«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց

«Ալեն Սիմոնյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «խաղաղության» թեզը՝ Ալենի կողմից հերքված,
     «Ադրբեջանն այժմ խոչընդոտում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը»։
     Այս հայտարարությամբ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հրապարակայնորեն արձանագրել է մի իրողություն, որը բավականին մոտ է իրականությանը:
     Սա նորություն չէ։ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները (ռազմավարական, էներգետիկ, ռազմական և էթնիկ-մշակութային առումով) շատ խորն են։ Թուրքիայի համար Ադրբեջանը ոչ միայն դաշնակից է, այլև «մեկ ազգ՝ երկու պետություն» նախագծի կարևոր մաս։ Անկարան հազվադեպ է գնում քայլերի, որոնք կարող են լուրջ գրգռել Բաքուն, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։
     Սիմոնյանի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է այն քաղաքական թեզին, որը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը՝ թե տարածաշրջանում ձևավորվել է «խաղաղության օրակարգ»։
     Եթե իսկապես գոյություն ունենար կայուն և փոխադարձ վստահության վրա հիմնված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, ապա Բաքուն որևէ շարժառիթ չէր ունենա խոչընդոտելու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Ընդհակառակը՝ դա կդիտվեր որպես տարածաշրջանային կայունության լրացուցիչ գործոն։
     Սակայն Սիմոնյանի խոսքը ցույց է տալիս հակառակը․ Ադրբեջանը շարունակում է վարել նախապայմանների և վերահսկողության քաղաքականություն՝ նույնիսկ այն ուղղություններում, որոնք ֆորմալ առումով իրեն չեն վերաբերում։
     Սա ռեգիոնում ուժերի իրական հարաբերակցության հստակ ցուցիչ է։
     Ավելին, Սիմոնյանի՝ «Թուրքիան կարծես այս հարաբերությունների գերին է» ձևակերպումը ոչ միայն սուր է, այլև բացահայտում է տարածաշրջանային իրողությունը․ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված է Ադրբեջանի հետ ռազմավարական կապերով։ Այսինքն, հայ–թուրքական երկխոսությունը չի կարող դիտվել որպես լիարժեք ինքնուրույն գործընթաց, քանի դեռ պահպանվում է այդ կախվածությունը։
     Այստեղ առաջանում է ավելի խորքային հակասություն։ Եթե Երևանը մի կողմից հայտարարում է, որ շարժվում է դեպի խաղաղություն, իսկ մյուս կողմից սեփական բարձրաստիճան պաշտոնյան փաստում է, որ այդ նույն «խաղաղության գործընկերը» խոչընդոտում է այլ ուղղությամբ կարգավորմանը, ապա ստացվում է ակնհայտ ճեղք պետական մոտեցումների ներսում։
     Այս ճեղքն ունի մի քանի կարևոր հետևանք։
     Առաջին՝ խաթարվում է արտաքին հաղորդագրությունների վստահելիությունը, քանի որ տարբեր հարթակներում ներկայացվում են իրարամերժ պատկերներ։
     Երկրորդ՝ պարզ է դառնում, որ «խաղաղության օրակարգը» չունի կայուն հիմք և զգալիորեն կախված է արտաքին դերակատարների կամքից։
     Երրորդ՝ ներքաղաքական մակարդակում թուլանում է իշխանության կողմից ներկայացվող «խաղաղություն կամ պատերազմ» երկընտրանքի ազդեցությունը, քանի որ իրականությունը այլ պատկեր է բացահայտում։
     Այսպիսով, Ալեն Սիմոնյանի անուղղակի, բայց հստակ հակադարձում Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «խաղաղության» թեզին»։

«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայրենակիցներ, արցախցիներ։ Զգուշացնում եմ, որ զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բարեգործական գործողություններով զբաղվող բլոգերի անունից (անունը չեմ տալիս, քանի որ տվյալ մարդը մեղք չունի, որ իր անունից են ներկայանում։ Առավել ևս, որ կարող են մեկ այլ մարդու անունից ներկայանան)։ Հետո շտապեցնում են, առաջարկում ստանալ մեծ գումար։ Բայց շտապ, քանի որ, իբր, վերջին օրն է։ Հետո գումար պահանջում, ավելի փոքր, մեծ գումարը ստանալու համար։ Հետո ձեռի հետ անձնական տվյալներ հավաքում։ Ամեն դեպքում, եթե ձեզ շտապեցնում են, կամ գումար են ուզում օգնություն տրամադրելու համար, դա արդեն հստակ խաբեության նշան է»։

«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան


Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը «խորոված փարթի»։ Արժեհամակարգի գիտակցված ոտնահարում»։

«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան


Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը «խորոված փարթի»։ Արժեհամակարգի գիտակցված ոտնահարում»։

«Սա արժեհամակարգի գիտակցված ոտնահարում է»․ Ռոման Երիցյան


Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը «խորոված փարթի»։ Արժեհամակարգի գիտակցված ոտնահարում»։

Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները

Ճապոնիան վերացնում է մահացու զենքի արտահանման տասնամյակների սահմանափակումները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է մեղմացնել զենքի արտահանման վրա տասնամյակներ շարունակ գործող սահմանափակումները։ Փոփոխությունները թույլ կտան Տոկիոյին մահացու զենք վաճառել արտասահման։

Ռեֆորմը նպատակ ունի ամրապնդելու «Ճապոնիայի անվտանգության համագործակցությունը գործընկեր երկրների հետ»,- երեքշաբթի օրը հաղորդել է Kyodo լրատվական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ բացառիկ դեպքերում ապագայում թույլատրվելու է նաև արտահանում դեպի հակամարտության տարածաշրջաններ։

DPA-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի կաբինետի որոշումը ևս մեկ հետքայլ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի կողմից որդեգրված խաղաղասիրական ուղուց։ Financial Times-ը սահմանափակումների վերացումն անվանում է «պատմական շրջադարձ», որը պայմանավորված է Տոկիոյի կողմից ներկայիս անվտանգության իրավիճակի «ամենալուրջ» դիտարկմամբ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին համարվում է անվտանգության քաղաքականության կոշտ կողմնակից։ «Ներկայում ոչ մի երկիր չի կարող միայնակ պաշտպանել իր խաղաղությունն ու անվտանգությունը, և գործընկեր երկրները, որոնք աջակցում են միմյանց պաշտպանության հարցերում, կարևոր են», – գրել է Տակաիչին իր X հարթակի էջում։ Կանոնները վերանայվում են Պեկինի տարածաշրջանում ռազմական ակտիվության աճի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի կողմից շարունակվող սպառնալիքների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։ Մեկնաբանելով Տոկիոյի որոշումը՝ Պեկինը հայտարարել է, որ Չինաստանը խորապես մտահոգված է այս քայլով և «կպահպանի բարձրացված զգոնությունը և վճռականորեն կհակազդի Ճապոնիայի կողմից միլիտարիզմի նոր ձևի ուղղված ցանկացած անխոհեմ գործողության»։

Ճապոնիայի կողմից արտահանման սահմանափակումների մեղմացումը նաև իր պաշտպանական արդյունաբերությունը հզորացնելու փորձ է։ Մինչ օրս ճապոնական ընկերությունները մեծ մասամբ սահմանափակվել են սեփական զինված ուժերի համար արտադրությամբ։

Տոկիոյի ապագա կարողությունների վերաբերյալ Reuters-ը գրում է, որ ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում և Ասիայում ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարներին, քանի որ Վաշինգթոնի վաղեմի անվտանգության պարտավորությունները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պակաս որոշակի են թվում։

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը «Իշխանությունների անմարդկային տեսակի բացահայտումների շարք
     Մաս 5)
     Ուրացումից դավաճանություն կես քայլ
     Նիկոլի իշխանավարման 8 տարիների ընթացքում, տպավորություն ձևավորվեց, որ երբեմնի Նիկոլի աջակիցները, գործընկերները նրա կողմից թիրախավորվում և հետապնդվում են։ Ասվածի հիմնավորման համար ներկայացվում է փաստերի շարադրանքը, որից երևում է իր աջակիցներին կամ հետապնդել է, կամ օրինական պահանջներն անտեսվել են իշխանության հանցավոր անգործության դրսևորմամբ․
     1. 1999թ-ին Նիկոլի «Օրագիր» թերթը դատարանի վճիռով փակվեց, Նիկոլը խնդրանքով դիմեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը՝ ժամանակավորապես «Հայկական Ժամանակ» թերթն իրեն տրամադրելու, ավելի ուշ՝ Նիկոլը կրկին դիմեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը՝ թերթը հանձնել իրեն սեփականության իրավունքով, ինչը մասամբ բավարարվեց՝ 50 տոկոսը տրամադրվեց իրեն, իսկ 50 տոկոսը կուսակցությունը պահպանեց։
     2001թ-ին Նիկոլը կրկին դիմեց ԺՀԿ-ին՝ կուսակցության պատկանող մնացած 50 տոկոսը ևս հանձնել իրեն, բանակցությունների արդյունքում «Հայկական Ժամանակ» 90 տոկոսի սեփականատերը դարձավ Նիկոլը, ավելի ուշ՝ 70 տոկոսը գրանցվեց Աննա Հակոբյանի, 20 տոկոսը՝ Հայկ Գևորգյանի, իսկ 10 տոկոսը մնաց Պետրոս Մակեյանին։
     2. 2007թ-ին ԱԺ ընտրություններին «ժողովրդավարական Հայրենիք» և «Պահպանողական» կուսակցությունները ձևավորեցին «Իմպիչմենտ» դաշինքը։ Նախընտրական ցուցակի առաջին համարում Միքայել Հայրապետյանի առաջարկությամբ հաստատվեց Նիկոլը, որն իր իշխանության տարիներին երկու կուսակցությանն էլ մղեց լուսանցք, ավելին՝ նա իրեն քաղաքական հենարան դարձած երկու կուսակցությունների երիտասարդներին անտեսեց՝ ուրանալով տասնամյակների նրանց քաղաքական պայքարի ներդրումը, և պետական համակարգը համալրեց անարժան պատեհապաշտներով։
     3. 2007թ-ի հոկտեմբերի 26-ին, Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրազեկման երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը լկտի սադրանք կազմակերպեց երկու տասնյակ մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին, քրեական գործեր հարուցեցին երթի մասնակիցների նկատմամբ, այդ թվում՝ իմ, երկու տղաներիս և Նիկոլի նկատմամբ, «հեղափոխությունից» հետո մեր վրա գործ սարքող քննչական խմբի ղեկավարին Նիկոլը նշանակեց նախարար։
     4. 2010թ-ին Նիկոլը, գտնվելով անազատության մեջ, առաջադրվեց ԱԺ թիվ 10 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, լինելով Երևան քաղաքի կենտրոնի մի հատվածի պատասխանատուն, ընտրության օրը Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ընտրական տեղամասում հարձակման ենթարկվեց իշխող կլանի բանդայի կողմից, կուսակցության անդամներից շատերը հայտնվեցին հիվանդանոցում, այդ թվում՝ ես ու իմ տղան, հարուցվեց քրեական գործ, որը փորձում էին շուռ տալ մեր վրա, բայց վերջնաարդյունքում տարիների քաշքշուկից հետո գործը կարճեցին՝ անպատիժ թողնելով հանցագործներին։
     5․ 2018թ-ի ապրիլին Սերժ Սարգսյանի 3-րդ անգամ վարչապետի կարգավիճակում վերարտադրվելը կանխելու համար միասնական քաղաքական գործընթացից Նիկոլը, ստերով ու կեղծիքով, իր տերերի աջակցությամբ դուրս մղեցին բոլոր քաղաքական ուժերին՝ ուզուրպացնելով շարժումը, ուղղորդելով ժողովրդի ցասումը, տանելով Հայաստանը պատերազմի ու կանխորոշված պարտության և իրականացնելով Արցախը թշնամուն հանձնելու դավադիր ծրագիրը։
     6․ 2018թ-ի հունիս-հուլիսին, երբ Սասնա ծռերը շրջապատել էին դատարանը և փակել Արշակունյաց պողոտան, վարչապետ Նիկոլը զանգեց ինձ՝ խնդրելով միջնորդել Սասնա ծռերի հետ բանակցելու համար, ինչը և արվեց՝ հանդիպելով իր հետ խոստացավ տղաներին բաց թողնել, որոնց տարիներ անց կրկին ազատազրկեց։
     7․ Նիկոլը, հայտնվելով իշխանության ղեկին, պահպանեց ամբողջ նախկին կոռուպցիոն համակարգը՝ կոռումպացված կադրերին նշանակելով պատասխանատու պաշտոնների, այդ թվում՝ Վալերի Օսիպյանին, Հունան Պողոսյանին և այլոց, չցանկանալով տարիների թալանը վերադարձնել և թալանչիներին պատասխանատվության ենթարկել։ Եվ այս ամենի մասին իմ քննադատություններին ի պատասխան՝ 2019թ-ին հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից սադրանք-հարձակում կազմակերպվեց իմ ընտանիքի նկատմամբ, ինչը շարունակվում է պարբերաբար։
     Հ․ Գ․ Յուրաքանչյուր ներկայացված փաստ կոնկրետ հիմնավորում է օրվա իշխանությունների, նրանց առաջնորդի ուրացող, անպատասխանատու, անմարդկային տեսակը և այդ որակները կրող խումբն իրավունք չուներ ստանձնել երկրի կառավարումը, ինչի հետևանքների ականատեսը եղանք ու շարունակում ենք տեսնել, առավել ևս որ նրանք չունեն մարդկային, ազգային արժանապատվություն»։

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան

«Օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ-ի Սենատ». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։
     Մեր կազմած ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային` պահանջելով ձեռնարկել միջոցներ` ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ։
     Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները։
     «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը շնորհակալ է Նյու Հեմշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինին և Հյուսիսային Կարոլինայից հանրապետակամ սենատոր Թոմ Թիլիսին` Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտությանը հակազդելու գործում համագործակցության համար»։

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ:
     Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել էր Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան

«Տառ առ տառ իրականացնում են օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ». Հայր Հովհաննես Թորգոմյան

Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրել է․ «Թերևս դժվար է տրամադրել քեզ մեկնաբանելու կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած անձի այսօրվա արտահայտած մտքի «գոհարները», սակայն չպատասխանելն ավելի մեծ մեղք կդիտվի։ Անձը, ով տարիներ շարունակ մարդկանց մոլորեցրել է, սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ հրամցրել, հասարակության մեջ պառակտում և բաժանություն սերմանել, այսօր իրեն համարելով նախանձախնդիր քրիստոնյա և Եկեղեցու «ճակատագրով» անհանգիստ մեկը՝ հանկարծ նույն Եկեղեցուն սկսեց մեղադրել ու դիտարկել` որպես արտաքին ուժերի հենակետ դառնալու միջոց։ Տեղին է հիշել Միքայել սրբազանի դիպուկ խոսքը. «Գողը գոռում է` բռնեք գողին»: ՔՊ կուսակցության ղեկավարը և իր կուսակցությունն իրենց խոսքով և գործով բազմիցս ապացուցել են, որ իրենք են հանդիսանում օտար ուժերի օրակարգը առաջ տանողը։ Ադրբեջանից հնչող պահանջը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ռևանշիստական տրամադրություն ունի, քարոզում է պատերազմ, թվացյալ «խաղաղության» խանգարողն է, նույնակերպ ձևակերպումներով պրոյեկտվում է հայաստանյան ներկա իշխանությունների գործելաոճի մեջ։ Տառ առ տառ, բառ առ բառ իրենք են իրականացնում օտարի պահանջները` կապված Հայ Եկեղեցու հետ։ Հարց է ծագում, ո՞վ է հիմա օտար ուժերի հենակետ. Եկեղեցի՞ն, որ պայքարում է ազգապահպանության, հայրենատիրության, մշակութային արժեքների պահպանման, կորուսյալ Արցախի և նրա ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, թե՞ նորօրյա չստացված իշխանավորներն, ովքեր ազգային, պատմական ու պահանջատիրական ճշմարտությունները համարում են դավադրություն։
     Այո՛, դավադրություն է՛, բայց` ձեր արածը, պարոնայք իշխանավորներ:
     Մի փորձեք ավելի «սրտացավ» երևալ և ձեր մեղքերն ու թերացումները վերագրել բազմադարյա ազգային արժեքին՝ եկեղեցուն:
     Գիտակից Հայ ժողովուրդը ձեզ այդ իրավունքը չի տվել.;