«Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»․ Ռոմանոս Պետրոսյան

«Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե պետությո՞ւնն է ներդրում անելու, թե՞ մասնավորը, ՀԷՑ-ի խնդիրները լուծելու համար, պատասխանեց․ «Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո պարզ կլինի․ վերամասնավորեցման դեպքում՝ մասնավորը, պետականացված մնալու դեպքում՝ պետությունը, գուցե կոնցենսիոն կառավարման տրվի»։

Պետրոսյանը հավելեց, որ արդեն հուլիսի կեսին ՀԷՑ-ը կպետականացվի, որին կհաջորդեն շուկայական արժեքի գնահատումն ու փոխհատուցումը. «Հուլիսի կեսերին կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ–ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրել էր, որ հաշվի առնելով, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել, ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց:

«Արթիկի մարզադաշտը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում». Մհեր Մելքոնյան (տեսանյութ)

«Արթիկի մարզադաշտը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արթիկը Հայաստանի այն համայնքներից է, որտեղ սպորտը երբեք չի եղել պարզապես ժամանցային զբաղմունք։ Այն տասնամյակներ շարունակ եղել է համայնքի ինքնության, երիտասարդության դաստիարակության և հասարակական կյանքի կարևորագույն ուղղություններից մեկը։ Արթիկը ձևավորել է մարզական ավանդույթ, որը տվել է բազմաթիվ մարզիկներ՝ իրենց հաջողություններով աչքի ընկնելով ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով համայնքի և Հայաստանի անունը։
     Սպորտային ավանդույթ ունեցող համայնքները ցանկացած երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։ Դրանք ձևավորում են առողջ սերունդ, նվազեցնում սոցիալական խնդիրների խորացման ռիսկերը և երիտասարդությանը տալիս են նպատակներ ու զարգացման հնարավորություններ։ Արթիկը հենց այդպիսի համայնք է եղել՝ իր մարզական պատմությամբ և մարդկանց նվիրվածությամբ։
     Հատկապես ֆուտբոլը Արթիկում ունի առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքում ֆուտբոլը միշտ ունեցել է մեծ հետաքրքրություն և սեր։ Տասնամյակներ շարունակ մարզադաշտը եղել է այն վայրը, որտեղ միավորվել են տարբեր սերունդներ, որտեղ ձևավորվել են թիմային ոգի, մրցակցային մշակույթ և մարզական նպատակներ։ Այսօր ևս հարյուրավոր պատանիներ զբաղվում են ֆուտբոլով՝ ունենալով մեծ ցանկություն զարգանալու և ապագայում ներկայացնելու իրենց համայնքը։
     Սակայն այս ամենի կողքին այսօր առկա է մի իրավիճակ, որն այլևս չի կարող մնալ անտեսված։ Արթիկի մարզադաշտը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում։ Տարիների ընթացքում չլուծված խնդիրների հետևանքով այն փաստացի հայտնվել է կիսաքանդ վիճակում՝ չապահովելով այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են անվտանգ և ժամանակակից մարզական գործունեության համար։
     Սա արդեն միայն ենթակառուցվածքային խնդիր չէ։ Սա անվտանգության լուրջ հարց է։ Երբ երեխաները և երիտասարդները մարզվում են կիսաքանդ, մաշված և վտանգավոր պայմաններում, առաջանում են իրական ռիսկեր նրանց առողջության և անվտանգության համար։ Անթույլատրելի է, որ սպորտային մեծ ավանդույթ ունեցող համայնքի պատանիները ստիպված լինեն զբաղվել սպորտով պայմաններում, որոնք չեն համապատասխանում նույնիսկ տարրական պահանջներին։
     Արթիկի մարզադաշտի ներկայիս վիճակը նաև բացասական ազդակ է երիտասարդության համար։ Մի կողմից պետությունը խոսում է առողջ ապրելակերպի, սպորտի զարգացման և երիտասարդական քաղաքականության կարևորության մասին, իսկ մյուս կողմից մարզերում պահպանվում են այնպիսի պայմաններ, որոնք սահմանափակում են երեխաների հնարավորությունները։
     Անհրաժեշտ է հստակ գիտակցել՝ առանց համապատասխան մարզական ենթակառուցվածքների հնարավոր չէ ակնկալել նոր հաղթանակներ։ Չի կարելի ունենալ մարզական հաջողությունների ակնկալիք, եթե մարզիկների համար չկա անվտանգ և ժամանակակից միջավայր։ Այս հարցում անհրաժեշտ է ոչ թե ժամանակավոր, այլ հիմնարար լուծում։ ՀՀ կառավարությունը պետք է Արթիկի մարզադաշտի խնդիրը ներառի պետական առաջնահերթությունների շարքում և 2027 թվականի պետական բյուջեում նախատեսի միջոցներ՝ մարզադաշտի ամբողջական կապիտալ վերանորոգման կամ նոր, ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզադաշտի կառուցման համար։
     Արթիկը այն համայնքներից է, որտեղ նման ներդրումը կարող է ունենալ երկարաժամկետ ազդեցություն։ Այստեղ արդեն կա ամենակարևորը՝ մարզական ավանդույթ, երեխաների հետաքրքրվածություն և մարդկանց հավատը սպորտի նկատմամբ։ Պակասում է միայն այն ենթակառուցվածքը, որը թույլ կտա այդ ներուժը վերածել իրական արդյունքի։
     Եթե պետությունը ցանկանում է զարգացնել մարզերը, կանխել երիտասարդների արտագաղթը և ստեղծել հավասար հնարավորություններ Երևանից դուրս, ապա նման ծրագրերը պետք է լինեն առաջնային։ Որովհետև յուրաքանչյուր մարզադաշտ, յուրաքանչյուր մարզական կենտրոն իրականում ներդրում է մարդու, համայնքի և երկրի ապագայի մեջ։
     Արթիկն իր մարզական պատմությամբ ապացուցել է, որ արժանի է ավելի լավ պայմանների։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի պետական քաղաքականությունը համարժեք լինի այդ պատմությանը և այդ ներուժին»։

Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել

Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել

«Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է լավարկել եղած պայմանները և նպաստել, որ ավելի շատ ընտանիքներ օգտվեն»։

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։ «Առաջին փոփոխությունը վերաբերում է ամուսնալուծված ընտանիքներին։ Խնդիրներ էին լինում, երբ անչափահաս երեխաները մի ծնողի խնամքի ներքո էին, իսկ ծրագրի համար դիմում էր մյուս ծնողը։ Այժմ նոր կարգավորումներով կարգը հետևյալն է՝ ամուսնալուծված անձը, ում խնամքի ներքո չեն անչափահաս երեխաները, կարող է առանձին դիմել ծրագրին հավաստագիր ստանալու համար»,- ասել է նա։
     Հաջորդ փոփոխությունը վերաբերում է այն ընտանիքներին, որոնց դիմումը մերժվել է ընտանիքում մանկահասակ երեխայի տվյալների բացակայության հիմքով։ Այսինքն՝ տվյալներն առկա չեն տեղահանվածների շտեմարանում։ Պատճառները տարբեր են, միգուցե տվյալները մուտքագրող օպերատորն է թերացել կամ ծնողը տվյալը չի ներկայացրել և այլն։ Ամեն դեպքում խնդիր կար և անհրաժեշտ էր լուծում։ Արդյունքում որոշվել է, որ եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխայի 6 տարին լրացած չի եղել ու բնակարանային ծրագրից օգտվելու ընտանիքի դիմումը մերժվում է բացառապես երեխայի տվյալների բացակայության հիմքով, ապա նոր փոփոխությամբ այլևս այդ ընտանիքի դիմումը չի մերժվի շտեմարանում երեխայի տվյալների բացակայությամբ պայմանավորված։
     «Կատարել ենք մեկ այլ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հավաստագրով տրամադրված գումարի դրական մնացորդին և ծախսվող ուղղություններին։ Ինչպես գիտենք, հավաստագրով բնակարան ձեռք բերելու դեպքում, եթե կա գումարային դրական մնացորդ, ապա քաղաքացին կարող էր դիմել վերանորոգման վարկ ստանալու համար։ Եվ դա կարող էր արվել մեկ անգամ։ Հիմա նոր կարգով հնարավորություն է տրվում, որ քաղաքացիները կարողանան անհրաժեշտության դեպքում երկրորդ անգամ դիմեն դրական մնացորդն օգտագործելու համար։ Դրական մնացորդը շահառուները կարող են օգտագործել նաև անհատական բնակելի տների վերակառուցման ու տնամերձ տարածքի կառուցապատման համար»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
     Հաջորդ փոփոխության համաձայն՝ ընտանիքի անդամներն իրենց չիրացրած հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է օգտագործվել որպես դրական մնացորդ ծրագրով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։ Տրամադրվող ֆինանսական աջակցությունը չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց։
     Մինչ այժմ 6911 ընտանիք ստացել է հավաստագիր, որից 3254-ն արդեն իրացրել է։ Քաղաքացիները բնակարաններ ձեռք են բերել հանրապետության բոլոր մարզերում։ Առաջին տեղում Կոտայքն է, այնուհետև Արմավիրը, որին հաջորդում է Արարատը, Երևանը, Լոռին։
     Ծրագրի շրջանակում պետությունը ընտանիքի 1 անձին տրամադրում է 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում ՀՀ կառավարության կողմից սահմանված 252 բնակավայրում, ընդ որում, ոչ բոլորն են սահմանամերձ ու գյուղական։ Երևանում մեկ անձի հաշվով սահմանված է 3 մլն դրամ է, մնացած բոլոր հատվածներում 4 մլն դրամ է։
     Տրամադրված հավաստագրերն ուժի մեջ են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին կարող են դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բելառուսի ԱԳՆ-ն սպառնացել է Կիևին սահմանային խախտումների դիմաց պատասխան միջոցներով

Բելառուսի ԱԳՆ-ն սպառնացել է Կիևին սահմանային խախտումների դիմաց պատասխան միջոցներով

Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Սեկրետան RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մինսկը կպատասխանի «ամբողջ ներուժով», եթե Ուկրաինան հատի Բելառուսի սահմանը։
     «Եթե սահմանը հատվի առանց թույլտվության կամ, այսպես ասած, ագրեսիվ կերպով, մենք կպատասխանենք մեր ողջ ներուժով»,- հայտարարել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Կիևը տեղյակ է Մինսկի դիրքորոշմանը։

Սեկրետան նաև կասկածի տակ է դրել ուկրաինական իշխանությունների հայտարարությունների անկեղծությունը։ Նրա խոսքով, Կիևի որոշ հայտարարություններ և կադրային որոշումներ կարող են կապված լինել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ժողովրդականությունը բարձրացնելու փորձի հետ։

«Ես նաև ուզում եմ նշել, որ ես իրականում չեմ հավատում ուկրաինացիների անկեղծությանը։ Հնարավոր է, որ նրանց որոշ խոսքեր և ժամանակավոր նշանակումներ ուղղված էին Զելենսկու ժողովրդականությունը բարձրացնելուն, որի վարկանիշը նվազում է ինչպես Ուկրաինայի բնակչության շրջանում, այնպես էլ բանակում», – հավելել է Սեկրետան։

Ավելի վաղ Զելենսկին պահանջել էր Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռացնել Ուկրաինային սահմանակից բելառուսական տարածքներում տեղակայված տեխնիկան։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այն օգտագործվում է Ուկրաինայի վրա ռուսական հարվածները կարգավորելու համար։ Զելենսկին զգուշացրել էր, որ Կիևը կարող է ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, եթե այս պահանջը չկատարվի։ Այնուհետև նա հայտարարել էր, որ տեխնիկաները անջատվել են։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով և կպատասխանեն ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Հրդեհ` զբոսանավի վրա

Հրդեհ` զբոսանավի վրա

Հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Օնֆլյոր նավահանգստում գտնվող զբոսանավի վրա։

Այս մասին հայտնել է Ici ռադիոկայանը։

Նավից տարհանվել են 130 ուղևոր և անձնակազմի 33 անդամ։ Վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։

Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն՝ իր 21-րդ նիստում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում։ «Դրական որոշումը թույլ չի տա Հունաստանին պահանջներ ներկայացնել այդ աղանդերի նկատմամբ», – նշում է թուրքական լրատվամիջոցը։

Թուրքական կողմը պնդում է, որ փախլավան իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան կայսրության պալատական խոհանոցում և կարևոր տեղ է զբաղեցրել արարողակարգերում դեռևս Մեհմեդ 2-րդ Նվաճողի ժամանակներից։ Հունաստանը, իր հերթին, պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստվող այս աղանդերը գոյություն է ունեցել Բյուզանդիայում և Էգեյան ծովի կղզիներում՝ դեռևս մինչև օսմանյան նվաճումները։

«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին

«Այս դատավարությունում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումներն ինձ համար շատ ավելի կարևոր են»․ դատավորը՝ Վահագն Հովակիմյանին

«Ուզում եմ ուղղակիորեն շեշտադրել, որ այս դատավարության ընթացքում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները, բացատրությունները, հարցերի պատասխաններն ինձ համար շատ ավելի կարևոր են»,- ՍԴ նիստի ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասաց դատավոր Երվանդ Խունդկարյանը։ «Ինչի եմ դա ասում, որովհետև պատասխանողի կողմից՝ ԿԸՀ-ի կողմից փաստերի դեմ որևէ ձև չառարկելը դա ուղղակիորեն բերում է հետևանքի, որ այդ փաստը համարվում է հավաստի՝ բացառությամբ, եթե ՍԴ կողմից ձեռքբերված այլ ապացույցներով դրանք չեն հերքվի։ Երկրորդ՝ եթե կընդունեք որևէ հանգամանք, այդպիսի հանգամանքի գոյության պարագայում դիմող կողմն ազատվելու է այդ հանգամանքների վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականությունից։ Ուստի ես շատ ավելի կարևորում եմ յուրաքանչյուր փաստարկի դեմ ձեր դիրքորոշումը»,- պարզաբանեց դատավորը։