«Ադրբեջանցին ասում է` «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի կառավարության կողմից Մեծ Եղեռնի ճանաչման առիթով արդեն որերորդ թուրք կամ ադրբեջանցի օգտատիրոջ մեկնաբանությունն եմ տեսնում, թե իբր «նույնիսկ Փաշինյանն է հերքում ցեղասպանության եղելությունը»: Բնականաբար, Փաշինյանը նման բան չի արել, ուղղակիորեն չի հերքել ցեղասպանության եղելությունը, սակայն ակնհայտ է, որ շատերի մոտ նման ընկալում են ստեղծել վերջին երկու տարվա ընթացքում տարբեր առիթներով նրա արած «անզգույշ» և «վատ ձևակերպված» հայտարարությունները Մեծ Եղեռնի պատճառների ու հիշողության մասին»:

«Պետությունն ավելի ու ավելի է մեկուսանում սահմանափակ պատկերացումների ու անգործության պատճառով». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը սովորաբար ներկայացվում է` որպես պատմական արդարության խնդիր, սակայն միջազգային քաղաքականության մեջ նման որոշումները շատ հաճախ պայմանավորված են ոչ միայն պատմական ճշմարտությամբ, այլև տվյալ պետության ընթացիկ շահերով։
     Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ իրականում այս փաստը պետք է դիտարկել ոչ թե` որպես բացառապես բարոյական կամ պատմական քայլ, այլ Իսրայել-Թուրքիա խորացող հակասությունների հերթական քաղաքական դրսևորում՝ ուղղված Անկարային։
     Սա, իհարկե, չի նվազեցնում Հայոց ցեղասպանության փաստի պատմական ճշմարտացիությունը, բայց հիշեցնում է մի պարզ իրողություն․ պետությունները հաճախ նույնիսկ պատմական ողբերգություններին գնահատական են տալիս այն պահին, երբ դա համընկնում է իրենց արտաքին քաղաքական շահերի հետ։
     Առավել ուշագրավն այն է, որ նույն Իսրայելն ընդամենը մի քանի տարի առաջ, լինելով Ադրբեջանի ռազմավարական ռազմական գործընկերը, 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ միայն աջակցում էր, այլ ադրբեջանական բանակը լայնորեն կիրառում էր իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հրթիռային համակարգեր և այլ ժամանակակից սպառազինություն, որոնք էական դեր ունեցան պատերազմի ելքի վրա։ Այդ աջակցությունը դարձավ այն ռազմական ներուժի կարևոր բաղադրիչներից մեկը, որի հետևանքով հազարավոր հայեր զոհվեցին, տասնյակ հազարավորները տեղահանվեցին, իսկ հետագա զարգացումներն ավարտվեցին Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Այս առումով դժվար է անտեսել այն քաղաքական պատասխանատվությունը, որ կրում են այն պետությունները, որոնք տարիներ շարունակ զինում էին Ադրբեջանին։
     Հետևաբար, եթե այսօր Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա չի կարող ջնջել նախկինում նրա վարած արտաքին քաղաքականության հետագիծը։ Այն պարզապես ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում նույնիսկ մարդկության դեմ գործված հանցագործությունների գնահատականները հաճախ դառնում են աշխարհաքաղաքական պայքարի գործիք։
     Այս ամենի ֆոնին առանձնակի ուշադրության արժանի է Հայաստանի գործող իշխանությունների դիրքորոշումը։ Վերջին տարիներին ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գործնականում դուրս է մղվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ Փոխարենը որդեգրվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն, որտեղ պաշտոնական Երևանը խուսափում է այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում Անկարայի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե «Մեծ Թուրանը մեզ չի խանգարում, և մենք կարող ենք նույն գետից ջուր խմել», ինչպես նաև տարածաշրջանային համակեցության մասին հնչող պատկերավոր ձևակերպումները, ըստ էության, արտացոլում են հենց այդ մոտեցումը։
     Ստացվում է մի պարադոքսալ իրավիճակ։ Մի կողմից՝ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ոչ այնքան Հայաստանի, որքան Թուրքիայի հետ իր հակամարտության պատճառով, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը սեփական նախաձեռնությամբ աստիճանաբար հետ է քաշում հենց այդ հարցը միջազգային քաղաքական օրակարգից։ Այսինքն՝ այն, ինչ ուրիշները կարող են օգտագործել որպես ճնշման միջոց Թուրքիայի նկատմամբ, Երևանը հրաժարվում է այն դարձնել իր արտաքին քաղաքականության գործիքներից մեկը։
     Եթե այս քաղաքական գիծը շարունակվի, ես չեմ բացառվում, որ վաղը հասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանությունների համար առաջնային խնդիր դառնան ոչ թե Հայոց ցեղասպանությունը չճանաչած, այլ այն ճանաչած պետությունները։ Ավելին ասեմ՝ կարող է ստեղծվել մի այնպիսի անհեթեթ իրողություն, երբ պատմական ճշմարտությունը պաշտպանելու փոխարեն սկսեն հարցնել, թե ինչո՞ւ էր աշխարհը ժամանակին ճանաչել այն և Ցեղասպանության ճանաչած պետություններից «պարզաբանումներ ու հստակեցումներ» պահանջեն։
     Հ.Գ. Աշխարհում դժվար է պատկերացնել մի ինքնիշխան պետություն, որի շուրջ ու որի վերաբերյալ կայացվում են գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ, իսկ պետությունը, գիտակցելով այդ ամենը, «ջայլամային քաղաքականություն» է վարում։ Սա արվում է զուտ ռիսկերից խուսափելու և պատասխանատու որոշումներից հետ կանգնելու համար։
     Արտաքին հարաբերությունների վերանայման մասին սրանց կողմից հնչող հավակնոտ հայտարարություններն իրականում հակասում են ստեղծված իրականությանը, որտեղ պետությունն ավելի ու ավելի է մեկուսանում՝ սեփական սահմանափակ պատկերացումների ու անգործության պատճառով»։

«Միակ պետությունը, որի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իրական հետեւանք, Թուրքիան է». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միակ պետությունը, որի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է ունենալ իրական հետեւանք, դա Թուրքիան ա։ Միմիայն Թուրքիայի հետ պետք է փորձել գտնել այդ հարցի լուծումը, որից ամենակարեւորը, դա Ցեղասպանությունից տուժածների ժառանգների վերադարձի իրավունքն է Հայոց լեռնաշխարհ։ Ընդ որում ներկա փուլում դա առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային, քանի որ այդ կարպ թեկուզ թեթեւակի հնարավոր կլինի ջրել այդ տարածքներում քրդական մոնոպոլիան։ Դե հիմա կասեք թե ոչ մեկը չի վերադառնա։ Բա եթե չի վերադառնա, գլոբալ առումով ուզածներդ ինչ ա, ձեր համար Փարիզներում ու Ամերիկաներում ապրեք, էլի: Պապերի հողում ապրելը դա պայքար ա, ուզում ես ապրել, բարի եղիր պատրաստ լինել պայքարել, մաքառել ու զրկանքներ կրել»:

Մոնակոյում փողոցում թողնված պայուսակը պայթել է

Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով իշխանության կառավարությանը։

Պայթյունը տեղի է ունեցել, երբ անհայտ անձն ուսապարկը թողել է Ռևերենդ-Պեր-Լուի-Ֆոլլա փողոցում։

«Նոա»-ն հայտարարել է հերթական տրանսֆերի մասին

Հայաստանի փոխչեմպիոն և գավաթակիր «Նոան» հայտարարել է հերթական տրանսֆերի մասին. ակումբի կազմը համալրել է կենտրոնական հարձակվող Կալիֆալա Դումբիան։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 21-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի կազմում հանդես կգա 18 համարի խաղաշապիկով։

Երիտասարդ հարձակվողը հայկական ֆուտբոլին քաջածանոթ է, քանի որ վերջին 3 մրցաշրջանների ընթացքում հանդես է եկել Հայաստանում: Մասնավորապես, ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում Դումբիան Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է և հենց դա է ամենաշատը խամրել». Անուշ Հակոբյան (լուսանկար)

«Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է և հենց դա է ամենաշատը խամրել». Անուշ Հակոբյան

Արվեստաբան Անուշ Հակոբյանը գրում է. «Հայկական մշակույթում ռազմիկի որակը և դրան առնչվող գիտելիքը ամենուր է, և արտահայտված է, անշուշտ, նաև այդ գիտելիքի նյութական արտահայտումներում հանդիսացող պատկերներում, ներառյալ՝ խորհրդապատկերներում:
     Մարտարվեստի թեման առկա է դեռ հայկական ժայռապատկերներից: Մարտարվեստը մեր ժայռապատկերներում ներկայացվում է սպառազեն ռազմիկի ու խմբերի, մարտաձևի և զինատեսակների պատկերներով:
     Հայկական ժայռապատկերներում արտահայտված մարտարվեստի թեմայի շատ մոտիվներ կրկնվում են նաև ավելի ուշ շրջանների՝ օր. Արարատյան թագավորության արվեստում:
     Ռազմիկի որակը մեր ազգային հիմնական որակներից մեկն է, և հենց այդ որակն է ամենաշատը խամրել մեր ազգային գիտակցության մեջ: (Ինքս հիմնավոր կասկածներ ունեմ, որ դա տեղի է ունեցել ոչ պատահական կերպով):
     Մեր մշակույթը ճանաչելով` մենք պետք է հիշենք ինքներս մեզ, այլ ճանապարհ չեմ տեսնում. ինքնաճանաչումն է բերելու արթնությանը և մեզ ներսից քայքայող խնդիրների դիմակայմանը:
     Պատկերը՝ մարտարվեստի թեմայի մի քանի արտահայտումներ են հայկական ժայռապատկերներում»:

Չինաստանում կբացվի առաջին լիովին ռոբոտացված հյուրանոցը (լուսանկար)

Չինաստանում կբացվի առաջին լիովին ռոբոտացված հյուրանոցը

Չինաստանում կբացվի հյուրանոց, որտեղ հյուրերին ամբողջությամբ կսպասարկեն ռոբոտներ։ Interesting Engineering-ի տվյալներով՝ առաջին փորձարկման սենյակները կբացվեն այս տարվա վերջին։

«West Artificial Island» հյուրանոցը կբացվի Գուանդուն նահանգի Շենժեն-Չժոնշան շրջանում գտնվող արհեստական ​​կղզում։ Այն կկառավարվի ռեստորանների, խանութների և մաքրության համար սպասարկող ռոբոտներ ստեղծելու մասնագիտացված ընկերության կողմից։ Ռոբոտները կընդունեն հյուրերին, կսպասարկեն և կմաքրեն սենյակները, կպատրաստեն սնունդ և կկատարեն այլ առաջադրանքներ։ Նրանք կմիանան միասնական համակարգի, որը կհասկանա խոսքը և ժեստերը, կօպտիմալացնի երթուղիները և կհարմարվի շրջակա միջավայրին։

Հյուրանոցի լիարժեք բացումը նախատեսված է 2027 թվականին։ 2026 թվականի վերջին առաջին հյուրերը կկարողանան փորձարկել ռոբոտացված ընդունարանը, ինքնավար ուղեբեռը և սննդի առաքումը իրենց սենյակներ, ինչպես նաև այլ հնարավորություններ։