 2,000,000 դրամ արժեքով։

Անշարժ գույքի մասում փոփոխություններ չեն եղել․ պահպանվել են նվիրատվությամբ ստացված հողամասերն ու շինությունները Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
     Կանխիկ միջոցները կազմել են 4,000 ԱՄՆ դոլարից մոտ 500,000 դրամ համարժեք, իսկ բանկային հաշիվները աճել են՝ 251,446 դրամից մինչև 431,513 դրամ։

Վարկային պարտավորությունները կազմել են 366,000 դրամ։

Ծախսային հատվածում արձանագրվել է նաև մեկ խոշոր՝ շուրջ 5,000,000 դրամի միանվագ ծախս, որի մանրամասները հայտարարագրում չեն բացահայտվում։
     2021-2025 թվականների հայտարարագրերի համադրությունը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում նկատվել է եկամուտների զգալի աճ, ինչպես նաև ֆինանսական շարժերի ակտիվացում՝ հատկապես 2023-2025 թվականներին»։

Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»

Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։
     Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
     Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէ մեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

«1900-ականների սկիզբ. Կարսի` էրիշտա պատրաստող հայ կանայք». Վահան Թումասյան

«1900-ականների սկիզբ. Կարսի` էրիշտա պատրաստող հայ կանայք». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը. «1900-ականների սկիզբ։ Կարսի` էրիշտա կամ արիշտա պատրաստող հայ կանայք։
     Ափսոս ,գնալով նույնիսկ մեր գյուղերում շատ քիչ թվով ընտանիքներում են պատրաստում այս հոյակապ ուտեստը։ Անալի, պինդ խմորը գրտնակով բարկացրած, ապա հատուկ էրիշտայի դանակ-գրտնակով, որ Լենինականի շատ ընտանիքներ ունեին, գործարաններում էին պատրաստում և շուկայում վաճառում, կտրատում ու կախում էին բակում, լվացքի համար նախատեսված պարաններից։ Այս ավանդական, հայկական համեղ կերակուրը նույնպես ամեն տարի ամռանը մայրս պատրաստում էր, երբեմն էլ պինդ խմորը տրորելու ծանր գործը մեզ էր վստահվում»:

«Երկրաշարժ` մեր տարածաշրջանի քաղաքական հարթակում». Հրայր Կամենդատյան

«Երկրաշարժ` մեր տարածաշրջանի քաղաքական հարթակում». Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատմական արդարություն և նոր աշխարհաքաղաքական իրողություններ հարգելի՛ հայրենակիցներ։
     Այսօր մենք ականատես ենք լինում մի իրադարձության, որը տասնամյակներ շարունակ համարվում էր դիվանագիտական անհնարինությունների կամ հեռավոր սակարկությունների թեմա։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը պարզապես պատմական փաստաթղթի ստորագրում չէ։ Սա երկրաշարժ է մեր տարածաշրջանի քաղաքական հարթակում, որի արձագանքները դեռ երկար ենք զգալու։
     Հիշենք, թե որտեղից է սկսվում այս գիտակցության արմատավորումը մեր ներքաղաքական կյանքում։ Դեռ 2023 թվականին, երբ մեկնարկեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, դրա հենց առաջին կետն ուղղված էր այս առանցքին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը և դրա ժխտման քրեականացմանը։ Այն ժամանակ շատերն ասում էին, թե դա անցյալի էջ է, թե դա չի օգնի այսօրվա անվտանգությանը։ Բայց կյանքն ապացուցեց հակառակը. պատմական արդարությունը ոչ թե անցյալի հուշ է, այլ ներկայի ու ապագայի ամենահզոր քաղաքական զենքը։
     Ի՞նչ է նշանակում Իսրայելի այս քայլը միջազգային ասպարեզում։
     Առաջինը՝ բարոյական և իրավական հսկայական հարված ժխտողականությանը։ Երբ Հոլոքոստը վերապրած ժողովրդի պետությունն է ճանաչում հայերի արհավիրքը, Թուրքիայի բազմամիլիարդանոց լոբբիստական մեքենան զրկվում է իր գլխավոր հակափաստարկից։ Սա ազդանշան է աշխարհի մյուս տատանվող պետություններին, որ արդարությունն այլևս հնարավոր չէ թաքցնել աշխարհաքաղաքական գործարքների տակ։
     Երկրորդը՝ լրջագույն ճաք՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հակահայկական ճակատում։ Մենք գիտենք Իսրայելի և Ադրբեջանի միջև առկա խորը ռազմավարական կապերը։ Այժմ Բաքուն կանգնած է բարդ ընտրության առաջ՝ ինչպե՞ս մանևրել իր ավագ եղբոր՝ Անկարայի կատաղի արձագանքի և Իսրայելի կայացրած որոշման միջև։ Սա դիվանագիտական նոր պատուհան է բացում Հայաստանի համար՝ թուլացնելու մեր դեմ ուղղված ռազմաքաղաքական սեղմակները։
     Սիրելի՛ բարեկամներ,
     Պետությունների շահերը փոփոխական են, բայց ճշմարտությունն ու պետական հեռատեսությունը պետք է լինեն հաստատուն։ Իսրայելի քայլը ցույց տվեց, որ «Հայաքվեի» որդեգրած ուղեգիծը՝ ցեղասպանության ճանաչումը պետականության հիմնասյուն պահելու վերաբերյալ, ոչ թե պատրանք էր, այլ խորը հաշվարկված ազգային շահ։
     Մենք չպետք է պասիվ դիտորդ լինենք։ Այս նոր իրողությունը մեզնից պահանջում է բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, կոշտ ու ճկուն դիվանագիտություն և աշխարհասփյուռ հայկական ու հրեական լոբբիստական ուժերի մեկտեղում՝ հանուն մեր տարածաշրջանում հարատև և արդար խաղաղության։
     Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը»:

«Ադրբեջանցին ասում է` «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»». Հակոբ Կարապետյան

«Ադրբեջանցին ասում է` «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Մեծ Եղեռնի ճանաչման առիթով արդեն որերորդ թուրք կամ ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունն եմ տեսնում, թե իբր «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»: Բնականաբար, Փաշինյանը նման բան չի արել, ուղղակիորեն չի հերքել ցեղասպանության եղելությունը, սակայն ակնհայտ է, որ շատերի մոտ նման ընկալում են ստեղծել վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով նրա արած «անզգույշ» և «վատ ձևակերպված» հայտարարությունները Մեծ Եղեռնի պատճառների ու հիշողության մասին»: