Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Զառիթափում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկա ու պոչամբար կառուցելու ծրագիրը մերժվել է

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում ոսկու կորզման հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարների կառուցման նախագիծը բացասական եզրակացություն է ստացել: Չնայած Վայքի ավագանին հունիսի 4-ին նախնական համաձայնություն էր տվել գործարանի կառուցմանը, Շրջակա միջավայրի նախարարությունը «ՋիԷմԷն գոլդ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը մերժել է գործունեության իրականացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքներ վկայակոչելով:

Ըստ «Հետք»-ի` ընկերությանը լրամշակման փուլում պահանջ էր առաջադրվել` ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնոլոգիական նախագծից զատ ներկայացնել նաև հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցապատման նախագծային լուծումները:

Համայնքի կողմից տրամադրվող նախագծման թույլտվության կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքի շրջանակում, փորձաքննության ընթացքում անհրաժեշտ է եղել հստակեցնել կառուցման փուլում տվյալ քաղաքաշինական գործունեության օբյեկտներին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմաններն ու սահմանափակումները, կառույցների, ենթակառուցվածքների մակերեսները, հողակտորների հասցեները՝ հաշվի առնելով, որ ֆաբրիկան և պոչամբարների կառուցումը համարվում են բարձր ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտներ, սակայն ընկերությունը չի ներկայացրել դրանք:

Լամշակման նպատակով ներկայացված դիտողությունները և առաջարկությունները ընկերությունը մասամբ է ուղղել: Իսկ նրա որոշ պարզաբանումներ ընդհանրապես չեն ընդունվել: Մասնավորապես, պետք է ներկայացվեին ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները, ինչը չի արվել:

Պոչամբարներից հնարավոր վթարային հեղեղման ռիսկերի նկարագրությունը հաշվետվությամբ տրվել է, սակայն ռիսկերի կառավարման մեխանիզմները փաստացի չեն ներկայացվել կամ հիմնավորված չեն եղել, ինչի արդյունքում վտանգների նվազեցման և վերահսկման արդյունավետությունը գնահատվել է անորոշ:

Պոչամբարների կառուցման նախագիծը չի բխել Կառավարության որոշումից կամ դրա պահանջներից: Լրամշակված հաշվետվությամբ անդրադարձ չի կատարվել պոչամբարների նախագծային լուծումների համապատասխանությանը միջազգային լավագույն փորձին` պոչամբարների անվտանգ նախագծման և շահագործման մասով, ինչը թույլ չի տվել գնահատել առաջարկվող լուծումների հուսալիությունն ու ռիսկերի ընդունելի մակարդակը:

Հանքաքարի ջարդման գործընթացից մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելման մասով հաշվետվությամբ նախատեսված չեն եղել օդափոխության և ֆիլտրացիոն համապատասխան համակարգեր: Ընկերությունը չի հիմնավորել դրանց անհրաժեշտությունը` չնայած այն հանգամանքին, որ հաշվետվության աղյուսակներում ներկայացված են եղել փոշու արտանետումների զգալի ծավալներ: Միաժամանակ, հաշվի առնելով տարածքի քամիների վարդը (հիդրոօդերևութաբանական գրաֆիկ, որը որոշակի ժամանակահատվածում ցույց է տալիս տվյալ վայրում քամիների բաշխման ռեժիմը ըստ ուղղությունների և արագության)` գերակշռող հարավ-արևելյան ուղղությամբ, առաջանում է փոշու տարածման բարձր հավանականություն դեպի Վայք համայնք, ինչը, ըստ փորձագետի եզրակացության, կարող է ունենալ բացասական ազդեցություն բնակավայրի օդի որակի և բնակչության առողջության վրա:

Փորձաքննության շրջանակներում իրականացվել է տարածքի տեղազննում, որի արդյունքում արձանագրվել է հաշվետվությամբ ներկայացված կոորդինատների անհամապատասխանություն փաստացի իրավիճակին: Տվյալների թերի և ոչ ճշգրիտ ներկայացման մասով ընկերությունը հանրային երկրորդ լսումից հետո համապատասխան ամփոփաթերթով ներկայացրել է ճշգրտված կոորդինատները:

Համաձայն հաշվետվության` պոչամբարներից մակերևութային ջրերի հեռացման համար նախատեսված է կառուցել դրենաժային համակարգեր, որոնք բաղկացած են խողովակաշարերից: Խողովակները տեղադրվելու են պոչամբարների հատակներին` գեոմեմբրանի վրա: Ներծծվող ջրերը հեռացվելու են առաջնային պատվարների ներքևի հատվածում նախատեսված լճակներ:

Հանրային երկրորդ լսման ընթացքում ՇՄԱՓԿ ՊՈԱԿ-ի մասնագետի կողմից բարձրացվել է հարց վերը նշված լճակի նշանակության, նախագծային չափերի և պոչամբարից առաջացող ջրերի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:

Ի պատասխան` ընկերության ներկայացուցիչը նշել է, որ լճակում կուտակվող ջրերը նախատեսվում է վերադարձնել արտադրական գործընթաց և առկա է համապատասխան մաքրման կայան: Սակայն ներկայացված պարզաբանումը չի համարվել բավարար և արժանահավատ, քանի որ փորձաքննության ներկայացված հաշվետվությամբ մաքրման կայանը նախատեսված է բացառապես տնտեսակենցաղային և անալիտիկ լաբորատորիայի կեղտաջրերի մաքրման համար՝ «Յալմա» մակնիշի ինքնավար կենսաբանական մաքրման համակարգի միջոցով։ Հաշվետվությամբ առհասարակ ներկայացված չի եղել՝ ինչպես է ապահովվելու լճակից դեպի գործարան ջրի հետ հոսքը:

Եզրակացությամբ արձանագրվել է՝ քանի որ փորձաքննության ներկայացված փաստաթղթերում քաղաքաշինական կառույցների, ենթակառուցվածքների մասով նախագիծ ներառված չէր, նմանատիպ լճակի նախատեսումն ու կիրառումը խնդրահարույց է:
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

«Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը կփոխարինի ՀՀ նախագահին». հարց` Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը կփոխարինի ՀՀ նախագահին». հարց` Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության և թիմում նրա դերի մասին` արդյո՞ք Ալեն Սիմոնյանը կփոխարինի Հանրապետության նախագահին: «Չկա այդպիսի խնդիր»,- կարճ ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի միջև հավանական տարաձայնությունների մասին հարցին՝ Փաշինյանը շեշտեց. «Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական բան չկա, իհարկե չի եղել… բացարձակապես»։ Իսկ Սիմոնյանի հետագա գործունեության ձևաչափի վերաբերյալ հավելեց.«Մենք մեր կարծիքները կհամադրենք, կամ եթե չհամադրվի՝ կքննարկենք, կտեսնենք՝ ըստ այդմ»։
     Մանրամասները` տեսանյութում:

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ համայնքին պատկանող հողն օտարելու համար։ Վարույթը հարուցվել է 2026թ․ ապրիլի 14-ին Քրեական օրենսգրքի 441 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։

Քրեական վարույթի հիմքում «Հետքի» 2024թ․-ի հրապարակումն է։ Լրատվականը գրել էր, որ Ծաղկաձոր համայնքի ավագանին 2023թ․ մայիսին ընդունած որոշումով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Նարեկ Կեսոյանի սեփական հողամասին կից հատուկ պահպանվող տարածքների հանգստի համար նախատեսված 2000 քմ հողամասն ուղղակի վաճառքով, որպես ընդլայնում` օտարել է նրան։

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան

«Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի շահերից»». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը։

«Արձագանքի կարիք չենք տեսնում, որովհետև Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան

«Անբարո ցինիզմի գագաթնակետն է». Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անբարո ցինիզմի գագաթնակետն է, որ 1915-ի Հայոց ցեղասպանությունը «ճանաչում է» մի ֆաշիստական պետություն, որն իր հիմնադրման պահից սկսած Թուրքիայից հետո առաջինն է ամենաշատը պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, անմիջական մասնակցություն է ունեցել Արցախում հայերի պատրիոցիդին և ակնհայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:
     Թել Ավիվում և Նյու Յորքում վեր ընկած հուդայական ֆաշիստների գաղափարախոսները սիրում են կրկնել, որ հրեաները հիշաչար ժողովուրդ են, ոչինչ չեն մոռանում՝ ոչ բաբելոնյան գերությունը, ոչ Տիտոսի հաղթակամարը, ոչ էլ Հոլոքոստը… Չգիստես՝ ինչու, իրենց թվում է, թե հայերն են մոռանալու այն, ինչ իրենք արեցին հայերի դեմ:
     Հ.Գ. Հայեր ասելով՝ նիկոլենց ի նկատի չունեմ»:

Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ

Ռուբիոն և Ուիթքոֆը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Քոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը երկուշաբթի օրը հեռախոսազրույց կանցկացնեն Կոնգրեսի երկու պալատների համար՝ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։
     Politico-ի տվյալներով՝ ճեպազրույցը տեղի կունենա առցանց՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ին)։ Իր հերթին, Reuters-ը հաղորդում է, որ Ռուբիոն և Վիտկոֆը հեռախոսազրույցին կմիանան։ Երկուշաբթի օրը ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, և որ այն տեղի կունենա երեքշաբթի օրը Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթ չեն պլանավորում որևէ աշխատանքային խմբի հանդիպում հուշագրի իրականացման վերաբերյալ։ Հունիսի 18-ի գիշերը Իրանը և Միացյալ Նահանգները հեռակա կարգով ստորագրեցին հուշագիր, որը նպատակ ունի դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագրում նաև սահմանվում է ժամանակացույց, թե երբ Միացյալ Նահանգները կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում:

Ռուսական բանակն ավիառումբ է նետել Խարկովի վրա

Ռուսական բանակն ավիառումբ է նետել Խարկովի վրա

Ռուսական բանակը ուղղորդվող ավիառումբերով հարվածել է Խարկովի Խոլոդնոհիրսկի շրջանին, հայտնում են տեղական իշխանությունները։

Հարվածի հետևանքով զոհվել է 23-ամյա կին, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Վնասվել են նաև տրամվայ և էլեկտրացանց, ավելի քան 15 մեքենա, առևտրային շենքը և պայթյունի վայրի մոտ գտնվող տները», – հավելել է Տերեխովը։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ այս պահին հայտնի է 12 վիրավորի մասին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, Ազգային ոստիկանության աշխատակիցներ, բժիշկներ, կամավորներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։