«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ

«Պետություն–եկեղեցի հարաբերությունները քմահաճույքներով չեն կարգավորվում». Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Յուրաքանչյուր անձ, ով հավակնում է դառնալ պետական պաշտոնյա, գործիչ՝ սուրբ պարտականություն ունի սերտելու իր ազգային պատմությունը և ճանաչելու իր միակ Ազգային Եկեղեցին՝ պատմությամբ, հավատամքով ու վարդապետությամբ, եկեղեցական նվիապետությամբ և կանոնական դրվածքով։ Միմիայն այսպես կարող է Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյան ծառայել բացառապես ազգային եւ պետական բարձրագույն շահերին։ Պետություն-Եկեղեցի հարաբերությունները չեն կարող վերաձեւավորվել կամ կարգավորվել անհատական կամ խմբակային քմահաճույքներով։ Այդ համազգային-պետական կարևորագույն հարց է, որին, անխտիր, մասնակցություն պետք է բերեն բոլորը՝ բոլոր համազգային-պետական մարմիններն ու ուժերը (կուսակցություններ, կազմակերպություններ, միություններ եւն)։ Իսկ այդ գործընթացի հիմքում, անվերապահորեն, պետք է լինի Հայոց Եկեղեցու, ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, աստվածային ինքնիշխանության եւ ժողովական-կանոնական դրվածքի լիակատար ճանաչումն ու ընդունումը։ Այս ամենին հակառակ որեւէ խոսք և գործողություն՝ դատապարտելի անօրենություն է»։

«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան

«ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և ագրեսիվ պահվածքն անընդունելի է»․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետական պահպանության ծառայության` ԱԺ նախագահին ուղեկցող մեքենայի վարորդի լկտի և պաշտպանվող օբեկտի անվտանգության հետ կապ չունեցող ագրեսիվ պահվածքը անընդունելի է։
     ՊՊԾ-ն չպիտի ուրիշ վարորդներից պահանջի խախտել ՃԵ կանոնները և, առավելևս, չպիտի, որպես պատիժ, վթարային իրավիճակներ ստեղծի։
     Առհասարակ, ուրիշ վարորդների «վրա քշելով» նրանց «պատժելը» (պատժելը, ոչ թե օբեկտին պաշտպանելը) խուլիգանություն է։ Եթե իմ մեքենայի վրա տենց քշեին, կարող է դեմները փակեի` սկսեինք պարզել, թե ինչի՞ է իրեն իրավունք վերապահում օրինապահ վարորդներին «պատժել»։
     Առհասարակ, երբեմն ինձ մոտ տպավորություն է, որ ՊՊԾ որոշ վարորդներ թերարժեքության բարդույթ ունեն, որը արտահայտում են անտեղի (օբեկտի պաշտպանության հետ չկապված) ագրեսիվ վարելով։ Դա անընդունելի է։
     Հ.Գ. ՊՊԾ ծառայողնեը կարող են որոշակի մանևրներ կատարել ու երթևեկության նկատմամբ առավելություն ստանան` օբեկտի պաշտպանության համար։ Բայց չեն կարող պահանջել այլ վարորդներից, որ խախտեն ՃԵ կանոնները ու, առավելևս, չեն կարող այլ վարորդներին «պատժել»»։

Մարդուց արագ. չինական անդրոիդը գերազանցել է վազքի կիսամարաթոնի համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)

Մարդուց արագ. չինական անդրոիդը գերազանցել է վազքի կիսամարաթոնի համաշխարհային ռեկորդը

Տեխնոլոգիական աշխարհում գրանցվել է աննախադեպ ցուցանիշ. չինական Honor ընկերության մշակած մարդակերպ ռոբոտը կիսամարաթոնյան 21 կիլոմետր տարածությունը վազել է ընդամենը 50 րոպե 26 վայրկյանում: Սա շուրջ 7 րոպեով ավելի արագ է, քան ուգանդացի վազորդ Ջեյկոբ Կիպլիմոյի սահմանած համաշխարհային ռեկորդը: Պեկինում անցկացված ռոբոտատեխնիկական երկրորդ կիսամարաթոնին մասնակցել են հարյուրից ավելի անդրոիդներ, որոնք մրցել են մարդկանցից առանձնացված հատուկ վազքուղիներով՝ բախումներից խուսափելու համար:
     Չնայած այն հանգամանքին, որ վերջնագծին առաջինն է հասել հեռակառավարվող ռոբոտը, հաղթանակը շնորհվել է Honor-ի ինքնավար մոդելին, քանի որ մրցույթի կանոնների համաձայն՝ առավելությունը տրվում է առանց մարդու միջամտության աշխատող սարքերին: Գրանցված արդյունքը տեխնոլոգիական հսկայական թռիչք է նախորդ տարվա համեմատ, երբ հաղթող ռոբոտի ցուցանիշը 2 ժամ 40 րոպե էր: Այս տարի մասնակիցների շուրջ 40%-ն արդեն աշխատել է լիովին ինքնավար ռեժիմով՝ անցնելով բարդ ասֆալտապատ լանջերով և զբոսայգիներով:
     Մրցույթի ընթացքում ռոբոտները ոչ միայն վազել են, այլև կատարել են կարգավորողների գործառույթներ՝ ձայնային հրահանգներով և ժեստերով ուղղորդելով մասնակիցներին: Թեև ինքնավար հաղթողը վերջնագծից մի փոքր առաջ բախվել է պաշտպանիչ պատնեշին և օգնության կարիք ունեցել, նրա գրանցած արդյունքը վերահաստատում է ռոբոտատեխնիկայի զարգացման անհավանական տեմպերը: Սա ևս մեկ քայլ է դեպի այն ապագան, որտեղ արհեստական բանականությամբ օժտված մեքենաները կարող են գերազանցել մարդկային ֆիզիկական հնարավորությունները նույնիսկ ամենադժվարին մարզաձևերում:

«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան (տեսանյութ)

«Իշխանությունն է Սահմանադրության առաջին խախտողը»․ Սարգիս քահանա Սարգսյան

«Երկրի իշխանությունը, որը կարգված է ապահովելու, որ Սահմանադրությունը գործի, ինքն է դառնում այդ Սահմանադրության առաջին խախտողը։ Կապ չունի՝ դա իր նախընտրական ծրագրում է արծարծում, բայց գիտենք, որ դա իր սկսած գործի շարունակությունն է»,- այս մասին նշել է Տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ ընդգծելով, որ անընդունելի է՝ եկեղեցի-պետություն փոխհարաբերությունները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, խախտված են։

«Մենք այն ժողովուրդներից մեկն ենք, որի հիմքերը դրված են հենց Աստծով․․․ Այս փորձությունները տրված են մեզ, որպեսզի որպես ազգ ու ժողովուրդ ապացուցենք, որ այն անունը՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունը, որ կրում ենք մեզ վրա և քրիստոնյա ազգ ենք կոչվում, պետք է գործով ապացուցենք և լինենք իր ժողովուրդը»,- ասել է քահանան։

«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան

«Միասնական ընդդիմության մասին խոսելն այլևս որևէ նշանակություն չունի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կարծում եմ, պետք է, թերևս, դադարեցնել հաճախակի, ինտենսիվ քննարկումները ընդդիմության, այսպես ասած, միասնական ճակատի կամ դաշինքի մասին: Այդ խոսակցությունները բացարձակապես ապարդյունավետ են և կարող են բխել միայն այն ուժի շահերից, որը շահագրգռված է ընտրական պրոցեսին մարդկանց քիչ մասնակցությամբ:

Րբ անընդհատ խոսվում է հետեւյալ տրամաբանությամբ՝ «ինչ ափսոս, որ չստացվեց մեկ ճակատ կամ միասնական դաշինք», դա ուղղակի, թե անուղղակի՝ մարդկանց մոտ առաջացնում է այսպես ասած «գլոբալ չստացվելու» մտայնություն: Ասել է թե՝ ինչու՞ գնալ ընտրատեղամաս, եթե չի հաջողվել միասնական ընդդիմություն կազմել եւ հետեւաբար չի ստացվել «հաղթող» ֆորմատը:

Մինչդեռ, «միասնականի» հաղթող ֆորմատ լինելու մասին տեսակետը ընդամենը տեսակետ է, որը ոչնչով, բացարձակապես ոչնչով ավելի հիմնավոր չէ, քան հակառակ կամ որեւէ այլ տեսակետ: Ըստ այդմ, երբ այդ տեսակետը արտահայտվում էր մինչեւ ֆորմալ պրոցեսի մեկնարկը, այն բնականաբար ունենալով գոյության իրավունք նաեւ աշխատանք էր իրականություն դարձնելու ուղղությամբ:

Բայց, երբ պրոցեսը մտել է ֆորմալ փուլ, եզրափակիչ փուլ, որտեղ հստակ է, որ ընդդիմադիր դաշտում մասնակցությունը լինելու է այսպես ասած բլոկային տրամաբանությամբ, «միասնական ընդդիմության» մասին խոսակցության շարունակությունը հարվածում է մասնակցայնության բարձր ցուցանիշի հնարավորությանը կամ առնվազն առաջացնում է հարվածի ռիսկ:

Ես հիմա հանգամանալից չեմ արտահայտի իմ կարծիքը, որի մասին գրել եւ խոսել եմ պարբերաբար: Այն է, ըստ իս բլոկային տրամաբանությամբ մասնակցությունը պարունակում է արդյունավետության առավել մեծ եւ ճկուն հնարավորություն: Չեմ պնդի ոչինչ, ես պարզապես կարծում եմ այդպես: Կարծիքիս հիմքն այն է, որ հասարակության տրամադրությունները՝ ընդդիմադիր դաշտի առնչությամբ, ամենեւին միատարր չեն:

Բայց, թողնենք այն, թե որ տեսակետն է առավել իրատեսականը: Տվյալ պահին կա վիճակ, որում «միասնական ընդդիմության» մասին խոսելն այլեւս ըստ էության չունի որեւէ էական նշանակություն, փոխարենը վերածվում է ապարդյունավետության ռիսկի:

«Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական ​​հռետորաբանությունը». Մասուդ Փեզեշքիան

«Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական ​​հռետորաբանությունը». Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները բանակցությունների հիմնական խոչընդոտներն են։
     «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունել է երկխոսությունը… Պարտավորությունների խախտումը, շրջափակումը և սպառնալիքները իրական բանակցությունների հիմնական խոչընդոտներն են։ Աշխարհը տեսնում է ձեր անվերջ երեսպաշտական ​​հռետորաբանությունը և խոսքերի ու գործողությունների միջև հակասությունները»,- գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։
     Վաշինգթոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, առանց ռազմական գործողությունների վերսկսման որևէ հաղորդագրության, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)

««Խաղաղության երաշխավորը» քանդել է եկեղեցին, եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն, արձագանքե՛ք»․ Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Փաշինյանի խաղաղության երաշխավորը քանդել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին։

Փաշինյա՛ն, է՞ս է ձեր խաղաղությունը»:

Տեսանյութում Ալեքսանյանն ընդգծում է․ «Ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցին․․․ Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանը․ եկեղեցու մոմն է ոեուզում հարկի, նվիրատվությունն է ուզում հարկի․․․ Կոպեկ հարկող վարչապետը ոնց որ մոռացել է, որ հանձնել է 380 եկեղեցի , 60 վանական համալիր, 2385 խաչքար, 400 միջնադարյան գերեզմանոց, 181 գյուղ և 12 քաղաք․․․ Հայ Առաքելական Եկեղեցին տարիներ շարունակ հարկ է վճարել, ընդամենը մի քանի հարկատեսակից է ազատված եղել, բայց Փաշինյանը ուզում է դրանք էլ հարկի, ձեր գնած մոմը հարկի, ձեր նվիրաբերած 50 դրամը հարկի․․․

Արտաքին գործերի նախարար, ձեզ խորհուրդ եմ տալիս ինչ-որ կերպ արձագանքեք․ Ստեփանակերտում քանդում են մեր եկեղեցին․․․

Գիտե՞ք դուք ով եք․ Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը Աստվածամոր եկեղեցին հանձնած և եկեղեցու կոպեկը հարկող իշխանություն եք»։

52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի (լուսանկար)

52-ամյա չինացին հայրություն է արել 267 երեխայի

Չինաստանում ֆիզկուլտուրայի 52-ամյա ուսուցիչը խնամակալության տակ է առել առնվազն 267 երեխայի: Նա ստացել է «սուպեր հայրիկ» մականունը, գրում է South China Morning Post-ը։

Բայ Ջիանգը ծնվել է գյուղական աղքատ ընտանիքում: Նա կարողացել է քոլեջ հաճախել միայն իր մարզական հմտությունների շնորհիվ: 1995 թվականին ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել միջնակարգ դպրոցում և նկատել է մի երեխայի, որը հաճախակի բացակայում էր դասերից և գողանում էր մյուս երեխաներից սնունդ: Ջիանգը պարզել է, որ տղային լքել են ծնողները և նրան վերցրել է իր մոտ:

Ավելի ուշ նա սկսել է խնամել այլ երեխաների՝ որբերի և ծնողների կողմից լքվածների: Ծայրը ծայրին հասցնելու համար նա պարտքով գումար է վերցրել և ազատ ժամանակ աշխատել կես դրույքով: Նա նաև խնդրել է մորը և քրոջը հոգ տանել իր երեխաների մասին, երբ ինքը չի կարողացել:
     Իր անձնական փորձից ելնելով՝ Բայ Ջիանգը որոշել է, որ իր բոլոր երեխաները պետք է շատ ժամանակ հատկացնեն մարզվելուն: Ամեն առավոտ նա նրանց արթնացնում է ժամը 4:30-ին՝ վազքի համար: Բայ Ջիանգի բոլոր խնամակալ երեխաները ամեն օր վազում են 12 կմ:

Բայ Ջիանգի տանը մշտապես ապրում է մինչև 30 երեխա։ Նա ամուսնացել է 46 տարեկանում, և նրա առաջնեկը ծնվել է 2020 թվականին։ Կանանցից շատերը, որոնց հետ նա փորձել է հարաբերություններ հաստատել, լքել են նրան՝ մերժելով նրա բարեգործական նախաձեռնությունը։

Ջիանգի խնամատար երեխաներից մի քանիսը մեծանալով՝ դարձել են պրոֆեսիոնալ մարզիկներ, պետական ​​ծառայողներ և ուսուցիչներ։ Նրա որդեգրած երեխաներից ավելի քան 100-ը ստացել են բարձրագույն կրթություն, իսկ 50-ը՝ բարձրագույն մարզական կոչում։ Նրա տանը պահվում են 1300 մեդալներ, որոնք նրա խնամատար երեխաները նվաճել են տարբեր մրցումներում 20 տարվա ընթացքում։