«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել»․ Մեհդի Մոհամմադի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու որոշումը ոչ մի նշանակություն չունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին։

«Պարտվող կողմը չի կարող պայմաններ թելադրել: Իսկ ծովային շրջափակման շարունակումը ոչնչով չի տարբերվում հարվածներ հասցնելուց, և դրան պետք է ռազմական պատասխան տալ։ Բացի այդ, հրադադարի շարունակությունն ԱՄՆ-ին պետք է ժամանակ շահելու համար»,- գրել է Մոհամադին՝ X սոցիալական ցանցի իր էջում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարի ռեժիմը, սակայն Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *