«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Հիմա երևի առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում». Նիկոլ Փաշինյան

«Մեր կառուցած շատրվանը միացնում են՝ «Դոլյա վորովսկայա» է երգում, հիմա հույս ունեմ, որ առավոտից երեկո «Դոլյա վորովսկայան» է երգում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

«Երևանի նախկին քաղաքապետը և Գյումրիի ղեկավարները բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են Կառավարության դեմ, փոխանակ Կառավարության ծրագրերից օգտվեն, տված ֆինանսավորումը ճիշտ նպատակների օգտագործեն, եսիմ ինչի համար են օգտագործել, և մենք հիմա պետք է դրա պատասխանատվությունը կրենք»,- ընդգծել է Փաշինյանը։

Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են

Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են

ԴԵպի Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները վերսկսվել են։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան։

Ուկրաինան երեկ խողովակաշարով նավթի մատակարարումների վերսկսման մասին հայտարարել էր երեկ: Հունգարական MOL նավթագազային ընկերությունը հաղորդագրություն էր ստացել ուկրաինական «Ուկրտրանսնաֆտա» օպերատորից՝ Ռուսաստանից դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի տարանցումը վերականգնելու պատրաստակամության մասին։ Խողովակաշարի վերականգնման աշխատանքների ավարտը հաստատել էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ Կիևը կատարել է իր պարտավորությունները և ակնկալում է, որ Եվրոմիությունը նույնպես կկատարի իր պարտավորությունները՝ տրամադրելով 90 միլիարդ եվրոյի վարկ:

«Դրուժբա» խողովակաշարի հարավային ճյուղով Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումները դադարեցվել էին այս տարվա սկզբին։

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից
     1. Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
     2. Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
     3. Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»։

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան

««Անկախ դիտորդը» պահանջում է 15 դրվագով պատասխանատվության ենթարկել «Իմ քայլ»-ի ղեկավար Աննա Հակոբյանին»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 կարևոր նորություն «Անկախ դիտորդ» դաշինքից
     1. Դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
     2. Դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի և 23-ին Երևանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Մենք դիմում ենք ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
     3. Դաշինքը համարում է, որ ապրիլի 23-ի ջահերով երթը ևս հանդիսանում է ՀՅԴ-ի («Հայաստան» դաշինքի) կուսակցության միջոցառում, և դրա ֆինանսավորումը ևս պետք է համապատասխանի կուսակցությունների օրենսդրության կարգավորումներին։ Այս մասով ևս փաստերն ենք ուսումնասիրում, որ, միգուցե, դիմենք ԿԿՀ»։

«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)

«Որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին

«Դուք, որպես ՄԻՊ, ձեզ համար բարոյական պարտք չեք համարո՞ւմ անձամբ դիմել Արդբեջանի ձեր գործընկերոջը, որպեզի այց կազմակերպվի, որովհետև տեղի է ունենում հայ մարդու իրավունքների խախտում»,- լրագրողն այս հարցով դիմել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին՝ անդրադառնավով Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանում պահվող հայերին ընտանիքների անդամների այց կազմակերպելու հորդորին։

«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները ոչ թե որոշակի ազգային պատկանելություն կամ էթնիկ պատկանելություն ունեցող անձանց պաշտպանությունն է կամ որևէ քաղաքացիություն ունեցող անձանց, այլ ՄԻՊ լիազորությունները տարածվում են կոնկրետ պետության տարածքում։ Այսինքն, եթե ՀՀ-ում գտնվող որևէ անձ, որը նույնիսկ որևէ երկրի քաղաքացիություն չունի, դիմի ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը պետք է գործադրի իր լիազորությունները։ Հետևաբար կխնդրեմ չտարածել ՄԻՊ լիազորությունների և մանդատի վերաբերյալ ոչ ճիշտ կամ խեղաթյուրված ընկալում»,- նշել է Անահիտ Մանասյանը՝ շարունակելով․ «Եթե խոսքը վերաբերում է ՀՀ ՄԻՊ լիազորությունների շրջանակում իարականցվող գործիքակազմերին՝ այդ թվում գործընկեր ՄԻՊ կառույցներին, տարբեր միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունը՝ նշեմ, որ բոլոր գործիքակազմերն էլ օգտագործվում են»։

«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Պարզվեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, ընդ որում՝ ամենաանհաջող դաշնակցականը». Նիկոլ Փաշինյան

«Նախկինում՝ հեղափոխությունից առաջ, թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ կամ այլ հայացքներ»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ի՞նչ պարզվեց: Պարզվեց, որ, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, մնացածը՝ թատրոն էր, խաղ էր, ընդ որում՝ ամենաանհաջողակ և ամենաանհաջող դաշնակցականը»,- հավելել է վարչապետը:

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ)

«Վարորդը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել, ես էլ ինքնատիրապետումս կորցրել եմ». զոհվածի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մորը՝ Անահիտ Պապատյանին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Էրեբունու բաժին՝ համացանցում տարածված տեսանյութի համար, որտեղ Անահիտ Պապատյանը շի՛ է նետում տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ:

Տիկին Անահիտը արդեն դուրս է եկել ոստիկանության բաժնից:

«2025 թվականին էր դեպքը տեղի ունեցել, բոյկոտի ակցիա էի իրականացնում: Երբ որ տրոլեյբուսից իջանք, կոնկրետ ինձ ու իջնողներին վարորդը սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ինքնատիրապետումս կորցրեցի, զայրացա, ձեռքիս շիշը նետեցի: Միտումնավոր չեմ նետել վարորդի կամ ավտոբուսի կողմը: Վարորդի նման վերաբերմունքը՝ սեռական հայհոյանքը իր ուղիղ անմիջական պարտականությունների մեջ չի մտնում: Եթե տրանսպորտի գումարը չէի վճարել, դրա համար ընդամենը հսկիչը կարող էր ինձ տուգանել»,- «Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Անահիտ Պապատյանը: Նա հայտնել է, որ ոստիկանությաան բաժնում ընդամենը պարզաբանում է գրել, թե դեպքը ոնց է եղել:

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է»․ Նիկոլ Փաշինյան

«Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է: Նախորդ ընտրություններին «Պատիվ ունեմ»-ով էր մասնակցում, այս ընտրություններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով»,- աայս մասին ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախ, հրապարակային արտահայտել է իր աջակցությունը, երկրորդը՝ բոլորը, ամբողջ կազմը՝ ձեզ հայտնի, Աշոտյանով և մյուսներով, մասնակցում էին հանրահավաքներին: Այսօրվա ընտրական գործընթացում ուզում են ռևանշի հասնեն և վերականգնեն 2006 թվի կոալիցիան՝ Դաշնակցություն, ԲՀԿ, Հանրապետական: Ուրիշ պատմություն չկա սրա տակ»,- հավելեց վարչապետը։

«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ

«Լրագրողների վրա հարձակումը ռազմական հանցագործություն է»․ Լիբանանի վարչապետ

Լիբանանի հարավում Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով զոհվել է լրագրող Ամալ Խալիլը ռազմական հանցագործություն է, գրել է Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը X սոցիալական ցանցի իր էջում:

«Լրագրողների վրա հարձակումները, փրկարարական խմբերին նրանց հասնելուն խոչընդոտելը և այդ ծառայությունների ժամանումից հետո նրանց գտնվելու վայրերի վրա կրկին հարձակվելը ռազմական հանցագործություններ են», – ասվում է Լիբանանի վարչապետի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ երկրի հարավում լրագրողների նկատմամբ հարվածները՝ նրանց մասնագիտական պարտականությունները կատարելիս, այլևս առանձին դեպքեր չեն, այլ դարձել են կայուն պրակտիկա, որը Լիբանանը դատապարտում և մերժում է։

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ «Իսրայելի կողմից լրագրողների նկատմամբ դիտավորյալ և համակարգված հարձակումները» նպատակ ունեն «թաքցնել ճշմարտությունը՝ Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված ագրեսիվ գործողությունների մասին»։

Նման գործողությունները «մարդկության դեմ հանցագործություններ են, որոնք պատժելի են միջազգային օրենքներով և կոնվենցիաներով», – ասել է նախագահը, հավելելով, որ Խալիլի սպանությունը պետք է ծառայի որպես «առիթ միջազգային հանրության համար՝ միջամտելու և նման գործողությունները դադարեցնելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է Al Akhbar-ի լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը, ևս մեկ լրագրող ծանր վիրավորվել է։

Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Կենդանաբանական այգու մոտ բախվել են 3 մեքենա և թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան տուժածներ

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Մ.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի, 28-ամյա Կորյուն Մ.-ի վարած «Jaguar» մակնիշի, 34-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Սամվել Ա.ի վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Երբ «Mercedes»-ը բախվել է «Jaguar»-ին, «Jaguar»-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին վրայով, կոտրել այն և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի, շինության մոտ՝ հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև «Toyota»-ն։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն «Mercedes»-ի վարորդի ավտոմեքենա վարելու իրավունքը եղել է կասեցված։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։