«Եթե Փաշինյանն իշխանությունը մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան

«Եթե Փաշինյանն իշխանությունը մնաց, «իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախում քանդում են մեր եկեղեցիները, թքում մեր ազգային արժանապատվության վրա, պղծում մեր սրբությունները, իսկ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե խաղաղություն է, խաղաղության անձրև է տեղում։ Իլհամ Ալիևը նախկինում հայտարարել է, որ Երևան է մտնելու, սակայն ոչ տանկերի միջոցով։ Նա արդեն Երևան է մտել ադրբեջանական դիզելային վառելիքի, Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք գնելու իրավունք ստանալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ անզուսպ պայքարի, ցեղասպանության հանգամանքները կասկածի տակ դնելու, սուրբ Արարատ լեռը, հայոց պատմությունն ու ազատամարտի հերոսներին ուրանալու միջոցով։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնաց, ընդունելու են Իլհամ Ալիևի անվան սահմանադրությունը, հանձնելու են Վերին Ոսկեպարը, Սոֆուլլուն, Բարխուդարլուն, Տիգրանաշենը, 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», իրենց հետ բերելով ադրբեջանական ոստիկանություն, «Իրական Հայաստանը» դառնալու է «Արևմտյան Ադրբեջան»։ Արցախը հանձնեցին, մարսեցին, հիմա Հայաստանն են հանձնելու։ Իրավիճակից ելքը հունիսի 7-ին մերժելն է ապազգային իշխանությանը և դրա խամաճիկ, ընտրողների քվեները փոշիացնող կեղծ ընդդիմադիրներին»։

«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars

«Իրանը Մերձավոր Արևելքում թիրախների ցանկ է կազմել՝ ԱՄՆ-ի հարձակումների դեպքում»․ #Fars

Իրանի զինված ուժերը պատրաստել են օբյեկտների ցանկ, որոնք պետք է թիրախավորվեն, եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները, հաղորդում է Fars-ը։ Նշվում է, որ ցանկը կազմելիս հաշվի է առնվել փոխադարձության սկզբունքը։

«ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում, Իրանը կհարվածի սիոնիստական ռեժիմի և Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դաշնակիցների էլեկտրակայաններին։ Իրանական նավթի և գազի ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում՝ սիոնիստական ​​ռեժիմի և տարածաշրջանի երկրների հիմնական նավթի և գազի օբյեկտների թիրախավորում։ Իրանցի զինվորականների և քաղաքացիական գործիչների սպանության դեպքում՝ սիոնիստական ​​ռեժիմի և ԱՄՆ-ի այլ դաշնակից երկրների տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության կենտրոնների ոչնչացում։ Տարածքային ներխուժման դեպքում (օրինակ՝ կղզիների կամ նավահանգիստների գրավում). ավիակիրների և հարձակողական ուղղաթիռների վրա զանգվածային և համակցված հարձակում։ Իրանի շարունակական ծովային շրջափակման դեպքում. Բաբ Էլ-Մանդեբի նեղուցի փակում և, անհրաժեշտության դեպքում, Հորմուզի նեղուցի լիակատար փակում՝ ականապատմամբ։ Տարածաշրջանում ԱՄՆ բազաներից ցամաքային ներխուժման դեպքում՝ դիմադրության ուժերի հետ համատեղ ցամաքային գործողություններ», – նշում է լրատվամիջոցը։

«Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ»․ Արեգ Սավգուլյան

«Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարատև խաղաղության օրակարգի շրջանակներում «բարեկամ» ադրբեջանցիները Ստեփականերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը։ Մշակութային ցեղասպանության ակտ՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչմանն ընդառաջ։
     Հայաստանից քաղհասարակության անվան տակ ինչ-որ կասկածելի տարրեր են գնում և հանդիպում ադրբեջանցի պաշտոնյաների հետ, հետո գալիս դրանց գովքն են անում, ուղերձներ փոխանցում Ալիևների և դրանց պալատականների անունից։ Տաճարը ոչնչացնելու մասո՞վ էլ էիք պայմանավորվել, այ սուլթանական խամաճիկներ։ Գանձասարը, Դադիվանքը և Ամարասը ե՞րբ են պղծելու։
     «Ջահերով երթը» խորհրդանշական ակցիա է, որն արտացոլում է Հայի հավաքական, միասնական և պայքարող տեսակը, այն տեսակը, որը չի նահանջում, չի վախենում և չի դավաճանում։
     Հ.Գ. Իշխանությունները քարոզում են անցյալի ողբերգությամբ չտառապել, ուրեմն դուք շարունակեք ուրախանալ և խորոված-փարթիների լայն ու կեղծ ճանապարհով գնալ, իսկ մենք կընտրենք Հայրենիքի փրկության շավիղը»։

«Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիներին ռուսական պրիստավներն են սպասելու»․ Կարեն Հեքիմյան

«Աշխատելու նպատակով ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացիներին ռուսական պրիստավներն են սպասելու»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարկադիրը «մտա՞վ» ՀԱՊԿ:
     Մինչ Նիկոլ Փաշինյան & Co-ին Հայաստանն Արևմուտք են տանում և անհաշտ պայքար են ծավալել «ռուսական աշխարհի» դեմ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ակտիվ «սիրախաղի» մեջ է մտել ռուսական պրիստավների հետ:
     Հարկադիրի ղեկավար monsieur Սիրոն հանդիպել է ռուս պրիստավների ղեկավար товарищ Արիստովին: «Սիրախաղի» այս փուլն ավարտվել է monsieur-ի և товарищ-ի «Համագործակցության ծրագրի» ստորագրմամբ:
     Անհայտ է ծրագրի բովանդակությունը, սակայն կռահելի: Ենթադրաբար` ծրագիրն այն մասին է, որ այսուհետ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենների «նավոդկով», Ռուսաստանում մեր հայրենակիցները կընկնեն ռուսական պրիստավները ձեռքը: Այսինքն, Նոր Հայաստանում կուտակած պարտքերի պատճառով` գումար աշխատելու և պարտքերը վճարելու նպատակով Ռուսաստան մեկնած քաղաքացիներին, այդ երկրում ռուսական պրիստավներն են սպասելու:
     Իսկ դուք գնացեք ընտրությունների և երազեք, որ Նոր Հայաստանը գնում է դեպի «բաղձալի» Արևմուտք: Թեպետ, մյուս կողմից` Փառք տանք Աստծուն, որ առայժմ գոնե ռուսական պրիստավների հետ ենք գործ ունենալու: Վստահ եղեք, Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները մեզ թուրքական icra memuru-ներին էլ «կհանձնեն»:

«Ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր՝ նույնիսկ ծաղկած խնձորենի»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)

«Ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր՝ նույնիսկ ծաղկած խնձորենի»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այսօր՝ 2026 թվականի ապրիլի 23-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանի կանաչահատում և չորապատում հիմնարկը Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի 3-րդ և 4-րդ մասիվների ճանապարհամիջյան կանաչ հատվածում հատել են տասնյակ ծառեր (որից օրինակ 2 հատ ծաղկած խնձորենի), պատճառաբանելով, որ «կանաչապատում» են անում։
     Տսանյութը մի քիչ երկար է ստացվել, բայց կարծում եմ մինչև վերջ նայելու դեպքում, տրամաբանություն ունեցող մարդու համար լուրջ հարցեր չեն մնա, իսկ մնալու դեպքում պատրաստ եմ պատասխանե։
     Տեսանյութի վերջում նաև տնկվող «ծառանմանների» մասին եմ խոսում ու ցուցադրում նախագիծը»։

«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ

«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը երբեք ինքնանպատակ չի եղել»․ ՀՅԴ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 111-րդ տարելիցն է։ Թվում է թե տարեթվերը մեզ հեռացնում են մարդկության դեմ իրագործված այդ զազրելի հանցագործության հետևանքներից, սակայն մեր պատմության վերջին զարգացումները՝ Արցախի բռնգրավումը եւ հայաթափումը ավելորդ անգամ ևս փաստում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե ժամանակի և տարածության մեջ իրականացված և ավարտված ոճիր էր, այլ շարունակական հանցագործություն, որ միտված է բնաջնջելու կամ տեղահանելու հայությանն իր հայրենիքից։
     Ցեղասպանությունը շարունակում է լինել հանցագործություն և կենսական վտանգ այնքան ժամանակ քանի դեռ ցեղասպան կողմը չի ընդունել իր քաղաքական ու բարոյական պատասխանատվությունը, իսկ միջազգային հանրությունը՝ չի պարտադրել դա։
     Ցեղասպանության ընդունումը հավասարապես անհրաժեշտ է ինչպես ցեղասպանին՝ մաքրվելու պատմական խարանից ու դադարելու հանդիսանալ քաղաքակրթական վտանգ, այնպես էլ ցեղասպանվածին՝ իբրև երաշխիք ցեղասպանական մտադրությունների դադարեցման։
     Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ հայկական սփյուռքի և թե՛ միջազգային հանրության կողմից երբե՛ք ինքնանպատակ չի եղել և միտված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության ու համակեցության ստեղծմանը՝ արդարության վերականգնման և սեփական պատմության հետ առերեսման միջոցով։
     Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առթիվ ոգեկոչում ենք մեր անմեղ զոհերի հիշատակը և վերահաստատում, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ենթակա չէ՛ ուրացման, իսկ միջազգայնացումը՝ սակարկման։
     ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
     23 ապրիլ 2026թ»։

«Վաղուց լրացել է իրականությունն ընդունելու և դրանից հետևություններ անելու ժամանակը». Շիրազ Խաչատրյան

«Վաղուց լրացել է իրականությունն ընդունելու և դրանից հետևություններ անելու ժամանակը». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018 թվականի հայտնի իրադարձությունների մասին մինչև այսօր էլ հարցեր են տալիս նույնիսկ ամենամտերիմ մարդիկ, ովքեր օբյեկտիվորեն չէին կարող ողջ խորությամբ պատկերացնել այդ ժամանակվա ներքաղաքական «խոհանոցի» բոլոր նրբություններն ու նյուանսները։
     Իսկ երբ սկսում ես բացատրել, թե ոնց զարգացան 2018-ի հայտնի իրադարձությունները, ինչ խոչընդոտներ կային այն ժամանակվա կառավարիչների ճանապարհին, և պետությանն ինչ հետևանքների առաջ կարող էին կանգնեցնել տարբեր՝ նույնիսկ տեսական սցենարները, միևնույն է՝ շատերի համար դա բավարար չի լինում։ Քո վերլուծությունը, քո փաստարկները ոնց որ չեն լրացնում նրանց սպասած պատկերը…
     Այսօր էլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պատմական ուղերձում բավական մանրամասն ձևով անդրադարձավ այդ իրադարձություններին՝ խոսելով պարզ, հասկանալի, երբեմն ցավոտ, երբեմն զգացմունքային ձևով, բայց միաժամանակ ուղիղ և առանց շրջանցումների։ Նա փորձեց ամփոփել ոչ միայն տեղի ունեցածը, այլև դրա հետևանքներն ու շարունակական զարգացումներն այսօր…
     Եթե նույնիսկ այսքանից՝ կարդալուց, վերլուծելուց հետո մարդկանց մոտ դեռ հարցեր են առաջանում, ապա խնդիրը արդեն ոչ թե տեղեկատվության պակասն է, այլ դրա ընկալման, կամ գուցե՝ չընդունելու ու մանիպուլացիաներ անելու պատրաստակամության մեջ է։
     Հերիք է արդեն ութ տարի շարունակ նույն «ծամոնը» ծամել՝ անտեսելով կամ շրջանցելով այն ակնհայտ փաստերը, որոնք տեղի են ունեցել մեր աչքի առաջ: Արդեն շատ վաղուց լրացել է ոչ թե անվերջ հարցեր տալու անիմաստ ժամանակը, այլ՝ վերջապես ընդունելու իրականությունը և դրանից հետևություններ անելու…»:

Բեռլինում Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել (տեսանյութ)

Բեռլինում Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել

Իրանի վտարանդի թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա կարմիր հեղուկ են լցրել: Ինչպես հաղորդում է AP-ը` միջադեպը տեղի է ունեցել Բեռլինում, երբ Փահլավին մամուլի ասուլիսից հետո դուրս է եկել շենքից: Կատարվածից հետո նա ձեռքով է արել կողմնակիցներին, նստել մեքենան և հեռացել։ Կասկածյալն անմիջապես ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Հաղորդվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ նա քննադատել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։

«Խաղաղությունը հոսանքի «счётчик» չի, որ ոնց ուզենաս, պտտես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Խաղաղությունը հոսանքի «счётчик» չի, որ ոնց ուզենաս, պտտես»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Կալուգացի օլիգարխն ասել է, որ ինքը երաշխավորում է խաղաղությունը։

Փաստորեն, որ էսքան ասում էին խաղաղության երաշխավոր, խաղաղության երաշխավոր, իրենց նկատի ունեին։ Բայց իրենք սկի հոսանքի մատակարարումը չեն կարողացել երաշխավորել, խաղաղությունը ո՞նց են երաշխավորելու։ Խաղաղությունը հո հոսանքի «счётчик» չի, որ ոնց ուզենաս պտտես»։