«Միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է»․ Արա Պապյան

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՍԵՄ ԻՄԱՑԵՔ շարքից
     Հաճախ կարող ենք լսել՝ «դիմել ենք ՄԱԿ-ին» կամ նույնիսկ «դիմել ենք ՄԱԿ-ի դատարան»։ Նման ձևակերպումները սովորաբար վկայում են կամ իրավիճակի ու ընթացակարգերի ոչ ճիշտ պատկերացման մասին (լավագույն դեպքում), կամ՝ գիտակցված մոլորեցնող ու խարդախ մոտեցման մասին (վատագույն դեպքում)։
     Իրականում ՄԱԿ-ի համակարգում կան երեք հիմնական մարմիններ, որոնք որոշակի առնչություն ունեն անհատի կամ հանրույթի իրավունքների հարցերի հետ․
     1. International Court of Justice (ICJ)
     2. United Nations Human Rights Council
     3. United Nations Human Rights Committee
     1. International Court of Justice (ICJ)
     International Court of Justice-ը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է՝ նստավայրով Հաագայում (The Hague)։
     Սակայն այստեղ կա մեկ հիմնարար սահմանափակում․ ոչ անհատները, ոչ հասարակական կազմակերպությունները (NGO), ոչ քաղաքական կուսակցությունները չեն կարող ուղղակի հայց ներկայացնել ICJ-ին։
     ICJ-ին կարող են դիմել միայն պետությունները։
     Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերի, կամ Վիլսոնի իրավարար վճռի կարգավիճակին, այդ հարցերը կարող են քննարկվել միայն պետությունների միջև, այլ ոչ անհատական նախաձեռնությամբ։
     2. United Nations Human Rights Council
     ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միջկառավարական քաղաքական մարմին է, որը կազմված է անդամ պետություններից և զբաղվում է աշխարհում մարդու իրավունքների ընդհանուր վիճակով։
     Սակայն սա դատարան չէ և սովորաբար չի հանդիսանում անհատական գանգատների դասական իրավական ատյան։
     Այստեղ անհատները կամ ՀԿ-ները կարող են ներկայացնել հաղորդումներ, սակայն՝
     ա․ խորհուրդը չի քննում սեփականության իրավունքի անհատական հայցեր որպես դատարան,
     բ․ չի որոշում կոնկրետ գույքի վերադարձ կամ փոխհատուցում,
     գ․ առավել ևս չի քննում միջպետական պայմանագրերի իրավական ուժի կամ վավերության հարցեր։
     Այսինքն՝ այստեղ կարելի է բարձրացնել համակարգային կամ քաղաքական խնդիրներ, բայց ոչ լուծել կոնկրետ իրավական պահանջներ։
     3. United Nations Human Rights Committee
     ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն բոլորովին այլ բնույթի մարմին է։
     Սա պայմանագրային, փորձագիտական և կիսադատական մարմին է, որը վերահսկում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պայմանագրի (International Covenant on Civil and Political Rights (ICCPR) կատարումը։
     Այն կարող է քննել անհատական գանգատներ, եթե տվյալ պետությունը միացել է First Optional Protocol to the ICCPR-ին։
     Օրինակ՝ Թուրքիան այդ արձանագրությանը միացել է 2006 թվականին։
     Սակայն այստեղ ևս կան կարևոր սահմանափակումներ։
     Ո՞վ կարող է դիմել
     Դիմել կարող է միայն ֆիզիկական անձը, այլ ոչ թե հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը։
     Ընդ որում՝
     ա․ Անձը պետք է պնդի, որ խախտվել են իր անձնական իրավունքները, ոչ թե պարզապես ընդհանուր ազգային կամ պատմական շահերը։
     բ․ պետք է նախ սպառված լինեն ներպետական իրավական միջոցները (դատարաններ, վերաքննիչ ընթացակարգեր և այլն), եթե դրանք արդյունավետ են։
     գ․ Նույն հարցը չպետք է արդեն քննվի այլ միջազգային ատյանում։
     Victim status-ի պահանջը
     Սա առանցքային նախապայման է։
     Դիմողը պետք է լինի անձամբ տուժող կամ անմիջական իրավահաջորդ։
     Այսինքն՝ պարզ ձևակերպմամբ՝
     ազգային շահը,
     պատմական արդարության պահանջը,
     կամ ընդհանուր քաղաքական դիրքորոշումը
     ինքնին բավարար չեն։
     Հայկական պահանջատիրության համատեքստում
     Սա հատկապես կարևոր է հայկական պահանջատիրության հնարավոր իրավական ուղիների գնահատման համար։
     Հաճախ հարց է առաջանում՝ կարո՞ղ է անհատը կամ NGO-ն United Nations Human Rights Committee-ին դիմել, օրինակ, Մոսկվայի պայմանագրի, Կարսի պայմանագրի կամ Վիլսոնի իրավարար վճռի իրավական կարգավիճակի հարցով։
     Կարճ պատասխանը՝ ոչ։
     Դրանք դուրս են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի իրավազորությունից, քանի որ կոմիտեն չի քննում միջազգային պայմանագրերի վավերության կամ տարածքային իրավունքի հարցեր։
     Սեփականության իրավունքի խնդիրը
     Այստեղ ևս կա կարևոր սահմանափակում։
     ICCPR-ը (International Covenant on Civil and Political Rights ուղղակիորեն չի պաշտպանում սեփականության իրավունքը։
     Հետևաբար՝ «վերադարձրեք պապիս տունը կամ հողը» տեսակի հայցը իրավական հիմք չունի, քանի որ դուրս է United Nations Human Rights Committee-ի իրավազորության շրջանակից։
     Բացի այդ կա ժամանակային իրավազորության (ratione temporis) սահմանափակում
     Կոմիտեն չի քննում այնպիսի խախտումներ, որոնք ամբողջությամբ տեղի են ունեցել մինչև տվյալ պետության կողմից արձանագրության ուժի մեջ մտնելը։ Թուրքիայի դեպքում՝ մինչև 2006 թվականը։
     Հիմնական խոչընդոտները
     ա․ նախ պետք է փորձել Թուրքիայի ներպետական իրավական միջոցները,
     բ․ պետք է հիմնավորել, որ խախտումը շարունակվում է նաև 2006-ից հետո,
     գ․ պետք է ապացուցել անձնական կապը՝ տոհմագրությամբ, փաստաթղթերով, գույքի կամ վայրի հետ կապով,
     դ․ նույն հարցը չպետք է քննվի մեկ այլ միջազգային մարմնում։
     Այս ամենը ցույց է տալիս, որ միջազգային իրավունքի դաշտում «ՄԱԿ դիմելը» շատ ավելի բարդ և կոնկրետ ընթացակարգ է, քան հաճախ ներկայացվում է հանրային դիսկուրսում»։

«Արժանի է գնահատանքի՝ անկախ նրանից, թե ռազմավարական ինչ հաշվարկներ են նախորդել որոշմանը»․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը պատմական նշանակության քայլ է։ Այն արժանի է գնահատանքի՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ ռազմավարական հաշվարկներ են նախորդել այդ որոշմանը։ Միջազգային հարաբերություններում պետությունները գործում են իրենց ազգային շահերից ելնելով, սակայն այդ իրողությունը չի նվազեցնում պատմական ճշմարտության, բարոյական պատասխանատվության և արդարության արժեքը։
     Հայաստանը պետք է ողջունի Իսրայելի որոշումը՝ միաժամանակ հստակ ընդգծելով, որ այն որևէ կերպ ուղղված չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ։ Պատմական ճշմարտության ճանաչումը կարող է և պետք է դառնա հաշտեցման, պատասխանատվության և երկարաժամկետ խաղաղության հաստատման հիմքերից մեկը։
     Հայաստանի շահը Թուրքիայի մեկուսացումը չէ։ Հայաստանի շահը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սահմանի բացումը, տնտեսական հաղորդակցությունների զարգացումը, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շուկաների հետ անմիջական կապի ստեղծումը, տարածաշրջանային փոխկախվածության խորացումը և կայուն խաղաղության ձևավորումը։ Այդ նպատակները որևէ հակասություն չունեն պատմական արդարության հետ։
     Ընդհակառակը՝ որքան Թուրքիան խորացնի իր հարաբերություններն արևմտյան քաղաքական և անվտանգության համակարգի հետ, այնքան ավելի կնվազի Հարավային Կովկասում հին աշխարհաքաղաքական տրամաբանությունների ազդեցությունը։ Հայաստանի պատմական փորձը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ Թուրքիան իր արտաքին քաղաքական առանցքը տեղափոխել է դեպի եվրասիական և ռուսական ուժային համակարգեր, Հայաստանը վճարել է դրա ամենածանր գինը։ Իսկ երբ Անկարան ավելի սերտ է ինտեգրվել արևմտյան համակարգին, Հայաստանի համար ստեղծվել են հարաբերականորեն ավելի կանխատեսելի և անվտանգ պայմաններ։
     Իսրայելի որոշումն ընդունվում է մի փուլում, երբ Արևելյան Միջերկրականում ձևավորվում են նոր գործընկերություններ (Ֆրանսիա-Հունաստան-Կիպրոս-Իսրայել), բազմաթիվ վերլուծաբաններ այս գործընթացները դիտարկում են որպես ավելի լայն տարածաշրջանային վերադասավորումների մաս։ Հայաստանի խնդիրը այդ մրցակցության կողմ դառնալը չէ, այլ այնպիսի քաղաքականություն վարելը, որը ցանկացած վերադասավորում կվերածի Հայաստանի անվտանգության, տնտեսության և միջազգային դիրքերի ամրապնդման հնարավորության։
     Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր քաղաքական խթան՝ արագացնելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի թեկուզ փուլային բացման գործընթացը։ Դա կարող է դառնալ Անկարայի ամենառացիոնալ և հեռատես պատասխանը Երուսաղեմին՝ ցույց տալով, որ Թուրքիան Հարավային Կովկասում ընտրում է ոչ թե դիմակայության, այլ կայունության, հաղորդակցությունների և քաղաքական կարգավորման ճանապարհը։ Այդպիսի որոշումից առաջին հերթին կշահի Հայաստանը, սակայն դրա դրական ազդեցությունը կզգա ամբողջ տարածաշրջանը։
     Ավելին, Հայաստան-Թուրքիա կարգավորման առաջընթացը կարող է ազդել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացի վրա։ Անկարան կարող է ընդհուպ Բաքվին մղել դեպի խաղաղության պայմանագրի արագ ստորագրում՝ առանց նոր նախապայմանների և առանց բանակցություններն արհեստականորեն ձգձգելու։ Սա դիվանագիտական պատուհան է, որը Հայաստանը պետք է վերածի ռազմավարական հնարավորության։
     Միաժամանակ բացվում է ևս մեկ կարևոր ուղղություն։ Իսրայելի պաշտոնական ճանաչումը կարող է հայ-հրեական հարաբերությունները տեղափոխել որակապես նոր մակարդակ՝ պետական, ակադեմիական, տեխնոլոգիական և հասարակական հարթություններում։
     Հատկապես Միացյալ Նահանգներում, որտեղ հրեական համայնքներն ունեն նշանակալի քաղաքական, փորձագիտական և հանրային ազդեցություն, Հայաստանի համար ձևավորվում է նոր երկխոսության և գործընկերության հնարավորություն, որը կարող է ծառայել մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին։
     Այս գործընթացի տրամաբանական շարունակությունը կարող է լինել նաև Իսրայելի դիվանագիտական ներկայության ամրապնդումը Հայաստանում, այդ թվում՝ Երևանում դեսպանության հիմնումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը պետք է այս ուղղությամբ գործի առավելագույն թափանցիկությամբ՝ հատկապես Իրանի հետ հաղորդակցության մեջ հստակ ընդգծելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների խորացումը որևէ կերպ ուղղված չէ բարեկամ Իրանի դեմ։
     Հայաստանի արտաքին քաղաքական հասունությունը հենց այստեղ է․ զարգացնել նոր գործընկերություններ՝ չվնասելով գործող ռազմավարական և բարեկամական հարաբերությունները։
     Այս գործընթացում առանձնահատուկ դեր ունի նաև Սփյուռքը։
     Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը նույն ազգային համակարգի տարբեր, բայց փոխլրացնող դերակատարներ են։ Սփյուռքի քաղաքական և ազգային կառույցները կարող են անվերապահորեն ողջունել Իսրայելի այս պատմական որոշումը, խորացնել համագործակցությունը հրեական համայնքների ու կազմակերպությունների հետ և ուժեղացնել ցեղասպանությունների կանխարգելման, պատմական արդարության ու հիշողության պաշտպանության միջազգային օրակարգը։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, առաջնորդվելով պետական պատասխանատվությամբ, պետք է հետևողականորեն առաջ տանի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը և տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը։ Սա ազգային քաղաքականության հասուն դերաբաշխում է, երբ Սփյուռքը պաշտպանում է պատմական արդարության համաշխարհային օրակարգը, իսկ պետությունը կառուցում է Հայաստանի անվտանգ ապագան։
     Պետությունների մեծությունը չափվում է ոչ միայն հիշողությունը պահպանելու, այլև այդ հիշողության վրա ապագա կառուցելու կարողությամբ։
     Եթե Հայաստանը կարողանա այս պատմական որոշումը վերածել նոր դիվանագիտական հնարավորությունների, նոր ռազմավարական գործընկերությունների և տարածաշրջանային խաղաղության լրացուցիչ խթանի, ապա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա ոչ միայն պատմական արդարության հաղթանակ, այլև Հայաստանի նոր արտաքին քաղաքական հաջողություններից մեկը»։

«Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ անել, որ Հայոց ցեղասպանության հարցը մեկընդմիշտ դադարի սոսկ քաղաքական շահարկումների առիթ լինել։
     Եթե Հայոց ցեղասպանությունը Իսրայելի կողմից ճանաչելու նախաձեռնությունն ամբողջովին քաղաքական ենք համարում, և դա այդպես է, ապա էլ ավելի տրամաբանական է, որ նույն պատճառաբանությամբ զուտ քաղաքական դիտարկվեն նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու, այն պարտադիր մոռացության մատնելու նկրտումները։ Պետությունները, այդ թվում Հայաստանը ոչ թե պետք է պարզապես ընդունեն և դատապարտեն Հայոց ցեղասպանությունը, այլ հենվելով թուրքական ռազմական տրիբունալների 1919-21թթ. դատական ակտերի վրա, որոնցով հաստատվել է «էթնիկ դրդապատճառներով պետական֊կուսակցական վերնախավի կողմից ազգությամբ հայերի կազմակերպած զանգվածային բնաջնջման փաստը», անցնեն միջազգային ատյաններում նախկին դրությունը վերականգնելու իրավաչափ պահանջին։
     Ընդ որում, Հայոց Եղեռնը դասական իմաստով ցեղասպանություն է, քանի որ այն շարունակվել է նաև ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ին ուժի մեջ մտնելուց հետո, մասնավորապես՝ ցեղասպանության բուն շարժառիթը եղել է հայության պատմական տարածքները և ողջ մշակույթը յուրացնելը, իսկ վերջինիս անհնարինության դեպքում, դրա տարրերի իսպառ ոչնչացնելը, ինչն էլ հետևողականորեն իրականացվում է առայսօր։
     Հ.Գ. Քանի դեռ, մենք մեկնակետ ենք ընդունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, բայց անտեսում ենք օրինական ուժ ունեցող դատական ակտերը, միլիոնավոր տուժած հայերի զրկում ենք անգամ կորսված գույքի ապահովագրության փոխհատուցումներ ստանալուց, ինչը տեղի ունեցավ նաև ԱՄՆ-ում գործող «New York Life Insurance » և «AXA» ապահովագրական ընկերությունների պարագայում։ Վերջինիս հետ կապված դեռս 2007 թվականից ինքս եմ անմիջականորեն համակարգել իրավաբանական օգնությունը…»։

Ամբերդի ամրոցում հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը հայտնում է․ «Նոր բացահայտումներ Ամբերդում.
     «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ընթացող վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:
     Մասնավորապես՝ ամրոցի ներքին աշտարակավոր պատի արտաքին կողմում՝ կենտրոնական հատվածից մոտ մեկ մետր դեպի արևելք, հայտնաբերվել է մարդկային կմախք։ Ոսկորների գրեթե 90 տոկոսը տեղում են, չեն գտնվել միայն ձեռքի մատները։ Ատամնաշարից կարելի է ենթադրել, որ նա երիտասարդ է եղել:
     Բայց սա դեռ ամենը չէ. մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է նաև միջնադարում կիրառվող (ենթադրյալ) զբաղմունքի վկայություն հանդիսացող տամա խաղի (շաշկիի նման) մասունքներ և բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը»:

«Գորիսի քոլեջի տնօրենը ճնշումներ է գործադրում հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով իմ դեմ կեղծ բողոք ներկայացնել»․ Կարեն Լազարյան

Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրեն, «Միասնության թևեր»-ի անդամ Կարեն Լազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ / ԲԱՑ ՆԱՄԱԿ
     Սույնով ցանկանում եմ բարձրաձայնել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հակակոռուպցիոն ու իրավապահ մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների և ԶԼՄ-ների ուշադրությունը հրավիրել իմ և «Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ Գորիսի պետական քոլեջ) աշխատակիցների նկատմամբ տեղի ունեցող անօրինականությունների, ճնշումների և բացահայտ շանտաժի աննախադեպ շարքին:
     Ես՝ Կարեն Լազարյանս՝ Գորիսի պետական քոլեջի նախկին տնօրենս, ինձ ապօրինի կերպով աշխատանքից ազատելուց և քոլեջի անվանափոխումից հետո ականատես եմ լինում մի իրավիճակի, երբ արդեն շուրջ վեց ամիս հաստատությունը ղեկավարող նոր տնօրենի՝ Արմինե Կոլյանի գործողություններն անցել են օրինականության և բարոյականության բոլոր սահմանները: Նոր տնօրեն Արմինե Կոլյանը տևական ժամանակ է, ինչ բացահայտ ճնշումներ ու շանտաժ է գործադրում քոլեջի հաշվապահի նկատմամբ՝ ստիպելով և պահանջելով նրանից, որպեսզի իմ դեմ ներկայացնի կեղծ բողոքներ ու շինծու հայտարարություններ, որոնց նպատակն է ինձ իրավական պատասխանատվության ենթարկելը (քրեականացնելը): Ավելին՝ իր ապօրինի պահանջները պարտադրելու ընթացքում տնօրեն Արմինե Կոլյանը բացահայտ հայտարարել է. «Վերևները տեղյակ են, քեզ ի՞նչ է պետք, մատդ ինչ աշխատանքի վրա դնես՝ խնդիր չես ունենա»՝ այդպիսով ակնարկելով բարձրաստիճան հովանավորչության մասին: Ըստ հաշվապահի փոխանցած տեղեկությունների՝ ենթադրվում է, որ Սյունիքի մարզպետարանի հետ կապված ձայնային հաղորդագրություն (գրառում) է ստացվել, և առկա է հիմնավոր կասկած, որ այդ ձայնային հաղորդագրությունն իրեն է ուղարկել Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը: Հաշվապահը, հրաժարվելով գնալ նման ստոր քայլի, կեղծիքի և տեղի տալ Սյունիքի փոխմարզպետի կողմից ենթադրյալ ուղղորդվող ճնշումներին ու շանտաժին, տնօրենի կողմից ենթարկվել է սպառնալիքների: Տնօրենը հայտարարել է. «Եթե Կարեն Լազարյանի մասին բողոքներ չես ներկայացնում, ուրեմն դո՛ւ ես պատժվելու», ինչից հետո դիմել է ոստիկանություն: Ստեղծված անտանելի իրավիճակի և հոգեբանական ճնշումների պատճառով հաշվապահն արդեն պաշտոնապես դիմել է ՀՀ հակակոռուպցիոն մարմիններին՝ խնդրելով իրավական պաշտպանություն և հարցի օրինական լուծում: Տնօրենի կողմից հաշվապահին ուղղված այս բացահայտ սպառնալիքներին, շանտաժին և հոգեբանական տեռորին ականատես են եղել քոլեջի ևս 7 աշխատակիցներ: Տեսնելով կատարվող անօրինականությունները և մտահոգություն ունենալով, որ վաղն իրենք նույնպես կարող են դառնալ նմանատիպ ստոր հետապնդումների զոհ՝ այդ 7 աշխատակիցներն արդեն դիմում են ներկայացրել աշխատանքից ազատման համար: Ես՝ Կարեն Լազարյանս, դիմում եմ ՀՀ վարչապետին, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, իրավապահ կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով անհապաղ արձագանք: Խնդրում եմ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ կանխելու համար պաշտոնեական դիրքի չարաշահումը, շանտաժը, կեղծ մատնությունների կազմակերպումը, մարզային պաշտոնյաների հնարավոր ապօրինի միջամտություններն ու քոլեջի աշխատակիցների իրավունքների ոտնահարումը՝ հարցին տալով բացառապես իրավական և արդարացի լուծում»:

Գերմանիայի Շտադե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր

Գերմանիայի Ներքին Սաքսոնիա նահանգի Շտադե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է t-online-ը։ Դեպքի վայրում ընթանում է ոստիկանական լայնածավալ գործողություն։

RTL հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել երիտասարդական հաստատությունում։ Կասկածյալը ձերբակալվել է։ Մանրամասները և հնարավոր շարժառիթը դեռ հայտնի չեն:

««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակն ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար գործակիցներ է սահմանել»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակը Հայկ Կոնջորյանի ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար սահմանել է 16, իսկ Ալխասինը` 0,5 գործակից»։