ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, բայց մեկ երկիր խոչընդոտում է

ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ, բայց մեկ երկիր խոչընդոտում է

Եվրոպական Միության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ 26 երկրների միջև կա «ընդհանուր տրամադրություն»՝ Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար, բայց մեկ անդամ պետություն արգելափակում է դրանք։
     «Եթե հարցնում եք ընդհանուր տրամադրության մասին, ապա կարող եմ պատասխանել՝ այո, կա ընդհանուր տրամադրություն։ Երբ մենք պնդում էինք պատժամիջոցների կիրառման վրա, օրինակ, ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ գործողություններ կատարողների նկատմամբ, մենք ունեինք 26 «կողմ» և 1 «դեմ» երկիր։ Հիմա վերջին իրադարձությունների հարցը՝ արդյոք դրանք նոր խթան կբերեն, չեմ կարող առաջ անցնել։ Բայց կտեսնենք», – ասել է նա, երբ հարցրել են, թե արդյոք ԵՄ-ում կա տրամադրություն՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։

Վրաստանի և Եվրոմիության միջև հարաբերությունները վատթարացան, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենք: 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028 թվականը երկրի ԵՄ անդամակցության բանակցությունների քննարկումը կասեցնելու որոշման մասին: ԵՄ երկրները, իրենց հերթին, քննադատել են Վրաստանի կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, որ Թբիլիսին հետ է մղում ժողովրդավարությունը և օգտագործում հակաարևմտյան հռետորաբանություն:

«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ

«Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը:
     Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ:
     Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։
     Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»:

«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»․ Նարեկ Կարապետյան

«Մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Մեր երկրի առաջնորդը մեմ է դարձել ինստագրամում, օտար երկրներում. դա հպարտանալու բան չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
     «Չի կարելի այդպիսի տերմինալոգիա օգտագործել։ Այդ խոսույթից պետք է հրաժարվել, մենք մի անգամ իրեն իր ոճով արձագանքեցինք, բայց մեզ դուր չի գալիս քաղաքական շփման այդ ձևը»,- նշեց Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրերս Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական ուժերի ընտրազանգվածին անվանել էր «շուն ու շանգյալ»։
    
    

«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում․ չի համապատասխանում ցենզերին»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի աևտահերթ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանելով, թե ինչու իրենց վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի անունը ընտրացուցակում չկա, սահմանադրագետ, կուսակցության անդամ Գոհար Մելոյանը նշեց, որ դաշինքի անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանվել է ԱԺ–ի ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։

«Սամվել Կարապետյանի անունը չէր կարող լինել ցուցակում, քանի որ այս պահի դրությամբ նա չի համապատասխանում վարչապետի համար ներկայացված ցենզերին։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եք նշում՝ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, Մելոյանը պատասխանեց․ «Եթե մարդիկ ուզում են, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանը հանդիսանա, մեզ տալու են իրենց վստահության քվեն, մենք սահմանադրական փոփոխության նախագիծ ենք բերելու»։

Կարեն Ասլանյանը՝ ԵԱ քառակի բրոնզե մեդալակիր


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնությունների քառակի բրոնզե մեդալակիր:Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը 1 րոպեում հաղթեց Մաիրբեկ Սալիմովին…

Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը (տեսանյութ)

Հրապարակվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը, որով դաշինքը պետք է մասնակցի 2026թ․ խորհրդարանական ընտրություններին։

Ընտրական ցուցակը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    
    

Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում (լուսանկար)

Արցախցի Արմինե Մոսիյանի որդին Հայաստանը կներկայացնի աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում

Արցախցի Արմինե Մոսիյանի որդին` Արամը, իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու աշխարհի և Եվրոպայի շախմատի առաջնություններում:

Հիշեցնենք՝ Արմինե Մոսիյանը արցախցի այն կինն է, ում վրա մետրոյում Նիկոլ Փաշինյանը գոռում էր և արցախցիներին «փախածներ» անվանում։

Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի զինված ուժերը շեղել են Իրանի նավահանգիստներ տանող կամ դրանցից մեկնելու փորձ կատարող 28 նավի ուղղությունը, հաղորդել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակումն սկսել է ապրիլի 13-ին: CENTCOM-ը հայտարարել է Իրանի նավահանգիստներ տանող բոլոր նավերի, ինչպես նաև նրա ափերից մեկնելու փորձ կատարող նավերի շարժն արգելափակելու մտադրության մասին:

Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

Շրջափակումից ի վեր ԱՄՆ-ն շեղել է 28 նավի ուղղություն

ԱՄՆ-ի կողմից Իրանի ռազմածովային շրջափակման մեկնարկից ի վեր ԱՄՆ-ի զինված ուժերը շեղել են Իրանի նավահանգիստներ տանող կամ դրանցից մեկնելու փորձ կատարող 28 նավի ուղղությունը, հաղորդել է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակումն սկսել է ապրիլի 13-ին: CENTCOM-ը հայտարարել է Իրանի նավահանգիստներ տանող բոլոր նավերի, ինչպես նաև նրա ափերից մեկնելու փորձ կատարող նավերի շարժն արգելափակելու մտադրության մասին:

Նոր Արեշի տներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել

Նոր Արեշի տներից մեկում օտարերկրացի տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 12-րդ փողոցի տներից մեկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ նշված տանը քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մահացածը օտարերկրացի է, ում ինքնությունը ճշտվում է։