««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակն ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար գործակիցներ է սահմանել»․ Էդգար Ղազարյան

««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակն ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար գործակիցներ է սահմանել»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Շիվարո» բուքմեյքերական գրասենյակը Հայկ Կոնջորյանի ԱԺ փոխնախագահ ընտրվելու համար սահմանել է 16, իսկ Ալխասինը` 0,5 գործակից»։

«Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը»․ ՍԱՏՄ

«Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։
     Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
     Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված», «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
     Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար»:

«Դիմումները կարդալիս տպավորություն է՝ ՀՀ ընտրողները զոմբիներ են, մեկն ասաց՝ շուն-շանգյալ, կվախենան». Արթուր Վաղարշյան (տեսանյութ)

«Դիմումները կարդալիս տպավորություն է՝ ՀՀ ընտրողները զոմբիներ են, մեկն ասաց՝ շուն-շանգյալ, կվախենան». Արթուր Վաղարշյան

«Կուզեի՝ մեր դիմողները պատասխանեն մեկ հարցի. բնութագրեք՝ ո՞վ է ՀՀ քաղաքացին՝ որպես ընտրող ու ինչպես է նա իր ընտրությունը կատարում»,- ՍԴ նիստում ասաց դատավոր Արթուր Վաղարշյանը՝ հավելելով. «Հարցադրման երկրորդ կոնտեքստն էլ ասեմ. երբ կարդում եմ դիմումները, տպավորություն է՝ ՀՀ ընտրողը, զանգվածը ինչ-որ զոմբիներ են ու ինչ-որ մեկն ասաց՝ շուն-շանգյալ, սրանք վախեցան, գնացին իրենց ընտրեցին, կամ ինչ-որ մեկի թոշակը բարձրացավ, ուրախությունից…էդքան պարզ չի կյանքը: Դուք, ի՞նչ է, մարդկանց ավտոմատի տե՞ղ եք դրել, հնարավոր չի՞, որ ատելության խոսքը հակառակ ազդեցություն ունենա»:

«ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում»․ Թրամփ

«ԱՄՆ-Իրան բանակցությունները տեղի կունենան Դոհայում»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ:

«Այն տեղի կունենա վաղը Դոհայում»,- գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։

Ավելի վաղ NewsNation-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են ձեռնպահ մնալ հետագա հարվածներից՝ մի քանի օր փոխադարձ հարձակումներից հետո, և որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին։

«Արցախից հրաժարումը բերե՞ց խաղաղության, թե՞ մեծացրեց Ալիևի ախորժակը»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)

«Արցախից հրաժարումը բերե՞ց խաղաղության, թե՞ մեծացրեց Ալիևի ախորժակը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախից հրաժարումը բերե՞ց խաղաղության, թե՞ մեծացրեց Ալիևի ախորժակը։ Մեկ րոպեանոց այս տեսանյութով կստանաք այդ հարցի պատասխանը։ Կտեսնեք, թե ինչպես է «հպարտության» առարկա դարձվում պարտությունն ու ձախողումը։ Կտեսնեք, որ մեր ամրագրված իրավունքների մերժումը բերում է Ադրբեջանի կողմից գոյություն չունեցող իրավունքների հորինմանը։ Կհասկանաք, որ այդ հարցում Ալիևի գլխավոր գործընկերները հենց ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են։
     Չոր փաստեր ու մեջբերումներ Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների՝ 2021-2026 թվականների ելույթներից։ Եզրակացությունը արեք ինքներդ»։

ՔՊ-ում թեժ պայքար է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար

ՔՊ-ում թեժ պայքար է ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար

ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում են Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը: Ասում են՝ կուսակցության ներսում թեժ պայքար է ընթանում: Առաջիկայում սպասվում է ՔՊ նիստ, որտեղ էլ կորոշվեն թեկնածուները:

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, մեկը՝ ընդդիմությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:

«ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»․ Էրդողան

«ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»․ Էրդողան

ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անվտանգության նկատմամբ ՆԱՏՕ-ի համալիր մոտեցմանը համապատասխան մենք կքննարկենք գլոբալ և տարածաշրջանային իրադարձությունները, առաջին հերթին իրավիճակը Ուկրաինայում, Իրանում, Պարսից ծոցի երկրներում և Պաղեստինում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանների խոսնակների պատվին կազմակերպված ընթրիքին:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ գագաթնաժողովի առանձնահատկություններից մեկը կլինի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նկատմամբ հատուկ ուշադրությունը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում՝ հուլիսի 7-8-ը։