Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք

Հնագետների միջազգային խումբը Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել է նախկինում անհայտ մայաների քաղաք, որը, գիտնականների կարծիքով, թաքնված է մնացել ավելի քան հազար տարի, հաղորդում է Mirror-ը։

Բացահայտումը կատարվել է Կամպեչե նահանգի Կալակմուլ կենսոլորտային արգելոցում՝ սլովենացի և մեքսիկացի հետազոտողների համատեղ արշավախմբի ժամանակ: Նոր հնագիտական ​​վայրն անվանվել է Մինանբե, որը յուկատեկական մայաների լեզվով նշանակում է «ճանապարհ չկա»: Այդպես են անվանել քաղաքը, քանի որ այն գտնվում է չափազանց դժվարամատչելի տեղանքում։

Հետազոտության ընթացքում հնագետները հայտնաբերել են մոտավորապես 13 հեկտար տարածք զբաղեցնող քաղաք: Նախնական տվյալներով՝ այն կառուցվել է մ.թ. 600-ից 900 թվականներին: Մինանբեի տարածքում պահպանվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Ռիո Բեկ ճարտարապետական ​​ոճով 13 մետրանոց բուրգ, ինչպես նաև քարե բարձրաքանդակներ, որոնք պատկերում են ջրի խորհրդանիշներ և գլխատման տեսարաններ:

«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)

«Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․ «Կարճ ասած»
     Ստացվել է մի իրավիճակ, որ քաղաքական անկախության, չեզոքության լուրջ կասկածի տեղ տվող Սահմանադրական դատարանը քննում է քաղաքական չեզոքության, անկախության լուրջ կասկածի տեղ տվող ԿԸՀ-ի որոշումների օրինականությունը։ Ընդ որում, քննում է կազմով, որն արդեն իսկ լեգիտիմ չէ։
     Խնդիրը միայն այն չէ, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը վստահելու այդ որոշմանը։ Իսկ այս ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է, որովհետև այդ ինստիտուտի չեզոքությունն էլ է հանրային քննարկման առարկա։ Անկախ ՍԴ-ի որոշումից, կա պարզ ճշմարտություն․ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել ընտրություններում, Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում աշխատելու է ուժ, մեր երկրի անունից կայացնելու է որոշումներ, որի լեգիտիմությունը չունի։ Սա չի կարող հետևանքներ չունենալ»։

«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա, բառիս բուն իմաստով, արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։ Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։
     Ոչ մի X երկրի դիվանագետ մեզանից առավել մեր շահին տեր չի կանգնելու, չեն գնալու հետազոտեն ու ասեն՝ գիտեք, ՀՀ վարչապետը մի տեսակ տրամաբանությունից զուրկ պնդում է անում։ Ի վերջո՝ էդ Արցախը դարավոր անուն է, ամրագրված տարբեր պատմիչների գրություններում ու քարտեզներում, էլ չեմ ասում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միջազգայնորեն ճանաչված հակամարտություն է։ Ոչ մեկը չի ասի՝ բայց գիտե՞ք, Արցախի հայերի վերադարձի իրավունքը միջազգային դատարաններով է ամրագրված, դա էլ քիչ է՝ ՀՀ ղեկավարությունն այսօր դրա դեմ պայքարում է։ Չեն ասի, որ գիտեք՝ չկա մոլորակի վրա որևէ իրական քարտեզ, որտեղ Հայաստանի տարածքի վրա գործի «Արևմտյան Ադրբեջան» անունը, իսկ այդ հարցում իրավունքի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիմումները միջազգային դատարանները մերժել են։ Ոչ մեկը մեր փոխարեն մեր անելիքը չի անելու, փոխարենը կնայեն Ալիևի կամակատար ՀՀ իշխանությունների խոսույթներին ու շատ հանգիստ կընդունեն իրենց մոտ «իրավունքի» թեմաներով որևէ միջոցառում արած ադրբեջանցի պաշտոնյաներին, որովհետև Փաշինյանն այդ ամենը «նորմալացնում է»։
     Դրա համար եմ ասում՝ հանրային դաշտի կոնսոլիդացիան այս հարցում շատ կարևոր է, քանի որ սա ազգային անվտանգության խնդիր է։ Եթե հանրային դաշտը միասնական սա կոչի զավթողական հայեցակարգ, որը վտանգում է տարածաշրջանային կայունությունը, այդ դեպքում միգուցե X երկրի դիվանագետը դա ևս մտցնի զեկույցում։ Ի վերջո, այս երկրում քվեարկողների մեծամասնությունը չեն ընդունել Ալիևի կամակատար Փաշինյանին որպես վարչապետ։ Ուստի X դիվանագետը դրա հետ կարող է հաշվի նստել իր զեկույցում։ Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»:

«Մի բան էն չասի՝ աչքի թայը հանելու են»․ Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչը՞ մեկնաբանի կամ ո՞նց մեկնաբանի Միրոզայան Արարատը: Մի բան էն չասի թուրքերի հասցեին, Էրդողանենք են աչքի թայը հանելու, մի բան էն չասի հրեաների հասցեին, Ալիևենք են աչքի թայը հանելու»։

«ՔԿՀ-ներում հացադուլներն ու ինքնավնասումները պայմանավորված են դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔԿՀ- ներում իրավական անտարբերության հետևանքը՝ հացադուլներն ու ինքնավնասումները։

Քրեակատարողական հիմնարկներում հացադուլների և ինքնավնասումների գերակշիռ մասը պայմանավորված է ոչ թե կենցաղային կամ վարչական խնդիրներով, այլ դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությամբ։ Շատ դեպքերում ազատությունից զրկված անձինք նման ծայրահեղ քայլերի դիմում են այն պատճառով, որ կարծում են՝ իրենց ձայնը այլևս ոչ ոք չի լսում։ Նրանց պահանջները հիմնականում ուղղված են քննիչներին, դատախազներին, դատավորներին և այն մարմիններին, որոնց որոշումներից կախված է իրենց իրավական վիճակը։
     Ինչո՞ւ է իրավիճակը հասնում ճգնաժամի։
     ▪️ Արձագանքի բացակայություն։ Երբ դիմումները, բողոքները և միջնորդությունները երկար ժամանակ մնում են առանց արդյունավետ արձագանքի, որոշ անձինք հացադուլը կամ ինքնավնասումը սկսում են ընկալել որպես ուշադրություն հրավիրելու վերջին միջոց։
     ▪️ Համակարգային ճգնաժամ։ Սա պետք է լուրջ ազդակ լինի պետության համար, քանի որ նման իրավիճակները վկայում են ոչ միայն անհատական խնդիրների, այլև համակարգային հաղորդակցության և վստահության ճգնաժամի մասին։
     Ո՞րն է լուծումը։
     Եթե ցանկանում ենք նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում հացադուլների և ինքնավնասումների դեպքերը, ապա անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պատշաճ բժշկական հսկողություն, այլև երաշխավորել, որ յուրաքանչյուր իրավական պահանջ, բողոք կամ միջնորդություն ժամանակին, անաչառ և արդյունավետ քննության առարկա դառնա։
     Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց իրավունքները կարող են պաշտպանվել օրենքով, այլ ոչ թե ստիպված լինեն առողջությունն ու կյանքը վտանգելով փորձել լսելի դառնալ»։

«Եթե ՍԴ ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ դիմեցիք ՍԴ»․ Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղաքական աՆտրամաբանության տրամաբանությունը։

Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։

Բայց այսօրվա նիստից հետո այլևս հնարավոր չէր լռել։

Հունիսի 9-ին մի պարզ հարց էի տվել, որի պատասխանը մինչ օրս չկա։ Եթե դիմում եք Սահմանադրական դատարան, արդյո՞ք վստահում եք նրան, և պատրա՞ստ եք ընդունել նրա ցանկացած որոշում՝ անկախ նրանից՝ այն ձեր օգտին կլինի, թե ոչ։ Հարցը պատահական չէր։

Տարիներ շարունակ հենց դուք էիք պնդում, որ Սահմանադրական դատարանը քաղաքական ազդեցության տակ է, դրա ձևավորումն ունի լեգիտիմության խնդիր, և այն անկախ չէ։

Այսօր այդ հակասությունն ավելի խորացավ։

Ձեր ներկայացուցիչներն արդեն հայտարարում են, որ երկու դատավորների ինքնաբացարկից հետո Սահմանադրական դատարանն այդ կազմով ընդհանրապես իրավազոր չէ քննելու գործը։

Հուսով եմ՝ այդ «ուժեղ» իրավական փաստարկի քաղաքական հետևանքները հաշվարկել եք։

Եթե վաղը Սահմանադրական դատարանը մերժի ձեր պահանջները, դուք արդեն պատրաստ պատասխան ունեք. «Այս դատարանն իրավազոր չէր, հետևաբար նրա որոշումն էլ լեգիտիմ չէ»։

Բայց այսօր դրանից էլ մեկ քայլ առաջ եք գնում։

Ընդդիմության ներկայացուցիչներից մեկն արդեն հրապարակայնորեն հայտարարում է, որ Սահմանադրական դատարանի ցանկացած որոշումից անկախ՝ ընտրություններն, ամեն դեպքում, կեղծված են և ոչ լեգիտիմ։

Ուրեմն նույն հարցը կրկին։

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք Սահմանադրական դատարան։

Եթե պատասխանը նախապես հայտնի էր, այդ ամբողջ գործընթացի քաղաքական և իրավական իմաստը ո՞րն էր։

Ավելին` հենց ձեր գործողություններով դուք ավելի ու ավելի եք ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։

Եթե ընտրությունները կեղծված են,

Եթե քաղաքական առումով չէիք վստահում Սահմանադրական դատարանին,

Եթե այսօր արդեն հայտարարում եք, որ այն նույնիսկ իրավազոր չէ,

Եթե արդեն իսկ ասում եք, որ նրա ցանկացած որոշումից անկախ` ընտրությունները կեղծված են,

ապա ձեր իսկ տրամաբանությունը հուշում է մեկ եզրակացություն․ այդ ընտրություններով ձևավորված Ազգային ժողովից մանդատ վերցնելը քաղաքականապես անհնար է հիմնավորել։

Բայց, ԱկՆՀԱՅՏ է` պատրաստվում եք անել ճիշտ հակառակը։

Ուրեմն հարցը շատ ուղիղ է.

Ինչո՞ւ եք ձեր իսկ ձեռքով ավելի ու ավելի ամրացնում այն քաղաքական փաստարկները, որոնք աշխատում են հենց ձեր դեմ։ Ինչո՞ւ եք հիմնավորում այն որոշումը, որն իրականում չեք պատրաստվում կայացնել։ Ո՞րն է այս քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը։

Թե՞ կարծում եք, որ մարդիկ ժամանակի ավելցուկ ունեն և պետք է հետևեն մի գործընթացի, որի ավարտը դուք նախապես որոշել եք։ Եթե ի սկզբանե պատրաստ չէիք ընդունելու Սահմանադրական դատարանի որևէ որոշում, ապա ինչո՞ւ էիք հասարակությանը ներքաշում այս ամբողջ գործընթացի մեջ։ Ինչո՞ւ էիք մարդկանց ժամանակը վատնում մի դատավարությամբ, որի արդյունքը ձեզ համար նախապես նշանակություն չուներ։ Ու դուք ուղիղ ձեր մանդատ վերցնելու որոշումը հայտնելու փոխարեն տարբեր փաթեթներ եք հորինում:

Եվ վերջում՝ ևս մեկ դիտարկում։

Այս օրերին լսում ենք, որ մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը պետք է որոշվի հրապարակում, կրկեսում, այգում, դահլիճում կամ հերթական հավաքի ժամանակ՝ «ժողովրդի կարծիքը լսելով»։ ժոդովուրդը ընտրության ժամանակ կարծիք ասել է:

Քաղաքականությունը պատասխանատվությունը հրապարակի վրա դնելու արվեստ չէ։

Եթե որոշում եք կայացնում՝ վերցնել կամ չվերցնել մանդատները, դա ձեր քաղաքական որոշումն է։

Պատասխանատվությունը նույնպես ձերն է։

Ժողովուրդը ձեզ ձայն է տվել ոչ թե նրա համար, որ դժվար պահին իր վրա դնեք ձեր քաղաքական պատասխանատվությունը, այլ որպեսզի այդ որոշումը կայացնեք դուք և վճարեք դրա քաղաքական ԳԻՆԸ։

Իսկ եթե բազմամարդ հրապարակն ինքնին լեգիտիմության չափանիշ է, ապա ընդունենք նաև հակառակը։

Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակից խոսում է ընդդիմությանը «սատկացնելու», «կզզացնելու», «պառկացնելու» մասին, իսկ հրապարակը ծափահարում է, արդյո՞ք դա նույնպես լեգիտիմ է։

Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում»։