«Պետք է գնահատել ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ ազգին ինչ կարգի միամիտի տեղ պետք է դնես, ինչ կարգի չհարգես, որ թոշակի բարձրացումը հիշես ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ։ Անգամ վերջին տարին չէ այլ վերջին ամիսը ։ Ոչ թե համակարգային փոփոխություն՝ այլ հենց ընտրությունից առաջ «նետված» թվեր։ Սա անկեղծորեն վիրավորանք է ազգի հանդեպ , սա ազգին մի քանի կոպեկի մեռածի տեղ դնել է։ Իրենց պարգևատրում են 10 միլիոն դրամ, իսկ ժողովրդին ընտրություններից առաջ կոպիտ ասած թուլափայ են գցում, թե բա մեզ կընտրեք։
     8 տարի նույն ցածր թոշակները, նույն սոցիալական խնդիրները, իսկ վերջում՝ արագ-արագ «լավացում», որ մարդկանց աչքին թոզ փչեն։ Սա արդեն հոգատարություն չէ, սա պարզ հաշվարկ է՝ մարդկանց վրա ազդելու ամենապրիմիտիվ ձևով։
     Բայց քաղաքացին խաղալիք չէ, որ իրեն ամեն անգամ նույն ձևով խաբեն։ Մարդը պետք է գնահատի ոչ թե վերջին ամիսների «խայծը», այլ ամբողջ 8 տարվա արդյունքը։
     Իշխանությունը, որը վստահ է իր արած աշխատանքի վրա, նման էժան հնարքների չի դիմում։ Իսկ երբ դիմում է՝ դա արդեն ինքնին շատ բան է ասում։
     Հերթական անգամ ժողովրդին խաբելու փորձ»։

«Ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս պահին քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո (ապրիլի 22)՝ ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա:
     Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են, և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:
     Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին, չեղան ու երևի չլինեն»:

Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին, չեղան ու երևի չլինեն»:

Ինչպե՞ս պաշտպանվել DDoS հարձակումներից, թվային «խցանումներից»

ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է․ «DDoS-ը (Distributed Denial of Service) հարձակման այն տեսակն է, երբ հաքերները փորձում են խափանել կայքի կամ հավելվածի աշխատանքը՝ այն ծանրաբեռնելով հսկայական քանակությամբ կեղծ հարցումներով։
     ​Պարզ օրինակ. պատկերացրեք մի փոքր խանութ, որտեղ միաժամանակ կարող է սպասարկվել 5 հաճախորդ։ Հանկարծ խանութ են մտնում 500 հոգի, ովքեր ոչինչ չեն գնում, այլ պարզապես կանգնում են ու աղմկում։ Իսկական հաճախորդները չեն կարողանում ներս մտնել, իսկ վաճառողը չի հասցնում սպասարկել։ Խանութի աշխատանքը կաթվածահար է լինում։
     Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր (համակարգիչներ, սմարթֆոններ, նույնիսկ «խելացի» սառնարաններ) և դրանք վերածում «զոմբի-սարքերի» (Botnet)։ Առանց սեփականատիրոջ գիտության՝ այդ բոլոր սարքերը միաժամանակ սկսում են հարցումներ ուղարկել թիրախավորված կայքին (օրինակ՝ բանկին կամ պետական կառույցին), մինչև այն «չի դիմանում» և անջատվում է։
     ​Ինչո՞ւ է դա վտանգավոր քաղաքացու համար.
     Ծառայությունների անհասանելիություն. Դուք չեք կարողանում կատարել հրատապ վճարում կամ օգտվել պետական ծառայությունից։
     Ձեր սարքը որպես «զենք». Եթե ձեր համակարգիչը պաշտպանված չէ, հաքերները կարող են այն օգտագործել այլ երկրների կամ կառույցների վրա հարձակվելու համար։
     ​Ինչպե՞ս պաշտպանվել.
     Օգտագործեք հակավիրուսային ծրագրեր. Դրանք թույլ չեն տա, որ ձեր սարքը դառնա «զոմբի-ցանցի» մասնիկ։
     Մի՛ ներբեռնեք անհայտ ծրագրեր. Հենց դրանց միջոցով է ձեր սարքը հայտնվում հաքերների վերահսկողության տակ։
     Եղեք համբերատար. Եթե տեսնում եք, որ պաշտոնական կայքը դանդաղ է աշխատում հարձակման ժամանակ, մի՛ փորձեք վայրկյանը մեկ թարմացնել (Refresh) էջը. դրանով դուք ակամա ավելի եք ծանրաբեռնում համակարգը։
     ​Հ.Գ. Նմանատիպ հարձակումները կարող են միտված լինել նաև պետության ներսում քաղաքացիների շրջանում անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ ստեղծելուն»։
    
«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ (տեսանյութ)

«1604-ին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում». Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ

Արարատյան արժեքների կրթական հիմնադրամը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1604 թվականին Արգավանդը հայտնվեց Շահ Աբասի «այրված հողի» մարտավարության կենտրոնում։ Լինելով Արարատյան դաշտի ամենաբերրի բնակավայրերից մեկը և Երևանի բերդի հիմնական մատակարարը՝ գյուղը ենթարկվեց կատարյալ ավերածության։
     Այդ աղետալի գաղթի ժամանակ մարդիկ նախընտրեցին փրկել ու իրենց հետ տանել ոչ թե կահ-կարասին, այլ ձեռագիր Ավետարաններն ու սրբությունները, որոնցից մի քանիսն այսօր պահվում են Մատենադարանում։
     Հայաթափումից հետո գյուղը վերանվանվեց Ջաֆարաբադ և բնակեցվեց թյուրքական ցեղերով, մինչև 19-րդ դարում տեղահանվածների ժառանգները կարողացան վերադառնալ Հայրենիք և վերականգնել Արգավանդի պատմական անունն ու կյանքը։
     Բնակավայրի մասին այլ հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:
     Ճանաչենք մեր Հայրենիքը, որպեսզի սիրենք և տեր լինենք նրան»:

Եվրոպան փակում է դռները Քանյե Ուեսթի առջև. Շվեյցարիան ևս չեղարկել է ռեփերի համերգը

Շվեյցարիան դարձել է հերթական եվրոպական երկիրը, որը հրաժարվել է հյուրընկալել ամերիկյան սկանդալային ռեփեր Քանյե Ուեսթին: «Բազել» ֆուտբոլային ակումբը, որը տնօրինում է St. Jakob-Park մարզադաշտը, պաշտոնապես հայտարարել է, որ չի տրամադրի իր հարթակը երաժշտի ելույթի համար: Ակումբի ներկայացուցչի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, քանի որ արտիստի գործունեությունն ու նախկին հայտարարությունները հակասում են իրենց որդեգրած արժեքներին:
     Համերգը նախատեսված էր հունիսին, սակայն Շվեյցարիան հետևեց Լեհաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի օրինակին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանը չեղարկել էր ռեփերի ելույթը, Ֆրանսիան անորոշ ժամանակով հետաձգել էր համերգը, իսկ Մեծ Բրիտանիան ընդհանրապես արգելել էր 48-ամյա երաժշտի մուտքը երկիր՝ փառատոնին մասնակցելու նպատակով: Այս համատարած մերժումների պատճառը Ուեսթի նախկին հակասեմական արտահայտություններն են և նացիստական գաղափարախոսության հանդեպ դրսևորած համակրանքը:
     Չնայած այն հանգամանքին, որ այժմ Ye անվամբ հանդես եկող արտիստը հունվարին ներողություն էր խնդրել իր վարքագծի համար՝ այն բացատրելով չբուժված երկբևեռ խանգարմամբ (բիպոլյար), եվրոպական խոշոր հարթակները դեռևս զգուշավորություն են հանդես բերում: Սա վկայում է այն մասին, որ ժամանակակից աշխարհում արտիստի համբավն ու հասարակական դիրքորոշումը ուղիղ ազդեցություն ունեն նրա մասնագիտական գործունեության և միջազգային համագործակցությունների վրա:

Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով

Reuters-ը հաղորդել է, որ Ռուսաստանը նախատեսում է մայիսի 1-ից դադարեցնել Ղազախստանից դեպի Գերմանիա նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով։ Գործակալության տվյալներով՝ երկու երկրներին էլ արդեն ուղարկվել են արտահանման թարմացված ժամանակացույցեր, սակայն հրապարակման պահին Ղազախստանից և Գերմանիայից պաշտոնական հաստատում չկա։

Աղբյուրը նավթի տարանցման դադարեցումը բացատրում է Ռուսաստանի և Գերմանիայի միջև լարվածությամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմի պատճառով։ Գերմանիան հրաժարվել է ռուսական գազ գնելուց և ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ավելին, 2022 թվականին Գերմանիան «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումները փոխանցել է տեղական իշխանությունների վերահսկողությանը։

Ղազախստանը նավթ է արտահանում Գերմանիա՝ «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով։ Նավթը տեղափոխվում է Շվեդտի գերմանական վերամշակման գործարան, որը Եվրոպայում ամենամեծերից մեկն է։ Վերամշակման գործարանը անցել է Ղազախստանից հում նավթի ներմուծմանը, այն բանից հետո, երբ Բեռլինը դադարեցրեց ռուսական նավթի ներմուծումը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս խողովակաշարով տարանցումը աճել է. 2025 թվականի վերջին ծավալները հասել են 2.146 միլիոն տոննայի, ինչը 44%-ով ավելի է 2024 թվականի համեմատ։ Այնուամենայնիվ, մատակարարումները բազմիցս խափանվել են, այդ թվում՝ Ռուսաստանում խողովակաշարի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով։ Այնուամենայնիվ, «KazTransOil»-ը հայտնել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիա առաքման ծավալները հասել են 730,000 տոննայի՝ գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված,
     «Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։
     Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը:
     Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։
     Սիմոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է այն քաղաքական թեզին, որը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ թե տարածաշրջանում ձևավորվել է «խաղաղության օրակարգ»։
     Եթե իսկապես գոյություն ունենար կայուն և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Բաքուն որևէ շարժառիթ չէր ունենա խոչընդոտելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Ընդհակառակը՝ դա կդիտվեր որպես տարածաշրջանային կայունության լրացուցիչ գործոն։
     Սակայն Սիմոնյանի խոսքը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը շարունակում է վարել նախապայմանների և վերահսկողության քաղաքականություն՝ նույնիսկ այն ուղղություններում, որոնք ֆորմալ առումով իրեն չեն վերաբերում։
     Սա ռեգիոնում ուժերի իրական հարաբերակցության հստակ ցուցիչ է։
     Ավելին, Սիմոնյանի՝ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է» ձևակերպումը ոչ միայն սուր է, այլև բացահայտում է տարածաշրջանային իրողությունը․ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական կապերով։ Այսինքն, հայ–թուրքական երկխոսությունը չի կարող դիտվել որպես լիարժեք ինքնուրույն գործընթաց, քանի դեռ պահպանվում է այդ կախվածությունը։
     Այստեղ առաջանում է ավելի խորքային հակասություն։ Եթե Երևանը մի կողմից հայտարարում է, որ շարժվում է դեպի խաղաղություն, իսկ մյուս կողմից սեփական բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ այդ նույն «խաղաղության գործընկերը» խոչընդոտում է այլ ուղղությամբ կարգավորմանը, ապա ստացվում է ակնհայտ ճեղք պետական մոտեցումների ներսում։
     Այս ճեղքն ունի մի քանի կարևոր հետևանք։
     Առաջին՝ խաթարվում է արտաքին հաղորդագրությունների վստահելիությունը, քանի որ տարբեր հարթակներում ներկայացվում են իրարամերժ պատկերներ։
     Երկրորդ՝ պարզ է դառնում, որ «խաղաղության օրակարգը» չունի կայուն հիմք և զգալիորեն կախված է արտաքին դերակատարների կամքից։
     Երրորդ՝ ներքաղաքական մակարդակում թուլանում է իշխանության կողմից ներկայացվող «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի ազդեցությունը, քանի որ իրականությունը այլ պատկեր է բացահայտում։
     Այսպիսով, Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»։