«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց սադրիչ համարեց Թուրքիայի դրոշն այրողներին». Նարեկ Գալստյան

«Նիկոլ Փաշինյանը չդատապարտեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումը, բայց սադրիչ համարեց Թուրքիայի դրոշն այրողներին». Նարեկ Գալստյան

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր կես բառով անգամ չդատապարտեց Ստեփանակերտի հոյակերտ Մայր տաճարի ոչնչացումը, բայց ափալ-թափալ հայտարարեց, որ սադրիչ է համարում Թուրքիայի դրոշի այրումը Երևանում ջահերով երթի ժամանակ։ Նկատենք, որ Ստեփանակերտի Մայր տաճարը ոչնչացրել է Ադրբեջան պետությունը, իսկ Թուրքիայի դրոշը հրապարակում այրել են կուսակցական մի քանի երիտասարդները։ Մնացածը՝ առանց մեկնաբանության, որովհետև մեկնաբանություններն անիմաստ են»։

«Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից ա ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից ա ընդհանրապես». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում «Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում նա, մասնավորապես, նշել է. «Մեկ էլ էն տեսնեմ` կալուգացի օլիգարխն ասում է՝ Հայաստանն իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր՝ ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը՝ դա՞ էր մեր շանտաժը, թե՞ այն, երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում, չեն ընդունում, դա՞ էր մեր շանտաժը»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հարցնում է՝ 2018-ի հեղափոխությունից առա՞ջ ով էր շանտաժ անում։

«Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք։ Եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվականի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված, որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին, ո՞վ էր շանտաժ անում, էդ ժամանակ մենք չկայինք։ Եվ դրան նախորդող իրադարձություննե՞րն ինչպես տեղի ունեցան։

Վերադառնալով 2022 թվականին․ մենք շանտաժ էինք անում, դրա համար ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարե՞ց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, 90-ականների սկզբին, երբ որ Արծվաշենն ընկնում էր, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն է տվել, բա էդ ժամանա՞կ ով էր շանտաժ անում։

Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխն ում կողմից է ընդհանրապես։ Այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2022 թվականին, երբ կալուգացի օլգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Այդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները։ Բա սրա պատասխանն ինչո՞ւ չի հնչել մինչև այսօր»։

«Կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն». Արամ Ա

«Կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն». Արամ Ա

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՎ ԻՍՐԱՅԷԼԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՈՂ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ՝ ԿԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԷ ԼԻԲԱՆԱՆԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՀՈՂԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՒ ԿՈՉ Կ՚ՈՒՂՂԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
     Հինգշաբթի, 23 Ապրիլ 2026-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ երեք հայ կուսակցութիւններու կողմէ կազմակերպուած ժողովրդային հաւաքին առիթով, իր պատգամը ուղղելով ողջ հայութեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դատապարտեց Իսրայէլի ծաւալապաշտական քաղաքականութիւնը, վերահաստատեց հայ ժողովուրդին կապուածութիւնը Լիբանանի գերիշխանութեան ու հողային ամբողջականութեան եւ խօսելով Հայոց Ցեղասպանութեան մասին՝ ըսաւ. «կը մերժենք Թուրքիոյ եւ Ազրպէյճանի հետ դիւանագիտական թէ տնտեսական որեւէ յարաբերութիւն, որ ըլլայ ի հեճուկս մեր ազգային գերագոյն իրաւունքներուն: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ մեր բռնաբարուած իրաւունքներուն հատուցումը՝ Թուրքիոյ կողմէ, Արցախի ժողովուրդին վերադարձը եւ ինքնավարութեան վերահաստատումը միջազգային երաշխիքով, կրօնական ու պատմական կոթողներու պաշտպանութիւնը եւ Պաքուի հայ բանտարկեալներու ազատ արձակումը՝ Ազրպէյճանի կողմէ, կը մնան մեր պահանջատիրութեան հիմքերը»:
     Նորին Սրբութիւնը իր պատգամին մէջ կոչ ուղղեց նաեւ շրջանէն ներս քաղաքական բանակցութիւններու ճամբով հարցերու լուծման՝ պահելով շրջանի երկիրներու անվտանգութիւնը եւ հողային ամբողջականութիւնն ու գերիշխանութիւնը:

«Արցախ. վերադարձ լինելու է» գրությամբ պաստառ` Կիևյան փողոցում


Այս պահին դեռ ընթանում է «Պայքարը շարունակվում է» խորագրով ջահերի երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Համալիրի մոտ` Կիևյան փողոցում կախվել է «Արցախ. վերադարձ լինելու է»…

Իսրայելական կողմը հաստատում, իրանական կողմը հերքում է Իրանի խորհրդարանի խոսնակի հրաժարականի լուրը (լուսանկար)

Իսրայելական կողմը հաստատում, իրանական կողմը հերքում է Իրանի խորհրդարանի խոսնակի հրաժարականի լուրը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և լքել բանակցային թիմը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո, հաղորդում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։

Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությանը։

Իրանական կողմը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, այն բանից հետո, երբ իրանական պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել Իսլամաբադում ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլին։ Իրանական կողմը զգուշացրել է, որ չի ճանաչի հրադադարի երկարաձգումը։
     Իրանցի լրագրող Մոհամադ Ղադերին, սակայն, հերքում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրաժարականի լուրը:

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է. «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»:

Ջահերով երթի մասնակիցները տանում են Արցախի մեծածավալ դրոշը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ


Շարունակվում է ամենամյա ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս տարի այն կրում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսը: Երթի մասնակիցները իրենց հետ պարզած տանում են Արցախի…

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի». Նաիրի Հոխիկյան

«Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի». Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը չի մասնակցելու ընտրություններին, դա դեռ չի նշանակում, թե ինքը իրոք չի մասնակցելու ընտրությունների։ Պարտադիր չէ, որ Սարգսյանը իր դեմքով մասնակից դառնա ընտրապայքարին։
     Եթե ուշադիր կարդանք երրորդ նախագահի հայտարարությունները, ապա նրա տողերի արանքում կտեսնենք Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ -ի դեմ քարոզչություն։ Սերժ Սարգսյանը ոչ թե իր սխալների համար ներողություն է խնդրում, այլ այդկերպ թիրախավորում է Քոչարյանին, որպեսզի ժողովուրդը ենթագիտակցաբար մտածի, թե հենց Քոչարյանի սխալների ու դրանք չընդունելու հետևանքով եղավ այս աղետը։ Եթե Սերժ Սարգսյանի նրբորեն արված ակնարկներին գումարենք նրա փեսա Միքայել Մինասյանի` արդեն բացահայտ մեղադրանքները, կհասկանանք, որ Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցությունը պայքարում են միանգամից երկու ճակատով` Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հետ փոխկապակցված ուժերի դեմ։
     Հետաքրքիր է, ինչո՞ւ է այս ճակատագրական պահին Սերժ Սարգսյանին ու Միքայել Մինասյանին ձեռնտու, որ Քոչարյանը շատ ձայն չհավաքի»։

Բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը. կա զոհ

Բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը. կա զոհ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են մետաղական խողովակներ տեղափոխող «Կամազ» մակնիշի բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Փրկարարները մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին դատապարտեց 10 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։

Դատարանը բռնագրավել է Բուրչուլաձեի հողատարածքն ու տունը Իսպանիայում, ինչպես նաև Վրաստանի Ծկնեթի քաղաքում գտնվող տունը։ Գործին մասնակցում են նաև պաշտպանության նախկին փոխնախարար Գիորգի Խաինդրավան և նախկին պաշտպանության նախարար Վասիլ Մխեիձեի աներորդին։ Նրանք դատապարտվել են ութ տարվա ազատազրկման։

Մեկ այլ մեղադրյալ՝ Պաշտպանության նախարարության գնումների վարչության նախկին ղեկավար Վլադիմիր Գուդուշաուրին, ստացել է չորս տարվա պայմանական ազատազրկում, 10,000 լարի (3,700 դոլար) տուգանք և մեկ տարվա արգելք նախարարությունում պաշտոն զբաղեցնելու համար։

Դատախազությունը պնդում է, որ 2023 թվականին Ջուանշեր Բուրչուլաձեն ՄՌՏ սկաներ է գնել չափազանցված գնով՝ 1,5 միլիոն դոլարով։ Այս գումարից նա յուրացրել է 496,000 դոլար և բաժանել այն իր հանցակիցների միջև, ըստ քննիչների։ 2025 թվականի հունվարին նախկին նախարարի ընտանիքը Իսպանիայում գնել է 465,300 դոլար արժողությամբ առանձնատուն։ Դատախազությունը կարծում է, որ Ջուանշեր Բուրչուլաձեն փորձում էր լվանալ իր անօրինական եկամուտը։

Ջուանշեր Բուրչուլաձեն ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերին։ Նա 2021-ից 2024 թվականներին զբաղեցրել է Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։