«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն (տեսանյութ)

«Թրամփը հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել»․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական կողմի համար առաջարկի փոխանցման և հրադադարի ռեժիմի ավարտի հստակ ժամկետներ չի սահմանել։ Այս մասին լրագրողների հետ շփման ընթացքում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահը Իրանից առաջարկ ստանալու համար խիստ ժամանակային սահմանափակումներ չի սահմանել՝ չնայած որոշ հաղորդագրությունների, որոնք ես տեսել եմ այսօր։ Վերջնարդյունքում ժամկետը կորոշվի գլխավոր հրամանատարի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմից», – ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

«Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրների հղումով կատարելով հաղորդվել է, թե հնարավոր է երեքից հինգ օր ժամկետ սահմանված լինի։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Նախագահն ինքն անձամբ որևէ վերջնաժամկետ չի սահմանել», – հավելել է նա։

Ավելի վաղ Ynet-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին հաղորդել էր, թե ԱՄՆ-ն տեղեկացրել է Իսրայելին, որ Դոնալդ Թրամփը հրադադարը երկարաձգել է մինչև ապրիլի 26-ը։

«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան

«Իրանն իրականացրել է իր հերթական ռազմական սպառնալիքը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Ինչպես մինչ այս էլ գրել էի, Իրանի այժմյան իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու։

Իրանական «Թուսքա» բեռնատար նավի վրա ամերիկյան ռազմանավի հարձակմանն ի պատասխան այսօր Իրանի ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը հարձակում են գործել առանց իրանական թույլտվության Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երեք բեռնատար նավի վրա, որոնցից երկուսը կալանվել և ուղղորդվել են իրանական նավահանգիստներ։

Իրանական կողմի պնդմամբ՝ դրանցից մեկը կապ է ունեցել Իսրայելի հետ։ Ցանցում հայտնվել է Հորմուզի նեղուցում իրանական հրթիռակիր մոտորանավակների շարժի արբանյակային լուսանկար, որից կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպես են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կիրառում «մեղվի պարսի» ասիմետրիկ մարտավարությունը, երբ մի քանի տասնյակ փոքր մոտորանավակներ միաժամանակ կարող են հարձակում գործել թշնամական խոշոր ռազմանավի վրա՝ կաթվածահար անելով դրա տեխնոլոգիապես ավելի առաջադեմ և թանկարժեք պաշտպանական համակարգը»։

«Քաղաքական-քարոզչական «լոլոներ»՝ նախընտրական նկատառումով»․ Հակոբ Բադալյան

«Քաղաքական-քարոզչական «լոլոներ»՝ նախընտրական նկատառումով»․ Հակոբ Բադալյան

«Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը:

Լավ է, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրում է այդպիսի փաստաթուղթ: Բայց իմ հարցը ինչպես միշտ այլ է. Հայաստանը Ֆրանսիայի հետ 2021 թվականի հոկտեմբերին, թե նոյեմբերին ստորագրել է տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզ: Անցել է հինգ տարի: Հայաստանի եւ Ֆրանսիայի տնտեսական գործակցության քանի՞ նշանակալի քայլ է եղել այդ ընթացքում: Հայաստանում ֆրանսիական կապիտալի ուղղակի ներդրումային ծրագրերի քանի՞ «գրամ» աճ է եղել այդ ընթացքում:

Կրկնեմ, միջպետական հարաբերությունների ցեմենտը տնտեսությունն է: Տնտեսական կապերն ու հետաքրքրություններն են, որ արձանագրում են իրապես կայուն, փոխշահեկան ու երկարատև հարաբերությունների բնույթը: Տնտեսական հարաբերություններն են գործնականության ու վստահության ցուցիչը:

Ո՞ւր են դրանք՝ հայ-ֆրանսիական տնտեսական գործակցության ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո: Ըստ էության՝ չկան: Մնացյալը, պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» են, այս պահին հատկապես նախընտրական նկատառումով»։

Այսօր վերջին օրն է. ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»

Այսօր վերջին օրն է. ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այսօր ժամը 18-ին լրանում է ԱԺ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար փաստաթղթերի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը: Ընտրական ցուցակների գրանցումը կկատարվի մինչև մայիսի 3-ը, այսինքն՝ փաստացի մայիսի 4-ին վերջնականորեն պարզ կլինի, թե քանի քաղաքական ուժ է ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք: Պաշտոնապես բոլոր ցուցակները ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը:
     Երեկ աշխատանքային օրվա ավարտին դիմեցինք ԿԸՀ՝ խնդրելով տեղեկացնել, թե տվյալ պահի դրությամբ (ժամը 18:00) քանի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք է արդեն փաստաթղթերը ներկայացրել: Պարզվեց, որ դեռևս ընդամենը 6 քաղաքական ուժ է փաստաթղթերը հանձնել, այն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը (կազմում` «Ուժեղ Հայաստան» կուսակցություն, «Նոր դարաշրջան» կուսակցություն և «Միավորված հայեր» կուսակցություն), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Փաստորեն, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ էլ կուսակցությունների և դաշինքների զգալի մասն իր փաստաթղթերը կներկայացնի վերջին օրը, այսինքն՝ այսօր:

Հավելենք, որ նախընտրական քարոզչությունն սկսվելու է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ի ժամը 24:00-ն: Նշենք նաև, որ ընտրողների սկանավորված ցուցակները պաշտոնապես հրապարակելու, ներբեռնելու և, ըստ ընտրական տեղամասերի, որոնման հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մայիսի 9-ին մինչև ժամը 12:00-ն»:

Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ «Հրապարակ»

Հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՌԴ իշխանությունները փակել են Վիկտոր Սողոմոնյանի` Հայերի միության նախագահ դառնալու թեման:

Պաշտոնական բացատրությունը եղել է այն, որ «քաղաքական հայացքներ ունեցող անձ չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել»` ապաքաղաքական անձ պետք է լինի հաջորդ նախագահը, որ բոլոր թիմերի ու խմբավորումների հետ կարողանա աշխատել:

Մեզ հասած տեղեկություններով, այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը, ով իր թեկնածուն ունի եւ ուզում է նրան նստեցնել Արա Աբրահամյանի աթոռին: Ապրիլի 24-ին Եզրաս սրբազանը մեծ միջոցառում է նախաձեռնել` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, ըստ լուրերի` այդ օրը պետք է ներկայացնի իր թեկնածուին»:

«Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը»․ «Հրապարակ»

«Ո՞վ է առաջնորդելու ԴՕԿ-ի ցուցակը»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությունը եւ ՌԴ-ում ապաստանած պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատը» միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։

Նրանք ապրիլի 18-ին «Մարիոթում» համատեղ համագումար են արել եւ համաձայնության փաստաթուղթ ստորագրել, համաձայն որի՝ Կարապետյանի թիմակիցները ԴՕԿ-ի ցուցակով կմասնակցեն ընտրություններին։

Թե ով կգլխավորի ցուցակը, ամենակարեւոր հարցն է, քանի որ ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Արշակ Կարապետյանը իրավունք չունեն ցուցակում լինելու եւ չնայած համագումարին հայտարարել են, որ Վարդան Ղուկասյանն է առաջնորդելու ցուցակը, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության փոխնախագահ Արսեն Վարդանյանը երեկ մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ իրավական խնդիրներ կառաջանան։ Երեկ երեկոյան պետք է քննարկեին եւ ընտրեին ցուցակն առաջնորդողին։

«Կլինի մարդ, որը պատրաստ է այս պայքարում մահանալ»,- կատակեց Վարդանյանը:

Իսկ Դուք Ձեզ «մահապարտ» համարո՞ւմ եք։ «Ոչ, ես մի քիչ շատ եմ սիրում կյանքը»,- ասաց նա»։

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)

Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևան քաղաքում՝

Ապրիլի 23-24-ի և 26-27-ի գիշերային ժամերին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 23-24-ին, 26-27-ին կեսօրից, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ին՝ 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ 20-24 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին 2-4 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան-30.6°C (2008թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան- 4.4°C (1993թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան-13.1°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Ընտրություններին քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին»․ Սամվել Ֆարմանյան

«Ընտրություններին քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առիթը բաց չէի թողնում ուսանողներիս երկու խորհուրդ փոխանցելու.
     1.) Որևէ թեմայով, որևէ մեկի հետ բանավիճելուց առաջ պարտադիր ճշտեք ու արձանագրեք ՀԱՐՑԸ, որի շուրջ բանավիճում եք: Մարդիկ առհասարակ, հայերս՝ հատկապես, բանավիճելիս շատ հաճախ տաքանում ու մոռանում ենք, թե ինչի մասին է բանավեճը՝ ինչի շուրջ ենք վիճում ու տարակարծ:
     2.) Որքան կարևոր է հարցերին ճիշտ պատասխանելը, նույնքան կարևոր է ճիշտ հարցեր տալը: Մեզ թվում է, որ կարող ենք ցանկացած հարց տալ: Բայց մոռանում ենք, որ սխալ տրված հարցը չի կարող ճիշտ պատասխան ունենալ: Օրինակ էի անգամ բերում՝ կարո՞ղ եք ճիշտ պատասխան ակնկալել Chat GPT-ից, եթե սխալ եք ձևակերպել հարցը:
     Գալով մեր հաճախորդին՝ այս բանավեճի միակ առարկան հետևյալն է. (Q) Ինչպե՞ս Նիկոլին հեռացնել իշխանությունից: Բանավեճի այլ առարկա ՉԿԱ:
     Քոչարյանին տրվող միակ հարցն էլ հետևյալն է. (Q) Քո մասնակցության դեպքում ինչպե՞ս է Նիկոլը հեռացվելու հունիսի 7-ին: Բացատրի՛ր: Ուրիշ հարց չկա՜:
     Ու ի՞նչ է քոչենց արձագանքը:
     1.) Դուք վատն եք…
     2.) Մենք խնդիր չունենք 8 տոկոս հավաքելու…
     Հիմա պատկերացրեք, որ նույն հարցը տվել եք Chat GPT-ին ու ստացել եք այն պատասխանը, ինչ տալիս են նրանք: Դուք թեկուզ արհեստական, դա բանականություն կանվանեի՞ք»:

«Քոչարյանի առնչությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությանը մեծ գաղտնիք չէր»․ Արթուր Դանիելյան

«Քոչարյանի առնչությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությանը մեծ գաղտնիք չէր»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի առնչությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությանը նենց չի, որ նեղ շրջանակներում մեծ գաղտնիք էր: Մանավանդ, որ էդ ինֆորմացիան գտնվում է բաց ու հասանելի աղբյուրներում, սակայն, օգտվելով այն բանից, որ Հայաստանի տեղեկատվական դաշտի գործող միավորները շահագրգռված չեն այդ փաստերը վեր հանելու մեջ, Ռոբերտ Սեդրակիչը բավականին ինքնավստահ էր և նույնիսկ, երբ ես դա բացահայտեցի, նա որոշեց քարոզիչների բերանը դնել «լկտի սուտ է» խոսույթը: Ուղղակի պադոշ դեմքով մարդիկ ամեն տեղ պնդում են, որ իմ ասածը սուտ է, թեպետ, կրկնում եմ՝ այն, ինչ ես ասում եմ, շատ հեշտ ստուգվող ինֆորմացիա է:
     Քանի որ էս առնչությամբ դեռ ահռելի ծավալի ինֆորմացիա կա, որի մասին ես պլանավորում եմ ձեզ ամենօրյա ռեժիմով տեղեկացնել, որոշել եմ այս նյութը նվիրել «լկտի սուտ է»-ի հերքմանը և թող սա լինի մեկնարկային կետ: Սույն ստատուսի մեկնաբանություններում ես կդնեմ այն հղումները և սքրինշոթերը, որոնք հաստատում են իմ ինֆորմացիան, սակայն դեռևս չեմ հրապարակի այն տեղեկությունները, որոնք բաց աղբյուրներում չկան: Վստահ եղեք, որ դա էլ եմ հրապարակելու, ուղղակի քանի որ հանրության համար ահռելի ծավալի հոդվածները դժվարամարսելի են, ես այդ ինֆորմացիան տալու եմ փոքր չափաբաժիններով:
     Մեկնաբանություններում դուք կգտնեք ընդամենը երկու հղում: Մեկը Հայաստան համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքն է, որտեղ նշվում է՝ երբ է Թորոյան Գևորգը Քոչարյանի կողմից նշանակվել տնօրեն, և նույն տեքստում կտեսնեք, թե ինչ պաշտոն է նա զբաղեցրել «Conosildated Constractors Company»-ում:
     Հաջորդ մեկնաբանության մեջ դուք կգտնեք Վիքիպեդիայի այն հոդվածը, որտեղ ներկայացվում է հիշյալ ընկերությունը, և որտեղ նշվում է, որ իրենք են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կապալառուն հենց այն տարիներին, երբ Թորոյանը այնտեղ և համատեղությամբ Հայաստան համահայկական հիմանդրամում տնօրեն է նշանակվել:
     Հ.Գ. սա բառացիորեն 5 րոպե գուգլով որոնում պահաջող «բացահայտում» է: Հաջորդիվ ես ձեզ կպատմեմ, թե ինչու 20 տարվա ընթացքում ոչ մեկ այդ 5 րոպեն չծախսեց»:

«Նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք. սա է մեր հարատևման առանցքը»․ Արա Պողոսյան

«Նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք. սա է մեր հարատևման առանցքը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս` «Ադրբեջանի նպատակն է հայկական պատմական բոլոր տարածքներում ոչնչացնել հայկական քաղաքակրթական հետքը»: Սա Ադրբեջանի ուղերձն ու նպատակն է, որը երբեք չի փոխվելու ու սրա համար ի թիվս այլ պատճառներ նրանք ունեն գլխավոր պատճառը` ադրբեջանական հասարակության ազգակերտման հիմնասյունը հակահայկականությունն է (armenofobia):
     Հիմա կարևորը սրան հայկական արձագանքն է` ո՛չ էմոցիոնալ, ո՛չ ռեակտիվ, ո՛չ նախապաշարմունքային, ո՛չ հրապարակախոսական, այլ ռազմավարական երկարաժամկետ ու նպատակային։ Սրա մասին պետք չէ խոսել, սրա մասին պետք չէ այս ու այն կողմ թեզեր պատմել, այլ աշխատել գիտակցելով, որ այս փուլում հայի միակ դաշնակիցը Հայն է:
     Իսկ այս պահին` նրանք քանդում են, մենք պիտի կառուցենք… սա է եղել մեր հարատևման պատմության առանցքը»։