Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ «Հրապարակ»

Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները չնայած դեռ վիճարկման փուլում են, սակայն իշխանությունները համատարած հետընտրական հաշվեհարդար են սկսել։
     ՏԻՄ ղեկավարներին հրահանգ է իջեցվել՝ հայտնաբերել և պատժել պետական կառույցների բոլոր այն աշխատակիցներին, ղեկավարներին, որոնք ընտրություններից առաջ իշխանության լոբբինգով չեն զբաղվել, իշխանության օգտին չեն աշխատել կամ քվեարկել։

Դիցուք, երեկ տեղեկացանք, որ «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անի Պողիկյանին Արարատի համայնքապետարանից կանչել են ու պարտադրել, որ աշխատանքից ազատման դիմում գրի։ Բանն այն է, որ վերջինիս ամուսինը դաշնակցական է և ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է «Հայաստան» դաշինքին։ Մանկապարտեզի տնօրենն էլ, ըստ լուրերի, իշխանության համակիրը չէ և մասնավոր զրույցներում հայտնել է այդ մասին, ինչը հասել է համայնքային իշխանություններին, եւ որոշել են հաշվեհարդար տեսնել տնօրենի հետ։

Պողիկյանն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի գրել, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ճնշումն այնքան մեծ է, որ չի կարող դիմադրել և առաջիկա օրերին, «սեփական» դիմումի համաձայն, կազատվի աշխատանքից։ Վերջին օրերին տարբեր համայնքների դպրոցների ուսուցչական կոլեկտիվներից են մեզ ահազանգում, որ իրենց ստիպում են ազատման դիմումներ գրել։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է ողջ պետական ապարատը և պետական հիմնարկները ՔՊ-ականացնել և չհանդուրժել անգամ մեկ քվեի այլակարծություն»։

«Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստից դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տարածք». Ոսկան Սարգսյան

«Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստից դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տարածք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը Թուրքիայում վերապատրաստված Ռուբեն Ռուբինյանին տալը նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստից դառնում է կամ արդեն դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության տարածք։ Իսկ պնդումները այժմ Հայաստանի աննախադեպ ինքնիշխանության վերաբերյալ, ուղեղը լվացածների, իշխանական քարոզչության զոհերի համար են»:

Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ

Երևան քաղաքում՝

Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
     Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.4°C (2021թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան 10.2°C (1983թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 23.8°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Չի բացառվում, որ ընդդիմությունը ԱԺ է մտնում՝ պայմանավորվելու իշխանության հետ»․ Նարինե Մկրտչյան

«Չի բացառվում, որ ընդդիմությունը ԱԺ է մտնում՝ պայմանավորվելու իշխանության հետ»․ Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն օր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունը պատգամավորական մանդատներից չի հրաժարվելու, պարզապես ձգտում է այդ քայլին հաղորդել «համաժողովրդական աջակցության» համատեքստ և գտնել մանդատներ վերցնելու իրավաքաղաքական «հիմնավորումներ»։
     Խորհրդարան գնացող ընդդիմությանը դա հնարավորություն կտա մնալ ալիքի վրա, բայց այն նույն ծովի ալիքների, որտեղ նաև ընտրակեղծիքներ իրականացրած իշխանությունն է լինելու։ Խիստ փոխշահավետ իրավիճակ՝ խորհրդարանում իշխանությունը կգոռա ընդդիմության վրա, ընդդիմությունն էլ իշխանության վրա, եթե գոռալու ուժ ունենա։ Կշահեն նաև ԶԼՄ-ները՝ մերձքաղաքական թեմաների տանջալից փնտրտուքի կարիք չի լինի՝ իշխանություն-ընդդիմություն գոռում-գոչյունը լուսաբանելը խիստ զվարճալի է։
     Իրականում խորհրդարան գնալով՝ ընդդիմությունը ստորագրում է սեփական քաղաքական դատավճռի տակ՝ համակերպվել պարտվողի կամ անհույս մարտնչողի կարգավիճակին, իշխանությունն էլ չի հաղթում, բայց հաջողելու է կառավարել-ավերել ևս հինգ տարի։
     Եթե իհարկե քաղաքական իրադարձությունները մնան խորհրդարանի պատերի ներսում, սակայն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի աղետալի կառավարման իրարահաջորդ սխալները, ի վերջո, հանգեցնելու են նրան, որ քաղաքական պայքարը ծավալվի խորհրդարանից դուրս։
     Ցանկացած դեպքում, խորհրդարանական ընդդիմությունը մնում է խաղից դուրս վիճակում, քանի որ հասարակությունը տեսել է նրանց անընդունակությունը՝ հաղթել քաղաքական հակառակորդին և ընդունել․․․ սեփական պարտությունը։ Թեպետ չի էլ բացառվում, որ ընդդիմությունը խորհրդարան է մտնում պայմանավորվելու իշխանության հետ։
     Սակայն Նիկոլ Փաշինյանն այն գլխից՝ դեռ 2018-ն է ասել, որ քաղաքական պայմանավորվածությունների ժամանակներն անցել են։ Այս ընդդիմության հետ այլևս ոչ ոք չի պայմանավորվելու։
     Այնպես որ, մանդատները վերցնել-չվերցնելու հարցն արագորեն կորցնում է իր «հմայքն» ու հրատապությունը։ Այնպես, ինչպես ընդդիմությունն է կորցնելու հասարակական այն աջակցությունը, որ ստացել է ընտրաքվեներով։ Իսկ որևէ գործող իշխանություն չի պայմանավորվում հանրային աջակցություն չունեցող ընդդիմության հետ»:

«Նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ»․ ՀՀ ԱՆ

«Նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ»․ ՀՀ ԱՆ

Վերջին հինգ տարում մեր երկրում նկատվում է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. սրանք այն դեպքերն են, երբ առկա է թմրանյութի գործածում` առանց կախվածության համախտանիշի և ձևավորված կախվածությամբ:
     Խնդիրն առավել մտահոգիչ է հատկապես անչափահասների դեպքում. նրանց կենտրոնական նյարդային համակարգը, այլ օրգան-համակարգերը դեռևս վերջնականապես ձևավորված չեն և հետևաբար նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է ունենալ ճակատագրական հետևանք:
     Ինչին պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, ուսուցիչները՝
     1․ Երեխայի վարքի փոփոխություններին. երեխան դառնում է կոնֆլիկտային, չենթարկվող, մեկուսացած, գաղտնապահ, առաջանում են տրամադրության կտրուկ փոփոխություններ:
     2․ Փոխվում են հետաքրքրությունները. ուսումը, սպորտով զբաղվելը, նախկին ընկերական շրջապատը մղվում է հետին պլան: Երեխան սկսում է բաց թողնել դասերը, պարապմունքները, շփվում է նոր, հաճախ իրենից տարիքով մեծ տղաների հետ: Փոխվում են նրա ֆինանսական պահանջները:
     3․ Ի հայտ է գալիս ախորժակի կորուստ՝ երեխան արագ նիհարում է, դառնում է գունատ: Լինում է բբերի լայնացում կամ նեղացում, որը չի փոփոխվում լուսավորությունից:
     4․ Արտահայտված անքնություն կամ քնկոտություն:
     Այս փոփոխություններին պետք է լինել շատ ուշադիր և ժամանակին դիմել մասնագետին:
     Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է. «Թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիր. պահպանվող խնդիրներ, նոր մարտահրավերներ, նորարարական արձագանքներ»:

«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան

«Հունիսի 7-ին Հայաստանը նորաոճ ձևով բաժանվեց՝ այս անգամ ՌԴ-ի ու Արևմուտքի միջև»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես շարունակում եմ պնդել, որ հունիսի 7-ին բեմադրված խորհրդարանական ընտրություններն ընդամենը Նիկոլ վերարտադրելու շատ վատ կազմակերպված գործողություն էր: Համենայնդեպս, մինչ այս պահը, ընդդիմադիր թևը ոչ մի գործողությամբ հակառակը պնդելու ապացույցներ դեռևս չի ներկայացրել:
     Իսկ ի՞նչ տեղի ունեցավ հունիսի 7-ին:
     Հունիսի յոթին տեղի ունեցավ 2018 թվականի մայիսին կլինիկական մահ ապրած հայկական պետականության հանդիսավոր ու ճոխ թաղումը, որին մասնակցեցին բոլոր քաղաքական ուժերը: Իր ցինիկությամբ, այլասերվածությամբ ու հակապետականությամբ այն հավասարազոր էր մի նոր հոկտեմբեր 27 կազմակերպելուն: Այս անգամ էլ աշխարհին ներկայացանք աննախադեպ քաղաքական այլանդակության հակված ու հակապետական գործողություններ իրականացնելու պատրաստ երկիր:
     Ես լուրջ մտավախություն ունեմ, որ ընդդիմությունն ուղղակի շփոթված է ձայների այն քանակից, որը տրվել է իրենց օգտին ու այս պահին չի կարողանում կողմնորոշվել, թե ի՞նչ կարող է անել ձայների այդպիսի տպավորիչ քանակի հետ: Նույն կերպ բազում ու բազմապիսի հանցավոր գործողություններից, բռնաճնշումներից ու կեղծարարություններից հետո ցնցված են քպականները՝ ձայների այդքան ցածր տոկոս հավաքելու փաստի հետ առերեսվելով:
     Այստեղ չափազանց կարևոր մի ճշգրտում պետք է անել. հարգելի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, Ձեր օգտին տրված ձայների ճնշող մեծամասնությունը ստացել եք ոչ թե որպես քաղաքական ուժին տված աջակցություն, այլ այդ ձայների առյուծի բաժինը բացահայտորեն Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար տրված ձայներն են: Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ:
     Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու քպն պարտություն են կրել ընտրություններում և որքան էլ որ ջանացել են ԿԸՀ-ի նիկոլական անդամները, դա ակնհայտ փաստ է և այն դաջված էր հարևանի տան ապակիները կոտրած դեռահասների տեսքով Նիկոլի թիկունքում կանգնած քպականների դեմքերին:
     Ընդդիմադիր յոթ քաղաքական ուժ արդեն տվել է իր գնահատականը տեղի ունեցած ընտրությունների ու դրա արդյունքների վերաբերյալ: Եթե դա ընդունում ենք ի գիտություն, ապա այն հավասարազոր է ծանրագույն հակապետական հանցագործության մասին հայտարարությանը:
     Ի՞նչ է ստացվում:
     Մի կողմից հայտարարություն ծանրագույն հանցագործության մասին, մյուս կողմից էլ քննարկում «մանդատ վերցնու՞մ ենք, թե չենք վերցնում» ձևակերպմամբ: Եվ սա լու՞րջ եք ասում:
     Հունիսի 8-ի առավոտյան ժամը 2-ին խունտան հերթական պետական հեղաշրջումն է իրականացրել՝ ընտրությունների վերջնարդյունքները կեղծելով: Այդ գործողությամբ քպականներն առաջին հերթին անարգել են իրենց օգտին քվեարկածներին՝ նրանց դարձնելով հանցակիցներ: Եթե ընդդիմադիր ուժերը վերցնում են մանդատները, այդ դեպքում նրանք բացահայտորեն ապացուցում են, որ ի սկզբանե մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղորոք մշակված գործողությանը:
     Այսօր ընդդիմադիր ուժերը հանրային քննարկումներ են նախատեսվում հետագա անելիքների շուրջ: Առաջարկում եմ հետևյալը.
     ա. ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՈՒ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ընդդիմադիր ուժերը մանդատներ չեն վերցնում ու հայտարարում են տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձը կանխելու ու պետական իշխանությունը վերականգնելու համար համաժողովրդական պայքար սկսելու մասին:
     բ. Պետական հեղաշրջում իրականացրած ու իշխանությունը բռնի ուժով զավթած խունտայի դեմ քաղաքական պայքար իրականացնելու համար ընդդիմադիր ուժերը այն արտապատվիրակում են տաս հոգուց բաղկացած հանրային ապաքաղաքական մարմնին, որի անդամները պետք է լինեն հանրային ճանաչում ունեցող հինգ տղամարդ ու հինգ կին: Այս կերպ հնարավոր կլինի վստահություն առաջացնել ահաբեկման ու ճնշման տակ Նիկոլի օգտին քվեարկածների առնվազն 20 տոկոսի մոտ, ովքեր կհարեն համաժողովրդական բողոքի շարժմանը:
     գ. Իշխանությունը զավթած ուժերին տրվում է վերջնաժամկետ՝ հեռանալու և իշխանությունը ժամանակավորապես նոր ընտրություններ նշանակելու համար ստեղծված մարմնին փոխանցելու համար:
     դ. մոռացե´ք «փողոցային պայքար», «բողոքի ցույցեր» կազմակերպելու արտահայտությունները: խունտային պետք է տրվի վերջնաժամկետ՝ երեք ամսվա ընթացքում իշխանությունից հեռացումը և նոր ընտրությունների կազմակերպումը նախապատրաստելու համար: Հակառակ պարագայում, անժամկետ պետք է արգելափակել Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները: Իր իսկ վերարտադրման համար կազմակերպված ընտրություններում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանին հնարավոր կլինի հեռացնել 72 ժամվա ընթացքում:
     Հակառակ պարագայում կստացվի, որ 2018-ի մայիսին բեմադրված կրկեսը փորձում ենք կրկնակի կրկեսի վերածել, այս անգամ հին կրկեսի տարածքում…
     ՀԳ. Հունիսի 7-ին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր, սակայն աննկատ մնացած իրադարձություն. Հայաստանը իր պատմության ընթացքում հերթական, այս անգամ նորաոճ ձևով, բաժանվեց: Այս անգամ այն բաժանվեց Ռուսասաստանի ու Արևմուտքի միջև և այդ փոխշահավետ ու ձեռնտու բաժանման գործարքի հիմնական երաշխավորը բոլոր կողմերին ձեռնտու հեղաշրջում իրականացրած ուժերն են: Հենց այս աջակցության վրա է խարսխված իշխանությունը բռնի ուժով զավթած Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունը»:

Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք

Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք

Հնագետների միջազգային խումբը Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել է նախկինում անհայտ մայաների քաղաք, որը, գիտնականների կարծիքով, թաքնված է մնացել ավելի քան հազար տարի, հաղորդում է Mirror-ը։

Բացահայտումը կատարվել է Կամպեչե նահանգի Կալակմուլ կենսոլորտային արգելոցում՝ սլովենացի և մեքսիկացի հետազոտողների համատեղ արշավախմբի ժամանակ: Նոր հնագիտական ​​վայրն անվանվել է Մինանբե, որը յուկատեկական մայաների լեզվով նշանակում է «ճանապարհ չկա»: Այդպես են անվանել քաղաքը, քանի որ այն գտնվում է չափազանց դժվարամատչելի տեղանքում։

Հետազոտության ընթացքում հնագետները հայտնաբերել են մոտավորապես 13 հեկտար տարածք զբաղեցնող քաղաք: Նախնական տվյալներով՝ այն կառուցվել է մ.թ. 600-ից 900 թվականներին: Մինանբեի տարածքում պահպանվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Ռիո Բեկ ճարտարապետական ​​ոճով 13 մետրանոց բուրգ, ինչպես նաև քարե բարձրաքանդակներ, որոնք պատկերում են ջրի խորհրդանիշներ և գլխատման տեսարաններ: