Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում է

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, վարչապետի գլխավորությամբ, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է (տեսանյութ)

«Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան պաշտոնյաների այցով պայմանավորված՝ քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդ փակ է: «Երեխու հետ եկել եմ, մեծ մարդ եմ, ինչքա՞ն սպասեմ, չի կարելի էսպես: Ղեկավարին ասեք՝ ա՛յ հիմար, տենց չեն ղեկավարում: Մարդկանց նեռվայնացնում են առավոտ շուտ»,- ասում է քաղաքացիներից մեկը:



Ուղիղ միացում՝ Ծիծեռնակաբներդից (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

Այսօր հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Այսօր հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ:

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:
     Այս օրը ոչ միայն սուգի, այլև հիշողության և արդարության պահանջի օր է, երբ միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներում միանում են՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատելու ցեղասպանությունների կանխարգելման կարևորությունը։
     Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանության զոհերը սրբադասվել են Հայ Առաքելական եկեղեցու կողմից 2015 թվականին՝ որպես նահատակներ, ընդգծելով նրանց հիշատակի հոգևոր և ազգային նշանակությունը։

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում (լուսանկար)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

Երևան քաղաքում՝

Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 24-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
     Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։

Եղանակը մարզերում

Եղանակը մարզերում

     Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 32.2°C (2008թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 2.2°C (1993թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 13.5°C

«8 տարի անց էլ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է». Վարդան Հարությունյան

«8 տարի անց էլ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն, Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը, երկիրը դարձնում է պառլամենտական, ըստ էության, հարմարեցնում է այն սեփական իշխանավարումը երկարաձգելու-հավերժացնելու իր ծրագրերին, երկու ժամկետ կեղծված-գնված «ընտրությունների» միջոցով իշխանավոր լինելը քիչ համարելով՝ իրեն վարչապետ է կարգում, արժանանում է ժողովրդի համընդհանուր մերժմանը, բայց ութ տարի անց էլ չի գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել, որ այսօրվա մեր բոլոր աղետների հիմքում ինքն է։ Որովհետև սեփական իշխանությունը երկարաձգելու մոլուցքով տարված` հնարավորություն չտվեց, որ իրենից հետո ընտրություններ լինեն։ Իր անընդունելի քայլով/քայլերով նա մարդկանց հուսահատության գիրկը նետեց, ստիպեց, որ հրապարակ դուրս գան, որ առաջին պատահածի հետեւից գնան։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ սեփական ցանկությամբ, սեփական ծրագրերից ելնելով երկրի Սահմանադրությունը փոխելն անընդունելի է, անթույլատրելի է։ Նա չի գիտակցել կամ էլ չի ցանկանում գիտակցել, որ երկրի զարգացումը, երկրի անվտանգությունը իշխանության փոխանցելիության մեջ է նաեւ։ Արդարացումներ է փնտրում։ Ասում է՝ «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»։ Անհասկանալի է, թե այս ողջ պատմության մեջ որտեղ է նրա «ճիշտը»»։

«Արմեն Գրիգորյանի ասածը քաղաքականապես անմեղսունակի հայտարարություն է». Ոսկան Սարգսյան

«Արմեն Գրիգորյանի ասածը քաղաքականապես անմեղսունակի հայտարարություն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանում, Դելֆիի տնտեսական ֆորումի ժամանակ
     հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությունը հիմնված է փոխադարձ վստահության վրա:
     Ի՞նչ վստահություն Ադրբեջանի հանդեպ, երբ այդ երկիրը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օկուպացրած է պահում ՀՀ սահմանամերձ տարածքները, Հայաստանի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», դատում, խոշտանգում է հայ գերիներին, հակահայկական քարոզչություն է անում և այլն։ Արմեն Գրիգորյանի ասածը քաղաքականապես անմեղսունակի հայտարարություն է»։

«Ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել». Հակոբ Բադալյան

«Ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետև ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»,- ասում է Սերժ Սարգսյանը:

Կարեւոր չէ, թե ինչ համատեքստում է ասում, որովհետեւ այս խոսքը, թերեւս, կարող է «էքզիստենցիալ իմաստով» տարածվել նրա նախագահության տասնամյակի վրա: Այն, իհարկե, շատ բարդ ու խրթին ներքին եւ արտաքին իրողություններով լեցուն ու խճճված տասնամյակ էր, բայց կոնկրետ բնորոշման առումով տեսակետս այն է, որ, այդուհանդերձ, ոչ թե ժողովուրդը չէր ցանկանում լսել, այլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում բացատրել:

Սերժ Սարգսյանն այստեղ դիտարկում եմ արդեն ոչ թե մարդ, անձ, նախագահ, այլ կառավարող համակարգ: Գլխավոր խնդիրն այն էր, որ կառավարող համակարգի ներսում էին դադարել ցանկանալ միմյանց լսել: Բայց, այդ իմաստով ոչ թե լռություն էր համակարգի ներսում, այլ աղմուկ: Իսկ ժողովուրդը հիմար չէ, որ փորձի լսել աղմուկը:

Պետք էր կարողանալ կարգավորել այդ համակարգի աղմուկի հարցը, որ հնարավոր լիներ որեւէ բան բացատրել հանրությանը, եւ հետո միայն տեսնել՝ հանրությունը կլսի ու կընդունի՞ այդ բացատրությունը, թե ոչ: Ի վերջո, համակարգի աղմուկը դուրս եկավ փողոց ու «Գյումրիից եկավ Երեւան», հասնելով մինչեւ իշխանություն:

Ես, ի դեպ, սա նոր չեմ ասում: Այս մասին տարբեր ձեւերով ու առիթներով արտահայտվել եմ 2018-ից ի վեր: Այն, ինչ տեղի է ունեցել 2018-ին, եղել է համակարգի բոլոր թեւերի լռելյայն կոնսենսուսը, այսինքն, որեւէ մեկը ցանկություն չի ունեցել միջամտելու կամ առավել եւս խանգարելու տեղի ունեցողին: Որեւէ մեկը: Ոչ մեկը: Ամեն մեկն, իհարկե, իր պատճառով»:

«Հունիսին սրան ընտրելու են աղանդավորները, պետական աշխատողները, քյար ունեցողները, աբիժնիկները». Արամ Գևորգյան

«Հունիսին սրան ընտրելու են աղանդավորները, պետական աշխատողները, քյար ունեցողները, աբիժնիկները». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթիմն ասում ա՝ պետական մակարդակով միջազգային քննարկման առարկա չենք դարձնի Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման փաստը։ Դե իր համար որքան Առաքելական եկեղեցիները, հայերի քրիստոնեական հետքերը քիչ լինեն, էնքան իր աղանդավոր շայկի, ալլահշուքյուրի ու էրդողանենց հնարավորությունները կընդարձակվեն։
     Սրան ո՛չ հայն ա պետք, ո՛չ հայի հավատն ու եկեղեցին։ Սա հակահայ ա։ Հունիսին սրան ընտրելու են աղանդավորները, պետական աշխատողները, քյար ունեցողները, աբիժնիկները, Արթուր աբրահամն ու թուրքական գեն կրողները։
     Ոչ մի առողջ տրամաբանության մեջ ՀԱՅ մարդը սրան ձայն չի կարա տա։ Չկա տենց մի բան, որ սա հայի օգտին արած կամ ասած լինի։ Պարզապես չկա»։

«Ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի ծնելը». Արմեն Հարեյան

«Ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի ծնելը». Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք գոնե պիտի իմանանք, որ Աստվածաշնչում այսպիսի խոստում կա, ու թէ ինչպես է լինում ազգի շատացումը, կորցրածը ետ բերելը, և պաշտպանությունը։ Լսե՛ք հայ մայրեր ու հայրեր: Մի քանի տարի առաջ ռադիոյով լսեցի, որ Հայ մայրերի միայն 15% է կամենում մեկ երեխայից ավելին ունենալ: Սա տխուր է, չէ՞: Ցեղասպանության լավագույն պատասխանը կլինի ծնելը: Իսկ դրա համար պետք է ծնելու սիրտ ունենալ: Որտեղի՞ց: Տեսեք ինչ է ասում Աստուծո Խոսքը: Եթե լսես քո Աստուծո Խոսքը ու «եթէ դու ցրիվ ես եկել երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, այդտեղից էլ կհաւաքի քեզ քո Տէր Աստվածը։ Այնտեղից կվերցնի քեզ քո Տէր Աստվածը և քո Տէր Աստվածը քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի ԿԲԱԶՄԱՑՆԻ։ Տէրը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էությամբ, որպէսզի ապրեք դու և քո սերունդը։ Այն ժամանակ քո Տէր Աստվածը այս նզովքները կթափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին» (Բ.Օր 30:4-7)»