«Ունենալով 1 գլուխ՝ այնքան արհավիրք է բերել մեր երկրին, որ ի՞նչ եռագլուխ, ի՞նչ տասագլուխ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

«Ունենալով 1 գլուխ՝ այնքան արհավիրք է բերել մեր երկրին, որ ի՞նչ եռագլուխ, ի՞նչ տասագլուխ»․ Արծվիկ Մինասյան

«Հայտնի ազնավորությունը, փորձում է թիրախավարել՝ անցնելով անձնական արժանապատվության սահմանները վիրավորելով, երեք բեևեռներին անվանելով պատերազմի եռագլուխ կուսակցություն․ ինքն ունենալով 1 գլուխ՝ այնքան արհավիրք է բերել մեր երկրին, որ ի՞նչ եռագլուխ, ի՞նչ տասագլուխ, ի՞նչ հարյուրագլուխ․ որևէ մեկը չի կարող մրցել իր այս արհավիրքների հետ։ Մեր նպատակն ընդդիմադիր դաշտում այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որպեսզի իշխանության վերարտադրությունն իսպառ բացառվի»,- այսօր ԿԸՀ «Հայասատան» դաշինքի ցուցակը հանձնելուց հետո ճեպազրույցի ժամանակ ասաց դաշինքի պատգամավար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե

«Կա՞ պայմանավորվածություն, որ ընդդիմադիր 3 քաղաքական ուժերով՝ «Հայաստան» դաշինք-ԲՀԿ-«Ուժեղ Հայաստան» դաշինք, խորհրդարան անցնելու դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու եք Ռոբերտ Քոչարյանին»։

«Ոչ, նման պայմանավորվածություն, անգամ զրույց չի եղել, նախագահ Քոչարյանն էլ է այդ մասին խոսել, որ ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը ներկայացնելու է իր վարչապետի թեկանծուին և մենք աջակցելու ենք։ Մենք նաև որևէ ակնկալիք, անձնական խիստ ձգտում չունենք, որ ամեն գնով պետք է մեր դաշինքից լինի վարչապետը»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե

«Բարբարոսական գործողությունների բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունն ապազգային վարքագիծ է»․ ՀայաՔվե

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի զավթված տարածքում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականությունը, որի հերթական դրսևորումն է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ամբողջական հիմնահատակ քանդումը։

«Հայաքվեի» տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«• Մշակութային և կրոնական ժառանգության նպատակային ոչնչացումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին, մասնավորապես՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին, ներառյալ՝ զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիան։ Նման ավերիչ գործողությունները հանդիսանում են մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգային ոտնահարում և, համապատասխան հանգամանքներում, մշակութային ցեղասպանություն։

Բազմիցս փաստագրվել է, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի տարածքում հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը, ինչը պահանջում է միջազգային խիստ արձագանք` իրավական գնահատական և հետագա նմանօրինակ քայլերի կանխարգելմանն ուղղված գործուն միջոցների անհապաղ ձեռնարկում։

Միաժամանակ արձանագրում ենք, որ ադրբեջանական ավերիչ գործողությունների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից միջազգային համապատասխան հարթակներում հասցեական քաղաքական և իրավական գնահատականի հնչեցման, փաստահավաք և իրավական մեխանիզմների կիրարկման, ինչպես նաև բարբարոսական գործողությունների կրկնության բացառման ուղղությամբ կանխարգելիչ քայլերի բացակայությունը դատապարտելի և ապազգային վարքագիծ է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ ենք համարում.

անհապաղ նախաձեռնել հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումն ապացուցող փաստերի ներկայացում` համապատասխան միջազգային հարթակներում և կազմակերպություններում,
     Արդարադատության միջազգային դատարանից պահանջել կիրառել 2023թ. նոյեմբերի 17-ին` «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի շրջանակներում ընդունված` Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ժամանակավոր միջոցառումների հրամանը, մասնավորապես` «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը, այդ թվում՝ եկեղեցիներին և այլ պաշտամունքի վայրերին, հուշարձաններին, տեսարժան վայրերին, գերեզմանատներին և արտեֆակտներին վնասող վանդալիզմի և սրբապղծության գործողությունները»։
     ապահովել փաստերի պատշաճ հավաքագրում, նյութական և իրավական վնասի գնահատում,
     մշակել հստակ և հետևողական պետական քաղաքականություն՝ ուղղված Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։
     Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր Տաճարի ոչնչացումը` որպես մշակութային և հոգևոր ժառանգության դեմ ուղղված ցեղասպանական գործողության արդյունք, պետք է արժանանա միջազգային կոշտ իրավաքաղաքական գնահատականի և ունենա համապատասխան հետևանքներ»։

«Հրաժարականի տեքստը շատ հարցեր էր թողնում․ այսօր հրապարակավ պարզաբանվեցին»․ Ռուբեն Մելիքյան

«Հրաժարականի տեքստը շատ հարցեր էր թողնում․ այսօր հրապարակավ պարզաբանվեցին»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մտքով նորից ու նորից վերադառնում եմ 18 թվի չարաբաստիկ ապրիլ։ Նախագահի հրաժարականից հետո դուրս եկա քաղաք – ուզում էի տեսնել այն մարդկանց, որոնք փաստացի տոնում էին իրենց երկրի գահավիժման ու կործանման սկիզբը (այդ պահին դեռ այդ ճշմարտությունը քչերն էին հասկանում): Ծանոթ-անծանոթ մարդիկ մոտենում ու ինքնամոռաց շնորհավորում էին, ես էլ ի պատասխան ժպտում-անցնում էի։
     Այդ օրը Նախագահի հրաժարականի տեքստը շատ հարցեր էր թողնում։ Այսօր այդ հարցերը հրապարակավ պարզաբանվեցին։

«Իշխանությունը մեզ զրկում է ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով պաշտպանություն փնտրելու իրավունքից»․ Անի Սամսոնյան

«Իշխանությունը մեզ զրկում է ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով պաշտպանություն փնտրելու իրավունքից»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին քանդելու հարցը միջազգային քննարկման առարկա չի դառնա:
     Ինչպես գիտեք Ադրբեջանը հողին է հավասարեցրել այդ եկեղեցին, որտեղ, վստահ եմ, Փաշինյանը մի ժամանակ կեղծ բարեպաշտությամբ մոմ է վառել, սեղմել մարդկանց ձեռքերը և կեղծ հայրենասիրական մարգարիտներ շարել:
     Այս քրիստոնեական և մշակութային վանդալիզմի նկատմամբ իշխանության լռելու և անտարբերության պատճառը բոլորովին էլ պրագմատիկ հաշվարկը չէ, որ հանկարծ Ադրբեջանին չզայրացնեն:
     Պատճառը ավելի խորն է` իշխանության մշակութային և հոգևոր առումով արժեզուրկ լինելն է: Նրանց համար եկեղեցին և մշակույթը կան այնքանով, որքանով կարող են սնել իրենց քաղաքական ստամոքսը:
     Իշխանությունը վստահ է, որ ևս մեկ քրիստոնեական տաճար կորցնելու թեման կմոռացվի խորոված փարթիով: Իշխանությունը սրանով մեզ զրկում է ոչ միայն իրավական, այլև բարոյական իմաստով պաշտպանություն փնտրելու իրավունքից:
     Իր ինքնության ամեն արժեքի ու քարի համար կռիվ չտվող ժողովուրդը ժամանակի ընթացքում ենթակա է ուծացման, դեգրադացման և ոչնչացման:
     Հայ իշխանության ձեռքերով մեզ մեր բնում ուզում են մինչև վերջ խեղդել: Եվ այդ հարցը պատերազմով լուծելու խնդիր բնավ այլևս չկա: Ինքնաոչնչացման ռեժիմի գեներատորը վաղուց միացված է»:

«Լիբանանը ցանկանում է երկարաձգել հրադադարի ռեժիմը»․ #Reuters

«Լիբանանը ցանկանում է երկարաձգել հրադադարի ռեժիմը»․ #Reuters

Լիբանանի իշխանությունները ցանկանում են երկարաձգել հրադադարի ռեժիմը Իսրայելի հետ բանակցությունների շրջանակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով լիբանանցի պաշտոնյային։

Լրատվամիջոցը նշում է, որ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել էր, որ այսօր Վաշինգթոնում դեսպանների մակարդակով կայանալիք բանակցություններում ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադե Մոավադը ձգտելու է հասնել հրադադարի ռեժիմի երկարաձգման և տների ավերման դադարեցման, որն Իսրայելն իրականացնում է երկրի հարավում գտնվող գյուղերում:

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը:

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա»․ Արմեն Գրիգորյան

«ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա»․ Արմեն Գրիգորյան

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումում: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգային իրավիճակի մասին, կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև ապաշրջափակումը:

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ (լուսանկար, տեսանյութ)

Թվային բանկինգի նոր մակարդակ. IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ

IDBank-ը հայտարարում է միջազգային տեխնոլոգիական հսկա Oracle ընկերության հետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին:

Այս քայլը նշանակալի շրջադարձային փուլ է IDBank-ի թվային վերափոխման ռազմավարության շրջանակում՝ միտված բանկային ծառայությունների նոր սերնդի ձևավորմանը։ Oracle-ի տեխնոլոգիաների ներդրումը թույլ կտա բանկին էապես բարձրացնել տվյալների մշակման արագությունն ու ճշգրտությունը, ուժեղացնել կիբեռանվտանգությունը և ստեղծել ավելի անհատականացված, ճկուն և ժամանակակից ծառայություններ հաճախորդների համար։

«Մենք կառուցում ենք ապագայի բանկը՝ այսօր։ Oracle-ի հետ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս կիրառել համաշխարհային լավագույն փորձն ու տեխնոլոգիաները՝ մեր հաճախորդներին առաջարկելով առավել առաջադեմ և անվտանգ լուծումներ», – նշել է IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Oracle ընկերության հետ համագործակցությունը նաև վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի տեխնոլոգիական աճի և միջազգային շուկաների հետ ինտեգրման մասին՝ բարձրացնելով երկրի դիրքը որպես նորարարական հաբ տարածաշրջանում։

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանի թվային վերափոխմանը։ ID Group-ի, և մասնավորապես IDBank-ի հետ մեր համագործակցությունը նմանատիպ ֆորմատով առաջինն է Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում և նշանավորում է համագործակցության նոր փուլ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության հետագա զարգացմանը։ Ավելի լայն առումով, Oracle-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի շարունակական թվային զարգացմանը՝ ապահով, մասշտաբային տեխնոլոգիաների միջոցով, որոնք նպաստում են նորարարությանը և բարձրացնում գործառնական արդյունավետությունը», — նշել է Oracle-ի ներկայացուցիչը։

IDBank-ը շարունակաբար ներդրում է կատարում նորարարությունների մեջ՝ նպատակ ունենալով վերափոխել բանկային փորձառությունը և սահմանել նոր ստանդարտներ ոլորտում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Դատարանը 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը»․ Արսեն Բաբայան

«Դատարանը 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը»․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատարանն այսօր 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը: Հաշվի առնելով տնային կալանքում այլ անձանց հետ հաղորդակցվելու արգելքը՝ Խաչիկ Գալստյանն իր խոսքը փոխանցում է իմ միջոցով.
     «Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:
     Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։
     Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.
     Հայը կանչում է թուրքին,
     Էստի՛ համեցեք,
     Թուրքը մորթում է հային,
     Խելքի՛ աշեցեք։
     Թուրքը դատում է հային,
     Աշխարհ, իմացե՛ք,
     Հայը դատում է հային,
     Խելքի՛ աշեցեք։
     Խաչիկ Գալստյան
     Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»»:

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Ո՞վ է խմբագրել Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը և ո՞վ է նրա «ոխերիմ» ընկերը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես բնականաբար չգիտեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, թե ով է խմբագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հայտարարության տեքստը և ով է նրա «ոխերիմ ընկերը», որի մասին այսօր հայտարարել էր հենց Սերժ Սարգսյանը։

Փաշինյանը հավելել է․ «Միգուցե, եթե անհրաժեշտություն լիներ ինչ-որ բան պարզելու, այո, կարող էի պարզել, բայց չեմ կարող որևէ բան ասել»։