Երկարատև ջրանջատում Լոռու մարզում | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Երկարատև ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 22-ին ժամը 14:00-ից մինչև ապրլի 23-ը ժամը 14:00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը՝

1. Վանաձոր քաղաքի՝ Տիգրան Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորիչ, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, Նարեկացու, Թևոսյան, Չարենցի, Ադամյան, Զաքարյան, Ազատամարտիկների, Հերացու, Սանկտ-Պետերբուրգի, Րաֆֆու, Կամոյի, Ռ.Մելիքյան, Այվազովսկու, Արաբկիրի, Տպագրիչների, Բանակի, Միչուրինի, Դպրոցի, Աբովյան, Զորյան, Նիզամի, Չերնիշևսկու, Մանուշյան, Կոմիտասի, Նար-Դոսի, Հ.Էմինի, Մառի, Լեոյի, Պարոնյան, Իսրայել Օրու, Հալաբյան փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, ՋԷԿ C6-6, C6-3, C6-6, C6-8, ՋԷԿ տնակների, Սայաթ-Նովայի, Մուրացանի, Աղյուսագործների, Ճավճավաձեյի, Մարտի 8-ի, Չապաևի, Օրբելու, Կարբիշևի, Աղաբաբյան, Կիլիկիայի, Տաթևի, Լոռվա, Լագերի 8, 9 փողոցների, Աղայան փող. 1-59 /կենտ/, 1-74 /զույգ/ տների, Հակոբյան փողոցի կենտ համարի տների և նրբանցքի, Մաշտոցի փող. 1-33 /կենտ/, 2-58 /զույգ/ տների և նրբանցքի, Կնունյանց փող. 1-61 /կենտ/, 2-44 /զույգ/ տների և 2-րդ շենքի, Իսակովի փող. 1-27 /կենտ/, 1-30 /զույգ/ տների, Սունդուկյան 1-15 տների և 1-ին նրբանցքի, Ծատուրյան փող. 1-19 տների, Ն. Ստեփանյան 1-ի կոտորակների և 8-16 տների, Լալվարի փող. 1-11 /կենտ/, 2-24 /զույգ/ տների, Նաիրի փող. 1,3,5 շենքերի, Ներսիսյան թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5/1, 6, 7, 8, 10, 11, 12, 13, 14 շենքերի և փակուղու 1 շենքի, Երևանյան փող. 64, 66ա, 68, 70, 70/1, 103, 105, 107, 109 շենքերի:

2. Վահագնի, Եղեգնուտ, Վահագնաձոր, Փամբակ, Ամրակից, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան, Ձորագյուղ, Ձորագետ, Անտառամուտ գյուղերի:

«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան

«Ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․ երևի դա էլ իրենց նվերն էր Փաշինյանին»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ստեփանակերտում, որպես կանոն, «Park Hotel Artsakh»-ում էի իջևանում։ Զանգում է Դավթին, ասում էի՝ կարմիր խալին փռեք։
     Հյուրանոցի դիմացի մայթին Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին էր։ Կարելի է ասել՝ աչքիս առաջ կառուցվեց։ Շինարարությունը բավականին երկար տևեց։ Մի որոշ ժամանակ նույնիսկ ընդմիջվել էր, կամ շատ դանդաղ էր առաջ գնում։ 2018/19 թթ Նոր տարուն ընտանիքով էլի Արցախում էինք։ Շինարարությունը եռում էր։ Ապրիլի 7-ին՝ Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ եկեղեցին օծվեց։ Միշտ մարդաշատ էր։ Ինձ թվում է, նույնիսկ գիշերներն Արցախում եկեղեցիները չէին կողպում․․․
     Այսօր իմացա, որ ադրբեջանցի վիժվածքները եկեղեցին քանդել են․․․ Երևի դա էլ իրենց նվերն էր Նիկոլ Փաշինյանին։
     Հայաստանի իշխանությունները լուռ են, վախենում են ծպտուն հանել։ Բա եթե Ադրբեջանը զայրանա՞, բա որ պարզվի, որ խաղաղություն չկա՞։ Իհարկե, դրանում էլ կարելի է Վեհափառին մեղադրել, թե գնացել, օտարի երկրում եկեղեցի է կառուցել, բայց նստվածքը հո կմնա։ Դրա համար էլ լուռ են, հանդուրժում են, ամեն ինչ զիջում են, զիջում են, որ հանկարծ Ալիևը բարձրաձայն չասի, որ խաղաղություն չի, կապիտուլյացիա է․․․ Ու որքա՞ն ենք հանդուրժելու»։

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն կուղարկի ՀՀ՝ «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»

Եվրոմիությունը քաղաքացիական առաքելություն կուղարկի Հայաստան՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոմիության խորհուրդը հաստատել է Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին տեղեկությունը։

Նշենք, որ առաքելության նախնական մանդատը կտևի երկու տարի:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել է երիտասարդների համար ծխախոտի ցմահ արգելքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունել է «Ծխախոտի և վեյփերի արտադրանքի մասին» օրենքը, որն արգելում է ծխախոտի վաճառքը 2009 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց, հաղորդում է The Independent-ը։ Առողջապահության նախարարության կողմից մշակված օրինագիծը ուժի մեջ կմտնի Չարլզ III թագավորի կողմից ստորագրվելուց հետո։

Օրենքի նպատակն է` ստեղծել ծխից զերծ սերունդ։ Այն ամբողջությամբ վերացնում է ծխախոտային արտադրանքի և էլեկտրոնային սիգարետների հասանելիությունը այն քաղաքացիների համար, ովքեր օրինագծի` ուժի մեջ մտնելու պահին կլինեն 17 տարեկան կամ ավելի փոքր։ Փաստաթուղթը նաև նախարարներին կտա նոր լիազորություններ՝ կարգավորելու ծխախոտի, վեյփերի և նիկոտինային արտադրանքի ոլորտը, ներառյալ համերի և փաթեթավորման վերահսկողությունը։ Առողջապահության և սոցիալական խնամքի նախարար Գիլան Մերոնը օրենքը որակել է որպես «պատմական» և «սերնդի ընթացքում ամենամեծ հանրային առողջապահության միջամտությունը»։ Նա կարծում է, որ որոշումը կփրկի բազմաթիվ կյանքեր։ Երբ նրան հարցրել են արգելքի ազդեցության մասին բիզնեսի վրա, պաշտոնյան նշել է կառավարության համագործակցությունը մանրածախ առևտրականների հետ՝ հնարավոր բացասական հետևանքները մեղմելու համար։ Նախկինում Մեծ Բրիտանիան սահմանափակումներ էր մտցրել ծխախոտի գովազդի վրա և բարձրացրել էր ծխախոտ գնելու տարիքային սահմանը։

Նախկինում Մալդիվները ևս ցմահ արգելք էին մտցրել ծխելու համար։ Սահմանափակումները վերաբերում են 2007 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված բոլոր անձանց։

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ընկերություններ և ինքնաթիռներ, հայտարարել է Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC):
     OFAC-ը հայտնել է, որ պատժամիջոցների ցանկերի թարմացումները կատարվել են «ահաբեկչության դեմ պայքարի և չտարածման» նպատակով:
     Ավելացվածների թվում են 24-71 տարեկան իրանցի 8 քաղաքացի, Mahan Air-ի երկու Boeing 777 ինքնաթիռ և 4 կազմակերպություն ԱՄԷ-ից, Թուրքիայից և Իրանից:

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան

«Մանրախնդիր փոքրիկ խմբակը Սամվել Կարապետյանին թույլ չի տալիս այցելել հայրական շիրիմին»․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրում է. «Հայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս։ Այս տասը ամիսների ընթացքում քաղաքական ռեպրեսիաների մեքենան աշխատեց ողջ ուժով՝ բռնաճնշումներ, տնային կալանք, սուտ լուրեր, հոգեբանական ճնշում և մանիպուլյացիաներ։ Պատկերացրեք, թե որքան մանրախնդիր է փոքրիկ խմբակը, որ թույլ չի տալիս Սամվել Կարապետյանին այցելել հայրական շիրիմին։ Սա դասագրքային հոգեբանական տեռոր է։

Բայց այսքանից հետո ես տեսա նույն Սամվել Կարապետյանին՝ ներողամիտ, մեծահոգի ու լավատես։ Ոչինչ չի փոխվել։ Նա շարունակում է մնալ նվիրված իր հայրենիքին, հավասարակշիռ ու սթափ հայացքով է գնահատում իրականությունը։ Ավելին՝ կիսվեց բազմաթիվ նոր գաղափարներով և Հայաստանը զարգացնող նոր նախագծերի տեսլականով։

Օրեր անց մեր երկիրը կառաջնորդի այսպիսի ուժեղ, հավասարակշիռ ու չհանձնվող առաջնորդ, ով կբերի փոփոխություն։ Օրեր անց մենք կսկսենք կառուցել ամուր և ուժեղ Հայաստան ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։

Ծանրորդ՝ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ՝ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
     71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
     Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

«Apple-ի տնօրենը զանգել էր` հետույքս համբուրելու». Թրամփ

«Apple-ի տնօրենը զանգել էր` հետույքս համբուրելու». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Apple-ի` հեռացող գործադիր տնօրեն Թիմ Քուքին անվանել է «անհավանական տղա», որի կարիերան «գրեթե անգերազանցելի է» և համեմատել է նրան ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հետ։ Նա այս ամենը գրել է Truth Social-ում։

Քաղաքական գործիչը նշել է, որ եթե Ջոբսը «այդքան վաղ չմահանար և ղեկավարեր ընկերությունը Թիմի փոխարեն, ընկերությունը, անկասկած, հաջողակ կլիներ, բայց, անկասկած, ոչ այն չափով, որին հասել է Թիմի ղեկավարության ներքո»։

Թրամփը նաև պատմել է իրենց հանդիպման մասին, որը, իբր, սկսվել է Քուքի զանգով իր առաջին ժամկետի սկզբում։ «Նա բավականին լուրջ խնդիր ուներ, որը միայն ես՝ որպես նախագահ, կարող էի լուծել։ Երբ զանգ ստացա, ասացի. «Վա՜յ, Թիմ Apple-ն է զանգում, ի՜նչ հետաքրքիր է»։ Ես շատ տպավորված էի ինքս ինձնով, քանի որ Apple-ի գործադիր տնօրենը զանգահարում է ինձ` հետույքս համբուրելու համար»,- գրել է Թրամփը։ Նա պնդել է, որ խնդիրը լուծել է «արագ և արդյունավետ», ինչը նշանավորել է «երկար և շատ լավ հարաբերությունների» սկիզբը։ Թրամփը պնդում է, որ տարիների ընթացքում Քուքին օգնել է 3-4 անգամ։ «Նա զանգահարում է ինձ, ես օգնում եմ նրան, բայց ոչ միշտ, քանի որ նա երբեմն չափազանց համառ է, և նա արագորեն ավարտում է աշխատանքը՝ առանց մեկ կոպեկ ծախսելու այս շատ թանկ՝ միլիոնավոր դոլարներ արժող խորհրդատուների վրա, ովքեր երբեմն աշխատում են, իսկ երբեմն՝ ոչ»,- գրել է նախագահը։ Նա Քուքին անվանել է «զարմանալի մենեջեր և առաջնորդ», որը «զանգահարում է, օգնություն է ստանում և արդյունքներ է ստանում»։ Թրամփի գրառումը արձագանք էր այն լուրին, որ Թիմ Քուքը հեռանում է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնից՝ 15 տարի ղեկավարելուց հետո։ Սեպտեմբերի 1-ին նրան կհաջորդի Ջոն Տերնուսն՝ ապարատային ճարտարագիտության ավագ փոխնախագահը և ընկերության անդամը 2001 թվականից։ Քուքը կդառնա տնօրենների խորհրդի գործադիր նախագահ և, ըստ Apple-ի հայտարարության, կշարունակի «համագործակցել աշխարհի քաղաքականություն մշակողների հետ», այդ թվում՝ Միացյալ Նահանգների նախագահի։

Պաշտոնի անցումը միաձայն հաստատվել է ընկերության տնօրենների խորհրդի կողմից։ Apple-ի գործադիր տնօրենը բացատրել է, որ անցումը «մտածված, երկարաժամկետ իրավահաջորդության պլանավորման գործընթացի» արդյունք է։ Քուքի պաշտոնավարման ընթացքում Apple-ի շուկայական կապիտալիզացիան աճել է ավելի քան 11 անգամ՝ հասնելով գրեթե 4 տրիլիոն դոլարի: Հեռանալուց մեկ տարի առաջ նա թողարկեց Vision Pro խառը իրականության ականջակալը:

«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Քաղաքացու օրը լինելու է «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, նշում ենք Քաղաքացու օրը, և այդ օրը ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում լինելու է, այսպես ասած, «Խորոված փարթի»՝ հեղափոխության ավանդույթների համաձայն, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ տոնական համերգ է լինելու և, իհարկե, ես էլ այնտեղ եմ լինելու, մասնակցելու եմ և հույս ունեմ նաև բոլորիդ տեսնել այնտեղ:

Շաբաթ օրը կեսօրից մինչև ուշ երեկո՝ Ամիրյան փողոցում և Հանրապետության հրապարակում»