«Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին»․ #CNN | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վենսը, Ուիթքոֆը և Քուշները կարող են մասնակցել Իրանի հետ բանակցություններին»․ #CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հարցով բանակցություններին, որոնց, հավանաբար, կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, հաղորդում է CNN-ը։

Ավելի վաղ նախագահ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ և հայտարարել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանին ուղղված հարվածները։

Սպասվում է, որ ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների առաջին փուլը կանցկացնեն ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։

«ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»․ Ռոբերտ Ղևոնդյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել»․ Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճգնաժամի զարգացման ամենասուր պահին՝ Թրամփը հետ քայլ կատարեց, համաձայնեց երկշաբաթյա հրադադարի, ինչը բխում էր թե՛ անձամբ իր, թե՛ ԱՄՆ շահերից։ Նավթի գինն արդեն էականորեն նվազեց և շարունակում է ընկնել, Թրամփի իմպիչմենտի մասին դեմոկրատների խոսակցությունները լայն տարածում չգտան, Իրանի ենթակառուցվածքների շուրջ կազմված «մարդկային շղթան» հաղթահարելու խնդիրը լուծելու հարցը դուրս եկավ օրակարգից և այլն, և այլն։
     Իրանում դա «հաղթանակ» են անվանում, դեռ ավելին՝ պահանջում են իրենց ներկայացրած 10 կետերը կատարել։ Թեև այդ կետերից որոշները ակնհայտ ծաղր են ԱՄՆ և Թրամփի նկատմամբ, բայց վերջինս արդեն հայտարարել է, որ այդ կետերը կարող են հիմք լինել հետագա բանակցությունների համար։ Հենց այս հայտարարությունն էլ կասկածներ է հարուցում, որ ԱՄՆ-ն ընդամենը վերախմբավորման համար դադար է վերցրել։ Ըստ այդմ, գլխավոր հարցն այս պահին ոչ թե այն է, թե երկշաբաթյա հրադադարին ի՞նչ կհաջորդի, այլ այն, թե ե՞րբ, ո՞ր պահին և ինչպե՞ս Թրամփը կխախտի հրադադարի համաձայնությունը»։

«Փոխվում է տարածաշրջանի ճարտարապետությունը՝ հաստատելով Իրանին որպես հզոր տերություն»․ Լևոն Զուրաբյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Փոխվում է տարածաշրջանի ճարտարապետությունը՝ հաստատելով Իրանին որպես հզոր տերություն»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս պահին կարելի է ասել, որ
     1. Այս գիշեր աշխարհը (և, բնականաբար, Հայաստանը) խուսափեց մի մեծ աղետից, որը կարող էր լիներ, եթե Թրամփը իրականացներ «մի ամբողջ քաղաքակրթություն ոչնչացնելու» իր սպառնալիքը: Վերջնաժամկետն այս գիշերն էր լրանում, բայց Պակիստանի միջնորդությամբ հաջողվեց ստանալ ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական հայտարարությունները` երկու շաբաթով զինադադարի մասին, որոնց ընթացքում նախատեսվում է վերջնական խաղաղություն հաստատել:
     2. Եթե այս ամենը իրողություն դառնա, կարելի է ասել, որ Իրանը պատմական հաղթանակ է տարել, դիմակայելով երկու միջուկային տերությունների ռազմական հարձակմանը, քանի որ Թրամփը համաձայնվել է ընդունել Իրանի պայմաններով ձևավորված 10-կետանոց փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք:
     3. Սա ամբողջությամբ փոխում է մեր տարածաշրջանի ճարտարապետությունը և հաստատում Իրանին որպես տարածաշրջանային հզոր տերություն և, հաշվի առնելով նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, նաև որպես համաշխարհային մեծ խաղաղացող:
     4. Անգամ եթե խաղաղությունը ձախողվի, Իրանն արդեն ապացուցել է իր ռազմական և տնտեսական կարողությունները, որոնց հետ ստիպված հաշվի են նստելու գերտերությունները:
     5. Եթե այս խաղաղությունը հաստատվի և ամրապնդվի, կարելի է լավատեսությամբ լցվել նաև Հայաստանի շուրջ խաղաղության հաստատման հեռանկարների նկատմամբ և կարելի կլինի ասել, որ իսկապես Իրանի հզորացմամբ խաղաղություն է գալիս նաև Հայաստանի համար: Բայց, իհարկե, դա ոչ մի կապ չի ունենա Նիկոլ Փաշինյանի իբր բերած կեղծ «խաղաղության» հետ:
     6. Սա նաև ավելի արդիական է դարձնում Հայաստանն Իրանին և Պարսից ծոցի նավահանգիստներին կապող երկաթուղու կառուցման Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրը, բայց դրա մասին ավելի մանրամասն հետագայում:
     Վերջում ներկայացնեմ այն 10 կետերը, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք.
     1. **Միացյալ Նահանգների ոչ ագրեսիայի պարտավորություն** — Միացյալ Նահանգների (և նրա դաշնակիցների) կողմից Իրանի դեմ հետագա հարձակումներ չիրականացնելու վերաբերյալ վստահելի երաշխիք։
     2. **Հորմուզի նեղուցի վրա Իրանի շարունակական վերահսկողություն** — Իրանը պահպանում է ինքնիշխանություն և գործառնական վերահսկողություն ռազմավարական ջրուղու վրա։
     3. **Իրանի միջուկային հարստացման իրավունքների ընդունում** — Իրանի՝ ուրան հարստացնելու իրավունքի պաշտոնական ճանաչում իր քաղաքացիական միջուկային ծրագրի համար։
     4. **Բոլոր առաջնային ամերիկյան պատժամիջոցների վերացում** — Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղակիորեն դրված պատժամիջոցների հանում։
     5. **Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում** — Այն պատժամիջոցների հանում, որոնք վերաբերում են օտարերկրյա ընկերություններին կամ երկրներին, որոնք գործարար հարաբերություններ են ունենում Իրանի հետ։
     6. **ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում Իրանի դեմ** — Միջազգային պատժամիջոցների և սահմանափակումների վերացում, որոնք բխում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներից։
     7. **ՄԱԳԱՏԷ-ի Ղեկավարների խորհրդի բոլոր բանաձևերի դադարեցում** — Միջազգային ատոմային էներգիայի գործակալության բանաձևերի և վերահսկողության դադարեցում, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրի հետ։
     8. **Պատերազմի վնասների համար փոխհատուցում/վճարում** — Ֆինանսական վերականգնում կամ վճարումներ Իրանին՝ հակամարտության հետևանքով կրած կորուստների և ավերածությունների համար։
     9. **Միացյալ Նահանգների մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից** — Ամերիկյան ռազմական ներկայության հեռացում Մերձավոր Արևելքի բազաներից և տեղակայման կետերից։
     10. **Թշնամական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում** — Պատերազմի ամբողջական և մշտական ավարտ, այդ թվում՝ Լիբանանում Հեզբոլլահի դեմ իսրայելական հարձակումների դադարեցում և Իրանի դաշնակիցների («Դիմադրության առանցք») ներգրավված ավելի լայն տարածաշրջանային հակամարտությունների վերացում»։

«Այս պատերազմի դասերն ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»․ Վարդան Ոսկանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս պատերազմի դասերն ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից։

Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։

Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։

ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։

Ընդ որում, ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հիզբալլահի» դեմ։

Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»։

«Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին»․ Տիգրան Աբրահամյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների մասին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ։
     Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։
     Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի»։

«Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է». Նիկոլ Փաշինյան

«Բա սանհանգույցները մի հատ չնայե՞նք… Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է»,- Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում շրջայցի ժամամնակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մեծ հավանականությամբ Թրամփն ինքն է զիջել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իհարկե, հետաքրքիր իրավիճակ է: Փաստորեն, Պակիստանի միջոցով համաձայնությունից առաջ Թրամպը սպառնում է Իրանին անասելի մի ուժգին հարվածով, ու տպավորություն է ստեղծվում, թե սպառնալիքն ազդեց ու Իրանը համաձայնեց ԱՄՆ պայմաններին:

Բայց, ինչպես նախօրեին նշել էի, կրկնեմ՝ եթե կա իրապես այդպիսի իրավիճակ, ապա ինչո՞ւ է Թրամպը բարձրաձայնում այդ սպառնալիքը, եթե պարզապես կարող էր փոխանցել Իրանին միջնորդների միջոցով: Հազիվ թե Իրանն արհամարեր այն, եթե լիներ լուրջ հաղորդագրություն: Հետևաբար, մեծ հավանականությամբ Թրամպը ինքն է զիջել, իսկ սպառնալիքով պարզապես փրկում է դեմքը, ստեղծելով տպավորություն, թե զիջել է Իրանը:

Իրանը հայտարարում է հակառակի մասին, որ ԱՄՆ համաձայնել է իր տասը պայմաններին: Անկասկած է, որ այստեղ էլ Թեհրանն է թերևս չափազանցնում: Իսկ ի՞նչ կա իրականում: Իրականում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ իհարկե, Թեհրանը որոշել է Թրամպին վերջնականապես չմղել անկյուն: Այստեղ կա երկու հանգամանք, ըստ իս: Նախ, լիովին անկյուն մղելու դեպքում նա իսկապես կարող էր դառնալ խելահեղ անկանխատեսելի՝ օգտագործելով մինչև անգամ միջուկային սպառազինություն:

Երկրորդը, Թեհրանին թերևս պետք չէ, որ Միացյալ Նահանգներում լինի Թրամպի հաղթանակ կամ պարտություն: Մեծ հաշվով, որքան անորոշություն է ամերիկաիրանյան առաջիկա երկշաբաթյա «տրեկում», նույնքան թերևս անորոշություն է ներամերիկյան քաղաքական «տրեկում»: Իսկ սա Թեհրանին տալիս է թերևս բանակցային առավելություն»:

«Իրանի դեմ ագրեսիվ հարձակման մոտեցումը պարտություն է կրել»․ Զախարովա | ՄԱՄՈՒԼ.ամ

«Իրանի դեմ ագրեսիվ հարձակման մոտեցումը պարտություն է կրել»․ Զախարովա

Ագրեսիվ հարձակման մոտեցումը պարտություն է կրել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը:

«Բոլոր այն հայտարարությունները, թե կարևորն ավելի ագրեսիվ լինելն է, կարևորն ավելի հարձակողական լինելն է, կարևորը սոցիալական ցանցերում շատ գրելն է, և «հաղթանակն» արդեն մոտ է. ահա այս դիրքորոշումը կրկին ջախջախիչ պարտություն կրեց»,- ասել է Զախարովան՝ ռադիո Sputnik-ի եթերում։

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի վերանորոգված դպրոց: Շրջելով դասարաններով՝ դիմել է 2-րդ դասարանի աշակերտներին. «2-րդ դասարա՞ն եք, բայց ավելի մեծ եք երևում: Ուրեմն լավ եք սովորում: Որովհետև ինչքան լավ եք սովորում, էնքան շուտ եք մեծանում, գիտեի՞ք: Որ լավ չեն սովորում, դանդաղ են մեծանում, պուճուր-մուճուր են մնում»:

«Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է»․ Նաիրի Հոխիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմը 2 շաբաթով դադարեցվել է, իսկ կողմերից ամեն մեկը հայտարարում է իր հաղթանակի մասին։
     ԱՄՆ նախագահ Թրամփը գիշերը սպառնում էր Իրանի դեմ ատոմային ռումբի կիրառման ակնարկով, նույնիսկ մի շարք երկրներ արտակարգ նախապատրաստական աշխատանքներ են կատարել՝ դիմակայելու այդ աղետին։
     Եթե ԱՄՆ-ն հարվածի ատոմային ռումբով, ապա դա կլինի 1945-ին Ճապոնիայի Նագասակի և Հերոսիմա քաղաքների ոչնչացումից հետո երկրորդ նման աղետը։
     Հայաստանի իշխանությունն էշի ականջում քնած էր։
     Իրանն իր հերթին խոստանում էր Իսրայելի ու Մերձավոր արևելքի երկրների համար ոչ պակաս աղետալի հետևանքներ ստեղծել։ Չնայած եթե ԱՄՆ-ն ատոմային ռումբ գցի Իրանի վրա, դրա հետևանքներն ահավոր վատ ձևով կզգացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրներում։
     Չնայած այդ ամենին, գիշերը համաձայնություն է եղել 2 շաբաթով կանգնեցնել պատերազմը։
     ԱՄՆ նախագահ Թրամփն իր սովորության համաձայն, գլուխ է գովում ամբողջական հաղթանակի առումով, իսկ Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն համաձայնել է Իրանին վճարել կրած վնասների հատուցումը, ինչպես նաև վերացնել բոլոր պատժամիջոցները և համաձայնել Իրանի միջուկային ծրագրի իրագործմանը։
     Եթե սա իրականություն է, ապա Իրանը միանշանակ հաղթել է, բայց դե ԱՄՆ նախագահ Թրամփը մի շատ կարևոր բան է սովորել Նիկոլ Փաշինյանի հետ շփումներից՝ ինչ էլ լինի, երբեք իրեն պարտված չի համարի։ Սկզբում»։