«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան

«Ինչո՞վ է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկու կարևոր ներքաղաքական իրադարձություններ վճռական ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության գոտիների սահմանագծման համար: Մեկն արդեն տեղի է ունեցել: Դա 2024թ. խորհրդարանական ընտրություններն էին Վրաստանում: Եթե հիշում եք՝ պայքարը շատ թեժ էր: ԵՄ ղեկավարությունը արեց առավելագույնը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխվորությամբ արևմտամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար: Վրաստանին արագացված տեմպերով տրվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, ոտքի ելան գրանտակեր հասարակական կազմակերպություններն ու եվրոպամետ ներկա ու նախկին գործիչները: Սակայն համառ պայքարի արդյունքում արևմտամետները պարտվեցին: Սահակաշվիլին մնաց բանտում: Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական կուսակցությունը՝ «Վրացական երազանքը» պահպանեց իշխանությունը: Սրանով ավարտվեց Վրաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժը արմատական արևմտամետությունից դեպի կենտրոն, առավել հավասարակշռված հարաբերություններ Ռուսաստանի հետ, առավել չեզոք/ազգանպաստ դիրքորոշումներով: Հիշենք նաև, որ այս դրեյֆի սկզբնապատճառը Թբիլիսի առջև դրված կոշտ պահանջ էր, բացել երկրորդ ճակատը Ռուսաստանի դեմ: Ուկրաինացման սցենարից ահաբեկված վրաց հասարակությունը և քաղաքական վերնախավը եկան ընդհանուր դիրքորոշման և հետընտրական հակաիշխանական շարժումն աստիճանաբար մարեց: Այսպիսով ԱՄՆ և ԵՄ-ն տարածաշրջանում զրկվեցին իրենց հիմնական ազդեցության լծակից: Մնացին Ադրբեջանն ու Հայաստանը: Ադրբեջանում գունավոր հեղափոխության սցենարները երբևե չաշխատեցին, պատճառը սերտ դաշնակցային հարաբերություններն են Թուրքիայի հետ և Բաքվին արևմտյան ազդեցության գոտում պահելու հույսը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Որքանով է դա աշխատում՝ դժվար է ասել, և սա առավել ծավալուն թեմա է: Բայց մի իրողություն առավել հավանական է, թուրք-ադրբեջանական միասնությունը գործում է բավականին անկախ և ինքնուրույն դերակատար է միջազգային ասպարեզում: Մնաց Հայաստանը: Եթե առաջիկա ընտրություններում ռուսամետ քաղաքական ուժերը կարողանան առավելության հասնել, ապա Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցության հնարավորությունները կտրուկ կսահմանափակվեն: Կտապալվի նաև տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու համար երեք տասնամյակից ավելի ձգվող համառ պայքարը: Ահա սրանով է պայմանավորված հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը: Այս համատեքստում հասկանալի է նաև Մոսկվայի և Բրյուսելի առավել մեծ շահագրգռվածությունն ու ֆավորիտ ուժերին հովանավորելու ձգտումը»:

Առաջին անգամ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից Հ1-ը ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն, ոչ թե կեսգիշեր

Առաջին անգամ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից Հ1-ը ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն, ոչ թե կեսգիշեր

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի յուրաքանչյուր օր, 1,5 միլիոն նահատակ հայերի հիշատակը ոգեկոչելու նպատակով հարյուր հազարավոր հայեր այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ապրիլի 24-ի վաղ առավոտից սկսած՝ քաղաքացիների, քաղաքական, ռազմական, գործիչների, բարձրաստիճան պաշտոնյաների այցը տասնամյակներ շարունակ ուղիղ միացմամբ հեռարձակվել է նաև Հանրային հեռուստաընկերության կողմից։

24News-ի տեղեկություններով, սակայն, այս տարի ուղիղ եթերի ազդանշանն ապահովելու են մինչև կեսօր՝ 13։00-ն։

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու որոշումը ոչ մի նշանակություն չունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին։

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել: Իսկ ծովային շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում հարվածներ հասցնելուց, և դրան պետք է ռազմական պատասխան տալ։ Բացի այդ, հրադադարի շարունակությունն ԱՄՆ-ին պետք է ժամանակ շահելու համար»,- գրել է Մոհամադին՝ X սոցիալական ցանցի իր էջում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարի ռեժիմը, սակայն Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին

Անահիտ Մանասյանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ուղերձին․ «Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
     Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։
     Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։
     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
     Ավելին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն և այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։
     Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն՝ խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքները և այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության և համագործակցության սկզբունքների հիման վրա։
     ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, լինելով Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն, ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական և իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային և խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում՝ Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։
     Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի՛ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում։
     Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետևյալ մտքից. «Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
     Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական / մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
     Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել և բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերը նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։
     Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որպեսզի ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայնորեն ճանաչված՝ անկախության սկզբունքի հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։
     Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից»։

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարի ռեժիմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը և Իրանի ծովային շրջափակումը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի ներկայացրել կարգավորման «միասնական առաջարկ»: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social-ում:

Թրամփի գրառման համաձայն՝ Պակիստանի ղեկավարությունը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել հրադադարի ռեժիմն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը «կկարողանա միասնական առաջարկ մշակել»: «Այդ պատճառով ես հրաման եմ տվել մեր զինված ուժերին շարունակել շրջափակումը և մնացած բոլոր առումներով մնալ պատրաստ գործողությունների, և, հետևաբար, երկարաձգում եմ հրադադարը այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել նրանց առաջարկը և բանակցություններն այս կամ այն կերպ չեն ավարտվել»,- նշել է ԱՄՆ առաջնորդը:

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու և նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։
     Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգևորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգևոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով ևս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգևոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգևոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին»։