
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս իշխանության հավակնող որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել իշխանության գալու պարագայում քաղաքական հետապնդումների ենթարկվածներին ռեաբիլիտացնող (իրավունքների վերականգնման) օրենքի ընդունման խոստման մասին:
Քաղաքական հետապնդումների ենթարկված մեր հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի օրենքով, նախատեսվի սոցիալական երաշխիքներ ու փոխհատուցումներ:
Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն կրելու պատասխանատվություն, վերականգնելու մարդկանց արժանապատվությունը, ստեղծելու իրական ներհասարակական համերաշխություն: Ընդ որում` ապագայում ռեպրեսիաներից հրաժարվելու միակ գործուն երաշխիքը դա կարող է լինել:
Իսկ մինչ այդ` ազատություն 18-ամյա Դավիթ Մինասյանին և մյուս քաղբանտարկյալներին…»։