«Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ԵՄ դիրքերն ամրապնդելու համար»․ #Politico

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում Եվրոմիության դիրքերի ամրապնդմամբ, հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։

«Ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»,- լրատվամիջոցը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը։

Politico-ի տվյալներով՝ ֆոն դեր Լայենին ուղևորության ընթացքում կուղեկցի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ Ադրբեջանում՝ նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Սպասվում է, որ այցի ընթացքում ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ-ի նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունը դեռ պաշտոնապես չի բացահայտվում:

«Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխելու հետ»․ Արեգա Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ։
     Կեղծիք, մանիպուլյացիա, ադրբաջանական շահ, տգիտություն։
     Long read
     Փաստարկներ՝
     1. Խորհրդային շրջանում անգամ, ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, ովքեր որևէ կարգավիճակ չունեին, Արցախում արցախցիները ունեին միջազգային կարգավիճակ՝ ինքնավարություն, իսկ հետագայում էլ ԽՍՀՄ բոլոր օրենքներին համապատասխան, իրացնելով միջազգային նորմ համարվող ազգերի ինքնորոշման իրավունքը, արցախցիները հռչակել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը։
     2. Արցախցիները 2023թ. ենթարկվել են էթնիկ զտման իրենց իսկ հայրենի բնօրրանում, իսկ Խորհրդային տարիներին հայաստանաբնակ ադրբեջանցիները հանգիստ նստել են իրենց ավտոմեքենաները և լքել Հայաստանը։ Ընդ որում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը և մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագետներ Արցախում տեղի ունեցածը գնահատել են որպես ցեղասպանություն, իսկ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում։
     Իսկ Հայաստանի իշխանությունները հենց այդ ժամանակ հայտարարում էին, որ արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում։
     3. ՀՀ իշխանությունների ակնհայտ հակահայկական դիրքորոշման պայմաններում անգամ, արցախցիների՝ Արցախ վերադարձի վերաբերյալ միջազգային հարթակներում ունենք հայանպաստ արդյուքներ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի բանաձևը, Շվեյցարիայի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևը, Բելգիայի խորհրդարանի բանաձևը, ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակ-հայտարարությունը։
     Միևնույն ժամանակ, ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ ունենք զրո միջազգային փաստաթուղթ։ Ցավոք, սակայն, այսօր Ադրբեջանը պետական մակարդակով հսկայական ռեսուրսներ է ծախսում այս ուղղությամբ, ու եթե դրանք չհանդիպեն հակազդեցության հայկական կողմից, իսկ այդպիսի գործիքակազմ դեռևս առկա է, ապա շատ մոտ ապագայում Ադրբեջանը կարող է առաջընթաց ունենալ նաև այս դաշտում։
     4. Արցախցիները հազարամյակներով ապրում էին իրենց հայրենիքում, և մարդկության դեմ հանցագործության հետևանքով ստիպված լքել են այն, իսկ ադրբեջանցիները Հայաստանում բնակվեցին ԽՍՀՄ որոշմամբ՝ համապատասխան ընդունված ռազմավարության, ըստ որի մի տարածաշրջանում միատարր էթնիկ խմբի դեպքում արհեստականորեն «տեղավորում» էին մեկ այլ էթնիկ տարր, այստեղ վառ օրինակ է նաև «Կարմիր Քրդստանը»։
     5. Իլհամ Ալիևի կողմից ֆինանսավորվող «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մեկնարկը տրվել էր շատ ավելի շուտ, քան Արցախի հայաթափումը և արցախցիների բռնագաղթը։
     Հաշվի առնելով վերոգրյալ՝ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը որոշակիորեն համադրելի է հայերի՝ օրինակ Սումգայիթ և Բաքու վերադարձի հետ, բայց ոչ երբեք Արցախ վերադարձի։
     Պատասխանատվությունից հրաժարվելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» և ադրբեջանական հանցագործությունները լեգիտիմացնելու հերթական ակտի դրսևորում կարելի է համարել Նիկոլ կեղծարարի և իր փոքրիկ խմբակի հայտարարություններն առ այն, որ երբ մենք՝ հայերով խոսում ենք Արցախ վերադարձի մասին, ապա դա շարժառիթ է հանդիսանում Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի համար»։

Լեհաստանի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել

Դանակով զինված տղամարդը չորս մարդու է վիրավորել Լեհաստանի հարավում գտնվող Յաստշեմբե-Զդրույ քաղաքի հիվանդանոցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության մամուլի քարտուղար Հալինա Սեմիկը:

«Մենք հաղորդում էինք ստացել տղամարդու մասին, որը քաղաքի բուժհաստատություններից մեկում սուր առարկայով հարձակվել է հիվանդների և անձնակազմի վրա»,- նշել է նա և հավելել, որ հարձակվողը ձերբակալվել է։ Հարձակման հանգամանքներն ու դրդապատճառները պարզվում են։

«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել:
     Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը:
     Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր Տաթևիկ Մուրադյան) բավարարելով ներկայացված բողոքը, որոշել է վարույթն իրականացնող մարմնի վրա դնել դիմողի իրավունքների խախտումը վերացնելուն ուղղված վարութային ակտ կայացնելու պարտականություն, այն է` Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ:
     Դատախազը բողոքարկել է դատարանի որոշումը: Դատախազի բողոքը մերժվել էր Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր Վազգեն Ռշտունի) որոշմամբ:
     Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան:
     Վճռաբեկ դատարանը որոշել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժել:
     Այս հարցով դատարանը երկու կարևոր դիրքորոշում էր արտահայտել՝
     1. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի՝ «Փաստաբանի լիազորությունների իրականացումը խոչընդոտելը, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով՝ (..)»:
     Այս նորմը քննչական մարմինը և դատախազությունը մեկնաբանել են նեղ իմաստով և ազատազրկման վայր են համարել միայն քրեակատարողական հիմնարկում կամ ՁՊՎ֊ում գտնվող տարածքները և պնդել էին, որ քահանաները վկայի կարգավիճակով են գտնվել քննչական մարմնում:
     Մինչդեռ դատարանը էական է համարել անձի փաստացի ազատությունից զրկված լինելու հանգամանքը՝ անկախ կարգավիճակից և հայտնել է՝
     «Դատարանը գտնում է, որ հանցագործության մասին հաղորդումը պարունակում է փաստական տվյալների նկարագրություն այն մասին, որ նշված անձինք «բերման են ենթարկվել» ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում, այսինքն հարցաքննության են տարվել ոչ իրենց կամային գործողությունների արդյունքում, հետևաբար այս պարագայում ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանումը կարելի է դիտել որպես ազատությունից զրկման վայր: »:
     «Դատարանը նկատում է, որ հաղորդում ներկայացրած անձի կողմից մատնանշվել է փաստաբաններ Արմինե Ֆանյանին, Մարինե Ֆարմանյանին, Շուշանիկ Հարությունյանին ՀՀ ՔԿ համապատասխան ստորաբաժանում մուտք գործելը չթույլատրելու և վստահորդներին տեսակցելու փաստը, և այս պայմաններում անհասկանալի է, թե նախաքննության մարմինն ինչպես է դատավարական խիստ սեղմ ժամկետում հանգել հետևության այն մասին, որ հաղորդումը ն դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում որևէ փաստական տվյալ, հաղորդման հեղինակի պնդումները չփաստարկված են, իսկ նկարագրվածի համատեքստում քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը բացակայում է:»:
     2. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 451-րդ հոդվածի՝ «Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը․․․»:
     Դատարանը նկատել է, որ « հանցագործության մասին հաղորդումը պարունակել է փաստական տվյալներ այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից պաշտպաններին չի հայտնվել ձերբակալվածի գտնվելու վայրը, և դա հնարավոր է եղել պարզել միայն ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների միջոցով: Դատարանն արձանագրում է, որ տվյալներն այն մասին,որ ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում անձի գտնվելուն կարգավիճակի մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել, և այդ տեղեկատվության ստացումը հնարավոր է եղել միայն ՄԻՊ գրասենյակի միջամտության արդյունքում, արդեն իսկ ստուգման ենթակա փաստական տվյալների բավարար ամբողջություն է, որի իսկության ճշտումն այս դեպքում կարող էր իրականացվել բացառապես քրեական վարույթ նախաձեռնելու և անհրաժեշտ վարութային ու ապացուցողական գործողություններ իրականացնելու արդյունքում»:

«Դատավորներից ոմանք նախկինում կուսակցական են եղել․ կասկածի տակ են դրվում ՍԴ որոշումները»․ լրագրողը՝ Էդգար Շաթիրյանին (տեսանյութ)

«Դատավորներից ոմանք նախկինում կուսակցական են եղել․ կասկածի տակ են դրվում ՍԴ որոշումները»․ լրագրողը՝ Էդգար Շաթիրյանին

«Կան ՍԴ դատավորներ, որոնք նախկինում կուսակցական են եղել և, ըստ այդմ, կասկածի տակ են դրվում նաև ՍԴ որոշումները»,- դիմելով ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին՝ ասաց լրագրողը։ «Ի՞նչ եք ակնկալում ինձնից այս պահին՝ արձագա՞նք։ Նման հարց կբարձրացվի՝ արձագանք կլինի»։