Չինաստանում կբացվի առաջին լիովին ռոբոտացված հյուրանոցը (լուսանկար)

Չինաստանում կբացվի առաջին լիովին ռոբոտացված հյուրանոցը

Չինաստանում կբացվի հյուրանոց, որտեղ հյուրերին ամբողջությամբ կսպասարկեն ռոբոտներ։ Interesting Engineering-ի տվյալներով՝ առաջին փորձարկման սենյակները կբացվեն այս տարվա վերջին։

«West Artificial Island» հյուրանոցը կբացվի Գուանդուն նահանգի Շենժեն-Չժոնշան շրջանում գտնվող արհեստական ​​կղզում։ Այն կկառավարվի ռեստորանների, խանութների և մաքրության համար սպասարկող ռոբոտներ ստեղծելու մասնագիտացված ընկերության կողմից։ Ռոբոտները կընդունեն հյուրերին, կսպասարկեն և կմաքրեն սենյակները, կպատրաստեն սնունդ և կկատարեն այլ առաջադրանքներ։ Նրանք կմիանան միասնական համակարգի, որը կհասկանա խոսքը և ժեստերը, կօպտիմալացնի երթուղիները և կհարմարվի շրջակա միջավայրին։

Հյուրանոցի լիարժեք բացումը նախատեսված է 2027 թվականին։ 2026 թվականի վերջին առաջին հյուրերը կկարողանան փորձարկել ռոբոտացված ընդունարանը, ինքնավար ուղեբեռը և սննդի առաքումը իրենց սենյակներ, ինչպես նաև այլ հնարավորություններ։

«Սրա վերջը շատ վատ է լինելու». Սուրեն Սահակյան

«Սրա վերջը շատ վատ է լինելու». Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկասկած, բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան ստեղծելու կառավարության ձգտումը մարդկանց անօտարելի իրավունքները սահմանափակելու, ցանկացած ընդդիմադիր խոսք ասողին հետևելու, նրա խոսքը ճնշելու առաջնային նպատակն ունի։ Բայց էս մասին վերջին օրերին ով չի ալարել՝ գրել ու խոսել ա։ Գրառմանս նպատակը ձեր ուշադրության ֆոկուսը մի այլ երևույթի վրա կենտրոնացնելն ա։
     Ամենայն հավանականությամբ դուք նկատեցիք, որ մեր լուսավոր քաղհասարակության ու գրպանային մտավորականության որոշ ներկայացուցիչներ էս որոշման դեմ սկսեցին հանդես գալ միայն էն բանից հետո, երբ Ռուսաստանում նույնանման կարգավորման մասին հայտարարեց Պուտինը։ Մինչև էդ գերեզմանային, քար լռություն էր։ Հռետորական հարց ա առաջանում՝ մի՞թե էդ որոշման ամենաքննադատելի կողմ էն ա, որ դա Ռուսաստանում ու նման բռնապետական ռեժիմներով այլ երկրներում ա ընդունվել։ Եթե տենց չլիներ, նորմալ կլինե՞ր ամեն ինչ։
     Ավելին, վստահաբար, եթե Կրեմլը նույն օրերին հանդես չգար նման նախաձեռնությամբ, նրանք իրար հերթ չտալով արդարացնելու էին Նիկոլի էս քայլը։ Իսկ ցանկացած մեկին, ով կհամարձակվեր ընդվզել թվային էս ձեռնաշղթաների դեմ, ակնթարթորեն կնքելու էին իրենց հերթապահ պիտակներով՝ է՛լ ռսի ագենտներ, է՛լ ընտրակաշառք ստացողներ ու վերցնողներ, է՛լ աբիժնիկ նախկիններ, է՛լ Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնողներ, է՛լ հիբրիդային պատերազմի գործակալներ։
     Խոշոր հաշվով, Հայաստանում ապրողների ու մեր երկիր ոտք դնողների յուրաքանչյուր քայլին հետևելու, անձնական տվյալների պաշտպանության միտքն իսկ ոչնչացնելու ու ազատությունները սահմանափակելու էս որոշումը նրանց, ժողովրդական լեզվով ասած, տանձին էլ չի։ Կարևորը Պուտինի դեմ պայքարի իմիտացիան ա, որովհետև հիմա դրա համար թոթոլ բյուջե կա։
     Տիկնա՛յք և պարոնա՛յք, ՔՊ-ն ու իր կառավարությունը մեզ նենց ռաֆինացված ավտոկրատիայի ճանապարհով են տանում, որի նմանը նախկինում պատկերացնելը պատժի արժանի հիմարություն կլիներ։ Իսկ դուք շատ լավ գիտեք, որ ավտոկրատիան առանց ներքին ու արտաքին թշնամիների չի լինում։ Արտաքին դաշտում, քանի որ թուրքերի հետ հիմա «ընկերներ» ենք, թշնամին հռչակվել ա Պուտինը։ Բայց դրա ժամկետն էլ ա անցնելու։ Ներքին դաշտում մանևրելու տեղն ավելի մեծ ա և ուշադրությունը էստեղ ա կենտրոնացվելու։ Սկզբում դրանք օլիգարխներն էին, որոնք հետո դարձան ուղղակի հաջողակ գործարարներ, հետո՝ նախկինները, հետո՝ փախածները, հետո՝ ընդհանրապես արցախցիները, հետո՝ կալուգացիները։ Ու երբ էդ դիկտատուրան ձեր իսկ լուռ աջակցությամբ վերջնականապես արմատներ գցի, նա ձեր հետևից ա գալու, ընդ որում՝ մեծ հավանականությամբ հենց էդ նույն Պուտինի հետ ձեռք-ձեռքի տված։ Քիչ-քիչ թշնամիները դո՛ւք եք դառնալու․ մոտենալու են ձե՛ր տներին։ Բայց քանի որ էդ ժամանակ արդեն բոլոր մնացածին բանտարկած կամ լռեցրած կլինեն, դուք ձեր պաշտպանության համար գոնե մի շուն չեք ճարելու, որ ձեր օգտին գոնե հաչա։
     Ես շատերիդ հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել։ Էդ հարգանքի մնացորդները վկայաբերելով, ընկերաբար եմ ասում՝ շատ լավ կլինի, որ «Պուտինի դեմ» ձեր արդարամիտ պայքարին զուգահեռ՝ մի քիչ էլ ձեր, մեր ու մեր երկրի մասին մտածեք, թե չէ սրա վերջը շատ վատ ա լինելու, ահավոր վատ»։

ՔՊ-ն միջնորդեց ԿԸՀ-ից պահանջել բոլոր տեղամասերի արձանագրությունները (տեսանյութ)

ՔՊ-ն միջնորդեց ԿԸՀ-ից պահանջել բոլոր տեղամասերի արձանագրությունները

Կայացավ ՍԴ հերթական նիստը. քննվում է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց ՔՊ-ի միջնորդությունը` պահանջել ԿԸՀ-ից` տրամադրել բոլոր 2005 տեղամասերի արձանագրությունները՝ կամ ֆիզիկական կրիչի տեսքով, կամ առնվազն էլեկտրոնային տարբերակով։

Նա հայտնեց, որ հետևյալ տրամաբանությամբ են նման միջնորդություն ներկայացնում․ «Պարոն Օրբելյանն առաջ է տանում այն տրամաբանությունը, որ ԿԸՀ-ի հաշվարկները արժանահավատ չեն և բերում է օրինակներ։ Առանձին օրինակներով հավակնում է, որ բարձր դատարանն ընդհանուր հաշվարկներն անարժանահավատ ճանաչի»։ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը պարզաբանեց․ «Երկու շտկում՝ ես ցույց եմ տվել, որ հենց այդ տվյալներով, որոնք առկա են ԿԸՀ-ի աղյուսակի մեջ, առկա է 269 ավել քվեաթերթիկ։ Միևնույն ժամանակ՝ երկու կետով խնդիր էի բարձրաձայնել, որ այդտեղ կան խնդիրներ։ Հետևաբար, ես միանում եմ՝ այդ տվյալները թող տան, որ հետագայում ավելի մանրամասն վերլուծություն լինի, բոլորիս մոտ հասանելի լինեն, բայց նաև արձանագրում եմ, որ տվյալ քաղվածքներն իմ բերած խնդիրներից ոչ մեկին չեն անդրադառնալու։ Իմ վերլուծությունը վերաբերում է հենց աղյուսակում եղած տվյալներին, որոնք, ենթադրում եմ, որ վերցված են հենց արձանագրություններից»։ Արամ Օրբելյանը արձագանքեց․ «Ես կողմ եմ, բայց ոչ այն հիմնավորմամբ, ինչով պահանջում են»։

«Ինչ էլ դուրս տա` որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե` լեգիտիմ ներկայացուցիչ». Հովհաննես Իշխանյան

«Ինչ էլ դուրս տա` որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե` լեգիտիմ ներկայացուցիչ». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցիլոյով մաֆիոզը, որը Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման մասին մեկնաբանություն ա տվել, ասելով, թե մեկնաբանություն չեն տալու, լուրջ մի վերաբերվեք, նա չի ներկայացնում ՀՀ քաղաքացուն, ոչ էլ հայերին, ոչ էլ միջազգային իրավունքը։
     Նա զենքը մարդկանց գլխին դրած՝ զոռով տարել ա, որ իրան ընտրեն, ու էդքանից հետո էլ ստիպված կեղծել ա ընտրություններն ու ձայները գողացել։ Ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե` լեգիտիմ ներկայացուցիչ։
     Բնականաբար մեր գործն ա, թե մենք ոնց կվերաբերվենք մեր ընտանիքների դեմ ոճիրներին ու դրանց ճանաչմանը, ոչ թե մեր ընտանիքից դուրս արցախադավ ընտրազենքարարը»։

Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը

Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական նոր կայքն արդեն գործարկվել է:

«Այն լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և չափանիշներին։

Կայքի հաջող գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։

«Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է». Արա Պողոսյան

«Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է.
     – Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև, եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր է ձեզ ոչնչացնել, դուք պարտավոր եք նրան լրջորեն վերաբերվել», – այնուհետև հավելել է, թե Իսրայելն ամերիկյան բարեկամների ուշադրությունը կհրավիրի այս հայտարարությունների վրա։
     Առնվազն այս վերջին օրերի իրադարձությունները վկայում են մի քանի սպասվող իրադարձությունների մասին.
     ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին։
     – Իսրայելը պատրաստվում է տարածաշրջանի նոր վերաբաժանմանը, որտեղ հիմնական ախոյանը Թուրքիան է։
     – Իսրայելի ռազմական, տեխնոլոգիական զարգացումը պահանջում է շարունակական հակամարտություններ։
     – Լոգիստիկ վերաձևումները, որ փորձում է իրականացնել Թուրքիան, հակասում են Իսրայելի հավակնություններին` ռազմավարական շահերին։
     – Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի կողմից «ուժի պրոյեկտման» հնարավորություն է «Աֆրիկյան եղջյուրում», իսկ դա մարտահրավեր է Թուրքիայի ռազմավարական շահերին, հաշվի առնելով Սոմալիում և աֆրիկյան այլ երկրներում Թուրքիայի կատարած ներդրումները` ուժային հենարան ստեղծելու համար։
     – Իսրայելին անհրաժեշտ է ավելի քաղաքակրթական դաշինք, տարածաշրջանում իր դերը և լեգիտիմությունը հաստատելու համար, ուստի ձեռնամուխ եղավ Իսրայել-Կիպրոս-Հունաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության հարթակ ստեղծելուն, որտեղ հատկապես բանալի նշանակություն ունի Կիպրոսը։
     – Իսրայելն ապագայում փորձելու է ընդլայնել համագործակցության շրջանակը Թուրքիայի երկայնքով` Բուլղարիա, գուցե նաև` Հայաստան։
     Իսկ այս ամենում ամենահետաքրքիրը Ադրբեջանի դերն է։ Ադրբեջանը դեռ կմանևրի, քանի դեռ դրա հնարավորությունը կա, բայց փաստ չի, որ Ադրբեջանի ընտրությունը կլինի հօգուտ Թուրքիայի»:

«Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն. բոլորը». Գնել Սանոսյանը` որդու չծառայելու մասին (տեսանյութ)

«Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն. բոլորը». Գնել Սանոսյանը` որդու չծառայելու մասին

ՔՊ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց լրագրողները հարց ուղղեցին ՔՊ–ական Գնել Սանոսյանին` անդրադառնալով փաստին, որ իր որդին բանակից ազատվել է առողջական խնդիրների պատճառով, բայց զբաղվում է սպորտով։ «Ցանկացած հարց մեկնաբանել պետք է իրավական տիրույթում, որդիս անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել, հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա բանակ, չի բավարարի՝ չի գնա։ Դրա համար ժամկետ են տալիս, ինչ-որ ժամանակ հետո նորից են ստուգում։ Աշխարհում ինչքան ֆուտբոլիստ գիտեք, բոլորը սրտի խնդիր ունեն։ Բոլորը: Դուք տարեք, ստուգեք, տեսեք։ Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի։ Առողջապահության նախարարությունը ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների մոտ սրտի չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել այդ կարգին։ Տարեկան տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի ամենայն հարգանքով նրանց ծնողներին, երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից։
     Հիմա շատ չեմ ուզում ամբողջ երկրի առաջ իմ տղայի խնդիրներից խոսել։ Եթե որպես ծնող եք հարցնում, ես իր հետ քանի անգամ խոսել եմ, որ պետք է թողնել սպորտը, որովհետև առողջությունն ավելի կարևոր է, հիմա իր տեսանկյունից ինքն էլ 6-7 տարեկանից զբաղվում է, բայց հիմա իմ ընտանեկան հարցերը կարծում եմ հարմար պատմելու տեղ չի։

Ընդ որում, այդ լուրի մեջ մի սխալ կա. իմ տղան 24 թվականին չի տարկետում ստացել, այլ 25 թվականի ամռանը, երբ ես որևէ պաշտոն չէի զբաղեցնում»։

«Ասել էիք` հունիսի կեսին հանդիպելու եք Պուտինի հետ, ինչո՞ւ չհանդիպեցիք». լրագրողը` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ասել էիք` հունիսի կեսին հանդիպելու եք Պուտինի հետ, ինչո՞ւ չհանդիպեցիք». լրագրողը` Նիկոլ Փաշինյանին

Լրագրողի հարցին, թե ե՞րբ է տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որի մասին վարչապետը հայտարարել էր դեռևս հունիսի 1-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախատեսված հանդիպում չի եղել և երկրների ղեկավարների հանդիպումների «կարճ ժամանակ» ասածն այնպես չէ, որ մի շաբաթ, մի օր է: Այսինքն, առաջիկայում կլինեն շփումներ, չի եղել նշանակված հանդիպում, որը չեղարկվել է»: «Ֆակտոր»-ի դիտարկմանը, թե ինքն ավելի վաղ նշել էր հունիսի երկրորդ կեսի մասին, Փաշինյանը պարզաբանեց, որ դա այլ թեմայի է վերաբերել, սակայն հավելեց. «Առաջիկայում համոզված եմ՝ կլինի հանդիպում»:

Մանրամասները՝ տեսանյութում: