«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվե՞ն, թե՞ եկեղեցու կարիքների համար են»․ Նիկոլ Փաշինյան

«Երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն․ հոգևորականները ևս քաղաքացի են և պետք է գործեն օրենքի դաշտում։ Չկա որևէ կարգավորում, որ ՀՀ-ում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից, ընդհակառակը՝ կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Եվ եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչո՞ւ չվճարեն»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրինակ՝ ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը, կամ չգիտեմ, հիմա վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ-որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի։

Ինչո՞ւ պետք է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ, օրինակ, մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ի՞նչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որ, օրինակ, Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Mercedes-ով պտտվեն, թե՞ եկեղեցու կարիքների համար է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«44-օրյայի քննիչ հանձնաժողովը, գտնվելով ՔՊ ենթակայության տակ, չէր կարող արդարացի որոշում ընդունել»․ Սեյրան Օհանյան

«Ի սկզբանե Քննիչ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ մենք կասկած ենք ունեցել այն առումով, որ այս հանձնաժողովը, գտնվելով ՔՊ կուսակցութայն ղեկավարության և ամբողջ այդ խմբակի ենթակայության տակ՝ չէր կարող արդարացի որոշում ընդունել»,- այսօր ԱԺ դիմաց 44-օրյա պատերազմի զեկույցը հանրայնացնելու պահանջոց ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Քննիչ հանձնաժողովն իր կազմով՝ 8 հոգանոց ՔՊ-ականներով, չէր կարող իրենց պարտականությունների կատարմանը զուգահեռ այնպիսի խոշոր իրադարձության, ինչպիսին 44-օրյա պատերազմն է, համապարփակ, համակողմանի գնահատական տար և այդ ամենը ներկայացներ հանրությանը, իսկ մենք չենք մասնակացել դրան, որպեսզի չլեգիտիմացնենք իրենց գործունեությունը»,- հավելեց Օհանյանը։ «Այս քննիչ հանձնաժողովի աշխատանքների մեջ երևի թե լինելու է տեղեկատվություն, որը իրենց ձեռք չի տալիս, կամ այնպիսի կեղծ տեղեկատվություն, որի հրապարակման դեպքում հանրության մոտ բազմաթիվ հարցեր են առաջացնելու, որն իրեց այս նախընտրական ժամանակահատվածում իրենց ձեռնտու չէ։ Այսօր քննարկման մերժումը նաև իշխանության մտավախություններից և իրենց վախկոտ կերպարից է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից

Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից

Իրանի իշխանություններն առաջին անգամ եկամուտ են ստացել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար գանձվող վճարներից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Հաջի Բաբաին։

«Հորմուզի նեղուցում վճարներից ստացված առաջին եկամուտը փոխանցվել է կենտրոնական բանկի հաշվին», – նրա խոսքերն է մեջբերել Fars-ը։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար բացելու մասին: Վաշինգթոնը զգուշացրել էր, որ կշարունակի Իրանի ծովային շրջափակումը մինչև վերջնական համաձայնության հասնելը: Ավելի ուշ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը նորից փակել է նեղուցը՝ մինչև ԱՄՆ ծովային շրջափակման լիակատար վերացումը:

«Ինչի՞ց վախեցաք, որ քննարկումը հրապարակային պիտի լիներ ու շատ բաներ բացահայտվե՞ին»․ Թագուհի Թովմասյան

«Ինչի՞ց վախեցաք, որ քննարկումը հրապարակային պիտի լիներ ու շատ բաներ բացահայտվե՞ին»․ Թագուհի Թովմասյան

«Խորհրդարանական լսումներին հրավիրել էինք ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, ՔՊ-ից հրաժարվել են ներկայանալ։ Հրավիրել էինք ԱԺ հանձնաժողովներից Անդրանիկ Քոչարյանին, Արյուսակ Ջուլհակյանին, Վանիկ Օհանյանին, ՊՆ Սուրեն Պապիկյանին, ԱԱԾ-ից Անդրանիկ Սիմոնյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, քննչական ծառայության ղեկավար Արթուր Պողոսյանին, վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին, ԱՆ Անահիտ Ավանեսյանին, ՀՀ նախագահին, ովքեր բոլորն էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել։ Բայց ինձ համար ամենատարակուսելին այն է, որ ՄԻՊ գրասենյակից որևէ ներկայացուցիցիչ չեկավ և չկանգնեց ծնողների կողքին ու չլսեց նրանց»,- այսօր ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Այս տարիների ընթացքում շահառուների հետ բոլոր հանդիպումները եղել են դռնփակ, որպեսզի մարդկանց մոտ ինֆորմացիայի առումով որևէ հետք չմնա՝ հետագայում իրենց ասածը իրենց հիշեցնելու համար։ Հիմա, երբ ծնողները ասացին, որ ուզում են հրապարակային, բաց քննարկում լինի և ուղիղ եթերում գան ու պատասխանեն հարցերի՝ նրանք խուսափեցին։ Սրանից առաջ 2 անգամ Ալեն Սիմոնյանը ԱԺ մեծ դահլիճում կազմակերպել է քննարկում՝ ծնողների մասնակցությամբ։ Այդ ի՞նչ պատահեց, որ որոշեցիք հիմա ծնողներին չլսել, որ հրապարակային պիտի լինե՞ր ու շատ բաներ բացահայտվե՞ին և իրականությունը բոլորիդ ճակատին շարեին ծնողները, դրա՞ համար վախեցաք»,- շարունակեց պատգամավորը։

«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ջանքեր եմ գործադրել, ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»․ Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որը վերաբերում էր Փաշինյանի և Աննա Հակոբյանի հնարավոր վերամիավորմանն ու միասին օրեր առաջ Գյումրիում շրջելուն:

«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:

Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:

Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշել է նա:

«Չեմ կարծում, որ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա՝ պետական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Չեմ կարծում, որ դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա՝ պետական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան

«Փորձում ենք ամբողջացնել տեղեկությունը, բայց բոլոր դեպքերում խաղաղության իմ չափանիշն այն է, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը և քաղաքական անկախությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և մենք՝ և՛ Ադրեջանը, և՛ ՀՀ-ն որևէ հարցի պետք է վերաբերվենք այս տեսակետից»,- այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի Մայր տաճարի ավերմանը՝ Ադրբեջանի կողմից։

«Այս թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց, որովհետև նման թեմաները երկսայրի սուր են․․․ Կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում, որ մենք, մեր նախորդ փորձը հաշվի առնելով, դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով։ Եվ սա մի իրավիճակ է, որ մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,- նշեց Փաշինյանը:

Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին (տեսանյութ)

Զոհված զինծառայողի մորը 1.5 տարի առաջվա միջադեպի համար տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը քիչ առաջ վերադարձել է իր բնակարան, որտեղ նրան արդեն սպասում էին ոստիկանության աշխատակիցները։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։

«Մինչ այդ ոստիկանները անգամ փորձել են կոտրել դուռը և ներս մտնել։

Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։

Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել բարեկամության մետրոյի հատվածում, դեպի Զեյթուն գնացող տրոլեյբուսի վարորդի մասնակցությամբ»,- հայտնում է լրատվամիջոցը։

«Պիտի ծախսերը լինեն անկանխիկ․ ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Պիտի ծախսերը լինեն անկանխիկ․ ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել»․ Նիկոլ Փաշինյան

«2022-ին կարևոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ անասնաբուծության ճյուղում խոշոր ներդրումային ծրագրերի դեպքում Կառավարությունը տվել է աջակցություն, այն է՝ եթե սահմանամերձ հատվածում մինիմում պիտի 500 մլն ներդրում լինի, ոչ սահմանամերձ հատվածներում՝ 1 մլրդ դրամ և ավելի, կապիտալ ծախսերի 40 տոկոսի չափով վերադարձ է կատարվել»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նաև ընդգծելով, որ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հնարավորություն է տրվում, որ եթե կլինեն նոր նախաձեռնություններ, նոր ներդրումներ, գան, այս ծրագրով մասնակցեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պիտի ծախսերը լինեն անկանխիկ, միանշանա՛կ: Ոչ մեկը չի կարա գա, ասի՝ հորս արև, մի միլիարդ ներդրում եմ արել․․․ Որ պահին ես ուզեցի, ասացի՝ բերեք, էդ մի միլիարդ ներդրումը, շրջանառությունը բանկային համակարգով ցույց տվեք, պիտի հատիկ-հատիկ ցույց տան․․․ Ամեն ինչ պետք է լինի ստուգելի-հետագծելի, և ֆեյքը պետք է բացառվի»։

«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան

«Հուսանք՝ իշխանությունը կազատի վարորդներին ապօրինի պահանջներից»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հուսանք, որ քաղաքային իշխանությունը կընդունի իր սխալները և այս լարված իրավիճակը թոթափելու նպատակով, կազատի վարորդներին ապօրինի պահանջներից։
     Անընդունելի է սեփական տկար կառավարման բացերը լրացնել վարորդների աշխատանքային պայմանները ճգնաժամի վերածելու հաշվին՝ վեճեր, բռնություն, դանակահարություն և այլն։ Նրանք առանց այն էլ նյարդային լարված պայմաններում են աշխատում՝ փոսեր, խցանումներ, խախտումներ, բնակչության հետ շփման խնդիրներ և այլն…
     Իշխանությունը ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար է, ոչ թե բնակչության շերտերի առողջության հաշվին աթոռը պահելու։
     Դատապարտելի են բռնության բոլոր դրսևորումները։ Ամեն ինչի պատասխանատուն ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է…»։

«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

«ՀՀ 3-րդ նախագահի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում նշված չէին ևս երկու ճակատագրական սխալներ՝
     Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանին մեզ նախագահ դարձնելը, ով մեր դժվար պահին մեզ թողեց ու հեռացավ, և չօգտագործեց իրեն տրված վճռորոշ հնարավորությունը՝ երկիրը ՔՊ-ից ազատելու համար՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո։
     Մյուս սխալը 2015թ. Սահմանադրությունն էր, որը մեկ ուժի, մեկ անձի ձեռքում աներևակայելի իշխանություն է կենտրոնացնում, և այդ Սահմանադրությունը հայտնվեց դավաճանի ձեռքում։
     Չլիներ այդ սահմանադրությունը, գուցե չդրժվեր նաև երրորդ ժամկետ չգնալու խոստումը։
     Դավաճանների կազմակերպած ընտրություն կոչվածը պարադոսք է, և ճիշտ է ասում նախագահը, որ 2021թ․ ընտրությունները սխալ էին, և դրանք մեզ գցեցին այս պարադոքսալ ցիկլի մեջ։
     Այդուհանդերձ, ցավոք, ուղերձից հասկանալի էր, որ նախագահը, չմասնակցելով ընտրություններին, կփորձի խոչընդոտել, որպեսզի հակադավաճանական թևը հաղթի և կատարի Հայաստանը ՔՊ-ից ազատելու ցանկությունները։
     Այս ամենից հետևում է, որպեսզի մեր ավագ սերունդն իրեն ինքնավստահ զգա և ապահով երկրի ապագայի հարցում, երիտասարդ սերունդը պետք է հմտություն, ինքնավստահություն, փորձ, քաջություն, միմյանց հետ արդար, ազնիվ ու շիտակ համագործակցելու ու իրար քաջալերելու կարողություն ձեռք բերի, որպեսզի ողջ բեռը չմնա մեկ հոգու վրա և ստիպված չլինի խոստումը դրժելով՝ ստեղծի այնպիսի պայմաններ, որ ՔՊ-ի շանգյլաները, ժողովրդի 30 տարի կուտակված արդար զագցումները օգտագործելով, զավթեն իշխանությունը»։