
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանի առնչությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի շինարարությանը նենց չի, որ նեղ շրջանակներում մեծ գաղտնիք էր: Մանավանդ, որ էդ ինֆորմացիան գտնվում է բաց ու հասանելի աղբյուրներում, սակայն, օգտվելով այն բանից, որ Հայաստանի տեղեկատվական դաշտի գործող միավորները շահագրգռված չեն այդ փաստերը վեր հանելու մեջ, Ռոբերտ Սեդրակիչը բավականին ինքնավստահ էր և նույնիսկ, երբ ես դա բացահայտեցի, նա որոշեց քարոզիչների բերանը դնել «լկտի սուտ է» խոսույթը: Ուղղակի պադոշ դեմքով մարդիկ ամեն տեղ պնդում են, որ իմ ասածը սուտ է, թեպետ, կրկնում եմ՝ այն, ինչ ես ասում եմ, շատ հեշտ ստուգվող ինֆորմացիա է:
Քանի որ էս առնչությամբ դեռ ահռելի ծավալի ինֆորմացիա կա, որի մասին ես պլանավորում եմ ձեզ ամենօրյա ռեժիմով տեղեկացնել, որոշել եմ այս նյութը նվիրել «լկտի սուտ է»-ի հերքմանը և թող սա լինի մեկնարկային կետ: Սույն ստատուսի մեկնաբանություններում ես կդնեմ այն հղումները և սքրինշոթերը, որոնք հաստատում են իմ ինֆորմացիան, սակայն դեռևս չեմ հրապարակի այն տեղեկությունները, որոնք բաց աղբյուրներում չկան: Վստահ եղեք, որ դա էլ եմ հրապարակելու, ուղղակի քանի որ հանրության համար ահռելի ծավալի հոդվածները դժվարամարսելի են, ես այդ ինֆորմացիան տալու եմ փոքր չափաբաժիններով:
Մեկնաբանություններում դուք կգտնեք ընդամենը երկու հղում: Մեկը Հայաստան համահայկական հիմնադրամի պաշտոնական կայքն է, որտեղ նշվում է՝ երբ է Թորոյան Գևորգը Քոչարյանի կողմից նշանակվել տնօրեն, և նույն տեքստում կտեսնեք, թե ինչ պաշտոն է նա զբաղեցրել «Conosildated Constractors Company»-ում:
Հաջորդ մեկնաբանության մեջ դուք կգտնեք Վիքիպեդիայի այն հոդվածը, որտեղ ներկայացվում է հիշյալ ընկերությունը, և որտեղ նշվում է, որ իրենք են եղել Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կապալառուն հենց այն տարիներին, երբ Թորոյանը այնտեղ և համատեղությամբ Հայաստան համահայկական հիմանդրամում տնօրեն է նշանակվել:
Հ.Գ. սա բառացիորեն 5 րոպե գուգլով որոնում պահաջող «բացահայտում» է: Հաջորդիվ ես ձեզ կպատմեմ, թե ինչու 20 տարվա ընթացքում ոչ մեկ այդ 5 րոպեն չծախսեց»: