Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Գասպար Տերտերյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական մեդալն է նվաճում. 72 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Գասպար Տերտերյանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշի մրցակիցը Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Ալիակսանդր Լիավոնչիկն էր։ Լարված դիմակայությունն ավարտվեց 1։1 հաշվով, սակայն վերջին միավորը վաստակելու առավելությունը տրվեց Տերտերյանին, ինչն էլ նրան հաղթանակ և Եվրոպայի առաջնության բրոնզե պարգև բերեց։

Տիրանայում ընթացող ստուգատեսում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին արդեն իսկ տպավորիչ արդյունքներ է գրանցել։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանն ազգային թիմի ակտիվը համալրել էին բրոնզե մեդալներով։

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճեց արծաթե մեդալ։ Նրա մրցակիցն աշխարհի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող փոխչեմպիոն, Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովն էր:

22-ամյա ըմբիշի համար սա առաջին փորձարկումն էր մեծահասակների մակարդակում անցկացվող Եվրոպայի առաջնություններում:

Նշենք, որ սա Հայաստանի ընտրանու երրորդ մեդալն էր ընթացիկ առաջնությունում։ Ավելի վաղ 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Տիրանայի մրցագորգում բրոնզե մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեն նաև Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը:

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)

«ՀՀ եք գալիս Փաշինյանի հրավերով, ով հայ ժողովրդի թշնամին է, հրավիրում ենք հանդիպելու Սամվել Կարապետյանին»․ Սարգիս Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը ֆրանսերենով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ նշելով «Պարոն նախագահ, լավ լուրն այն է, որ Դուք մայիսին կվերադառնաք Հայաստան և կկարողանաք վայելել մեր հյուրընկալությունը։ Հայ ժողովուրդը գնահատում է մեր երկիրը միավորող բարեկամությունը և երբեք չի մոռանում Ֆրանսիայի ներդրումն՝ իր քաղաքացիների անվտանգության գործում Ցեղասպանության ժամանակ։

Դուք Հայաստան եք գալիս մի մարդու հրավերով, որին Դուք անվանում եք Ձեր ընկերը, բայց որը հայ ժողովրդի թշնամին է։ Նիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է։ Միջազգային հանրությանը խաբելով, դեմոկրատական արժեքների հետևում թաքնվելով՝ նա երկիրը մղել է իրավական քաոսի՝ հարձակվելով Մեր եկեղեցու, Սփյուռքի և նրա քաղաքական հակառակորդների վրա։ Ընտրություններից առաջ Դուք նրան տալիս եք ևս մեկ հնարավորություն խաբելու հայ ժողովրդին։ Այդ հանդիպումն անիմաստ է, քանի որ երկու ամսից Սամվել Կարապետյանն է լինելու ՀՀ վարչապետը։ Նա տնային կալանքի տակ է, եթե Ձեզ համար կարևոր են դեմոկրատական արժեքները, հրավիրում ենք Ձեզ հանդիպել նրան»։

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ

«Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացնում է. «Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ

Ապրիլի 23-ի 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է։ Այս վերջնաժամկետից հետո հայտեր չեն կարող ընդունվել։ Ապրիլի 23-ի 18։00-ն նաև օգտահաշիվ ստանալու դիմումի վերջնաժամկետն է, իսկ ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցության/դաշինքի համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ հայտ ուղարկելը»։

Հրազդան գետում դի է նկատվել

Հրազդան գետում դի է նկատվել

Այսօր՝ ապրիլի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ ժողովրդին հայտնի «Բիձու գյոլից» դեպի Հրազդան մարզադաշտ տանող ճանապարհին՝ ձախակողմյան հատվածով հոսող Հրազդան գետում, դի կա։
     Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ֆոտոլրագրողը հայտնում է, որ համայնքային ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ճշտել են այն քաղաքացու ինքնությունը, ով գետում նկատել է դին։ Նա անգամ նկարել է մարմինը, որը ակնհայտ երևում է, սակայն մինչ կժամանեին փրկարարներն ու ոստիկանները, գետի հունը բարձրացել է, և այս պահին մարմինը չի երևում։ Հավանաբար կամ մնացել է ջրի տակ, կամ գետը քշել տարել է։ Այս պահին ոստիկանության Մաշտոցի, Մալաթիայի, Կենտրոնականի բաժնի պետերը հանձնարարել են իրենց ղեկավարած բաժինների համայնքային ոստիկաններին պարզելու համար իրենց տարածքներում անհայտ որոնվող քաղաքացիների ինքնությունը։ Չի բացառվում, որ մարմինը, որը նկատվել է Հրազդան գետում, որպես անհայտ կորած որոնվողի մարմին լինի։

«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»

«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել». «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։
     Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- ասվում է հաղորդագրությունում»։
     Հիշեցնենք, որ ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ:

«Ճիշտ է եկեղեցին ավերել են, բայց բենզինն էժան է 30-40 դրամով». Մենուա Սողոմոնյան

«Ճիշտ է եկեղեցին ավերել են, բայց բենզինն էժան է 30-40 դրամով». Մենուա Սողոմոնյան

«ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան գրառումը. «Այո’, սիրելինե՛ր, ճիշտ է, մեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով։ Ո՞րն է առավել կարևոր՝ այն եկեղեցի՞ն, որը կառուցվել և օծվել է այն կաթողիկոսի կողմից, ով հանդգնել է պահանջել մեր մեծն վարչապետի հրաժարականը, այն եկեղեցի՞ն, որը մեր հայրենիքում չէ, քանի որ հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը 29.743 քառ.կմ տարածքն է, թե՞, ի վերջո, բենզինը, որ էժան է, իսկ մեկ բաք ադրբեջանական բենզին լցնելով՝ կարելի է տնտեսել այնքան գումար, որով հնարավոր կլինի ուտել մեկ շաուրմա։ Պետք է ռեալիստ լինել։
     Կրթվենք և ուտենք։
     Հ.Գ. նկարում մի խումբ պատահական մարդիկ են, պատերազմասեր ռևանշիստներ, ովքեր 2021-ի դեկտեմբերին լուսանկարվեցին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում մատուցված պատարագից հետո՝ ի նշան կյանքի և հույսի»։

«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն (տեսանյութ)

«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք 5000 զոհ ունեցել, Արցախ կորցրել, այսքան գերիներ ունեցել». Տեր Փառեն

«Ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք 5000 զոհ ունեցել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք Արցախ կորցրել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք սրբավայրեր ավերված տեսել, ո՞ր մի նախկին իշխանության ժամանակ ենք մենք գերիներ ունեցել այսքան թվով»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս մասին նշել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչող այն մեղադրանքներին, թե նախորդ իշխանությունների ժամանակ եկեղեցին նման ակտիվ քաղաքական խոսույթով հանդես չէր գալիս։

«Հիմա, երբ այս դեպքերը նկատի ունենալով՝ եկեղեցին ձայն է բարձրացնում, նշանակում է, այն ժամանակ չէին խոսում, հիմա խոսո՞ւմ են։ Այն ժամանակ իշխանությունները կարողանում էին այնպես անել, որ այս ողբերգական դեպքերը տեղի չունենան։ Հիմա միգուցե ասեն ես էլ եմ քաղաքական խոսույթ օգտագործում, բայց ես պատասխանում եմ իրենց․․․ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ եղել են ոչ ընդունելի դեպքեր, եկեղեցին և բարձրաստիճան եկեղեցականները խոսել են, օրինակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը միշտ էլ խոսել է»,- ընդգծել է Տեր Փառենը։